ProLife Armenia

ProLife Armenia «Պրոլայֆ»-ը առողջապահական ՀԿ է, որի նպատակը հատկապես սեռով պայմանավորված աբորտների կանխարգելումն է։

Մեր գործունեության հիմնական ուղղությունը կրթամշակութային ծրագրերի իրականացնումն ու հետազոտական, վերլուծական աշխատանքների պատրաստումն է՝ միտված հասարակության իրազեկվածության բարձրացմանը:

Կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն:

Պատրաստ ենք համագործակցել շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ:

🗓 Մարտի 25-ն աշխարհի շատ երկրներում՝ Արգենտինայում, Չիլիում, Իսպանիայում, Բելառուսում և շատ այլ երկրներում նշվում է որպե...
25/03/2025

🗓 Մարտի 25-ն աշխարհի շատ երկրներում՝ Արգենտինայում, Չիլիում, Իսպանիայում, Բելառուսում և շատ այլ երկրներում նշվում է որպես Չծնված երեխաների օր։

👼🏻 Ամսաթիվն ընտրվել է ոչ պատահաբար, չէ՞ որ հենց այս օրն է Սուրբ կույս Մարիամի Ավետման տոնը։ Այս օրն է նշվում մի իրադարձություն, որը մարդկության փրկության սկիզբն է համարվում։ Մարիամը, լսելով Գաբրիել հրեշտակապետի բարեխոսումը, որ Աստծու Որդու մայրն է դառնալու, հնազանդությամբ է ընդունում այն։

‼️ Սակայն մեր օրերում մտահոգիչ ցուցանիշերի են հասել հղիության արհեստական և հատկապես սեռով պայմանավորված ընդհատումների թվերը։

🤱🏻 Դժվար է քսանմեկերորդ դարում պատկերացնել ավելի տխուր փաստ, քան ապագա մոր և հոր կողմից իրենց իսկ փոքրիկին ծնվելու իրավունքից զրկելը։ Վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում յուրաքանչյուր 1000 կնոջից 39-ը դիմում է նման քայլի։

🇦🇲 Հայաստանում խնդիրն էլ ավելի հրատապ է, քանի որ Արցախյան պատերազմում տարիներ շարունակ կորցրել ենք մեր լավագույն տղաներին, հայ գենոֆոնդի լավագույն մասը։

🤰 Այս օրը ճիչ է՝ ուղղված հայ մայրերին, հայրերին, հայ մարդուն։

👨‍👩‍👧‍👦 Ամեն անմահացած հերոսի անունով հայ ընտանիքներում ունենալ որդիներ, հերոս մոր անունով՝ դուստրեր։

Ու թող այլևս երբեք, երբեք չլինի այդ սահմռկեցուցիչ աղետը, որին ողջ ուժով ասում ենք՝ Ո՛Չ։

Ո՛Չ պատերազմին
Ո՛Չ աբորտներին

11/11/2024

‼️Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

✅ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում:

🔸Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը՝ ժամը 24:00:

😍😍😍
13/10/2023

😍😍😍

 #ԱՂՋԻԿԸՊԱՐԳԵՎԷ 📍 Վերջին տարիներին գնալով ահագնանում է վիճակագրական պատկերը ժողովրդագրության առումով։ Հայաստանյան ընտանի...
11/10/2023

#ԱՂՋԻԿԸՊԱՐԳԵՎԷ

📍 Վերջին տարիներին գնալով ահագնանում է վիճակագրական պատկերը ժողովրդագրության առումով։ Հայաստանյան ընտանիքներում ավանդաբար իշխում է օջախի ծուխը վառ պահող որդիների նկատմամբ պաշտամունքը, ինչի հետևանքով աղջիկ երեխաներ ունենալու հեռանկարը ընտանիքների մեծ մասին չի հրապուրում։ Սա հանգեցնում է հղիության սելեկտիվ աբորտների աննախադեպ աճի, ինչի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1400 աղջիկ։ Իրական ցուցանիշները, ըստ տարբեր աղբյուրների, ավելի բարձր են։ Իսկ գաղտնիք չէ, որ աղջիկներն են վաղվա մայրիկները։ Պատերազմը, քովիդը, պատահարները, սելեկտիվ աբորտները անմխիթար թվեր են հրամցնում մեր վաղվա օրվա համար։


❣️Հիշեք՝ աղջիկը պարգև է։

 #ԱղջիկըՊԱՐԳԵՎէ👧Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է։ 😍Սիրով հրավիրում ենք միանալ արշավին՝ Ձեր դստեր/դուստրերի հետ լու...
11/10/2023

#ԱղջիկըՊԱՐԳԵՎէ

👧Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է։
😍Սիրով հրավիրում ենք միանալ արշավին՝ Ձեր դստեր/դուստրերի հետ լուսանկարը տեղադրելով Ձեր սոցիալական էջերում՝ #ԱղջիկըՊԱՐԳԵՎէ հեշթեգով։
🥰Շնորհակալ ենք արշավին միանալու համար։

30/09/2023

Արցախում ծնված վերջին արցախցին 😍

👶🤗Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։
20/09/2023

👶🤗Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։

👶Ստեփանակերտի նկուղներից մեկում երեխա է ծնվել:🕊️Արցախն ԱՊՐԵԼ ու ԱՊՐԵԼՈՒ է ...
19/09/2023

👶Ստեփանակերտի նկուղներից մեկում երեխա է ծնվել:
🕊️Արցախն ԱՊՐԵԼ ու ԱՊՐԵԼՈՒ է ...

🥰 Սիրելի հետևորդներ, շարունակում ենք ներկայացնել «Հայտնի կանանց» շարքը։  📌 Գոհար Վարդանյան` հայազգի կին հետախույզ։ ▪️Ծնվ...
13/09/2023

🥰 Սիրելի հետևորդներ, շարունակում ենք ներկայացնել «Հայտնի կանանց» շարքը։

📌 Գոհար Վարդանյան` հայազգի կին հետախույզ։

▪️Ծնվել է Գյումրիում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Իրան։
▪️16 տարեկան հասակից անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ։
▪️1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տվել։
▪️1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում։
▪️2019 թվականին հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով։

🧐 Միֆ, թե՞ իրականություն  Նորածինները ծնված օրվանից կարող են սողալով շարժվել։  📌 1987 թվականին Շվեդիայի Կարոլինսկյան ինս...
09/09/2023

🧐 Միֆ, թե՞ իրականություն

Նորածինները ծնված օրվանից կարող են սողալով շարժվել։

📌 1987 թվականին Շվեդիայի Կարոլինսկյան ինստիտուտը ավարտեց իր հետազոտությունը երեխայի` դեպի մայրական կուրծքը սողալու ընդունակության մասին։
📌 Երբ նորածնին դնում էին մոր կրծքավանդակի վրա, նա մեկ ժամվա ընթացքում կարողանում էր գտնել մոր կուրծքը և սնվել։
📌 Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ նորածինները ի ծնե օժտված են սողալով շարժվելու ընդունակությամբ։

🧐 Միֆ, թե՞ իրականություն  Նորածինները ճանաչում են իրենց մայրիկի ձայնը։  📌 Երբ երեխան ծնվում է, նրա լսողությունը դեռ այդք...
06/09/2023

🧐 Միֆ, թե՞ իրականություն

Նորածինները ճանաչում են իրենց մայրիկի ձայնը։

📌 Երբ երեխան ծնվում է, նրա լսողությունը դեռ այդքան էլ լավ չի գործում։ Միջին ականջը դեռ լցված է լինում հեղուկով, որը թուլացնում է լսողությունը։
📌 Միակ ձայնը, որ նա շատ լավ ճանաչում է, դա իր մայրիկի ձայնն է։ Նա արձագանքում է այս ձայնին և տարբերում է մյուս ձայներից։

Address

Yerevan

Telephone

+37495508551

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ProLife Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ProLife Armenia:

Share