EyeResident

EyeResident Երիտասարդ ակնաբուժների միավորման ու զարգացման պորտալ

«World Keratoconus day in Armenia» ակնաբուժական գիտաժողովՆոյեմբերի 10-ին «Հոլիդեյ ԻՆՆ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում, Ե...
15/11/2022

«World Keratoconus day in Armenia» ակնաբուժական գիտաժողով

Նոյեմբերի 10-ին «Հոլիդեյ ԻՆՆ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում, Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Համահայկական ակնաբույժների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ, առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «World Keratoconus day in Armenia» ակնաբուժական գիտաժողովը:
Կերատոկոնուսի համաշխարհային օրվան նվիրված 1-ին գիտաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակար Արմեն Նազարյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱՆ Ակնաբանության գծով խորհրդատու, ԱԱԻ-ի Աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Երևանի գլխավոր ակնաբույժ, AYO Armenia և PAO Armenia-ի նախագահ, բ․գ․դ․, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը: Պրոֆեսորը նշեց, որ գիտաժողովը կոչված է միավորելու աշխարհի լավագույն ակնաբույժների փորձն ու գիտական ձեռքբերումները՝ կուրության հանգեցնող կերատոկոնուս հիվանդության բուժումն առավել արդյունավետ դարձնելու, ակնաբուժության ոլորտի վիրաբուժական նորագույն տեխնոլոգիաները ներկայացանելու և դրանք բժշկական պրակտիկա ներգրավելու գործում:
Շուրջ 20 բանախոսների թվում էին նաև եվրոպական առաջատար կլինիկաների ճանաչված մասնագետներ, ովքեր մեծ ներդրում ունեն ակնաբուժության ոլորտի զարգացման գործում:
Գիտաժողովին մասնակցում էին նաև Առողջապահության ազգային ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատորները, որոնց համար «World Keratoconus day in Armenia» –ն արտերկրի ու տեղի լավագույն ակնաբույժների փորձին հաղորդակից դառնալու բացառիկ հնարավորություն էր, ինչն անհետևանք չի մնա որպես մասնագետ նրանց կայացման գործում:

01/09/2022

Welcome to all EyeCare Residents and Medical Students 🎉🎉🎉🎉🎉

16/08/2022

Կարևորագույն այս իրադարձության` սեպտեմբերի 1-ին կայանալիք կոնֆերանսին մասնակից դառնալու, ինչպես նաև ելույթներ ունենալու համար գրանցումները շարունակվում են. հիշեցնենք` գրանցումները ընդունվում են մինչև սույն ամսվա 28-ը: Շտապեք դառնալ մի մասնիկը աննախադեպ իրադարձության:

08/08/2022

Eye resident-ի ողջ անձնակազմը շնորհավորում է ակնաբուժների միջազգային մասնագիտական օրվա առթիվ` մաղթելով բազում վերելքներ։

08/08/2022

Ակնաբուժության գծով բոլոր կլինիկական
օրդինատորներին և բժշկական ուսանողներին սիրով հրավիրում ենք սեպտեմբերի 1-ին մասնակցել 1-ին ակնաբուժական կոնֆերանսին, որը կազմակերպել է Armenia AYO Association-ը և Ophthalmological Residence-ը՝ «Շենգավիթ» ԲԿ-ի Աչքի լազերային կորեկցիայի և միկրովիրաբուժության կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանի գլխավորությամբ։
Կոնֆերանսը նպատակ ունի փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ՝ ակնաբուժության ժամանակակից բուժման մեթոդների ռազմավարության և բուժման տակտիկայի վերաբերյալ, որը թույլ կտա մասնագիտական գործունեությունը սկսել առավել պատրաստված❕

Իսկ Ձեզ հայտնի՞ է հայ գյուտարար Հրանտ Դեմիրչողլյանը...Հրանտ Գուրգենի Դեմիրչողլյան (1927թ. Մոսկվա, Ռուսաստան) ակնաբույժ, ...
28/07/2022

