Armin Kochar Geshtalt therapist

Armin Kochar Geshtalt therapist Գեշտալտ մոտեցումը կոնտակտի արվեստի մասին է ✨

Ողջույն, հարգելի այցելու:
Ես հոգեբան խորհրդատու եմ: Աշխատում եմ Գեշտալտ ուղղությամբ, որը մարդուն ամբողջական ու համակարգային մոտեցում է ցուցաբերում: Կարևոր և ուշադրության է արժանի Ձեր և՛ մտածածը,
և՛ Ձեզ հետ պատահածը, և՛ այն թե ինչ եք զգացել երբևէ կամ ինչ եք զգում հիմա:
Դուք ամբողջականություն եք, ով ինքնագիտակցելու արդյունքում կարող է դառնալ իր լավագույն տարբերակը:
Ձեզ՝ որպես անհատական համակարգի,

խնամքով ու մանրամասն մոտենալու մասին է Գեշտալտը:
Դե իսկ իմ մասնագիտական նպատակն է այցելուի հետ արդյունավետ աշխատանքը և առավելևս նրա հոգեկանում տեղի ունեցող դրական շարժընթացը:

Համեցեք զգալով ապրել սովորելու...

◻️ պայմանավորվեք հոգեբանի հետ, եթե 🔹️ 1 ամսից ավելի տևող տրամադրության կտրուկ տատանումներ եք նկատում🔹️ եթե ապատիա ունեք ...
05/03/2025

◻️ պայմանավորվեք հոգեբանի հետ, եթե

🔹️ 1 ամսից ավելի տևող տրամադրության կտրուկ տատանումներ եք նկատում
🔹️ եթե ապատիա ունեք (անտարբերություն, ոգեշնչման բացակայություն)
🔹️ եթե գիշերը արթնանում եք ու չեք կարողանում քնել
🔹️ եթե ֆոնային տագնապ եք նկատում, որն անընդհատ զգայվում է (փորի շրջանում, ուսերում լարվածություն)
🔹️ եթե ունեք ներքին կոնֆլիկտ սեփական արժեքների հետ կապված
🔹️ եթե ունեք կտրուկ փոփոխվող գերսեռականություն ու սեռական ապատիա
🔹️ եթե դժվարանում եք որոշում կայացնել, թեև թվում է թե ոչինչ չի խոչընդոտում դա անելուն
🔹️ եթե կտրուկ ու երկարատև ձանձրույթ կամ նույնիսկ զզվանք եք զգում
🔹️ եթե առանց երևութական պատճառի զայրանում եք ու պոռթկում
🔹️ եթե տևական տխրություն եք ապրում
🔹️ եթե անընդհատ ուզում եք քնել
🔹️ եթե անընդհատ հետաձգում եք անելիքները, որոնցով մի ժամանակ ոգևորված էիք
🔹️ եթե միշտ կրկնում եք վարքային մոդել, որի հետ կապված դժգոհ եք ինքներդ ձեզանից
🔹️ եթե ունեք մեղքի զգացում ու դրան ուղեկցող հալածող մտքեր
🔹️ եթե վերը նշվածները դրսևորվում են նաև հարաբերություններում ու ազդում դրանց որակի վրա....................
🔶️ եկեք այցելության խորհրդատվության համար
գրեք էջին

Когда вы находитесь с кем-то, кто вас тотально принимает — это терапия. Происходит исцеление.Ошо
01/03/2025

Когда вы находитесь с кем-то, кто вас тотально принимает — это терапия. Происходит исцеление.
Ошо

Первопричиной духовного рабства человека является его невежество, и превыше всего - невежество по отношению к себе.    Б...
13/02/2025

Первопричиной духовного рабства человека является его невежество, и превыше всего - невежество по отношению к себе.
Без познания себя, без понимания Работы и функционирования собственного организма, человек, не может стать свободным, не может управлять собой.
Он всегда остается рaбом, игрушкой внешних сил, поэтому первым требованием всех древних учений о пути к освобождению было 'познай себя'.

