04/08/2025
Փոքր ինչ ուշացմամբ, բայց, այնուամենայնիվ, ուրախությամբ
ուզում եմ տեղեկացնել, որ Վրոցլավի համալսարանի (“Uniwersytet Wrocławski”) “NOWA KODYFIKACJA PRAWA KARNEGO/NEW CRIMINAL LAW CODIFICATION”գիտական պարբերականում լույս է տեսել Յուրի Չերնովի, Ռուբեն Աղուզումցյանի և իմ համահեղինակությամբ “Integrated expertise in legal psychology with the use of handwritten document analysis”
(«Համալիր փորձաքննության իրականացումը դատահոգեբանական փորձաքննության ոլորտում՝ ձեռագիր փաստաթղթերի վերլուծության կիրառմամբ») վերտառությամբ գիտական հոդվածը, որում նկարագրված են ձեռագրի հիման վրա մեթոդների ինտեգրման մեթոդաբանական ասպեկտները և խնդիրները, այդ թվում՝ համակարգչային HSDetect համակարգի ինտեգրումը հոգեմետրիկ գործիքների հետ, ինչպիսիք են Հ. Այզենկի՝ «Անձնային հարցարան (EPI 1963)», Գ.Շմիշեկի՝ «Անձնավորության շեշտվածության հարցարան», Բասս-Պերիի՝ «Անձի ագրեսիվության ախտորոշման հարցաշար (BPAQ)» մեթոդիկաները: Այն տրամաբանական շարունակությունն է դեռևս 2023թ.-ի ապրիլին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) միջև կնքված համագործակցության, որի հիման վրա իրականացվել և իրականացվում են հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտություններ: