28/11/2025
ℹ Նոյեմբերի 8–9-ին Երևանում կայացավ միջազգային գիտաժողով՝ «Անդրոպաուզա և մենոպաուզա․ նոր հորիզոններ կյանքի երկրորդ կեսում» թեմայով։
🔬 «Ա․Բ․ ՄԵԴ»-ը հանդիսանում էր գիտաժողովի ոսկե հովանավոր։ Մենք մշտապես աջակցում ենք բժշկագիտության զարգացմանը և գիտական համագործակցությանը՝ նպատակ ունենալով ապահովել բարձրակարգ լաբորատոր ծառայություններ և նպաստել առողջապահության առաջընթացին։
Գիտաժողովին մասնակցում էին մասնագետների լայն շրջանակ՝ ռեպրոդուկտոլոգներից, գինեկոլոգներից, անդրոլոգներից մինչև հոգեբույժ ու սննդաբան, որոնք անդրադարձան մենոպաուզայի և անդրոպաուզայի ընթացքում առաջացող հորմոնալ, սոմատիկ և հոգեբանական փոփոխություններին, դրանց վաղ ախտորոշման և կառավարման արդյունավետ մոտեցումներին։
✨ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի ասոցիացիայի համահիմնադիրներ Կրիստինա Մելիքյանին, Արմինե Խռոյանին և բոլոր կազմակերպիչներին արդյունավետ միջացառման համար։
—
«Ա.Բ.ՄԵԴ» լաբորատորիա
http://www.abmed.am/
📌Հայաստան, 0033, Երևան
Հրաչյա Քոչարի փող., 10/5 շենք
📝Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 08:00-18:00
Շբթ 08:00-13:00
📞+374 10 320660
#ԱԲՄեդ #լաբորատորիա