Георгий Гурджиев

 #թերապիանանհրաժեշություն #терапиякакнеобходимость      Юнг полагал, что невроз «в конечном счете следует понимать как с...
26/01/2025

#թերապիանանհրաժեշություն
#терапиякакнеобходимость
Юнг полагал, что невроз «в конечном счете следует понимать как страдания души, не раскрывшей своего смысла».
Заметим, что он указывал не на страдание, а лишь на ощущение бессмысленности жизни, от которого невроз становится защитой.
Вместе с тем Юнг считал невроз «мнимым страданием».
Аутентичное страдание – это адекватная реакция на столкновение с острыми гранями бытия.
В таком случае цель терапии заключается не в устранении страдания, а в его преодолении с целью достижения углубленного и расширенного сознания, способного поддерживать полярность болезненных противоположностей. Как считает Альдо Каротенуто:
Психотерапия – это не создание моделей, в соответствии с которыми человеческое страдание находит выход и получает название; психотерапия – это исследование страдания, открытие важного и надежного соответствия между внешними и внутренними событиями, которые определяют любую жизнь.

Юнг считал, что невроз – это не только защита от жизненных травм, но и бессознательное усилие, направленное на их исцеление.
Поэтому можно было бы с уважением относиться к целям невроза, если бы не его последствия.
Симптомы, таким образом, – это выражение желания исцеления.
Вместо того чтобы подавлять их или вытеснять, человеку нужно понять, какая травма проявляется через них.
Тогда эмоциональная травма и мотивация к ее исцелению могут внести свой вклад в расширение сознания.
Каротенуто также замечает, что «сознание предпочитает справляться со своими страданиями с помощью психотерапии, а не взывать к всемогущему божеству».
Такое сознание расширяет и обогащает наши представления, хотя плата за это может быть достаточно высокой.
Джеймс Холлис
Душевные омуты

#невроз
#նևրոզ

 #Фромм #любовь #зрелаялюбовь #исскуствоконтакта #исскуствожитьвблизостиЕсть лишь одна форма близостикоторая не тормозит...
21/12/2024

#Фромм
#любовь
#зрелаялюбовь
#исскуствоконтакта
#исскуствожитьвблизости

Есть лишь одна форма близости
которая не тормозит развития личности и не вызывает противоречий и потерь энергии, — это зрелая любовь.

Этим термином я обозначаю полную близость между двумя людьми, каждый из которых сохраняет полную независимость и в каком-то смысле отделенность.

Любовь поистине не вызывает конфликтов и не приводит к потерям энергии, поскольку она сочетает две глубокие человеческие потребности: в близости и в независимости.

Эрих Фромм

 #կոնտակտիխզմանմեխանիզմերըԳեշտալտում, կոնտակտի խզման հաջորդ մեխանիզմը կոչվում է  #ինտրոեկցիա։Ինչ է սա նշանակում.հասկանալ...
16/12/2024

