Seda Vardanyan psychologist / հոգեբան

Seda Vardanyan psychologist / հոգեբան Հոգեբան-խորհրդատու, հոգեբանական գիտությունների թեկնածու (PhD)

🪪 Ստացա հավաստագիր «Ոչ միանշանակ կորուստ» թեմայով երկօրյա վերապատրաստումից հետո։  Այս թեման մասնագիտականից շատ ավելին է։...
30/03/2026

🪪 Ստացա հավաստագիր «Ոչ միանշանակ կորուստ» թեմայով երկօրյա վերապատրաստումից հետո։

Այս թեման մասնագիտականից շատ ավելին է։ Այն մարդկանց մասին է, ովքեր ապրում են կորստի և հույսի միջև՝ առանց հստակ ավարտի։

Հատկապես զգայուն էր այն պահը, որ ուսուցման ընթացքում ներկա էին անհայտ կորածների ընտանիքների անդամներ․ նրանց պատմությունները ոչ միայն գիտելիք տվեցին, այլ նաև՝ պատասխանատվության ավելի մեծ զգացում։

🌱 Այս փորձը ինձ համար դարձավ կրկին հիշեցում, որ երբեմն հոգեբանական աջակցությունը սկսվում է ոչ թե «ճիշտ խոսքերից», այլ՝ ներկայությունից և դիմացինի ցավը կրելու պատրաստակամությունից

🙌 Շնորհակալ եմ այս կարևոր գիտելիքի և փորձի համար։

🤝Նաև Inde Peace-ին հրավերի համար, որի հետ 2023-ից համագործակցում եմ։

💬 Դատարկություն, որ խոսում էХочешь гляди, а не хочешь, так не гляди: Я уродилась с огромной дырой в груди. И чтоб ночами...
28/03/2026

💬 Դատարկություն, որ խոսում է

Хочешь гляди, а не хочешь, так не гляди:
Я уродилась с огромной дырой в груди.
И чтоб ночами от ужаса не кричать,
Все родные решили не замечать.

Доктор, порассмотрев на стене ковры,
Через меня, сообщил мне, что нет дыры.
Мама навешала елочной мишуры.
Папа велел мне стыдиться своей хандры.

Я лила в нее кофе, несла цветы,
Чтобы как-то спасаться от пустоты.
Я вставляла туда мужчин, подруг,
Книги, идеи, работу и все вокруг.

Складывала конфеты и шоколад
Тоннами. А потом листовой салат.
Мужа, ребенка, машину, свои мечты,
Яркие безделушки, смартфон, кресты.

Позже болезни. С надеждой смотря вокруг,
Преданным взглядом, искала, ну где тот друг,
Принц, целитель, гуру или святой,
Кто мне поможет справиться с пустотой.

Сразу была готова впустить любя
Первого встречного, но не саму себя.
Будто собака голодная в конуре,
Будто бы нищенка у проходных дверей.

Стыдно подумать, что делала, где спала
С кем ночевала, что ела, о чем врала.
Как наутро, сделав приличный вид,
Всем говорила, что вовсе и не болит..

Годы идут, и я снова ответ ищу.
Радуюсь разному, и о больном грущу.
Рая не будет. Но кажется, будто свет
Светит мне в душу. И в ней говорит поэт.

Ну а когда недостаточно света дня,
Луч пробивается будто бы из меня.
Через мою дыру, словно в лупу дней,
Люди рядом видят себя ясней.

Я бы хотела сказать вам, что все ништяк,
И что дыра затянется просто так.
Но вы простите, я точно не буду врать,
Я не знаю, как мне её залатать.

Мудрые говорят, к сорока годам,
Там, на месте дыры, остается шрам.
Если погода к нам, смертным, благоволит,
То он почти не ноет и не болит.

Может быть по прошествии многих дней
Я успокоюсь и стану чуть-чуть мудрей.
Даже однажды пойму, что дыра и грусть
Точно размером с Бога. И улыбнусь.

Точно размером с душу. И, не спеша,
Я осознаю, что это и есть душа.

✍️ Բանաստեղծության կրճատ տարբերակ
Հեղինակ՝ գեշտալտ թերապևտ
Ագլայա Դատեշիձե

Հ.Գ. դատարկությունը կարիք ունի քո ներկայության 🌱

#դատարկություն
#պոեզիա
#հոգեթերապիա

27/03/2026

💕Սիրո քաղաք, թե՞ սերը ներսում

Ինչքա՜ն հաճախ են մարդիկ սերը նույնացնում սիրո քաղաք Փարիզի հետ։ Կարծես այստեղ սերը կգտնվի կամ կուժեղանա և հեքիաթը իրական կդառնա 💫

Երբ ներսումդ դատարկություն կա,
քաղաքը կարող է այն ժամանակավորապես լցնել։

Բայց սերը ուրիշ բան է։
Այն կախված չէ քաղաքից։

Այն կամ կա…
կամ չկա։


Եվ ամենակարևորը, ինքդ քեզ նախապատրաստելն է հասուն և առողջ սիրո։



#հոգեթերապիա

26/03/2026

🌸 Կանանց միամսյակի իմաստալից նվեր դարձան 3 թրեյնինգները՝ թիմի և ծնողական համայնքի համար։

🤝Համագործակցություն -ի հետ և պատմությունը սկսում է դեռևս 2017 թվականից՝ թիմի վերապատրաստման դասընթացներից մինչ այսօր։

🙌 Շնորհակալ ենք վստահության համար


🎭Կեղծ Ես՝Ես, որ դու չես«Կեղծ Ես»-ը ձևավորվում է որպես հուզական պաշտպանություն։  Երբ իրական զգացմունքներով լինելը երբևէ ա...
23/03/2026

🎭Կեղծ Ես՝
Ես, որ դու չես

«Կեղծ Ես»-ը ձևավորվում է որպես հուզական պաշտպանություն։

Երբ իրական զգացմունքներով լինելը երբևէ անվտանգ չի եղել, մարդը սովորում է հարմարվել, «ճիշտ» լինել, վերահսկել իրեն։

Хорошая девочка Лида…

Արդյունքում ստեղծվում է մի «Ես», որը հարմար է ուրիշներին, բայց օտար՝ ինքն իրեն։ Երբ ձևը հաղթում է բովանդակությանը։

Մենք բոլորս ինչ-որ պահի կանգնել ենք «բեմում»․
խոսել ենք, ժպտացել, խաղացել մեր դերը…

Բայց ներսում հաճախ եղել է մեկ այլ պատմություն։

Հոգեթերապիայի սենյակում մենք չենք քանդում կեղծ Ես-ը։ Մենք հասկանում ենք՝ ինչ ցավից է այն պաշտպանել՝ չսիրվելու, մերժվելու, լքված լինելու…

Եվ հենց այդտեղից է սկսվում իրականը,
երբ դու քեզ թույլ ես տալիս լինել ոչ կատարյալ, ոչ ուժեղ, այլ՝ դու։ Անկատար, բայց սիրելի ու ընդունելի ինքդ քո կողմից։

Դա ամենաերանելի հանդիպումն է. միշտ շատ արցունքներ ու սեփական անձի նկատմամբ կորսված համակրանքի վերականգնում։

Արդեն կեղծ Ես-ի կարիք չկա։ Կյանքի բեմում կա մեկ ռեժիսոր Իրական Ես-ը։ Այնքան հարազատ և իրապես քոնը։

Իսկ դու հիմա բեմո՞ւմ ես, թե՞ քեզ հետ



#պաշտպանություն
#հոգեթերապիա

«Ադեկվատ մարդ»… հաճախ ենք օգտագործում այս արտահայտությունը, բայց ի՞նչ է այն իրականում նշանակում։  Որպես հոգեբան կասեմ՝ադ...
18/03/2026

«Ադեկվատ մարդ»… հաճախ ենք օգտագործում այս արտահայտությունը, բայց ի՞նչ է այն իրականում նշանակում։

Որպես հոգեբան կասեմ՝
ադեկվատությունը միայն «ճիշտ» կամ «նորմալ» վարքագիծ չէ։

Դա մարդու կարողությունն է՝

-լինել կոնտակտի մեջ սեփական հույզերի հետ «Ես զայրանում եմ, որովհետև նա իմ տեղն է որոշում…»

- տեսնել իրականությունը՝ առանց խեղաթյուրման՝ ոչ թե գնահատական, այլ փաստեր

-արձագանքել իրավիճակին՝ ոչ թե սեփական վախերից՝ «Ես կարևոր չեմ… », այլ ներկա պահից

Ադեկվատ մարդ, չի նշանակում «իդեալական» մարդ։
Նա կարող է նեղանալ, վախենալ, նույնիսկ սխալվել…
բայց նա չի կորցնում կապը իրականության ու իր ներսի հետ։

Ու ամենակարևորը՝ նրա մտածածը, զգացածը, վարքը ադեկվատ են՝ ՀԱՄԱՐԺԵՔ իրավիճակին։

Իրավիճակ 1

📌 Մարդը ուշանում է հանդիպումից

— Համարժեք (ադեկվատ) արձագանք՝
«Տհաճ է, որ ուշացար, սպասում էի»
— Ոչ համարժեք՝
ուժեղ զայրույթ, վիրավորանք, «դու ինձ չես հարգում» եզրակացություն

