14/11/2025
Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածի արյունահոսություն համարվում է արյունահոսությունը կերակրափողից, ստամոքսից կամ տասներկումատնյա աղիքից: Հիմնական ախտանիշներն են՝ արյունով փսխումը և սև, խեժային կղանքը:
Արնահոսության պատճառներն են
🩸 Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն.
🩸 Էրոզիվ գաստրիտ և տասներկումատնյա աղիքի էրոզիվ բորբոքում.
🩸 Կերակրափողի լայնացած և փխրուն երակները կարող են հեշտությամբ պատռվել՝ առաջացնելով առատ արյունահոսություն, հատկապես լյարդի ցիռոզով հիվանդների մոտ:
🩸 Մելորի-Վայսի համախտանիշ - Կերակրափողի լորձաթաղանթի պատռվածքը, որը հաճախ առաջանում է փսխումից, կարող է հանգեցնել արյունահոսության:
🩸 Բնածին անոթային անոմալիաներ, ուռուցքներ, վնասվածքներ, որոշակի դեղամիջոցների օգտագործում (ավելի հազվադեպ)
Հիվանդության ախտանիշներն են
💉 Արյան փսխում - արյունը կարող է լինել կարմիր, մուգ կարմիր կամ նմանվել «սուրճի մրուրի»՝ ստամոքսում աղաթթվի հետ փոխազդեցության պատճառով։
💉 Սև, խեժոտ կղանք - նշանակում է արյունահոսություն վերին ստամոքս-աղիքային տրակտում, որտեղ արյունը ժամանակ ունի փոխվելու ֆերմենտների ազդեցության տակ։
💉 Թուլություն, գլխապտույտ, գունատություն, արագացած սրտխփոց, արյան ճնշման անկում:
💉 Որովայնի կամ կրծքավանդակի ցավ:
Հիվանդության ախտորոշումը
🔎 Էնդոսկոպիա (FGDS) - թույլ է տալիս վիզուալիզացնել արյունահոսության աղբյուրը կերակրափողում, ստամոքսում և տասներկումատնյա աղիքում։
🔎 Արյան անալիզներ - հեմոգլոբինի մակարդակի, էրիթրոցիտների գնահատում, անեմիայի հայտնաբերում։
🔎 Կղանքի անալիզ - թաքնված արյունահոսությունը հայտնաբերելու համար։
🔎 Լրացուցիչ հետազոտություններ- լախված կլինիկական պատկերից, կարող են անհրաժեշտ լինել այլ ախտորոշիչ մեթոդներ (օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն)։
Բուժումը
🔹 Հիվանդի վիճակի կայունացում - արյունահոսության դադարեցում, հեմոդինամիկ խանգարումների ուղղում։
🔹 Դեղորայքային բուժում - պրոտոնային պոմպի ինհիբիտորներ՝ ստամոքսահյութի թթվայնությունը նվազեցնելու համար, արյունահոսությունը դադարեցնող դեղամիջոցներ
🔹 Էնդոսկոպիկ բուժում - սկլերոթերապիա, կոագուլյացիա:
🔹 Վիրաբուժական բուժում - հազվադեպ դեպքերում, երբ պահպանողական և էնդոսկոպիկ մեթոդները անարդյունավետ են:
👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:
📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00