#կոնտակտիխզմանմեխանիզմերը

Գեշտալտում, կոնտակտի խզման հաջորդ մեխանիզմը կոչվում է #ինտրոեկցիա։
Ինչ է սա նշանակում.
հասկանալի լեզվով ու ոչ մասնագիտական եթե ասելու լինենք, ապա դրսից, ոչ մեր կամքով՝ վարժեցված, ներդրված, որդեգրված ճշմարտություններն են, որոնց վստահորեն կարող ենք անվանել նաեւ նորմեր, պատկերացումներ, որոնց մարդն ինքը իր փորձառությամբ, իր էությամբ չի հանգել։
Կհարցնեք, մի՞թե սխալ է ապրել որդեգրած լինելով ինչ-ինչ արժեքներ, իմպերատիվներ ու պատկերացումներ եւ այլն։
Բանն այն է, որ դրանք անձի հոգեկան գործունեության, ինքնագիտակցման, ինքնաճանաչման պրոցեսում չեն ձեռք բերված, այլ հիմնականում ներդրված են, հետեւաբար ազդում են կոնտակտի որակի վրա, խանգարում մարդու կենդանի կյանքով, իր սեփական փորձառությամբ առաջնորդվելու, ինքն իրեն զարգացնելու հնարավորությանը։ Խանգարում են, քանի որ անգիր արված են, ուր աշխատում է անգիտակցական «պետք է»-ն եւ ոչ թե «Ես կամենում եմ»-ը։
Սա հոգեկան դիսկոմֆորտ է առաջացնում, մարդուն բերում է ներքին երկվության, տարիքի հետ առավել ու ավելի շատ, քանի որ մի կողմից գիտակցվում է անհրաժեշտություն լինելու ինչպես պետք է, մյուս կողմից հոգեկանը ու մարմնականը որպես ամբողջականություն (Գեշտալտ) այլ կարիք, այլ պահանջ են ահազանգում։ Եւ ստեղծված բեւեռայնությունը ինքնահետազոտման, ինքնաճանաչման միջոցով չգիտակցվելու դեպքում, առաջացնում է ներքին հակասականություն (качание), բերում է իրարամերժ արարքների, հույզերի, ապրելակերպի, ինչը տառապանք է հարուցում անձին եւ նրանց, ում հետ նա կոնտակտի մեջ է գտնվում (կոնտակտը Գեշտալտում ցանկացած շփումն է): Մարդն իր բոլոր մասերով մի ամբողջություն է ու մերժման ենթակա որեւէ բան չկա հոգեկանում:
Երկբեւեռության, հակասականության ծիրերում լինելուց են առաջանում ամեն տեսակի նեևրոզները։ Աբսոլյուտիզմի են հասցվում բաներ, որոնք խանգարում են իսկական սեփական որոշումների հիման վրա, սեփական զգացմունքային կարիքների հիման վրա հարաբերությունները, դրանց համաչափ կենսունակությունը։
♦️ Լուծումը՝ գիտակցել ներքին հակասությունները, (ավելի հաճախ սա հնարավոր է մասնագետի հետ), թերապիայի միջոցով, գնալ աստիճանական ներքին հաշտեցման, ընդունելով հոգեկանի բոլոր պահանջները, որպես անհատական, ուրույն բացառիկություն։
♦️ Այս դեպքում արդեն ինտրոեկցիան դառնում է ինտերիորիզացիա, որպես սեփական փորձառության միջոցով սեփական արժեքների, կրեդոների աստիճանական ձեռքբերում, ինչն էլ հանգեցնում է ինքնաբավ խաղաղամտության, ինքնաընդունման միջոցով։ Մարդն ընդունում է նաեւ իր «մութ» մասերը. եւ սա դառնում է արդեն անընդհատ «աշխատող» մի բան, անհատի կարողությունը, որն արտահայտվում է որպես՝ սեփական հոգեկանի ֆունկցիան ՝ ընթացքի մեջ (Self function)։
♦️Հաշտեցնել ու ընթանալ, ինքնազարգացման անընդհատական ճանապարհով, ուր սեփական կամքով ձեռք բերվածը դառնում է անհատականության կարողություններ ու ունակություններ, դրանք գործնականում կիրառելու ահռելի կենսաէներգիայի հետ միասին, ստեղծագործականության է հանգեցնում։ Ահա թերապիայի արդյունքը...
Հաճախ ե՞ք խոսքում օգտագործում «ես պետք է» արտահայտությունը կամ «ես պետք է»-ն հաճախ է՞ դառնում գործողության գնալու դրդապատճառ։ Կարելի է վերցնել թուղթն ու գրիչը ու սկսել սիստեմատիկ ինքնահետազոտությունը, որ կբերի զարմանալի բացահայտումների ու ընթացքի մեջ կդնի ինքնաճանաչումը որպես ինքնության (Self) ֆունկցիա։

#ինտրոեկցիա
#Գեշտալտմոտեցում
#ինտերիորիզացիա
#հոգեբանություն
#Գեշտալտումխզմանմեխանիզմները
#հոգեբան
#Գեշտալտթերապիա

