Բժիշկ Արտաշես Թումանյան/ Dr. Artashes Tumanyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Բժիշկ Արտաշես Թումանյան/ Dr. Artashes Tumanyan

Բժիշկ Արտաշես Թումանյան/ Dr. Artashes Tumanyan Հոգեբույժ-թմրաբան Կախվածություններ և հոգեկան խնդիրներ
Психиатр-нарколог
Addiction psychiatrist

25/09/2025

Հարգելի հոգեբույժ ընկերներ: Թիվ 1 զինկոմիսարիատում հոգեբույժի կարիք կա: Եթե կան ցանկացողներ ապա գրեք կամ զանգեք ինձ ես մանրամասն կներկայացնեմ: Խնդրում են շուտ արձագանքել

03/09/2025
02/08/2025

The Japanese Society of Psychiatry and Neurology (JSPN) is now accepting applications for the JSPN Fellowship Award, which is presented to early-career psychiatrists from Asia and around the world. The purpose of this award is to recognize early-career, outstanding psychiatrists and to encourage aca...

09/07/2025

ՀՀԱ Գործադիր վարչության նիստ

09.07.2025 կայացավ ՀՀԱ Գործադիր վարչության նիստ (մասնակցությամբ ՀՀԱ Խորհրդի անդամների):
Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀԱ Գործադիր վարչության անդամ Գայանե Քալանթարյանի հիշատակը:
1. Քննարկվեցին ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված համաձայնագրից բխող անհրաժեշտ գործողությունները:
Որոշվեց.
- Կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր մշակելու համար ներկայացնել առաջարկություններ (կետ 3.1.2) - պատասխանատու Գործադիր Վարչություն, ժամկետ՝ սեպտեմբեր 5

- Լիազոր մարմնին դիմած իրավասու մարմիններին փորձագիտական ծառայություններ մատուցելու համար մասնագետների ցանկ ձևավորելու նպատակով (կետ 3.1.7), կազմել աշխատանքային խումբ.
Լուսինե Արզումանյան (Խորհրդի անդամ)
Գայանե Ղազարյան (ԳՎ անդամ)
Հակոբ Հակոբյան (ԳՎ անդամ)
Կարինե Թաթարյան (ԳՎ անդամ)
Լիլիթ Բաղդասարյան (ԳՎ անդամ)
Ներկայացման ժամկետ՝ սեպտեմբեր 5

- Բուժաշխատողներին խրախուսելու վերաբերյալ չափորոշիչներ/պահանջներ մշակելու նպատակով 3.1.8 ձևավորել աշխատանքային խումբ Կարինե Մայիլյանի (ԳՎ անդամ) ղեկավարությամբ
Ներկայացման ժամկետ՝ սեպտեմբեր 5

- ներկայացնել առաջարկներ ՀՀԱ անդամների համար անվճար հիմունքներով տարեկան 10 ՇՄԶ կրեդիտ ապահովելու նպատակով (կետ 3.1.9) - Լիլիթ Բաղդասարյան (ԳՎ անդամ), ժամկետ՝ օգոստոս 9:

- Լիազոր մարմնին դիմած իրավասու մարմիններին փորձագիտական ծառայություններ մատուցելու համար մասնագետների ցանկ ձևավորելու նպատակով (կետ 3.1.7), կազմել աշխատանքային խումբ.
Լուսինե Արզումանյան (Խորհրդի անդամ)
Գայանե Ղազարյան (ԳՎ անդամ)
Հակոբ Հակոբյան (ԳՎ անդամ)
Կարինե Թաթարյան (ԳՎ անդամ)
Լիլիթ Բաղդասարյան (ԳՎ անդամ)
Ներկայացման ժամկետ՝ սեպտեմբեր 5:

- ՀՀ ում չգրանցված, սակայն առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության ընթացքում կենսական անհրաժեշտ դեղերի վերաբերյալ՝ դրանց գրանցումը կազմակերպելու նպատակով, այդ թվում՝ պետական պատվերի շրջանակներում (կետ 3.1.11), իրականացման նպատակով առաջարկություն ներկայացնելու համար ձևավորել աշխատանքային խումբ՝
Սամվել Սուքիասայան (ԳՎ անդամ)
Արտաշես Թումանյան (ԳՎ անդամ)
Վահան Սիմոնյան (ԳՎ անդամ)
Ներկայացման ժամկետ՝ սեպտեմբեր 5:

Էթիկայի հանձնաժողովի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ քննարկել համաձայնագրից բխող գործողությունների իրականացման գործում հանձնաժողովի ներգրավվածությունը – Արմեն Սողոյան (ՀՀԱ նախագահ)

2. ԶԼՄ ներում հոգեկան խանգարումների և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ ծաղրական, վիրավորական, արհամարական արտահայտություններն ու վերաբերմունքը բացառելու նպատակով՝ նախապատրստել նամակ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ղեկավարությանը - Արմեն Սողոյան (ՀՀԱ նախագահ) ժամկետ՝ հուլիս 15:

3. Ներկայացնել առաջարկություններ գիտական դրամաշներհների վերաբերյալ – Կարինե Մայիլյան (ԳՎ անդամ) - ժամկետ՝ սեպտեմբեր 5:

4. Oգոստոսի 26-ին պրոֆեսոր Աղուզումցյանի 80 ամյակի նվիրված միջոցառումների նախապատրաստում - Արմեն Սողոյան (ՀՀԱ նախագահ):

Քննարկվեցին նաև այլ հարցեր

02/07/2025
Թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկ հարցազրույց տվեցի Նուռ հեռուստաընկերությունով
27/06/2025

Թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկ հարցազրույց տվեցի Նուռ հեռուստաընկերությունով

«Առողջ առավոտը» հեռուստանախագիծ է, որի ընթացքում բացահայտելու ենք առողջության գաղտնիքներն ու մշակույթը։ Եղեք առողջ և փորձեք ապրել ձեր կյանքի ամենից առողջ տար...

Կարող եք գրանցվել հղումովhttps://forms.gle/7RjvupVXPnb2cmTG9
20/05/2025

Կարող եք գրանցվել հղումով
https://forms.gle/7RjvupVXPnb2cmTG9

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ II ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Հունիսի 21-22-ը Աղվերան Պարկ Ռեզորթում կկայանա ՀՀԱ Հոգեկան առողջության II Ամառային դպրոցը:
Բանախոսների աշխարհագրությունն ընդգրկում է՝ ՀՀ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ՌԴ
Թեմաները ներառում են.
Հոգեբուժության նորարարական մեթոդներ, արհեստական բանականություն
Մանկական հոգեկան առողջություն, անձի խանգարումներ, փսիխոսոմատիկ խանգարումներ
Հոգեբանական տրավմա, հուզական այրում, հոգեթերապիա, հետտրավմատիկ աճ
Հոգեդեղաբանություն և փսիխոդելիկների կիրառում
Հանրային հոգեկան առողջություն, ԶԼՄ-ների դերը, ստիգմա
Նախատեսված է նաև գրավիչ սոցիալական ծրագիր: Մանրամասն տեղեկատվությունը՝ հաջորդիվ:

Մասնակցությունը ՀՀԱ երիտասարդ և ուսումնառող հոգեբույժների սեկցիայի համար անվճար է
Այլ ցանկացողների համար գրանցավճարը՝ 65.000 դրամ (ներառում է մասնակցություն ծրագրին, տրանսպորտ (Երևան-Աղվերան-Երևան), գիշերակաց, սնունդ, պայուսակ, նյութեր):
Գլխավոր Հովանավոր՝ Ացինո ֆարմա
Գրանցվելու համար լրացնել գրանցաթերթիկը/հղումով
https://forms.gle/7RjvupVXPnb2cmTG9

29/04/2025

Խորապես մտահոգիչ է Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների հանդեպ կատարված վերջին բռնության դեպքը, որի հետևանքով տուժել է շտապօգնության վարորդը: Դատապարտում եմ նման արարքները, որոնք ուղղված են մեր համաքաղաքացիների կյանքը փրկելու գործին նվիրված բուժաշխատողների դեմ:

Հայկական բժշկական ասոցիացիան խստորեն դատապարտում է բուժաշխատողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի, ուժի և սպառնալիքի ցանկացած ձև։ Բուժաշխատողները մեր հասարակության անվտանգության առանցքային երաշխավորներից են և պետք է գործեն հարգանքի և պաշտպանության մթնոլորտում:
Կոչ ենք անում ամբողջ բժշկական համայնքին, ինչպես նաև բոլոր քաղաքացիական կառույցներին և հասարակության անդամներին՝
🔹 միանալ այս դատապարտմանը,
🔹 աջակցել բուժաշխատողների պաշտպանվածության իրավական ամրապնդմանը,
🔹 և անել հնարավոր ամեն ինչ՝ կանխելու նման դեպքերի կրկնությունը:

