Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia

Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն

13/04/2026

⚠️Ուշադրություն․ այս նշանները կարող են վկայել երեխայի մոտ անեմիայի մասին․

• ընդհանուր թուլություն,
• գլխապտույտ,
• մաշկի գունատություն,
• եղունգների և մազերի փոփոխություններ,
• ախորժակի անկում,
• ոչ սննդային նյութեր ուտելու ցանկություն (կավ, հող, սառույց և այլն)։

🚀«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական արյունաբան Մերի Պետրոսյանը Բուժ Ինֆո - ՇԱՆԹ ՀԸ հաղորդման տաղավարում խոսել է սակավարյունության (անեմիա ) մասին։

✅ Ի՞նչը կարող է լինել երեխաների մոտ սակավարյունության առաջացման պատճառ։
✅ Ո՞ր մթերքներն են հարուստ երկաթով և ինչո՞ւ է կարմիր միսը կարևոր երեխայի սննդակարգում։

✅ Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումն ու բուժումը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում⤵️։

Սիրելի կանայք և մայրեր,Ապրիլի 7-ը նշանավորվում է որպես Մայրության և գեղեցկության տոն, որն իր խորհրդով կապված է Մարիամ Աս...
07/04/2026

Սիրելի կանայք և մայրեր,

Ապրիլի 7-ը նշանավորվում է որպես Մայրության և գեղեցկության տոն, որն իր խորհրդով կապված է Մարիամ Աստվածածնի ավետման օրվա հետ։ Այս օրը հիշեցնում է կնոջ և մոր անփոխարինելի դերը հասարակության կյանքում՝ ընտանիքից մինչև համայնք։

Տոնը նաև առիթ է գնահատելու այն բարությունն ու համբերությունը, որով դուք լցնում եք ձեր շուրջը, այն ջերմությունը, որով պահում եք ընտանիքների հոգևոր հիմքերը։ Ձեր ներկայությունն է, որ առօրյային ավելացնում է ներդաշնակություն, լույս և հավասարակշռություն։

Թող այս օրը լինի գնահատանքի, ջերմության և սիրո օր բոլոր կանանց ու մայրերի համար։

Շնորհավոր Ապրիլի 7։ 💐✨

🎓«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Պապյանը ...
29/03/2026

🎓«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Ռուզաննա Պապյանը հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը՝
«Ոսկրամկանային սարկոմաներով երեխաների և դեռահասների ապրելիության կանխատեսիչ գործոնները Հայաստանում» թեմայով։

🔬 Աշխատանքում ներկայացված են հիվանդների կլինիկական ընթացքի և բուժման վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև հստակ գնահատված են ապրելիության ցուցանիշները։ Մասնավորապես, լոկալիզացված հիվանդության դեպքում եռամյա ապրելիությունը մինչև 18 տարեկանների խմբում կազմել է 80%, մինչդեռ 18–25 տարեկանների խմբում՝ 62.5%՝ ընդգծելով տարիքային խմբերի միջև առկա էական տարբերությունը։

🤝Աշխատանքում ներկայացված են նաև Գերմանիայի գործընկերների հետ համագործակցության արդյունքները՝ ցույց տալով, թե ինչպես է այդ համագործակցության ներդրումից հետո զգալիորեն բարելավվել ոսկրամկանային սարկոմաների վարումը ՀՀ-ում։

Այս ձեռքբերմամբ բժիշկ Պապյանը համալրեց մեր թիմի գիտական աստիճան ունեցող բազմաթիվ մասնագետների շարքերը, ինչը կարևոր հիմք է բարձրակարգ բժշկական օգնություն ապահովելու համար։

👏 Շնորհավորում ենք բժիշկ Ռուզաննա Պապյանին այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ գիտական և մասնագիտական գործունեության մեջ։

24/03/2026
🤝Միջազգային լավագույն փորձի տեղայնացում․ «Յոլյան» կենտրոնում շարունակում ենք հյուրընկալել առաջատար մասնագետների«Յոլյան» ...
24/03/2026

🤝Միջազգային լավագույն փորձի տեղայնացում․ «Յոլյան» կենտրոնում շարունակում ենք հյուրընկալել առաջատար մասնագետների

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հյուրընկալվել է գերմանացի պրոֆեսոր Ստեֆան Բիելեկը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ով ղեկավարում է Klinikum Stuttgart-ի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի բաժանմունքը։

✅Այցի ընթացքում կենտրոնի մասնագետները պրոֆեսոր Բիելեկին ներկայացրեցին մանկական բաժանմունքների աշխատանքային գործընթացներն ու ենթակառուցվածքները։ Նա նաև այցելեց մանկական պալիատիվ խնամքի կենտրոն, որտեղ ծանոթացավ հիվանդների համակողմանի խնամքի կազմակերպման մոտեցումներին և կենտրոնի փորձին։

🔹Պրոֆեսոր Բիելեկը տարիներ շարունակ կարևոր ներդրում է ունեցել սարկոմաների բուժման և հետազոտության ոլորտում։ Ակտիվորեն ներգրավված է եվրոպական կլինիկական հետազոտություններում և հանդիսանում է ոսկրային ուռուցքների ուսումնասիրման միջազգային խմբերի առաջատար մասնագետներից մեկը։ Նա մասնակցել է բուժման եվրոպական ուղեցույցերի մշակմանը և հեղինակել է բազմաթիվ գիտական հրապարակումներ։

〽️Մենք բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների այցելությունները, որոնք նպաստում են փորձի փոխանակմանը, համագործակցության ամրապնդմանը և նոր մասնագիտական հնարավորությունների ստեղծմանը։

📌 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները ACT for Children միջազգային նախաձեռնության Հայաստա...
22/03/2026

📌 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները ACT for Children միջազգային նախաձեռնության Հայաստան ժամանած պատվիրակությանը ներկայացրել են մանկական ուռուցքաբանության ոլորտում իրականացվող ծրագրերը, ծառայությունները և զարգացման առաջնահերթությունները։

Զեկույցների միջոցով ներկայացվել են ծառայությունների կառուցվածքը, պացիենտների հոսքը, ախտորոշման և բուժման ընթացիկ մեխանիզմները, ինչպես նաև բուժքույրական և բազմամասնագիտական թիմերի կարողությունները։

📈 Ներկայացվել են ինչպես արդեն արձանագրված առաջընթացը և ձեռքբերումները, այնպես էլ առաջիկա զարգացման հստակ ուղենիշները՝ միտված համակարգի շարունակական կատարելագործմանը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Act for Children» նախաձեռնության շրջանակում և City of Smile բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք ներառում են վերապատրաստման ծրագրերը, բուժման ուղիների կատարելագործումը, տվյալների կառավարման համակարգերի զարգացումը և որակի բարելավման նախաձեռնությունները։

✔️ Ներկայացվել է նաև համապարփակ սնուցման ծրագրի ներդրման կարևորությունը և ախտորոշիչ կարողությունների հետագա զարգացումը՝ միջազգային փորձի փոխանցման և տեխնիկական աջակցության համադրությամբ։

Պատվիրակության անդամները շրջայց են կատարել կենտրոնում՝ ծանոթանալով բաժանմունքների առօրյա աշխատանքին, պացիենտների համար ստեղծված միջավայրին, ինչպես նաև դեղատնային և ախտորոշիչ ծառայություններին։

🏥 Շրջայցի ընթացքում պատվիրակությունն այցելել է նաև ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք, ծանոթացել կենտրոնում ստեղծված հնարավորություններին։

📣ACT for Children նախաձեռնության շրջանակում Հայաստանին կտրամադրվի թանկարժեք իմունաթերապևտիկ դեղամիջոց։ «Յոլյան» արյունաբ...
20/03/2026

📣ACT for Children նախաձեռնության շրջանակում Հայաստանին կտրամադրվի թանկարժեք իմունաթերապևտիկ դեղամիջոց։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը և City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ բարեգործական հիմնադրամը համատեղ հյուրընկալել են «ACT for Children» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությանը։

✅Հայաստանը 2024 թվականից հանդիսանում է առաջին գործընկեր երկիրը, որը միացել է «ACT for Children» միջազգային նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով զարգացնել մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայությունները և ապահովել բարձրորակ խնամք քաղցկեղ ունեցող երեխաների համար։ Ծրագրի շրջանակներում Հայաստանին արդեն տրամադրվել է, և առաջիկայում ևս կտրամադրվի թանկարժեք իմունաթերապևտիկ դեղորայք «Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ընդգծեց համագործակցության կարևորությունը․

🔹«Այն միավորում է մեր ընդհանուր նպատակը՝ բարելավել մանկական քաղցկեղի բուժման ծառայությունները Հայաստանում, և միաժամանակ ընդգծում է միջազգային համագործակցության դերը մարդկային կյանքեր փրկելու գործում։ Այս աջակցությունը նշանակալիորեն կնպաստի Հայաստանում ժամանակակից բուժման ապահովմանը մանկական քաղցկեղի ոլորտում»։ City of Smile բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ևս կարևորեց այս ձեռքբերումը՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի անհրաժեշտ դեղորայքը տրամադրել Հայաստանում բուժվող բոլոր երեխաներին և դեռահասներին։

🔹«Նման նախաձեռնությունները հատկապես կարևոր են այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ ռեսուրսները հաճախ սահմանափակ են։ Սա կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և հիվանդության կրկնությունների նվազեցմանը»։

🔹«Յոլյան» կենտրոնի փոխտնօրեն Սքոթ Հովարդի խոսքով ի սկզբանե ծրագրի նպատակն է ապահովել, որպեսզի Հայաստանում լեյկոզ ունեցող երեխաները ստանան նույն որակի բուժում, ինչ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և այլ զարգացած երկրներում։

🤝Միջազգային գործընկերներն ընդգծեցին, որ «ACT for Children» նախաձեռնության, «Յոլյան» կենտրոնի, City of Smile հիմնադրամի, ինչպես նաև Amgen և Servier դեղագործական ընկերությունների համագործակցության շնորհիվ ստեղծվել է այդ հնարավորությունը։ «Act for Children ծրագրի շրջանակներում իրականացվում է ոչ միայն նորարարական և բարձրորակ դեղորայքով ապահովում, այլև ախտորոշման որակի բարելավում։ Ծրագրի աջակցությամբ, արտասահմանյան գործընկերների ներգրավմամբ, կատարվում է ախտորոշիչ գործիքների հագեցում, մասնագետների վերապատրաստում և նոր ախտորոշիչ ծառայությունների ներդրում։

❗️Իրականացվող ծրագրերից առանձնացվեց և կարևորվեց Սնուցման ծրագիրը, որի շրջանականերում հսկողության տակ են լինելու մանկական արյունաբանության և ուռուցքաբանության բաժանմունքներում գտնվող երեխաների ամենօրյա սննդակարգը, դա ևս նպատակ ունի բուժմանը աջակցելուն։

19/03/2026

💪Փոքրիկ Արփիի մեծ հաղթանակը․ սուր լիմֆոբլաստային լեյկոզը հաղթահարված է։

6-ամյա Արփիի մոտ 2 տարի առաջ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Դրան հաջորդել է երկարատև բուժում՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում։

🔔Այժմ, ավարտելով հիմնական և պահպանողական փուլերը, Արփին հնչեցնում է բուժման ավարտը ազդարարող զանգը

Այս ողջ ընթացքում ընտանիքը եղել է պետության և City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության ներքո։

💛Մենք ամեն օր աշխատում ու պայքարում ենք՝ տեսնելու յուրաքանչյուր երեխայի այս կարևոր պահը, երբ բուժման ճանապարհը ավարտվում է և սկսվում է ավելի հանգիստ ու լիարժեք մանկությունը։

16/03/2026

Ցողունային բջիջների հավաքագրում փոխպատվաստման նպատակով

🩸 Ցողունային բջիջները համարվում են արյունաստեղծ համակարգի գլխավոր բջիջներ, որոնցից սկիզբ են առնում արյան բոլոր ձևավոր տարրերը։ Նորմայում դրանք գտնվում են ոսկրածուծում, սակայն որոշակի խթանիչ դեղորայքից հետո կարճ ժամանակով դուրս են գալիս արյան շրջանառություն։ Այդ ժամանակ իրականացվում է ծայրամասային արյունից ցողունային բջիջների հավաքագրում։

Ցողունային բջիջների փոխպատվաստումը լայնորեն կիրառվում է մի շարք արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ժամանակ։

✔️ Թե՛ ալոգեն, թե՛ աուտոգեն փոխպատվաստման դեպքում պրոցեսը նույնն է, սակայն աուտոգեն փոխպատվաստման ժամանակ դոնոր է հանդիսանում ինքը՝ պացիենտը, իսկ ալոգենի դեպքում դոնորն այլ մարդ է։

Հավաքագրման գործընթացը իրականացվում է հատուկ սարքավորման միջոցով՝ արյունից առանձնացվում են անհրաժեշտ բջիջները, իսկ մնացած մասը վերադարձվում է օրգանիզմ։ Գործընթացը տևում է մի քանի ժամ և իրականացվում է մասնագետների մշտական հսկողությամբ։

Հավաքագրված ցողունային բջիջները կարող են օգտագործվել անմիջապես կամ պահպանվել հատուկ պայմաններում՝ սառեցված վիճակում՝ հետագա փոխպատվաստման նպատակով։

🚀 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում իրականացվում է ցողունային բջիջների հավաքագրում։
Այս մեթոդի ներդրումը, ինչպես նաև ոսկրածուծի փոխպատվաստումը կարևորագույն ձեռքբերում է մեր երկրի համար։

📌 Ժամանակակից բժշկության մեջ ցողունային բջիջների հավաքագրումն ու պահպանումը հնարավորություն են տալիս արդյունավետ բուժում ապահովելու և պացիենտի առողջացման շանսերը բարձրացնելու։

Յուինգի սարկոման՝ ոսկրային չարորակ ուռուցքի տեսակ է, որի վաղ հայտնաբերումը խիստ կարևոր է։📌 Յուինգի սարկոման առավել հաճախ...
11/03/2026

Յուինգի սարկոման՝ ոսկրային չարորակ ուռուցքի տեսակ է, որի վաղ հայտնաբերումը խիստ կարևոր է։

📌 Յուինգի սարկոման առավել հաճախ հանդիպող սարկոմայի տեսակ է դեռահասների և երիտասարդների շրջանում։
Այն հաճախ ախտահարում է ոսկրերը՝ հատկապես ոտքերի, ձեռքերի և կոնքի շրջանում։ Որոշ դեպքերում ներգրավվում են նաև փափուկ հյուսվածքները։ Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի բուժման հաջողության վրա։

Այս քաղցկեղի երկու հիմնական փուլ կա՝

🔹Տեղային (local)՝ երբ ուռուցքը միայն ոսկրում կամ մոտակա հյուսվածքում է․ այդ դեպքում բուժման ցուցանիշը հասնում է 70-75%-ի։
🔹Տարածված (metastatic)՝ երբ քաղցկեղը մետաստազավորվում է հեռակա օրգաններում, այդ թվում թոքերում, այլ ոսկրերում կամ ոսկրածուծում․ այս դեպքում առողջացման հնարավորությունը խիստ նվազում է՝ հասնելով առավելագույնը 15-30%-ի (երբեմն ավելի ցածր)։

Յուինգի սարկոմայի ամենատարածված ախտանիշներն են՝

🔸ցավ և այտուց ուռուցքի շրջանում,
🔸շոշափվող գոյացություն՝ տեղային ջերմության բարձրացումով,
🔸անհայտ ծագման տենդ կամ կոտրվածքներ։

Ախտորոշում

Կիրառվում են ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ, ՊԷՏ/ԿՏ հետազոտություններ և վերջնական ախտորոշումը դրվում է գոյացության հյուսվածաբանական հետազոտության հիման վրա։

Բուժում

🇦🇲 Հայաստանում Յուինգի սարկոմայի բուժումն իրականացվում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում, որտեղ գտնվում է Հայաստանում միակ մանկական քաղցկեղի կենտրոնը։ Վերջինս հանդիսանում է Euro Ewing Consortium-ի անդամ և կիրառում է միջազգային ստանդարտ (ամերիկյան և եվրոպական) ուղեցույցերը։

Մեր երկրում հիվանդության բուժման արդյունքները համպատասխանում են միջազգային վիճակագրական ցուցանիշներին։

Բուժումն ամբողջովին (քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, ըստ անհրաժեշտության՝ վիրահատական միջամտություն) հասանելի է Հայաստանում մեր մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Ֆինանսական բեռն ամբողջությամբ հոգում են պետությունն ու City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։

28/02/2026

🇦🇲 Հայաստանում մինչ այսօր իրականացվել է 25 ալոգեն փոխպատվաստում

📌 Ալոգեն փոխպատվաստումը բարդագույն բժշկական միջամտություն է, որի ընթացքում հիվանդի իմունային համակարգն ու արյունաստեղծ բջիջները փոխարինվում են դոնորի համապատասխան բջիջներով։ Արյան ծանր չարորակ հիվանդությունների դեպքում այն հաճախ հանդիսանում է միակ արդյունավետ բուժման տարբերակը՝ ապահովելով լիարժեք ապաքինման հնարավորություն։
Այսպիսի ծրագիր ներդնելը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, ճշգրիտ կազմակերպված աշխատանք և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն։ Նույնիսկ տնտեսապես զարգացած բազմաթիվ երկրներում ալոգեն փոխպատվաստումը դեռևս սահմանափակ հասանելիություն ունի։

🚀 Սահմանափակ ռեսուրսների պայմաններում նման ծրագրի կայացումը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում դարձել է թիմային հետևողական աշխատանքի արդյունք։ Այսօր այս բարդ միջամտությունը իրականացվում է Հայաստանում՝ հնարավորություն տալով մեր պացիենտներին բուժում ստանալ հայրենիքում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության։

📈 Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում ալոգեն փոխպատվաստումը համարվում է բարձր ռիսկային գործընթաց, մեր թիմը գրանցել է վստահելի և մրցունակ արդյունքներ։ Մենք հաջողությամբ իրականացնում ենք նաև հապլոիդենտիկ (կիսահամատեղելի) փոխպատվաստումներ, որոնք պահանջում են բացառիկ մասնագիտական հմտություն և տարածաշրջանում հասանելի են միայն Հայաստանում։

🌿 Մենք շարունակում ենք հետևողականորեն զարգացնել ծրագիրը՝ յուրաքանչյուր պացիենտի տալով բուժման իրական հնարավորություն։ Շնորհակալ ենք վստահության համար։

🤔 Առաջիկայում մենք կխոսենք այն մասին, թե ինչու է ալոգեն փոխպատվաստումը համարվում ամենաբարդ միջամտություններից մեկն աշխարհում։

20/02/2026

Address

7 Nersisyan Street
Yerevan
0014

Telephone

+37410283800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia:

Share

Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia / Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն

Annually, about 80-100 children are diagnosed with cancer in Armenia. Today, after decades of selfless commitment and hard-work our doctors and nurses the survival rates of children with cancer reach around 65-70%. In order to ensure further development of the pediatric oncology and hematology in Armenia, it was decided to merge all pediatric hematology and oncology units in Armenia and in February 2019, Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia was established at the Hematology Center after Prof. R.H.Yeolyan.

Our patients are children up to the age of 18 years from all over Armenia, Artsakh, and other countries. Thanks to the charitable foundations and governmental support, all children receive diagnosis and treatment at our Center for FREE.

Currently, Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia consists of the following departments and units: pediatric oncology department, pediatric hematology department, a national registry of pediatric cancer and blood disorders, and psycho-social services. Soon, we also plan to establish the palliative center of children with cancer, pediatric immunology clinic, and a family house.

Our Center is a teaching hospital of the Yerevan State Medical University. At the Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia, there are 4 Multidisciplinary Teams (MDTs) actively working: Leukemias, Lymphomas and SCT; Solid Tumors; Musculoskeletal Tumors; and Neuro-oncology.