#ինքնություն

 #կոնտակտիխզմանմեխանիզմներըԳեշտալտ մոտեցման մեջ առանձնացնում ենք կոնտակտային աղավաղման մի քանի տեսակ, բայց կա մեկը որն ա...
15/12/2024

#կոնտակտիխզմանմեխանիզմները

Գեշտալտ մոտեցման մեջ առանձնացնում ենք կոնտակտային աղավաղման մի քանի տեսակ, բայց կա մեկը որն ամենատարածվածն է, հատկապես մեզանում։
Այս գրառումը տարրալուծված լինելու #կոնֆլուենցիա -ի մասին է։
Տարրալուծված վիճակում գտնվելը նախեւառաջ սեփականը, ինքնությունը աղոտ կամ աղավաղված գիտակցելն է։ Կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ անգիտակցորեն, մշուշոտ ընկալումն է։ Պատճառը ՝
համակ ուշադրությամբ ընդգրկված լինելու վիճակն է, ուր կարեւոր է միայն ու բացառապես դիմացինը։
Սնվում է ՝ «պետք է օգտակար լինել», «պետք է բարի լինել», «պետք է բարիք «պատճառել»» եւ այլ այս տիպի պատկերացումներն են (Գեշտալտում՝ ինտրոեկցիաներ)։
Խորքում՝
պետք է ծառայել, որ ուշադրություն ու կարեւորություն ստանալ, որ միշտ հաճելի ու օգտակար լինելու համոզմունքն է, որին երեխան վարժեցվում է մանկուց ու անընդհատ եզրակացնում, որ ինքը չպետք է իրեն կարեւորի, այլ ընդունված լինելու համար պետք է ջանա։
Սա բերում է ինքնագիտակցումի պահանջի ատրոֆիայի ու մարդը կյանքում կրավորական դիրքից է հանդես գալիս իր բոլոր կոնտակտներում ու փոխհարաբերություններում։
🛑 Տարրալուծված ապրելակերպում կա նաեւ երկրորդային շահ, որը ավելի մեծ տարիքում գիտակցվում է անձի կողմից ու գիտակցաբար է ընտրվում, հիմնականում սոց. դերով պայմանավորելով՝ «ես ապրում եմ իմ երեխաների համար», «ծնողի կողքին ու աչքի առաջ լինելը նորմալ է», «իմ ամուսինը/կինը առանց ինձ չի կարողանա», «ես կարեւոր եմ ու մարդը գլուխ չի հանի իր կյանքից/աշխատանքից, եթե իմ պես աջակցող մեկը չունենա», «առանց ինձ չի լինում», «եթե ես չսովորացնեմ, ամեն ինչ վատ կանի/կանեն» եւ այլն, եւ այլն։
Տարրալուծումը որպես կոնտակտային աղավաղում սեփական հույզերի, կարիքների, պահանջների նկատմամբ գիտակցված լինելու լիակատար բացակայությունն է։ Աղոտ, բնազդային իներցիոն իմպուլսների միջոցով երբեմն անձը սկսում է զգալ ինքն իրեն,բայց որին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելով էլ ավարտվում է այս ցիկլը։
Տարրալուծումը, որպես կոնտակտային աղավաղում ազդում է կյանքի որակի վրա,
առաջին հերթին կասեցնելով հարմոնիկ, բալանսավորված շփման արդյունքում կենսականորեն անհրաժեշտ ոգեկան ու հոգեկան ունակությունների ու կարողությունների զարգացումը։
Ինքնության կայացման ամենաառաջին խոչընդոտը տարրալուծվածությունն է (կոնֆլուենցիա), որն անշուշտ ուղեկցվում է հոգեկան ինքնագիտակցության ֆեյք կառուցվածքի առկայությամբ, ուր անգիր ներդրված արժեքների մի կուռ համակարգ է գործում, մարդու գիտակցելը շրջանցելու միջոցով եւ այս դեպքում է, երբ հստակ երեւում է որ մարդը կարծես կա, բայց նա «տեղում» չէ, նա կենդանի չէ, նա ինքն իրենում ՝ չկա. նա պարզապես ինքն իր ֆեյքն է։