Ակնկալում ենք, որ պետական մարմինները կշարունակեն աշխատել բժիշկների և բուժանձնակազմի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ օրենսդրական հստակ և գործուն մեխանիզմների ներդրմամբ։

Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում տուժած գործընկերներին:

ՀԲԱ Գործադիր վարչություն

🏥Կախվածությունների բուժման մեր կլինիկան մի վայր է, որտեղ մարմինը և միտքը ամբողջական կերպով բուժվում են պրոֆեսիոնալ բժշկա...
21/04/2025

🏥Կախվածությունների բուժման մեր կլինիկան մի վայր է, որտեղ մարմինը և միտքը ամբողջական կերպով բուժվում են պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմի կողմից:
✔Մենք կիրառում ենք հետազոտությունների վրա հիմնված բուժման նոր մոտեցումները, որպեսզի օգնենք նվազեցնել ախտանիշների ծանրությունը և օգնել ձեզ բուժվել կախվածությունից:

😉Եղեք առողջ💯

📞 +374 95 609-600
📲

#բժիշկ #թմրաբան #նարկոլոգ #հոգեբույժ #բուժում #ալկոհոլիզմ #թմրամոլություն #կախվածություն #զրկանք

#врач #нарколог #психиатр #лечение #зависимость #запой #детокс #детоксикация #детоксификация #алкоголизм #наркомания

17/04/2025

ԱՆՎՃԱՐ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅՈւՆ ՊՐԱՀԱՅՈւՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան հայտարարել է այս տարի աշնանը Պրահայում կայանալիք 25-րդ Համաշխարհային հոգեբուժական կոնգրեսին անվճար մասնակցելու հնարավորություն բժշկական ուսանողների համար՝ էսսեների մրցույթին որպես մրցանակ ճանապարհորդական մրցանակ շնորհելով

Մրցույթին մասնակցելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝
https://www.wpanet.org/post/wpa-launches-2025-medical-student-essay-competition-reducing-inequalities-and-promoting-inclusion

12/04/2025

✅Ալկոհոլի, թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի չարաշահման կամ արդեն իսկ կախվածության հետ կապված խորհրդատվություն, բուժում, ախտորոշման ճշտում
✅Ալկոհոլի կամ թմրանյութերի գործածման հետևանքով առաջացած հոգեկան վիճակների (ցնորք, զառանցանք) բուժում
✅Թմրամիջոցի գործածման փաստի հաստատում մեզի հետազոտության միջոցով
✅Ոչ քիմիական կախվածությունների հետ կապված խորհրդատվություն, բուժում

✅Խորհրդատվության համար կարող եք հերթագրվել
📞 +374 95 609-600

#բժիշկ #թմրաբան #նարկոլոգ #հոգեբույժ #բուժում #ալկոհոլիզմ #թմրամոլություն #կախվածություն #զրկանք
#врач #нарколог #психиатр #лечение #зависимость #запой #детокс #детоксикация #детоксификация #алкоголизм #наркомания

12/04/2025

✅Ալկոհոլի, թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի չարաշահման կամ արդեն իսկ կախվածության հետ կապված խորհրդատվություն, բուժում, ախտորոշման ճշտում
✅Ալկոհոլի կամ թմրանյութերի գործածման հետևանքով առաջացած հոգեկան վիճակների (ցնորք, զառանցանք) բուժում
✅Թմրամիջոցի գործածման փաստի հաստատում մեզի հետազոտության միջոցով
✅Ոչ քիմիական կախվածությունների հետ կապված խորհրդատվություն, բուժում
✅Խորհրդատվության համար կարող եք հերթագրվել
#բժիշկ #թմրաբան #նարկոլոգ #հոգեբույժ #բուժում #ալկոհոլիզմ #թմրամոլություն #կախվածություն #զրկանք
#врач #нарколог #психиатр #лечение #зависимость #запой #детокс #детоксикация #детоксификация #алкоголизм #наркомания

ԲԺԻՇԿ - ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ/DOCTOR - ARTASHES TUMANYAN
Մանրամասն տեղեկությունների համար անցեք հղմամբ՝ www.yell.am/բժիշկ-արտաշես-թումանյան-78197

Address

Proshyan 5/1
Yerevan

Telephone

+37495609600

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ Արտաշես Թումանյան/ Dr. Artashes Tumanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժիշկ Արտաշես Թումանյան/ Dr. Artashes Tumanyan:

Share