10/05/2022
Ե՞ՐԲ ԱՅՑԵԼԵԼ ԳԻՆԵԿՈԼՈԳԻՆ
ՍԱ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ
✔ Սիրելի հետևորդներ, շատ կարևոր է, որ դուք ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը և թույլ չտաք, որ առողջական խնդիրները բարդանան:
Խորհուրդ է տրվում տարվա ընթացքում 1-2 անգամ այցելել գինեկոլոգին` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանշաններ։
Անպայման դիմեք գինեկոլոգի, եթե՝
🔹 պատրաստվում եք կամ սկսել եք ապրել սեռական կյանքով
🔹 հղի եք, պատրաստվում եք հղիանալ կամ չեք կարողանում հղիանալ
🔹 դաշտանային ցիկլի խանգարումներ․ ցիկլը ուշանում է կամ չի սկսվում, շուտ է սկսվում, չափազանց առատ է և այլն
🔹 դաշտանադադարի նշաններ
🔹 քոր և այրոց սեռական օրգաններում
🔹 արյունահոսություն ոչ դաշտանային օրերին
🔹 ցավ սեռական հարաբերության ընթացքում կամ` հետո
🔹 դաշտանը անտանելի ցավոտ է
🔹 անսովոր, տարօրիանկ հոտով կամ գույնով արտադրություն` հեշտոցից
🔹 չափից ավելի փքվածություն որովայնի ստորին հատվածում
🔹 ցավոտ միզարձակում,փոքր կոնքի ու որովայնային շրջանում ցավեր
‼ Սրանք այն ախտանշաններն են, որոնք հարկ է անուշադրության չմատնել։ Եթե նույնիսկ ախտորոշումը լուրջ է, հիվանդության վաղ հայտնաբերումն ու բուժումը մեծացնում է լիարժեք բուժման ու անդառնալի հետևանքներից խուսափելու շանսերը:
Հոգ տարեք ձեր մասին, հետևեք ձեր առողջությանը, իսկ խնդիրների դեպքում անպայման դիմեք մասնագետի օգնությանը:
Խորհրդատվության համար կարող եք հերթագրվել`
☎ (+374) 91 52 34 94
🔻Արամի 54