Dr. Sevak S. Shahbazyan

Dr. Sevak S. Shahbazyan Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ, Բ.Գ.Թ., բուժծառայության փոխգնդապետ 🇪🇺 վիրաբույժների ասոցացիայի անդամ PHD

25/03/2026

Ինչու՞ է սպորտը կարևոր բարիատրիկ վիրահատությունից հետո

🖇Կանխում է մկանային զանգվածի կորուստը
🖇Թույլ չի տալիս մաշկը շատ թուլանա
🖇Բարելավում է նյութափոխանակությունը
🖇Օգնում է երկարաժամկետ պահպանել քաշի կորուստը

Ամբողջական տեսանյութը հասանելի կլինի իմ յութուբյան ալիքում: Ալիքի հղումը` bio-ում:

22/03/2026
Հաճելի անակնկալ էր հյուրընկալել տաղանդաշատ, սիրված և իր տեսակով առանձնահատուկ ընկերոջը՝ Ավետ Բարսեղյանին, ով եկել էր այց...
20/03/2026

Հաճելի անակնկալ էր հյուրընկալել տաղանդաշատ, սիրված և իր տեսակով առանձնահատուկ ընկերոջը՝ Ավետ Բարսեղյանին, ով եկել էր այցելելու իր վիրահատված ընկերոջը։

Նման պահերին ևս մեկ անգամ համոզվում ես՝ իսկական արժեքները մնում են նույնը․ մարդկային ջերմությունը, հոգատարությունն ու ընկերությունը բուժման ամենաուժեղ բաղադրիչներից են։

Հարգելի հետևորդներ և ընկերներ,Տեղեկացնում եմ, որ իմ անունից WhatsApp-ում բացվել է կեղծ էջ։ Խնդրում եմ չպատասխանել այդ էջ...
18/03/2026

Հարգելի հետևորդներ և ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ իմ անունից WhatsApp-ում բացվել է կեղծ էջ։ Խնդրում եմ չպատասխանել այդ էջից եկող հաղորդագրություններին, չկիսվել անձնական տվյալներով և չկատարել որևէ փոխանցում։

Ես նման էջ չեմ վարում և նման հաղորդագրություններ չեմ ուղարկում։ Խնդրում եմ զգոն լինել և անհրաժեշտության դեպքում հայտնել ինձ կամ բլոկավորել տվյալ հաշիվը։

Շնորհակալ եմ ուշադրության համար 🙏

16/03/2026

🚰Օրական որքա՞ն ջուր է պետք խմել
բարիատրիկ վիրահատությունից հետո:
📍Այս անգամ անդրադարձել եմ այս թեմային, քանի որ ջրի ճիշտ ռեժիմը ոչ միայն օգնում է քաշը պահպանել, այլ նաև նվազեցնում է սրտանոթային և մարսողական խնդիրների ռիսկը, բարելավում է մաշկի և ընդհանուր ինքնազգացողությունը։

🚰Օրական որքա՞ն ջուր է պետք խմել բարիատրիկ վիրահատությունից հետո:📍Այս անգամ անդրադարձել եմ այս թեմային, քանի որ ջրի ճիշտ ...
16/03/2026

🚰Օրական որքա՞ն ջուր է պետք խմել
բարիատրիկ վիրահատությունից հետո:
📍Այս անգամ անդրադարձել եմ այս թեմային, քանի որ ջրի ճիշտ ռեժիմը ոչ միայն օգնում է քաշը պահպանել, այլ նաև նվազեցնում է սրտանոթային և մարսողական խնդիրների ռիսկը, բարելավում է մաշկի և ընդհանուր ինքնազգացողությունը։

Շատ մարդիկ բարիատրիկ վիրահատությունից հետո թույլ են տալիս նույն սխալը՝ սխալ ձևով են ջուր խմում։Բայց իրականում ջրի ճիշտ ռեժիմը կարևոր դեր ունի օրգանիզմի վերակ...

10/03/2026

Շատ մարդիկ բարիատրիկ վիրահատությունից հետո թույլ են տալիս նույն սխալը՝ ջուրը խմում են սխալ ձևով։
Մինչդեռ ջրի ճիշտ ռեժիմը կարևոր դեր ունի օրգանիզմի վերականգնման և առողջության պահպանման համար։

Այս տեսանյութում խոսում եմ՝ օրական որքան ջուր է պետք խմել բարիատրիկ վիրահատությունից հետո, ինչպես խուսափել ջրազրկումից և ինչ կարևոր կանոններ է պետք պահպանել։

Ամբողջական տեսանյութը հինգշաբթի՝ իմ YouTube-յան ալիքում (ալիքի հղումը https://youtube.com/.sevakshahbazyan?si=rb7hcjRkqx2yNkQa

Հետևեք էջին, բաժանորդագրվեք ալիքին, իսկ եթե ունեք հարցեր՝ գրեք մեկնաբանություններում։

Շատ հետաքրքիր ձևաչափ է ընտրել ռադիոլոգ Նարեկ Մատինյանը իր «Առողջության ճանապարհին» նոր փոդքասթի համար, որտեղ զրուցել ենք...
10/03/2026

Շատ հետաքրքիր ձևաչափ է ընտրել ռադիոլոգ Նարեկ Մատինյանը իր «Առողջության ճանապարհին» նոր փոդքասթի համար, որտեղ զրուցել ենք բժշկության և առողջության հետ կապված կարևոր թեմաների մասին։
Շնորհակալ եմ հրավերի և հետաքրքիր զրույցի համար։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն«Առողջության ճանապարհին» փոդքասթի հաջորդ ուղևորն է՝ վիրաբույժ Սևակ Սանասարի Շահբազյանը, ում հետ զրուցել ենք բժշկությ...

Սիրելի՛ կանայք, մայրեր, աղջիկներ,Շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։Որպես բժիշկ՝ ամեն օր տեսնու...
08/03/2026

Սիրելի՛ կանայք, մայրեր, աղջիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Որպես բժիշկ՝ ամեն օր տեսնում եմ, թե որքան մեծ ուժ ունի կինը։ Դուք եք ընտանիքի սիրտը, կյանքի շարունակությունը, այն մարդը, ում ձեռքերում ծնվում են նոր կյանքեր, ձևավորվում են արժեքներ և պահպանվում է տան ջերմությունը։

Կինը կարողանում է միաժամանակ լինել հոգատար մայր, վստահելի ընկեր, սիրող կին և կայացած մասնագետ՝ պահպանելով ընտանիքի ջերմությունն ու ներդաշնակությունը և ձևավորում առողջ հասարակություն։

Թող ձեր կյանքը լցված լինի առողջությամբ, սիրով և ներդաշնակությամբ, իսկ ձեր ընտանիքներում միշտ տիրի ջերմություն, փոխադարձ հարգանք և երջանկություն։

Հարգանքով` Սևակ Սանասարի Շահբազյան

Այսօր Ճարպակալման համաշխարհային օրն է🩺Ու ուզում եմ այս թեմայով խոսել ձեզ հետ ոչ միայն որպես մասնագետ, այլ որպես մարդ, ով...
04/03/2026

Այսօր Ճարպակալման համաշխարհային օրն է🩺
Ու ուզում եմ այս թեմայով խոսել ձեզ հետ ոչ միայն որպես մասնագետ, այլ որպես մարդ, ով ամեն օր տեսնում է այս խնդրի իրական, երբեմն լուռ ու ծանր կողմը։

Շատերը մեղադրում են իրենց։
Կարծում են՝ եթե ավելի ուժեղ լինեին, եթե ավելի «կազմակերպված» լինեին, ամեն ինչ կստացվեր։

Բայց երբեմն խնդիրը միայն «քիչ ուտել–շատ շարժվելը» չէ։
Մարմինը կարող է արձագանքել սթրեսին, հորմոնալ փոփոխություններին կամ քնի պակասին՝ անկախ մեր կամքից։

Քաշի ավելացումը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, քրոնիկ սթրեսով, քնի պակասով,հղիությունից հետո փոփոխություններով,
հոգեհուզական ծանրաբեռնվածությամբ կամ սննդային վարքի խանգարումներով։

Երբ այս ամենի դեմ տարիներով փորձում ենք պայքարել ինքնուրույն և արդյունք չենք տեսնում, սկսում ենք մեղադրել ինքներս մեզ։

Ուզում եմ հստակ ասել, որ քաշի խնդիրը ամոթ չէ։ Բայց այն անտեսելը՝ կարող է վտանգավոր լինել։
Խնդրի լուծման ճանապարհը խիստ դիետաներից չի սկսվում։
Այն սկսվում է խնդիրը օբյեկտիվորեն գնահատելուց, հետազոտություններից, անհատական ծրագրից և փոքր, բայց կայուն քայլերից։

Առողջ քաշը միայն թվեր չէ կշեռքի վրա։
Դա էներգիա է, շարժում է, կյանքի որակ է։ Եվ դուք արժանի եք դրան։

Հիշեք՝ այս ճանապարհին դուք մենակ չեք։
Ես ձեր կողքին եմ։

Բարիատրիկ վիրահատությունից հետո առաջին մի քանի օրերը, կարելի է ասել, ամենապատասխանատու փուլն են։ Քաշը կարող է արագ նվազե...
27/02/2026

Բարիատրիկ վիրահատությունից հետո առաջին մի քանի օրերը, կարելի է ասել, ամենապատասխանատու փուլն են։
Քաշը կարող է արագ նվազել, բայց այդ թվերը դեռ ոչինչ չեն ասում։

Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին (subscribe) https://youtube.com/.sevakshahbazyan?si=s3AzIRU9zzxCQoSb
մեկնաբանեք ու կիսվեք նրանց հետ, ում համար այս ճանապարհը կարևոր է 📌

#բարիատրիկվիրահատություն
#քաշինվազեցում
#առողջապրելակերպ
#ստամոքսիերկայնակիմասնահատում #կյանքինորորակ սևակշահբազյան

Բարիատրիկ վիրահատությունից հետո առաջին մի քանի օրերը, կարելի է ասել, ամենապատասխանատու փուլն են։ Հենց այդ օրերին է մարմինը սկսում հարմարվել նոր ֆիզիոլոգիային...

25/02/2026

Առաջին օրերը բարիատրիկ վիրահատությունից հետո — ի՞նչ սպասել իրականում

Բարիատրիկ վիրահատությունից հետո առաջին մի քանի օրերը, կարելի է ասել, ամենապատասխանատու փուլն են։ Հենց այդ օրերին է մարմինը սկսում հարմարվել նոր ֆիզիոլոգիային, իսկ պացիենտը՝ նոր զգացողություններին։

Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել վաղը` իմ յութուբյան ալիքում:

Address

Manandyan 9
Yerevan

Telephone

+37455577757

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Sevak S. Shahbazyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

Սևակ Սանասարի Շահբազյան

Լապարասկոպիկ վիրաբույժ, բ․գ․թ․, բուժծառայության փոխգնդապետ , «Շենգավիթ» ԲԿ-ի Տնօրենի խորհրդական գիտական գծով, Լապարասկոպիկ ծառայության ղեկավար --------------------------- Կրթություն

2006-2009 - Կլինիկական օրդինատուրա, Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոն

2005-2006 - Ինտերանտուրա, ԵՊԲՀ

1995-2005 -ԵՊԲՀ