Dr. Vahan Vardapetyan

Dr. Vahan Vardapetyan Բժիշկ, հասարակական-մշակութային գործիչ

Բժշկական պրակտիկան` 1991թ. ընդունվել է օրդինատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ: Ապա նույն մասնագիտությամբ ընդունվել և ավարտել է ասպիրանտուրա:
1998թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` “Ձվարանների խթանման առանձնահատկությունները տարբեր էնդոկրինոպաթիաների ժամանակ” թեմայով:
Պրակտիկ գործունեության հիմնական ոլորտը անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի հետազոտումն ու բուժումն է, ինչպես

նաև վերարտադրողականության ժամանակակից մեթոդների կիրառումը:
«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» վերարտադրողական առողջության բաժանմունքի վարիչն է:
Վերապատրաստվել է` 1994 և 2001թթ. վերապատրաստում է անցել Ֆրանսիայի Մարսել քաղաքի վերարատադրողական առողջության համալսարանական կլինիկայում:
Հեղինակ է կանանց և տղամարդկանց անպտղության հարցերով բազմաթիվ տպագրված գիտական աշխատանքների:

Մեր ժամանակների մեծագույն դաշնակահար Գրիգորի Սոկոլովի ծննդյան օրվա առթիվԽոնարհումով և ակնածանքով հղում եմ ամենաջերմ բարե...
17/04/2026

Մեր ժամանակների մեծագույն դաշնակահար Գրիգորի Սոկոլովի ծննդյան օրվա առթիվ

Խոնարհումով և ակնածանքով հղում եմ ամենաջերմ բարեմաղթանքներս

Բացառիկ մեծ երաժշտին, անկրկնելի ու անգերազանցելի մեծությանը, երաժշտարվեստի հսկային
Բացառիկ համեստ ու բարեկիրթ անհատականությանը
Իր մոգական կատարումներով, իր խորությամբ ու հնչողությամբ ունկնդիրներիս ճաշակն ու լսողությունը ազնվականացնող սիրելի մաեստրոյին։
Պատկերացնում ե՞ք, երեք տասնամյակ, գրեթե ամեն օր հետևել ու ունկնդրել, հիանալ ու խանդավառվել, հուզվել ու խորապես ապրել իր զգացմունքներով, աղոթել իր հետ։
Ահա թե ինչ է նշանակում պաշտել ու երկրպագել...
Այսպիսի խորություն և հնչողություն... չեմ հանդիպել։
Երջանկություն և պատիվ է Ձեր համերգները վայելել, ճանաչել ու հանդիպել Ձեզ։

Մոցարտ«Ցնծացեք, ուրախացեք»"Exsultate Jubilate"Չեչիլիա ԲարտոլիԴիրիժոր` Ռիկարդո ՄուտիՄոցարտյան այս հիասքանչ ստեղծագործությ...
15/04/2026

Մոցարտ
«Ցնծացեք, ուրախացեք»
"Exsultate Jubilate"

Չեչիլիա Բարտոլի
Դիրիժոր` Ռիկարդո Մուտի

Մոցարտյան այս հիասքանչ ստեղծագործությունը արտահայտում է տոնական տրամադրություն, ուրախություն, ցնծություն, խաղաղություն, աստվածային փառաբանում և աղոթք…
Գրված է սոպրանոյի համար, որի անգերազանցելի կատարողներից եմ համարել մեր սքանչելի Արաքս Դավթյանին։

Այս գործի փայլուն մեկնաբանությամբ իր մեցոսոպրանոյով հանդես է գալիս օպերային արվեստի ամենահռչակավոր աստղ Չեչիլիա Բարտոլին։ Նրա կատարումը լի է կրքով ու խոր զգացմունքայնությամբ, իսկ տեխնիկական վարպետությունը պարզապես աներևակայելի է ։

Cecilia Bartoli sings the final section of Mozart's Exsultate Jubilate.2006. Conductor: Riccardo Muti

Ուժեղ ուժեղներըՀայերեն տերմինաբանության մեջ ևս մեկ տերմին չարչրկվեց, խեղաթյուրվեց, արժեզրկվեց ու իմաստազրկվեց։ Ուժեղ Հայ...
13/04/2026

Ուժեղ ուժեղները

Հայերեն տերմինաբանության մեջ ևս մեկ տերմին չարչրկվեց, խեղաթյուրվեց, արժեզրկվեց ու իմաստազրկվեց։ Ուժեղ Հայաստան, ուժեղ ղեկավար, ուժեղ կուսակցություն, ուժեղ խաղաղություն, ուժեղ դիվանագիտություն, ուժեղը իրենց միակ ածականն է, միավոր ժամանակում ով ավելի հաճախ ու անտեղի գործածի «ուժեղ» ածականը, նա ավելի ուժեղ կհամարվի։ Ուժի և ուժեղության գագաթնակետը ուժեղ կուսակցության ուժեղ ղեկավարի ուժեղ ելույթն էր` ուժեղ անտրամաբանությամբ, ուժեղ անբովանդակությամբ, ուժեղ արհեստականությամբ, ուժեղ ձևականությամբ…

Բայց իրականում ինչո՞վ են շատ֊շատ ուժեղ, չեմպիոն, երևի չեն էլ պատկերացնում` ուժեղ են խոցելիությամբ, կախվածությամբ, ռսահպատակությամբ, ու նաև ուժեղագույն ական են ինքնիշխանությունը և պետականությունը ցնցելու…
Եվ այսքանից հետո էլ ինչ ուժեղ...

09/04/2026

Անկրկնելի, անգերազանցելի Չեչիլիա Բարտոլի

Երանություն ու վայելք է իրեն լսելը, և պետք է լսել իր աստվածային ձայնը...

Հազվագյուտ գեղեցիկ կոլորատուրային մեցոսոպրանո, ֆանտաստիկ վոկալ տեխնիկա:

Որքան գույներ, երանգներ ու ջերմություն կա իր ձայնում:

Աշխարհի ամենապահանջված օպերային երգչուհին...

Այսօրվա հարցազրույցս ներքաղաքական հարցերի շուրջ
07/04/2026

Այսօրվա հարցազրույցս ներքաղաքական հարցերի շուրջ

Նաիրի Հունանյան բուծողներին պետք է մերժել․ պետականությունը հարվածի տակ դնելու իրավունք չունենքՔաղաքական անցուդարձին հետևեք մեր ալիքում։ #Լուրեր #Հայաստան #Ք...

Կյանքի դասերը Երախտագիտության, գովասանքի և մեծարման խոսքերից ու գնահատականներից երբեմն հոգնում եմ, բայց մի փոքր ուշանալո...
05/04/2026

Կյանքի դասերը

Երախտագիտության, գովասանքի և մեծարման խոսքերից ու գնահատականներից երբեմն հոգնում եմ, բայց մի փոքր ուշանալու կամ ընդմիջվելու դեպքում իսկույն անհանգստանում եմ և մղվում նոր մտահղացումների իրականացման։ Այսինքն, կարիք եմ զգում արժևորման և խրախուսանքի, որոնք խթանում են իմ եռանդն ու նվիրումը։

Նողկալի ու խորշելի են ինձ համար կեղծ խոսքը, հաճոյախոսությունն ու քծնանքը, որոնց պատճառով հնարավորինս շուտ կապերը խզելու և հեռու վանելու անհրաժեշտություն եմ զգում։

Հավատում և վստահում եմ, երբեմն՝ անվերապահ, քանզի կասկածելով ու չվստահելով հնարավոր չէ ընկերություն անել։ Միայն վերջերս բուռն զարգացում ապրեց մեջս զգուշավորությունն ու կասկածամտությունը։ Պետք է հաշվի նստել կյանքի դասերի հետ։

Նվիրվում եմ անսահման, ինչպես իմ շրջապատում նկատում են` վտանգավորության աստիճանի։
Տառապում եմ տրված խոստումը ժամանակին կատարելու համառությամբ։ Նպատակին հասնելու ձգտումը, երբեմն անհավատալի ու անիրատեսական թվացող, անզիջում պայքար է ինքդ քեզ հետ։
Երբեք չեմ զիջում և նահանջում նախանշված նպատակի իրագործումից։ Սակայն կյանքի դասերը պարտադրեցին ժամանակավոր նահանջի և լռության անհրաժեշտությունը։

Մշակութային մեծ մտահղացումներ եմ իրագործելու ընկերներիս ու միջազգային գործընկերներիս համագործակցությամբ։ Երբ իրականություն դառնան ծրագրերս, հոգիս փառավորվելու է մեր արվեստասեր հասարակության գերագույն վայելքից։

Չեմ խնայելու ջանք ու եռանդ հանուն մեր ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման, ավելի նպատակասլաց ու արդյունավետ պայքար եմ ծավալելու Հայաստանում իրական, գաղափարական ընդդիմափոխություն կատարելու նպատակով։

Անմնացորդ նվիրումս հայրենիքին, վեհ ու ազգանվեր մասնագիտությանս, մշակույթին, հարազատներիս, ընկերներիս, աննահանջ և հետևողականորեն պայքարող հայրենակիցներիս...

Եթե խիղճս թելադրում է խոսել, ապա լռելը և կարծիք չարտահայտելը ինքնաթունավորում է ինձ համար։ Անգամ եթե խոսելը վտանգավոր ու ճակատագրական կարող է լինել, միևնույն է, լռելը ինքնափլուզում է ինձ համար։

Հարազատի և ընկերոջ հանդեպ հոգատարությունն ու սրտացավությունը բարդացնում է կյանքս, փոխադարձ վերաբերմունքի բացակայությունից խոր ապրումների մեջ կարող եմ հայտնվել։
Հիմա շատ բան է փոխվել, ավելի անտարբեր եմ։

Մեկ-մեկ մտածում եմ, որ սիրելու և պաշտելու անսպառ կարողություններ ունեմ, ո՞վ կարող է հետս մրցակցել։ Կատարյալ երջանկություն է սիրել ու պաշտել գործս, մասնագիտությունս, կոչումս, անգամ բժշկական խալաթս…
Սիրում և պաշտում եմ արվեստը, արվեստի մեծություններին, որքա՞ն բան կա սիրելու և պաշտելու։

Առանց սիրելու, պաշտելու ու նվիրվելու հնարավոր չէ ապրել, դա պարզապես նշանակում է շնչել ու գոյատևել։
Գնահատելու, արժևորելու և երախտագետ լինելու ունակությունից զուրկ մարդը... մարդ չէ։

Իմ գոյությամբ և գործունեությամբ մշտապես ձգտում եմ բարձրացնել արդարության, բարության, համերաշխության և արժանապատվության տեսակարար կշիռը։

Պարոն  վարչապետին լսելուց հետոԱյսօրվա կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի խոսքից մի հատված իմ ուշադրությանն արժանաց...
02/04/2026

Պարոն վարչապետին լսելուց հետո

Այսօրվա կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի խոսքից մի հատված իմ ուշադրությանն արժանացավ։ Հոգեհարազատ թեմայի շուրջ էր իր խոսքը, որ «մեզ պետք չէ ամաչել,նեղվել… բոլոր ուղղություններով պետք է հասանելիություն ստանալ,պետք է ասել եկեք,մեզ օգնեք»։ Անշուշտ, պարոն վարչապետ, համամիտ եմ և դժվար որևէ մեկը չհամաձայնվի։
Համամիտ եմ նաև, որ «ինչ ունենք, լավ է, սակայն մեզ պետք է կրկնապատկենք ու եռապատկենք»։
Պարոն վարչապետը հարց է տալիս, թե լսել ե՞ն, մեկն ասի երեկ եղել եմ Երևանի սիմֆոնիկ նվագախմբի համերգին, ցնցված եմ, ինչպես ցնցված են Վիեննայի նվագախմբի համերգից կամ հատուկ տոմսեր պատվիրեն այլ երկրներից և գան համերգներ ունկնդրելու։
Մեծարգո պարոն վարչապետ, ես Ձեր նկարագրած բացառիկ փորձառու և խորացած երաժշտասերն եմ, որ տարվա ընթացքում հատուկ շրջագայում եմ աշխարհի լավագույն նվագախմբերի համերգներն ու օպերային ներկայացումներն ունկնդրելու։ Պատկերացնո՞ւմ եք, Ձեր նշած աշխարհի լավագույններից մեկը համարվող Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ լսել եմ Ռիխարդ Շտրաուսի «Ալպիական» սիմֆոնիան և համերգի ավարտից հետո ուրախությունից անմիջապես զանգահարել եմ մաեստրո Էդուարդ Թոփչյանին և շնորհավորել , որ մեր նվագախմբի և իր ղեկավարությամբ այս բարդագույն սիմֆոնիան ավելի տպավորիչ է հնչել,բազմիցս եմ ոգևորված իմ գրառումները արել և ըստ արժանվույն գնահատել մեր նվագախմբի այսօրվա իրական արժեքը,որով հիացել են ու զարմացել իմ օտարերկրյա երաժշտասեր հյուրերը։Որքան մեծ հպարտություն եմ ունեցել,որ աշխարհի մեծագույն երաժիշտների հետ զրուցելիս առաջինը խոսել են մեր ֆիլհարմոնիկի մասին։ Որքան ուրախ եմ, որ ֆիլհարմոնիկի բարձր անունը և որակը չափազանց գնահատելի են դարձել աշխարհի լավագույն երաժշտական կենտրոնների կողմից` հրավիրելով արտասահմանյան շրջագայությունների։Ի դեպ,շուտով մեկնարկելու են նվագախմբի համաեվրոպական մեծ հյուրախաղերը (Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Գերմանիա)։ Մեր ֆիլհարմոնիկի մասին արդեն խոսվում է համատարած, եթե մեր կառավարությունը և անձամբ Դուք էլ ավելի «քաղցր» աչքով նայեք և բազմապատկեք ֆիլհարմոնիկի նման բացառիկ որակյալ կառույցի ֆինանսավորումը,
սահմանեք արտոնյալ կարգավիճակ` սահմանափակելով երաժիշտների գերծանրաբեռնվածությունը և ֆինանսական հոսքեր ապահովելու նպատակով տարբեր բնույթի, երբեմն,նվագախմբի որակին «սպառնացող» երաժշտական գործերի կատարումը։ Ինչո՞ւ անդրադարձա և ծավալվեցի, որպեսզի պարոն վարչապետը և կառավարությունը վստահ լինեն, որ մեր նվագախումբը այն ընթացքի մեջ է, ինչին Վիեննայի և նմանատիպ նվագախմբերը հասել են դարերի ու տասնամյակների ընթացքում, հարյուրապատիկ և հազարապատիկ մեծ ֆինանսական հոսքերի պայմաններում։
Անկախ այս ամենից, նման հարց բարձրացնելու և մտահոգություն հնչեցնելու համար ուրախ եմ և երախտապարտ։

Հրաշալիքների իմ աշխարհումԱպրիլի 1֊ը ինձ համար հումորի, խինդ ու ծիծաղի, ժպիտի ու բարության օր է։Այս հրաշք մանուկների լուս...
01/04/2026

Հրաշալիքների իմ աշխարհում

Ապրիլի 1֊ը ինձ համար հումորի, խինդ ու ծիծաղի, ժպիտի ու բարության օր է։
Այս հրաշք մանուկների լուսանկարները տեղադրել եմ իմ էջում՝ մեկ պարզ և կարևոր նպատակով՝ պարգևելու ձեզ ժպիտ, ուրախություն, բարություն և ներշնչանք։
Նայելով այս անմեղ ու կատարյալ հայ երեխաներին՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիս սրտում արթնանա ամենամաքուր զգացումը՝ հոգատարությունը, պատասխանատվությունը և հավատը ապագայի հանդեպ։
Թող նրանց լուսավոր հայացքները մեզ հիշեցնեն, թե ինչի համար պետք է միասին լինենք, պահպանենք մեր պետությունը, ամրապնդենք խաղաղությունը և արժևորենք մեր գոյության ամենաթանկ արժեքները։
Օրհնե՛ք նրանց, պահե՛ք ձեր սրտում և խոստացե՛ք ինքներդ ձեզ՝ անել ամեն ինչ, որպեսզի նրանց ապագան լինի անվտանգ, խաղաղ և արժանապատիվ։

29/03/2026

Լիանա Հարությունյանի վագներյան դերակատարումը բացառիկ տպավորիչ ու ապշեցնող է

Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեծ երաժշտասեր, օպերային արվեստի մոլի երկրպագու Wen Arto-ին բացառիկ տեսանյութը ունկնդրելու հնարավորության համար։
Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում Իզոլդայի դերակատարը մեր հայրենակցուհին է՝ սքանչելի ու անգերազանցելի Լիանա Հարությունյանը։ Իզոլդայի պարտիան համարվում է սոպրանոյի ամենաբարդ գագաթներից մեկը՝ պահանջելով ձայնային հզորություն, դիմացկունություն, գերմաներեն լեզվի բարձրակարգ արտաբերում և ամենակարևորը՝ վագներյան ոճի խոր ըմբռնում։
Լիանա Հարությունյանի այս դերակատարումը հիացմունքի, հպարտության, ակնածանքի զգացմունքներով պարուրեց հոգիս։ Մեր սիրելի երգչուհին ու բացառիկ արտիստուհին, մեր ազգային հպարտությունը փայլեց ու ապշեցրեց իր վագներյան բացառիկ տպավորիչ դերակատարմամբ։

28/03/2026

Հույս, հավատ, սեր և երջանկություն

Տասնյակ տարիներ հետևողականորեն ներկայացրել եմ ձվարանների հյուծման համախտանիշի դեպքում, երբ գրանցվում է հակամյուլլերյան հորմոնի ցածր ցուցանիշ, չպետք է անմիջապես և անհապաղ առաջարկել ամուսնական զույգին դոնորական ձվաբջջով ԱՄԲ իրականացում: Մեր հարուստ փորձը և հաջողության հարյուրավոր դեպքերի գրանցումը վկայում են ավելի լայնախոհ, զգուշավոր մոտեցման անհրաժեշտությունը: Կարծում եմ մեզ հաջողվեց կոտրել այն կարծրատիպը, որ հակամյուլլերյան հորմոնի ցածր ցուցանիշը, նույնիսկ ահավոր ցածր ցուցանիշը վերջնական դատավճիռ չէ: Ուրախությամբ ու նաև գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ վերջապես կրտսեր գործընկերներս սկսել են մեկը մյուսի հետևից ներկայացնել առանց արտամարմնային բեղմնավորման արդյունքի հասնելու դեպքեր ուժ գտնելով հաղթահարել իրենց նախկին չարդարացված գործելակերպը: Միանշանակ ողջունում եմ և վստահ եմ, որ այն կնպաստի ինչպես ամուսնական զույգերի բուժման արդյունավետությանը, այնպես էլ իրենց հեղինակության ու բարոյական կերպարի վերելքին:

Ընտրություն կատարենք մեր ունեցած լավի ու վատի միջև, ի սկզբանե մերժելով օտարին ու ներդրվածինՀունիսի 7֊ին ՀՀ քաղաքացին  խո...
25/03/2026

Ընտրություն կատարենք մեր ունեցած լավի ու վատի միջև, ի սկզբանե մերժելով օտարին ու ներդրվածին

Հունիսի 7֊ին ՀՀ քաղաքացին խորը գիտակցումով պետք է ճակատագրական ընտրություն կատարի` պահպանելու խաղաղությունը, ամրապնդելու ինքնիշխանությունը և անկախ պետականությունը, զարգացնելու ժողովրդավարությունը։ Իսկ դա նախևառաջ նշանակում է ռուսահպատակ հայտնի ու քողարկված ուժերի, շարասյուների տոտալ, ամբողջական մերժում։
Հունիսի 7֊ին կստանանք հասարակական գիտակցության, քաղաքացիական և ազգային իմաստության մանրամասն նկարագիրը և ամենայն հավանականությամբ, ամոթի ու ինքնախարազանման պատկեր չենք ունենա։
Մեր ինքնագիտակցության և հասունության բարձր աստիճանի վկայությունը կլինի պետության զարգացման, իշխանության որակյալ գործունեության խթանիչ գործոնի` արևմտյան արժեքներ կրող ուժերի ներկայությունը նոր խորհրդարանում։
Ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և խաղաղությանը սպառնացող վտանգների ու արհավիրքների կանխազգացման, բարձր արժանապատվության և ազգային ինքնության պահպանման որակների ապացույցը կհանդիսանա դրսից ուղղորդվող և երկիրը ցնցումների տանող ուժերից զերծ խորհրդարանը։

Անգամ այսօրվա իշխանությանը դատապարտող ու ատող քաղաքացին չպետք է ընտրի ծայրագավառային, ֆորպոստային կարգավիճակը, բռնակալության ու անազատության, ցնցումների ու պատերազմի կանխատեսելի ուղղությունը: Որևէ արժանապատիվ հայ իշխանությանը մերժելու հանգամանքով չպետք է դառնա պետականակործան, ինքնասպան` քվեարկելով տասնամյակներ շարունակ կեղեքած ու թալանած, իրեն ձայնազուրկ դարձրած ու կեղծած, հոկտեմբերի 27֊ով ու մարտի 1֊ով երկիրը գլխատած ռուսահպատակ, ստրկամիտ, կտրիճապաշտ «հավատացյալներին»։
Եկեք ընտրություն կատարենք մեր ունեցած լավի ու վատի միջև, ի սկզբանե մերժելով օտարին, ներդրվածին, գործակալին, սեփական ինքնիշխանության դեմ պայքարող, խոպանային հոգեբանությամբ երկիրը ավիրած ստորաքարշ չարիքին։

Մեր բոլորի ամոթն է և իշխանության մեղքը ազատության մեջ գտնվող, անարգել գործող, անգամ ընտրություններին մասնակցող և դեռ իշխանության «հայկական դաստիարակության կոդը» կասկածող Ռ. Քոչարյանը (ողբամ քեզ, զավեշտալի իրողություն, անբուժելի հոգեվիճակ):

Հիբրիդային պատերազմը կանխելու և սպասվելիք ցնցումները չեզոքացնելու վճռական քայլը օրենքի գործադրումն է՝ գրանցման արգելքներ, գույքի բռնագանձման հրապարակային գործընթացներ, հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հանցավոր առնչություններ: Այդ է պահանջում մեր «հայկական դաստիարակության կոդը»:
Վերջապես մեր հասարակությունը հնարավորություն կունենա գաղափարական, քաղաքական ուժերի ընտրության և այնպիսի կարևորագույն գործընթացի իրականացման, որպիսին է ընդդիմափոխությունը:
«Հանրապետություն» կուսակցության և արևմտյան արժեհամակարգի այլ ուժերի ներկայանալի գործունեությունը խորհրդարանում կնպաստի դեպի Արևմուտք գործընթացների արագացմանը:

Address

Yerevan

Telephone

+37495724842

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Vahan Vardapetyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category