30/10/2025
🧠 Գլխուղեղի կաթվածը (ինսուլտը) համարվում է աշխարհում հաշմանդամության և մահվան առաջատար պատճառներից մեկը։
Կառավարելի ռիսկի գործոններ`
🔹 Բարձր զարկերակային ճնշում:
🔹 Շաքարային դիաբետ:
🔹 Աթերոսկլերոզ:
🔹 Ծխախոտի և ալկոհոլի չարաշահում:
🔹 Թրոմբոզի նախատրամադրվածություն:
🔹 Ճարպակալում և նստակյաց ապրելակերպ:
🔹 Սրտային ռիթմի խանգարումներ:
Կանխարգելում`
🔹 Պահպանել զարկերակային ճնշումը և գլյուկոզի մակարդակը նորմի սահմաններում:
🔹 Սնվել առողջ՝ սահմանափակելով աղը, կենդանական ճարպերը և շաքարը:
🔹 Լինել ֆիզիկապես ակտիվ՝ առնվազն օրական 30 րոպե քայլք կամ այլ ֆիզիկական ակտիվություն:
🔹 Դադարեցնել ծխելը և սահմանափակել ալկոհոլի օգտագործումը:
🔹 Պարբերաբար անցնել բժշկական զննումներ՝ հատկապես ռիսկային խմբերում
🔹 Կանոնավոր օգտագործել և ինքնուրույն չդադարեցնել կանխարգելիչ դեղորայքը՝ հակագերճնշումային, հակադիաբետիկ, լիպիդային փոխանակությունը կարգավորող դեղորայքը (ստատիններ), արյան մակարդելիությունը նվազեցնող պրեպարատները՝ հակաագրեգանտները և հակակոագուլյանտները:
Բուժման ժամանակակից մոտեցումներ`
Կաթվածի դեպքում ամեն վայրկյանը որոշիչ է, գանգատների զարգացման դեպքում անհրաժեշտ է շուտափույթ դիմել բժշկի` ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոն կամ շտապօգնության ծառայություն: Ժամանակին բժշկական օգնությունը կարող է կյանք փրկել և կանխել կամ նվազեցնել հաշմանդամությունը։
🔹 Թրոմբոլիզ` դեղորայքային բուժում, ներերակային ներմուծման եղանակով լուծվում է անոթը փակող թրոմբը։ Այն արդյունավետ է, եթե իրականացվում է գանգատների զարգացումից առաջին 4.5 ժամվա ընթացքում։
🔹 Թրոմբէկտոմիա` միջամտություն, որի ընթացքում հատուկ կատետերով ներզարկերակային ճանապարհով հեռացնում են թրոմբը գլխուղեղի անոթից։ Կարող է կիրառվել մինչև գանգատների զարգացումից 6–24 ժամվա ընթացքում, որոշ դեպքերում՝ ավելի ուշ։
FAST հապավումը կարող է օգնել ճանաչել կաթվածի ախտանշանները`
😧 F (face)– դեմքի ծռում,
✋ A (arm)– ձեռքի կամ ոտքի թուլություն,
🗣️ S (speech)– խոսքի խանգարում,
⏰ T (time)– ժամանակը շատ կարևոր է. անմիջապես զանգահարել շտապօգնության ծառայություն` 103: