
13/02/2023
Հաճախ երեխաները (և ոչ միայն😉), սիրում են տարբեր առարկաներ մտցնել քիթը
🤔Եկեք պարզենք, թե ի՞նչ պետք է անել, երբ քթում հայտնվել է օտար մարմին
👉Շնչել միայն բերանով
👉Եթե օտար մարմինը մի քթանցքում է, ապա մատով փակել մյուս անցքը և քթով կտրուկ արտաշնչում կատարել
👉Զգուշությամբ հեռացրեք օտար մարմինը, եթե այն տեսանելի է և հնարավոր է հեշտությամբ բռնել ու առանց վնասելու դուրս քաշել պինցետով
🤔Ի՞նչ չի թույլատրվում անել, երբ քթում հայտնվել է օտար մարմին
❌Չի կարելի քթով կտրուկ ներշնչում անել
❌Չի կարելի պինցետ օգտագործել, եթե այն չի երևում կամ պինցետով հեշտությամբ չի բռնվում
❌Չի կարելի դիպչել կամ հեռացնել այն բամբակե ծայրով ձողի կամ այլ առարկայի միջոցով
🤔Ե՞րբ է պետք դիմել բժշկին
👨⚕️Եթե վերևում նշված խորհուրդները կատարել եք և չի հաջողվել հանել քթից օտար մարմինը, ապա անհապաղ դիմել բժշկի
👨⚕️Քիթ-կոկորդ-ականջաբանը կարող է քթուղիներից օտար մարմինը հեռացնել հատուկ գործիքի միջոցով:
💬Մեկնաբանություններում կարող եք նշել․ թե ձեր կամ ձեր երեխայի էթում ի՞նչ օտար մարմին է հայտնվել
Այցելե՛ք 👇
28ա, Դանիել Վարուժանի փ (Աստղիկ բկ)
👨⚕️Քիթ - կոկորդ - ականջաբան Յուրի Ղուկասյան
☎️Հեռ. +37441333305
#ԼՕՌ #Օտորինոլարինգոլոգ
#դժվարաշնչություն