Իրավիճակ 2

📌 Մարդը չի գրում մի քանի ժամ
— Համարժեք (ադըկվատ)
հասկանալ, որ նա կարող է զբաղված լինել
— Ոչ համարժեք՝
մտածել «ես կարևոր չեմ», անհանգստանալ, պահանջներ առաջադրել

Ոչ համարժեք արձագանքը՝ մարդու հոգեկանի անառողջ մասի (ցավի) արձագանքն է։

Ադեկվատությունը զարգանում է ոչ թե ինքնաքննադատությամբ,
այլ ինքնագիտակցությամբ և ներքին անվտանգությամբ։

Եվ հենց այստեղ է սկսվում ամենակարևորը 👇

Քեզ համար կարևոր իրավիճակում փորձիր մի պահ կանգ առնել ու հարցնել քեզ՝

👉 ի՞նչ է իրականում կատարվում այս պահին (փաստ)
👉 և ի՞նչ է ակտիվանում իմ ներսում

Եվ այո, ադեկվատությունը հոգեբանական հասունության միջուկն է։


#հասունություն
#հոգեթերապիա

Երբեմն այն, ինչ չենք ընդունում, կարող է դառնալ մեր ամենասիրելի մասը։  Փարիզում այդ մասին հիշեցումն է Էյֆելյան աշտարակի պ...
13/03/2026

Երբեմն այն, ինչ չենք ընդունում, կարող է դառնալ մեր ամենասիրելի մասը։

Փարիզում այդ մասին հիշեցումն է Էյֆելյան աշտարակի պատմությունը։

Երբ այն կառուցվում էր, Փարիզի շատ արվեստագետներ այն համարում էին անճաշակ ու անհամատեղելի քաղաքի գեղեցկության հետ։
Այն ժամանակ այն շատերի համար գրեթե անհանդուրժելի տեսք ուներ։ Կարճ ասած, չէր նայվում։

Այսօր այն դարձել է քաղաքի ամենասիրելի խորհրդանիշներից մեկը։

Եկեք տանեմ համեմատություն մեր ներաշխարհի հետ։

Մեր ներսում նույնպես կան զգացմունքներ կամ մասեր, որոնք սկզբում «անհարմար» են թվում․
վախ, խոցելիություն, մերժված լինելու ցավ, երբեմն նույնիսկ մեր կարիքները։

Պատմություններ, երբ մարդը ձախողվել է, թողնվել է, չի սիրվել և այլն ու դրանց ուղեկցող ինտենսիվ ապրումներ։ Ցանկություններ, որոնք «չի կարելի»…

Մենք փորձում ենք դրանք հեռացնել կամ ճնշել։

Բայց թերապիայի ընթացքում հաճախ տեղի է ունենում մի հետաքրքիր փոփոխություն․
երբ այդ զգացմունքներին տարածք ու ընդունում ենք տալիս, նրանք դադարում են լինել մեր «թույլ կողմը»։

Եվ երբեմն հենց այդ զգայունությունն է դառնում
մեր ամենամարդկային և ամենաուժեղ կողմը։

Թերևս սա էլ կարելի է անվանել «Էյֆելի էֆեկտ»․
այն, ինչ սկզբում դժվար է ընդունել, ժամանակի ընթացքում կարող է դառնալ մեր ներքին կառուցվածքի ամենագեղեցիկ մասը։

#մետաֆորիկ
#հոգեթերապիա

Փարիզը միշտ սիրո մասին չէ։Երբ առաջին անգամ քայլում էի Փարիզի փողոցներով, հասկացա՝ քաղաքը չի ստեղծում հույզը։Այն պարզապես...
06/03/2026

Փարիզը միշտ սիրո մասին չէ։

Երբ առաջին անգամ քայլում էի Փարիզի փողոցներով, հասկացա՝ քաղաքը չի ստեղծում հույզը։
Այն պարզապես ուժեղացնում է այն, ինչ արդեն կա ներսումդ։

Եթե ներսումդ կա սպասում՝
լույսերը ավելի ռոմանտիկ են թվում։

Եթե ներսումդ կա թաքուն տխրություն՝
նույնիսկ Էյֆելյան աշտարակը կարող է մի քիչ ցավեցնել։

Եթե ներսումդ կա խաղաղություն՝
նույնիսկ մենակ քայլելը դառնում է ամբողջականություն։

#ճամփորդություն

#ինքնաճանաչում

03/03/2026

🌱Ամոթը միշտ չէ, որ թշնամի է։

Այն հիշեցնում է մեր արժեքների մասին, մեր սահմանների մասին։

Օգտակար կամ առողջ ամոթը չի ջախջախում։ Այն օգնում է արդյունավետ հարմարվել սոցիալական միջավայրին

💬 Այն մեղմ շշնջում է․
«Սա քո համար կարևոր է»։

Խնդիրը ամոթը ջնջելը չէ։

Խնդիրը հասկանալն է՝
արդյո՞ք դա առողջ ազդակ է, թե հին պատմության արձագանք։

Այսօր մի պահ կանգ առ։
Զգա՝ ինչ է փորձում քեզ ասել քո ամոթը։

Գուցե այնտեղ քո ուժն է թաքնված։





#հոգեթերապիա

02/03/2026

🎁 Միամսյակի իմաստալից նվեր ձեր թիմի կանանց համար, որը կաշխատի թիմի ներգրավվածության վրա։

🌸 «Ներդաշնակ կին»
Անձնային աճի օր հոգեբանի հետ՝ գեղեցիկ միջավայրում (սուրճ, պրոսեկո)

✔️Կանանց համար՝ վերալիցքավորում,
✔️կազմակերպության համար՝ ավելի մոտիվացված թիմ։

Վարող՝ հոգեբան-խորհրդատու, հ.գ.թ., թրեյներ, MindSkill training academy հիմնադիր՝ Seda Vardanyan

📩 Գրեք՝ առաջարկը ստանալու և ամրագրելու համար։
📞091085303






Կանգ առ ու թերթիր կյանքիդ գրքի էջերը…Ահա, ներածություն, գլուխ 1, 2…  Սա քո իրապատումն է, քո ապրածը։ Ինչի էլ այն նման լին...
26/02/2026

Կանգ առ ու թերթիր կյանքիդ գրքի էջերը…

Ահա, ներածություն, գլուխ 1, 2…

Սա քո իրապատումն է, քո ապրածը։ Ինչի էլ այն նման լինի՝ դրամայի, սիրավեպի, կատակերգության կամ այդ բոլորն իրար հետ։

Մի բան հստակ է, դա քոնն է։

Յուրաքանչյուր էջ լցված է հիշողություններով, հույզերով ու մարդկանց հետ կերտված ու կորսված կապերով։ Կլինեն էջեր, որոնք տպավորվել են ուրախությամբ, կան՝ ցավով, կան՝ սովորելու համար

Բայց ամեն էջ՝ անկախ նրանից, հեշտ էր, թե դժվար, քեզ սովորեցնում է լսել քո սիրտը, հարգել քո զգացմունքները և զգալ քո իրական ուժը։

Որովհետև կյանքը՝ դա ոչ միայն այն է, ինչ մեզ հետ է տեղի ունենում,
այլ այն, ինչ մենք ճանաչում և ընդունում ենք մեր ներսում։

Այս գրքի սցենարը գրելիս հնարավոր է քո ներսում, շատ խոցելի մեկը, մինփոքրիկ երեխա, փորձի իր ապրումները թելադրել, վերախաղարկել իր տրավման՝ բերելով անցյալը ներկա։

Հենց այստեղ է կարևոր կանգ առնես, խորը շունչ քաշես, ճանաչես քեզ ծանոթ հին հույզերը, նրան սփոփես, և հետո միայն գրես գրքիդ նոր գլուխը՝ քո իրական կարիքների ու իրական արժեքների մասին։

Եվ հենց այդ կարևոր դադարի և ռեսթարթի համար է, որ քո Ես-ը հեռու ապագայից կասի.

«Ապրե՜ս, սա իմ գրքի սցենարն էր…»։


#մետաֆորիկ
#ինքնաճանաչում
#հոգեթերապիա

24/02/2026

🚀 Մենք սկսեցինք

Մեկնարկեց «Հակասթրես vol. 10 սթրեսակայունության գործիքներ» ինտենսիվ թրեյնինգը։

Եթե զգում եք, որ ժամանակն է կարգավորել սթրեսդ ու բարձրացնել արդյունավետությունը աշխատանքում և կյանքում

👉կարող ես նախագրանցվել՝ նոր խմբի համար։

Վարող՝ հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, թրեյներ՝ Սեդա Վարդանյանը




Address

Корьюн 19 А
Yerevan
0009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Seda Vardanyan psychologist / հոգեբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Seda Vardanyan psychologist / հոգեբան:

Share

Category