Իսկ Ձեզ հայտնի՞ է հայ գյուտարար Հրանտ Դեմիրչողլյանը...
Հրանտ Գուրգենի Դեմիրչողլյան (1927թ. Մոսկվա, Ռուսաստան) ակնաբույժ, կենսաֆիզիկոս
Աշխարում առաջին գյուտարարն է, ով ստեղծել է ակնոցներ առանց օպտիկական ապակիների «laser vision»: Հանդիսանում է Մոսկվայի ռադիոէլեկտրոնիկայի և ավտոմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզիկական կուլտուրայի համառուսական գիտահետազոտական ​​ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։ Հրանտ Դեմիրչողլյանը եղել է տեսողության խնդիրների միջազգային կենտրոնի ղեկավար, Եվրասիական գիտությունների ակադեմիայի և տեսողության ուսումնասիրման միջազգային ընկերության անդամ։
Իսկ ինչպիսի՞ ակնոց է ստեղծել և ե՞րբ է այն կիրառվում տես հաջորդիվ👆

20/06/2022

Ողջույն ☺️ Այսօր մի փոքր խոսենք կատարակտայի մասին: Կատարակտան ներակնային ոսպնյակի և նրա պատիճի պղտորումն է( հուն. ջրվեժ): Առաջացման հիմքում ընկած է սպիտակուցների մետաբոլիտների կուտակումը ոսպնյակում։
Ռիսկի գործոններն են՝
• Շաքարային դիաբետը
• Ծխախոտի օգտագործումը
• Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը
• Ալկոհոլը
Կատարակտաները լինում են բնածին և ձեռքբերովի։
Ըստ տեղակայման՝
• Առաջային և հետին բևեռային
• Շերտավոր
• Կորիզային
• Կեղևային
• Իլիկաձև
• Հետին գավաթանման
• Տոտալ
• Պոլիմորֆ
Ըստ պատճառագիտության՝
• Տարիքային
• Բարդացած
• Վնասվածքային
• Ճառագայթային
• Երկրորդային
Ծերունական կատարակտը ամենահաճախն է հանդիպում։ Լինում է՝
• Կեղևային
• Կորիզային
• Խառը
Տարբերում ենք կատարակտայի զարգացման հետևյալ շրջանները՝
• Սկսվող
• Ոչ հասուն
• Գրեթե հասուն
• Հասուն
• Գերհասուն
Ախտորոշումը կատարվում է լայնածավալ հետազոտություն՝
• Վիզիոմետրիա
• Տոնոմետրիա
• Բիոմիկրոսկոպիա
• Օֆթալմոսկոպիա
• Ավտոռեֆրակտոկեռատոմետրիա
• ՈւՁՀ
Բուժումը միայն վիրահատական է:

Կլինիկական օրդինատոր՝ Նոնա Գալինյան

Հետաքրքիր  Իսկ դուք գիտե՞ք 🤓Երկու աչքերի ցանցաթաղանթների վրա ընկնում է առարկաների շրջված պատկերը։ Այս օպտիկական էֆֆեկտը ...
18/06/2022

Հետաքրքիր
Իսկ դուք գիտե՞ք 🤓
Երկու աչքերի ցանցաթաղանթների վրա ընկնում է առարկաների շրջված պատկերը։ Այս օպտիկական էֆֆեկտը համարժեք է ֆոտոապարատում լինզայի պրոյեկցիային և պայմանավորված է մի պարզ ֆիզիկայի օրենքով. յուրաքանչյուր լույսի ճառագայթ, որն անցնում է կորագծային մակերեսով բեկվում է, ընդ որում պատկերը ցանցաթաղանթի վրա ստացվում է շրջված և փոքրացված։
Իսկ այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք ընկալում շրջակա աշխարհը։
Դրա համար պատասխանատու է մեր գլխուղեղը։ Վերջինս ընկալում է պատկերը և միաժամանակ ուղղում այն, փոխակերպելով իրական պատկերի։ Բեկման և ընկալման պրոցեսները ընթանում են ակնթարթորեն։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն լույսի ճառագայթները եղջերաթաղանթի վրա ընկնելուց մինչև ուղեղի կողմից պատկերի ճիշտ ընկալումը տևում է 13 միլիվայրկյան։

Կլինիկական օրդինատոր՝ Լուսինե Սումբուլյան

14/06/2022

Եկեք հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գլաուկոման.

Գլաուկոման աչքի խրոնիկ հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը։ Այն ընթանում է տեսանյարդի թելիկների ատրոֆիայով և տեսադաշտի սպեցիֆիկ նեղացումով. ներակնային ճնշման (ՆԱՃ) բարձրացումը հանդիսանում է ռիսկի գործոն։
Գլաուկոմայի զարգացման ռիսկի գործոններն են համարվում՝
➡️ տարիքը ( 50 և բարձր )
➡️ ժառանգականությունը
➡️ ամետրոպիաները ( կարճատեսություն և հեռատեսություն )
➡️ ռասան
➡️ բարձր ՆԱՃ-ը
➡️ աչքի տրավմաները
➡️ շաքարային դիաբետը
➡️ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները
➡️ միգրենը
➡️ հորմոնալ պրեպարատների երկարատև կիրառումը
➡️ վնասակար սովորությունները
➡️ վիրահատական միջամտությունները և նախկինում տարած բորբոքային պրոցեսները։

📌Ըստ էթիոլոգիայի գլաուկոման դասակարգվում է ՝ բնածին և ձեռքբերովի ձևերի։ Ձեռքբերովի գլաուկոման իր հերթին լինում է ՝ առաջնային, և երկրորդային։
📌 Ըստ առաջացման մեխանիզմի գլաուկոման լինում է՝ բաց անկյուն և փակ անկյուն։
Տարբերում ենք հիվանդության 4 փուլեր.
1. Սկսվող
2. Զարգացող
3. Զարգացած
4. Տերմիալ

Հաճախ գլաուկոման ընթանում է առանց ախտանիշների, և հայտնաբերվում հիվանդության ուշ փուլերում, երբ նյարդային հյուսվածքի խորը վնասման հետևանքով կորցրած տեսողությունը այլևս հնարավոր չի լինում ետ բերել։ Պացիենտները կարող են գանգատվել աչքերում ծանրության և դիսկոմֆորտի զգացողությունից, թեթև գլխացավերից և աչքի ցավից։
Գլաուկոմայի ախտորոշումը դրվում է հիմնվելով ՝
📎 պերիմետրիայի ( տեսադաշտի հետազոտության )
📎 օֆթալմոսկոպիայի ( տեսանյարդի սկավառակի փոփոխությունների բացահայտման )
📎 տոնոմետրիայի ( ՆԱՃ չափման ) տվյալների վրա։

Գլաուկոմայի բուժումը, կախված հիվանդության փուլից, իրականացվում է 3 մեթոդներով.

📍դեղորայքային
📍 լազերային
📍 վիրահատական

Կլինիկական օրդինատոր՝ Լուսինե Սումբուլյան

Ողջու՜յն, Բարի գալուստ EyeResident: Երիտասարդ ակնաբույժների միավորման և զարգացման հարթակը նպատակ ունի հանրությանը ներկայ...
13/06/2022

Ողջու՜յն, Բարի գալուստ EyeResident: Երիտասարդ ակնաբույժների միավորման և զարգացման հարթակը նպատակ ունի հանրությանը ներկայացնել ակնաբուժության հետ կապված ՀԱՅԱԼԵԶՈՒ կրթական կոնտենտ։ Այսպիսով կկարողանանք կրթել և օգնել ինչպես մեր հայրենակիցներին, այդպես էլ նոր հայ մասնագետներին։ Մեր թիմի նպատակն է ակնաբույժներին հնարավորություն ընձեռել ճիշտ կողմնորոշվելու նեղ մասնագիտական ընտրության հարցում, տալ հնարավորություն զարգանալու և զարգացնելու, տեղեկանալու աշխարհում ակնաբուժական ոլորտում կատարվող նորությունների մասին...

06/06/2022

Երիտասարդ ակնաբուժների միավորման ու զարգացման պորտալ

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when EyeResident posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to EyeResident:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram