08/02/2026
Ուշադրություն❗❗❗
Ցանկանում եք նվեր գնել Ձեր երեխային և չե՞ք կողմնորոշվում։ Բազմագույն լուսավորությամբ ավազով նկարելու սեղանը հիանալի խաղալիք է երեխայի ծննդյան օրվա կամ այլ առիթի համար։ Երեխան կլանվում է ավազով նկարչության մեջ այնպես, ինչպես մուլտֆիլմ դիտելիս։ Սակայն ավազանկարչությունը շատ ավելի օգտակար է, քան Դուք պատկերացնում եք։
Այժմ թվարկենք, թե ինչու է պետք ձեռք բերել մեր տուփերն ու սեղանները։
🔥1. Մանր մոտորիկայի զարգացում։
Փոքրիկ մատիկների հպումը ավազի հետ դրական ազդեցություն է թողնում մանր մոտորիկայի` հետևաբար նաև խոսքի զարգացման վրա։
🔥2. Ստեղծագործական ունակությունների զարգացում։ Լուսային էկրանի վրա ավազը ցույց է տալիս երևակայության թռիչքը` դուք կարող եք կառուցել ձեր աշխարհը և վերափոխել այն, ինչպես ցանկանում եք: Եվ հետո ջնջել ամեն ինչ ու նորից սկսել:
🔥3. Ավազաթերապիա։ Ավազը կլանում է բոլոր բացասական հույզերը , ավազի հետ խաղալը հանգստացնում և ստեղծագործական տրամադրություն է ստեղծում երեխաների և մեծահասակների մոտ:
🔥 4. Հետաքրքիր համատեղ խաղ։ Դուք ուղղորդում եք, օգնում, հետո դիտում, թե ինչպես է երեխան ստեղծագործում: Նա զգում է ձեր աջակցությունը , միաժամանակ ինքնուրույն հանդես է գալիս նոր սցենարներով , կերպարներով ու պատմություններով :
🔥5. Ուշադրություն և կենտրոնացում։Ավազի հետ խաղալը սովորեցնում է հաստատակամություն, ինչպես նաև օգնում է երեխային կենտրոնացնել իր ուշադրությունը նկարչության վրա, մինչդեռ նա հետաքրքրված է արարման ողջ գործընթացով:
🔥6. Օգնություն ուսուցման հարցում։ Ավազանկարչությունը օգնում է ծնողներին բացատրել նոր բան կամ ամրապնդել այն, ինչ արդեն սովորել են երեխաների հետ(թվերը, տառերը, կենդանիները և դրանց հետքերը, բնական երևույթները)։ այժմ դուք կարող եք ոչ միայն ցույց տալ, այլև օգնել երեխային սովորել նոր նյութ գործողությունների միջոցով:
🔥7. Առավելությունները հիպերակտիվ երեխաների համար։ Ավազով թերապիան օգնում է այն երեխաներին, որոնց ուշադրությունը սովորաբար ցրված է, աշխատել իր վրա, հանգստանալ և կենտրոնանալ:
🔥8. Ծնողի և երեխայի միջև հաղորդակցություն։
Ավազանկարչությունը թույլ է տալիս լուծել ծնող և երեխա թաքնված կոնֆլիկտները, վեճերը և դժգոհություններ, հաստատել փոխըմբռնում։
Առաջարկը նաև շատ կհետաքրքրի մանկապարտեզներին, քոլեջներին , զարգացման կենտրոններին, ինչպես նաև մանկական հոգեբաններին ,հատուկ մանկավարժներին և լոգոպեդներին ։
Չափերի , գների և այլ պայմաների համար գրել անձնական կամ զանգահարել 044230419(կա նաև viber, WhatsApp) ։ Աշխատում ենք կանխիկ և փոխանցումով։ Ունենք առաքում։
Նվեր 🎁 ` 1 կգ հատուկ ավազ նկարչության համար։