#Գեշտալտ
#Կոնֆլուենցիա
#տարրալուծվածություն
#հոգեբանություն
#երբեսըչիաշխատում
#Գեշտալտմոտեցում

Հաճախ եք հարցնում ՝ 🔶 իսկ ինչ է Գեշտալտ մոտեցումը հոգեբանության մեջ🔶 որքանով է այն էֆեկտիվ🔶 իսկ որ դեպքերում է այն էֆեկտ...
15/12/2024

Հաճախ եք հարցնում ՝

🔶 իսկ ինչ է Գեշտալտ մոտեցումը հոգեբանության մեջ
🔶 որքանով է այն էֆեկտիվ
🔶 իսկ որ դեպքերում է այն էֆեկտիվ

Ի՞նչ Է Գեշտալտ մոտեցումը՝

հումանիստական ու պրակտիկ մոտեցումներից մեկը հոգեբանության մեջ։
Այն նախևառաջ կոնտակտի կամ որ նույնն է՝ շփման մասին է․
շփում հարաբերություններում։
Այն մարդու՝ արտաքին հանգամանքների, նրա վրա ազդող իրողությունների հետ կապի մասին է և այդ կապի ինչպիսին լինելու մասին է․ և ուրեմն՝ նաև դրա որակի մասին է։ Ուր՝ չմոռանանք՝ միշտ կենտրոնական է մնում, թե ինչ է զգում մարդը եւ՛ մարմնով, եւ՛ հոգեմարմնով։
Գեշտալտը գործնական է, այն ունի հստակ ուսումնասիրված ու պարզ կոնտակտային փուլերի ամբողջություն, որ կոչում ենք կոնտակտի ցիկլ։
Մեր էջում կգտնեք պարզեցված բացատրությունը ցիկլի ու դրա փուլերի մասին․ ինչպես նաև հետևելով մեզ հնարավորություն կունենաք ինքնաբացահայտում անելու։

ինչպե՞ս եք Դուք սեփական շփումն իրագործում
ի ՞նչ որակի է այն
Գոհացնում է՞ արդյոք Ձեր կոնտակտի որակը ձեզ։

#Գեշտալտ
#Գեշտալտթերապիա
#Գեշտալտմոտեցում
#հոգեբան
#հոգեբանություն

У каждого из нас есть собственная подлинная жизнь, которую он хотел бы прожить. Everyone of us has his own honest life, ...
12/12/2024

У каждого из нас есть собственная подлинная жизнь, которую он хотел бы прожить.

Everyone of us has his own honest life, that we would like to live.

Fritz Perlz

27/09/2024
Խմբային դասընթաց բացահայտելու ⏩ զարգացնելու ⏩ ու արտահայտել կարողանալու  համար հաղորդակցական հմտությունները։Շաբաթվա մեկ ...
27/09/2024

Խմբային դասընթաց բացահայտելու ⏩ զարգացնելու ⏩ ու արտահայտել կարողանալու համար հաղորդակցական հմտությունները։
Շաբաթվա մեկ օրը 1,5 ժամով, պրակտիկ, քննարկումների ուղեկցմամբ։
Ութ շաբաթվա ընթացքում կյուրացնեք «Ալիսան հրաշքների աշխարհումի» հեղինակի խորհուրդների հիման վրա պատրաստված ծրագրում ներկայացվող հմտությունները։
Խմբային դասընթացը նաեւ ունի գործնական մաս, ուր կմարզեք ստացած գիտելիքները, կզարգացնեք դրանք.
կարող եք գրել «Կալենդա» կենտրոնի էջին կամ այստեղ՝ իմ էջին

#գործնական
#հոգեբան
#Գեշտալտմոտեցում
#հուզականինքնաճանաչողություն


https://www.facebook.com/profile.php?id=61563994467105&mibextid=ZbWKwL

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armin Kochar Geshtalt therapist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Armin Kochar Geshtalt therapist:

Share