Բժիշկ Վահան Պապոյան/ Dr. Vahan Papoyan

Բժիշկ Վահան Պապոյան/ Dr. Vahan Papoyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բժիշկ Վահան Պապոյան/ Dr. Vahan Papoyan, Doctor, 30 Fuchik Street, Yerevan.

👁 🧑🏻‍⚕‍ Տոքսիկ գլաուկոման բաց անկյուն գլաուկոմայի տարատեսակ է, որի ժամանակ անհայտ ախտածնությամբ բարձրանում է ներակնային ...
30/11/2021

👁 🧑🏻‍⚕‍ Տոքսիկ գլաուկոման բաց անկյուն գլաուկոմայի տարատեսակ է, որի ժամանակ անհայտ ախտածնությամբ բարձրանում է ներակնային ճնշումը։ Երբեմն ներակնային ճնշումը կարող է հասնել 80մմ.սս. (11կՊա)։
🔸 Հիվանդությունը բնորոշվում է, որպես թարթչային մարմնի բորբոքում և տրաբեկուլայի զանգվածային այտուց, որը երբեմն տարածվում է Շլեմյան ջրանցքի վրա։ Այս վիճակը տարբերակվում է չարորակ գլաուկոմայից խորը և հստակ առաջային խցիկով։
🔸 Բացի այդ եղջերաթաղանթի տեսքը այնքան էլ աղոտ չէ։ Տեսողության սրության կտրուկ նվազումը կարող է առաջանալ ցանցաթաղանթի քայքայման հետևանքով։
🔸 Նպաստող գործոնները ներառում են՝ բորբոքում, դեղամիջոցներ, վնասվածքներ և ներակնային վիրաբուժություն՝ ներառյալ կատարակտի վիրահատությունն ու վիտրէկտոմիան։ Գեդե Պարդիանտոն (2005) հաղորդել է թունավոր գլաուկոմայով չորս հիվանդների մասին, որոնցից մեկը ֆոկոէմուլսիֆիկացիայի է ենթարկվել։
🔸 Որոշ հիվանդների կարելի է բուժել դեղամիջոցներով, վիտրէկտոմիայով կամ տրաբեկուլէկտոմիայով:

👁 🧑🏻‍⚕️ Նեովասկուլյար գլաուկոման գլաուկոմայի հազվադեպ տեսակ է և գրեթե անհնար է բուժել։ Այն հաճախ առաջանում է դիաբետիկ ռե...
25/11/2021

👁 🧑🏻‍⚕️ Նեովասկուլյար գլաուկոման գլաուկոմայի հազվադեպ տեսակ է և գրեթե անհնար է բուժել։ Այն հաճախ առաջանում է դիաբետիկ ռետինոպաթիայի կամ ցանցաթաղանթի կենտրոնական երակի խցանման հերևանքով։
🔸 Այն կարող է նաև պայմանավորված լինել այլ պայմաններով, որոնք հանգեցնում են ցանցաթաղանթի կամ թարթչային մարմնի իշեմիայի։
🔸 Վատ ակնային արյան շրջանառություն ունեցող անհատները բարձր ռիսկի խմբում են։
🔸 Նեովասկուլյար գլաուկոման առաջանում է, երբ աննորմալ անոթներ են ձևավորվում խցիկի անկյունից և բլոկադայի են ենթարկում դրենաժային համակարգը։ Նման հիվանդները սկսում են արագորեն կորցնել իրենց տեսողությունը։
🔸 Երբեմն հիվանդությունը զարգանում է շատ արագ, հատկապես կատարակտի վիրահատությունից հետո։
🔸 Այս հիվանդության նոր բուժման մեթոդը, որն առաջին անգամ առաջարկվել է Քահուկի ու նրա գործընկերների կողմից, ներառում է նորագույն դեղամիջոցների խումբ, որոնք հայտնի են որպես՝ հակա-VEGF դեղամիջոցներ։ Այս ներարկային դեղամիջոցները կարող են հանգեցնել արյան անոթների ձևավորման կտրուկ նվազման, և ժամանակին բուժումը սկսելու դեպքում կարող են հանգեցնել ներակնային ճնշման կարգավորման։
🔸 Ներկայումս հակա-VEGF պրեպարատների բարձր որակի գնահատականներ չկան, որոնք ցույց կտան, որ հակա-VEGF պրեպարատներով բուժումը նվազեցնում է ներակնային ճնշումը նեովասկուլյար գլաուկոմայի ժամանալ:

👁  Ըստ փուլերի գլաուկոման դասակարգվում է․✅ Զարգացող գլաուկոմա․ Տեսողական դաշտի ընդգծված փոփոխություններ պարակենտրոնական ...
23/11/2021

👁 Ըստ փուլերի գլաուկոման դասակարգվում է․
✅ Զարգացող գլաուկոմա․ Տեսողական դաշտի ընդգծված փոփոխություններ պարակենտրոնական շրջանում՝ դրա նեղացման հետ միասին։
✅ Երկրորդային գլաուկոմա․ Տեսողական դաշտի սահմանները համակենտրոնորեն նեղացած են կամ հատվածներից մեկում առկա է ընդգծված նեղացում
✅ Բացարձակ գլաուկոմա․ Տեսողության ամբողջական կորուստ կամ գույնի ընկալման պահպանում սխալ պրոյեկցիայի դեպքում: Երբեմն տեսողական դաշտի փոքր կղզին մնում է ժամանակավոր հատվածում։
✅ Նեովասկուլյար գլաուկոմա․ Հազվադեպ տեսակ է և գրեթե անհնար է բուժել։ Այն հաճախ առաջանում է դիաբետիկ ռետինոպաթիայի կամ ցանցաթաղանթի կենտրոնական երակի խցանման հերևանքով։ Այն կարող է նաև պայմանավորված լինել այլ պայմաններով, որոնք հանգեցնում են ցանցաթաղանթի կամ թարթչային մարմնի իշեմիայի։ Վատ ակնային արյան շրջանառություն ունեցող անհատները բարձր ռիսկի խմբում են։
✅ Տոքսիկ գլաուկոմա․ Բաց անկյուն գլաուկոմայի տարատեսակ է, որի ժամանակ անհայտ ախտածնությամբ բարձրանում է ներակնային ճնշումը։ Երբեմն ներակնային ճնշումը կարող է հասնել 80մմ.սս. (11կՊա)։ Հիվանդությունը բնորոշվում է, որպես թարթչային մարմնի բորբոքում և տրաբեկուլայի զանգվածային այտուց, որը երբեմն տարածվում է Շլեմյան ջրանցքի վրա։

👁  Առաջնային բաց անկյուն գլաուկոման, երբ տեսողական նյարդի վնասումը առաջացնում է տեսողության սրության հարաճուն նվազում, ո...
18/11/2021

👁 Առաջնային բաց անկյուն գլաուկոման, երբ տեսողական նյարդի վնասումը առաջացնում է տեսողության սրության հարաճուն նվազում, որի պատճառը ներակնային ճնշման բարձրացումն է։ Առաջնային բաց անկյուն գլաուկոմայով ոչ բոլոր հիվանդներն ունեն ներակնային բարձր ճնշում, սակայն ճնշման իջեցումը կանխում է հիվանդության հարաճումը նույնիսկ այս դեպքում։
🔸 Բարձր ճնշումը պայմանավորված է տրաբեկուլյար ապարատի խցանմամբ։ Քանի որ մանրադիտակորեն անցուղիները խցանված են, ճնշումն աչքում բարձրանում է՝ հանգեցնելով աննշմարելի աստիճանական տեսողության կորստի։ Առաջին հերթին ախտահարվում է ծայրամասային տեսողությունը, բայց ի վերջո, բուժման բացակայության դեպքում տուժում է նաև ողջ տեսողությունը։
🔸 Ախտորոշումը կատարվում է տեսողական նյար էքսկավացիայի հիման վրա։ Պրոստոգլանդինային ագոնիստները բացում են ուվեոսկլերալ անկյունը։ Բետտա բլոկատորները, ինչպիսն է թիմոլոլը, նվազեցնում են ներակնային հեղուկի արտադրությունը։ Կարբոանհիդրազի արգելակիչները նվազեցնում են բիկարբոնատների արտադրությունը՝ նվազեցնելով ներակնային հեղուկի թարթչային մարմնի կողմից արտադրությունը։ Պարասիմպատոմիմետիկները դեղեր են, որոնք լավացնում են ներակնային հեղուկի արտահոսքը բացելով անցուղին և նեղացնելով բիբը։ Ալֆա-2 ագոնիստները (brimonidine, apraclonidine) նվազեցնում են ներակնային հեղուկի արտադրությունը և մեծացնում արտահոսքը։

👁 Առաջնային փակ անկյուն գլաուկոման առաջանում է ծիածանաթաղանթի և տրաբեկուլյար ապարատի կոնտակտի արդյունքում, որը խոչընդոտո...
16/11/2021

👁 Առաջնային փակ անկյուն գլաուկոման առաջանում է ծիածանաթաղանթի և տրաբեկուլյար ապարատի կոնտակտի արդյունքում, որը խոչընդոտում է ներակնային արտահոսքը։

🔸 Ծիածանաթաղանթի և տրաբեկուլյար ապարատի կոնտակտն աստիճանաբար կարող է վնասել տրաբեկուլյար ապարատի գործառույթը, որը հանգեցնում է ներակնային ճնշման բարձրացման։ Կեսից ավել դեպքերում ծիածանաթաղանթի և տրաբեկուլյար ապարատի երկարատև շփումը հանգեցնում է սինեխիաների (կպումների) առաջացման։
🔸 Սա հանգեցնում է ներակնային հեղուկի արտահոսքի անվերադարձ խանգարման։ Որոշ դեպքերում ներակնային ճնշումը կարող է կտրուկ բարձրանալ՝ առաջացնելով ցավ և կարմրություն։ Այս իրավիճակում տեսողության սրությունը կարող է իջնել և վառ լույսին նայելիս լուսապսակ կարող է երևալ։ Ուղեկցող ախտանիշներն են գլխացավն ու փսխումը։
🔸 Ախտորոշումը կատարվում է ֆիզիկական նշանների և ախտանիշների հիման վրա։ Դրանք են՝ բիբը միջին չափի է և լուսային ռեակցիան բացակայում է, եղջերաթաղանթը խամրած(ամպոտ), տեսողության սրությունը նվազած, ցավ և կարմրություն։ Այնուամենայնիվ, դեպքերի մեծամասնությունը անախտանիշ է։ Մինչ տեսողության սրության խիստ կորուստը, հիվանդությունն հայտնաբերվում է միայն հետազոտման միջոցով՝ ակնաբուժի կողմից։
🔸 Որևէ ախտանիշ հայտնաբերվելու դեպքում առաջին գծի բուժման մեթոդ է համարվում լազերային իրիդոտոմիան։ Այն կարող է իրականացվել, օգտագործելով Nd։ YAG կամ արգոն լազերներ, որոշ դեպքերում նաև սովորական վիրահատական միջամտություն։ Բուժման նպատակն է կանխել կպումների առաջացումը ծիածանաթաղանթի և տրաբեկուլյար ապարատի միջև։ Նախկինում միջին չափի զարգացած դեպքերում անկյան բացումը իրիդոտոմիայով, 75%-ով հաջողությամբ էր ավարտվում։ Մյուս 25%-ում կարող էր պահանջել իրիդոպլաստիկա, դեղամիջոցներ (պիլոկարպին) կամ վիրահատություն։

👁 Առաջնային գլաուկոման և դրա տարատեսակներըԱռաջնային գլաուկոման իր հերթին լինում է՝ առաջնային բաց անկյուն գլաուկոմա և առա...
12/11/2021

👁 Առաջնային գլաուկոման և դրա տարատեսակները
Առաջնային գլաուկոման իր հերթին լինում է՝ առաջնային բաց անկյուն գլաուկոմա և առաջնային փակ անկյուն գլաուկոմա։
☝🏻 Առաջնային բաց անկյուն գլաուկոմա, որը նաև հայտնի է որպես քրոնիկ բաց անկյուն գլաուկոմա կամ հասարակ գլաուկոմա՝
✅ Բարձր ճնշումային գլաուկոմա
✅ Ցածր ճնշումային գլաուկոմա
☝🏻 Առաջնային փակ անկյուն գլաուկոմա, որը նաև հայտնի է որպես նեղ անկյուն գլաուկոմա, բիբ-բլոկ գլաուկոմա, սուր գլաուկոմա
✅ Սուր փակ անկյուն գլաուկոմա
✅ Քրոնիկ փակ անկյուն գլաուկոմա
✅ Միջանկյալ փակ անկյուն գլաուկոմա
✅ Համակցված քրոնիկ բաց անկյուն գլաուկոմայի հոտ («համակցված մեխանիզմ»)
☝🏻 Առաջնային գլաուկոման նաև տարբերակում են՝
✅ Պիգմենտային գլաուկոմա
✅ Արտահոսքային գլաուկոմա, որը նաև հայտնի է, որպես պսևդոէքսֆոլիատիվ գլաուկոմա
✅ Առաջնային պատանեկան գլաուկոմա

Հարգելի հետևորդներ🔸  Սիմպտոմների վրա հիմնված կատարակտի ախտորոշումը հիվանդության բուժման առաջին քայլն է, որը հանգեցնում է...
09/11/2021

Հարգելի հետևորդներ
🔸 Սիմպտոմների վրա հիմնված կատարակտի ախտորոշումը հիվանդության բուժման առաջին քայլն է, որը հանգեցնում է ճիշտ ախտորոշմանը, կատարակտի տեսակի որոշմանը և բուժման արագության ընտրությանը` հաշվի առնելով դրա անհատական բնույթը:
🔸 Տեսողության խանգարման դեպքում, հատկապես կատարակտի զարգացման վտանգի տակ գտնվող մարդկանց մոտ, չի կարելի հետաձգել ակնաբույժի այցը։ Կատարակտը անկանխատեսելի հիվանդություն է, և թեև որոշ մարդկանց մոտ այն կարող է զարգանալ նույնիսկ տասը տարի, ոմանց մոտ այն շատ ավելի արագ կզարգանա, ինչը կբերի տեսողության կորստի, իսկ վիրահատության բացակայության դեպքում՝ նույնիսկ կուրության։
🔸 Ներկայումս կատարակտի նկատմամբ հաղթանակը հնարավոր է միայն հիվանդի ոսպնյակը հեռացնելու և արհեստական ներակնային ոսպնյակով փոխարինելու վիրահատական միջամտության միջոցով։ Այս փոխարինումը ապահովում է հստակ տեսողություն՝ առանց կատարակտի: Վիրահատությունը կոչվում է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա։

❔ Աչքի ո՞ր հիվանդություններն են կուրության պատճառ դառնում🏥 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, ո...
05/11/2021

❔ Աչքի ո՞ր հիվանդություններն են կուրության պատճառ դառնում
🏥 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ աշխարհում կա 36 միլիոն կույր մարդ, իսկ ավելի քան 253 միլիոն մարդ տառապում է տեսողության լուրջ խանգարումներից։
🔸 Տեսնելու կարողություն չունեցողների մեծ մասը (90%) ապրում է ցածր եկամուտ ունեցող երկրներում։
🔸 Կուրության հիմնական պատճառներն են կատարակտը, գլաուկոման, ցանցաթաղանթի հիվանդությունները և վնասվածքները:
🔸 Կատարակտը տարիքային հիվանդություն է և հանդիպում է 45 տարեկանից բարձր մարդկանց մոտ, մինչդեռ գլաուկոման հիմնականում առաջանում է ժառանգական պատկանելության պատճառով։
🏥 ԱՀԿ-ի տվյալներով՝ տեսողության պաթոլոգիաների 80%-ը հնարավոր է կանխարգելել կամ բուժել՝ կանխելով հիվանդության առաջընթացը և կուրության զարգացումը ժամանակին մասնագետի դիմելով։
☝🏻 Շատերը վախենում են կամ չեն ցանկանում դիմել բժշկի՝ համարելով խնդիրները ոչ լուրջ, սակայն հիվանդությունների վաղ հայտնաբերումը հաջող բուժման գրավականն է։

🙋🏻‍♂‍ Հարգելի հետևորդներ,👁  Կատարակտը, աչքի ոսպնյակի մթագնումն է, որը բերում է տեսողության սրության անկման։☝🏻 Կուրության...
02/11/2021

🙋🏻‍♂‍ Հարգելի հետևորդներ,
👁 Կատարակտը, աչքի ոսպնյակի մթագնումն է, որը բերում է տեսողության սրության անկման։
☝🏻 Կուրության բոլոր դեպքերի 50%-ի պատճառը հանդիսանում է կատարակտը։
🌎 Աշխարհում կատարակտի պատճառով կուրացել է մոտ 20 միլիոն մարդ։
🧑🏻‍⚕‍ Այն սովորաբար զարգանում է ժամանակի ընթացքում և կարող է ախտահարել ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքը։
🇺🇸 Սա հանդիսանում է ԱՄՆ-ում կուրության պատճառների 5%-ը և համարյա 60%-ը Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։
🔸 Զարգացող երկրներում կուրությունը հանդիպում է 100,000 երեխայից 10-40-ի մոտ, իսկ զարգացած երկրներում 100,000 երեխայից 1-4-ի մոտ։
🔸 Կատարակտները տարիքին զուգընթաց ավելի հաճախ են հանդիպում։ ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին մինչև 80 տարեկանը ունենում են կատարակտ
🔸 Տարիքային կատարակտները հանդիսանում են աշխարհում կուրության դեպքերի 51%-ը։
🔸 Շատ երկրներում վիրաբուժական միջամտությունները թերի են, ինչը հանգեցնում է նրան, որ կատարակտը մնում է կուրության գլխավոր պատճառը։

👁  Կատարակտի առաջացման պատճառները.  #4✳️ Դեղորայք․ Որոշ դեղեր, ինչպիսիք են սիստեմային դեղերը, տեղային կամ ինհալացիոն կոր...
28/10/2021

👁 Կատարակտի առաջացման պատճառները. #4
✳️ Դեղորայք․ Որոշ դեղեր, ինչպիսիք են սիստեմային դեղերը, տեղային կամ ինհալացիոն կորտիկոստերոիդները, կարող են բարձրացնել կատարակտի առաջացման հավանականությունը ։ Կորտիկոստերոիդները հիմնականում բերում են հետին ենթապատիճային կատարակտայի առաջացմանը]։ Շիզոֆրենիայով հիվանդները հաճախ ունեն ոսպնյակի պղտորման ռիսկի գործոններ (ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտենզիան, վատ սննդակարգը), բայց հակափսիխոտիկ դեղերը չեն խթանում կատարակտի առաջացմանը։ Միոտիկներն ու տրիպարանոլը կարող են մեծացնել ռիսկը։
✳️ Հետվիրահատական․ Ապակենման մարմնի հատում տարած համարյա բոլոր հիվանդները կունենան կորիզային սկլերոզի առաջընթաց։ Սա կարող է բացատրվել նրանով, որ ապակենման մարմնի սեփական նյութը տարբերվում է արհեստականից(օր՝ BSS Plus), որով վիտահատությունից հետո փոխարինվում է ապակենման մարմնի պարունակությունը։ Նաև կարող է բացատրվել նրանով, որ սեփական պարունակությունը ապակենման մարմնի պարունակում է ասկորբինաթթու, որը թույլէ տալիս չեզոքացնել ոսպնյակի կրած օքսիդատիվ վնասը, իսկ ապակենման մարմնի դասական փոխարինիչները չեն պարունակում ասկորբինաթթու ։ Այս պատճատով այսօր խորհուրդ է տրվում կատարել ապակենման մարմնի հատում կոմբինացված կատարակտի վիրահատության հետ։ Այս կերպ կանխարգելում ենք կատարակտի հնարավոր առաջացումը։
Անհամապատասխան Վիտամին C․ Վիտամին C-ի քիչ ընդունումը և քանակի պակասն արյան պլազմայում ասոցացվում են կատարակտի բարձր ռիսկի հետ։ Չնայած դրան, վիտամին C-ի պրեպարատների ընդունումը արդյունավետ չի եղել։

👁  Կատարակտի առաջացման պատճառները.  #3✳️ Ժառանգականություն․ Ժառանգական գործոնը բավականին մեծ դեր ունի կատարակտի զարգացմա...
26/10/2021

👁 Կատարակտի առաջացման պատճառները. #3
✳️ Ժառանգականություն․ Ժառանգական գործոնը բավականին մեծ դեր ունի կատարակտի զարգացման մեջ, հիմնականում ոսպնյակի պաշտպանական մեխանիզմների միջոցով։ Մանկական կամ երիտասարդ հասակում կատարակտի առկայությունը կարող է խոսել կոնկրետ համախտանիշի առկայության մասին։ Կատարակտի հետ ասոցացված քրոմոսոմային անոմալիաները ներառում են 1q21.1 քրոմոսոմային դելեցիան, Դաունի, Պատաուի , Էդվարդի(18-րդ քրոմոսոմի տրիսոմիա), Թերների համախտանիշները։ 2-րդ տիպի նեյրոֆիբրոմատոզի դեպքում կարող է նկատվել յուվինիլ(երիտասարդների) կատարակտ ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքերում։ Ալպորտի , Քոնրադի համախտանիշները, մկանային դիստրոֆիան, ակնաուղեղաերիկամային համախտանիշը, Լոուի համախտանիշը, ցերեբրոտենդինոզ քսանթոման մեկ-գենի հետ կապված անոմալիաներ են, որոնց արդյունքում ևս կարող է առաջանալ կատարակտ։
✳️ Ծխելն ու ալկոհոլը․ Ապացուցված է, որ ծխելը կրկնապատկում է ոսպնյակի կորիզի սկլերոզը, և եռապատկում ոսպնյակի հետին ենթապատիճային կատարակտի առաջացման հաճախականությունը։ Փաստերը կապված ալկոհոլի ազդեցության հետ հակասական են։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել կապը, իսկ որոշները՝ ժխտել։

👁  Կատարակտի առաջացման պատճառները.  #2✳️ Ճառագայթում․ Կատարակտը կարող է առաջանալ ի պատասխան ճառագայթման տարբեր տեսակների...
21/10/2021

👁 Կատարակտի առաջացման պատճառները. #2
✳️ Ճառագայթում․ Կատարակտը կարող է առաջանալ ի պատասխան ճառագայթման տարբեր տեսակների։ Ռենտգենը, ամենաշատ իոնիզացնող ճառագայթներից մեկը, կարող է վնասել ոսպնյակի բջիջների ԴՆԹ-ն։ Ուլտրամանուշակագույն ճառագայթը, հատկապես UVB-ն նույնպես ապացուցվել են, որ բերում են կատարակտի առաջացմանը, և որոշ հետազոտություններ նշում են, որ վաղ տարիքում կրած արևային ակնոցները կարող են դանդաղեցնել կատարակտի առաջացումը մեծ տարիքում։ Կարճ ալիքները, որոնք չունեն իոնիզացնող ազդեցություն, կարող են վնաս հասցնել բնափոխելով մեր ոսպնյակի պաշտպանիչ ֆերմենտները (օր․՝ գլուտաթիոն պերօքսիդազ) օքսիդացնելով սպիտակուցների թիոլ խմբերը(ինչը բերում է նրանց ագրեգացիայի)։ Սպիտակուցների կուտակումը էլէկտրական կամ ջերմային վնասվածքների դեպքում բերում է ոսպնյակի սպիտակեցմանը։ Սա այն նույն գործընթացն է, որն ընկած է ձվի սպիտակուցի գույնի փոփոխության հիմքում, երբ այն եփվում է։
✳️ Մաշկային հիվանդություններ․ Մաշկն ու ոսպնյակը ունեն նույն էմբրիոնային ծագումը , հետևաբար կարող են ախտահարվել նման հիվանդությունների կողմից։ Ատոպիկ դերմատիտով և էկզեմայով հիվանդների մոտ կարող է առաջանալ կատարակտ։ Իխտիոզը աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն է, որն ասոցացվում է սեպաձև կատարակտի և ոսպնյակի կորիզի սկլերոզի հետ։

Address

30 Fuchik Street
Yerevan
0048

Telephone

+37493521311

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ Վահան Պապոյան/ Dr. Vahan Papoyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժիշկ Վահան Պապոյան/ Dr. Vahan Papoyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category