Dr. Tigran Ghevondyan

Dr. Tigran Ghevondyan Urologist / Andrologist at Astghik Medical Center

Շագանակագեղձի ադենոմա(շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա)Իրենից ներկայացնում է շագանակագեղձի բարորակ նորագոյացություն, որ...
06/04/2023

Շագանակագեղձի ադենոմա(շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա)

Իրենից ներկայացնում է շագանակագեղձի բարորակ նորագոյացություն, որևէ կապ չունի քաղցկեղի հետ և քաղցկեղի չի վերածվում։
Հանդիպում է 40-ից բարձր տարիքի տղամարդկանց մոտ:

‼️Ախտանիշները
1️⃣Դժվարամիզություն, հաճախամիզություն, մեզի շիթի բարակում, երբեմն ցավոտ միզարձակություն, միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողություն
2️⃣Գիշերային հաճախամիզություն
3️⃣Միզելուց հետո կաթիլ-կաթիլ միզելու երևույթ

‼️Ախտորոշումը
🔹Որովայնի և փոքր կոնքի սոնոգրաֆիա՝ մնացորդային մեզի որոշումով:
🔹Շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) որոշում
🔹Արյան և մեզի լաբորատոր հետազոտություններ
🔹Ուրոֆլոումետրիա (միզարձակման արագության չափում)

‼️Բուժումը
1.Դեղորայքային բուժում
2.Վիրահատական բուժում 🔴Շագանակագեղձի ՏՈՒՌ կամ շագանակագեղձի ադենոմայի ներմիզուկային մասնատում- համարվում է «ոսկե ստանդարտ»՝ բուժման ամենաարդյունավետ եղանակն է։ Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում՝ պացիենտն արթուն է, գոտկատեղից ներքև ցավազրկված։
Վիրահատությունից 2 օր անց պացիենտը դուրս է գրվում։

Հարցերի և մանրամասների համար դիմեք Աստղիկ ԲԿ ուրոլոգիական բաժանմունք
👨‍⚕️Ուրոլոգ՝ Տիգրան Ղևոնդյան
📲077368863

Տղամարդկանց անպտղության պատճառներից մեկը վարիկոցելեն է։ Այն իրենից ներկայացնում է տղամարդու սերմնալարի երակների վարիկոզ ...
28/04/2022

Տղամարդկանց անպտղության պատճառներից մեկը վարիկոցելեն է։ Այն իրենից ներկայացնում է տղամարդու սերմնալարի երակների վարիկոզ լայնացում։Երակները ունեն փականներ, որոնք ապահովում են արյան միակողմանի հոսքը և խոչընդոտում են արյան հետհոսքին: Վարիկոցելեի ժամանակ այդ փականները չեն գործում, արդյունքում արյան հետադարձ հոսքի պատճառով զարգանում է արյան տեղային կանգ և երակների լայնացում։
Վարիկոցելեն ազդում է վերարտադրողական ֆունկցիայի վրա, քանի որ այն կարող է նվազեցնել սերմնահեղուկի արտադրությունը և որակը, կարող է առաջացնել ամորձու ատրոֆիա:
Սովորաբար վարիկոցելեն ընթանում է առանց ախտանիշների, սակայն երբեմն առաջացնում է ցավ, որը կարող է լինել բութ, ծանր, անհարմարության զգացումից մինչև սուր ցավ ախտահարված ամորձու շրջանում:
Ցավը ուժգնանում է ֆիզիկական վարժություններ կատարելիս, օրվա ավարտին, հատկապես, եթե հիվանդն ամբողջ օրը ոտքի վրա է եղել: Մեջքի վրա պառկած դիրքում նկատվում է ցավի մեղմացում:
Ախտորոշելու համար կատարվում է՝
🔺ֆիզիկալ զննում
🔺ուլտրաձայնային հետազոտություն (երակների և արյան շրջանառության վիճակը պարզելու համար):
Բուժումը միայն վիրահատական է։

Հարցերի և մանրամասների համար դիմեք Աստղիկ ԲԿ ուրոլոգիական բաժանմունք
👨‍⚕️Ուրոլոգ՝ Տիգրան Ղևոնդյան
📲 077368863

Անպտղություն🤰Անպտղությունը մեկ տարվա ընթացքում առանց հակաբեղմնավորիչների, կանոնավոր սեռական կյանքով ապրող զույգի մոտ հղի...
12/04/2022

Անպտղություն🤰

Անպտղությունը մեկ տարվա ընթացքում առանց հակաբեղմնավորիչների, կանոնավոր սեռական կյանքով ապրող զույգի մոտ հղիանալու անկարողությունն է։ Անպտղության դեպքերի
1. մոտ 40%-ը պայմանավորված է կնոջ անպտղությամբ
2. 40%-ը տղամարդու
3. 20% դեպքերում խնդիրներ են ունենում և՜ կինը, և՜ տղամարդը
4. 10-20% դեպքերում պատճառները մնում են չբացահայտված

Տղամարդկանց մոտ անպտղության պատճառ կարող են լինել՝

* սերմնահեղուկում սերմնաբջիջների քիչ քանակը, շարժունակության անբավարարությունը կամ բացակայությունը
* Հորմոնալ խանգարումներ
* որոշ վարակային հիվանդություններ
* վարիկոցելե
* սեռական օրգանների բնածին արատներ
* որոշ դեղամիջոցների ընդունումը և այլն։

Անպտղության բուժման համար առաջին հերթին անհրաժեշտ է պարզել անպտղության պատճառները և աշխատել դրանց վերացման ուղղությամբ:�Անպտղությունը կարելի է բուժել դեղորայքի օգնությամբ կամ վիրահատական ճանապարհով:

Հարցերի և մանրամասների համար դիմեք Աստղիկ ԲԿ ուրոլոգիական բաժանմունք
👨‍⚕️Ուրոլոգ՝ Տիգրան Ղևոնդյան
📲 077368863

Միզաքարային հիվանդություն։ Տարածված է ամբողջ աշխարհում։ Առաջին և հիմնական ախտանշանը ցավն է՝ երիկամային խիթը։Այն՝1. առաջա...
04/04/2022

Միզաքարային հիվանդություն։ Տարածված է ամբողջ աշխարհում։ Առաջին և հիմնական ախտանշանը ցավն է՝ երիկամային խիթը։Այն՝
1. առաջանում է գոտկային հատվածում և կարող է ճառագայթել դեպի որովայնի ստորին հատվածներ
2. Ցավը ունի հանկարծակի սկիզբ և ալիքանման ընթացք
3. Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, արյունամիզությամբ, հաճախամիզությամբ և այլն

Բուժման տարբերակի ընտրության համար պետք է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ։ Դրանք են` քարի չափը, տեսակը, տեղակայումը, ռենտգենյան ճառագայթների թափանցելիությունը, հիվանդի ախտանիշները, բարձր ջերմության, դողի եւ սարսուռի առկայությունը:

Բուժման տարբերակներն են ՝
1. դեղորայքային
2. Էնդոսկոպիկ և բաց վիրահատական եղանակներ
3. Քարի հեռահար փշրում ( լիթոտրիպսիա)

Աստղիկ ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է տարածաշրջանում միակը հանդիսացող հեռահար քարափշրման սարքով։

Առավելություններ՝
1. Ոչ ինվազիվ է
2. Ցավազրկում չի պահանջում
3. Գրեթե անցավ է
4. Տևում է մոտ 40 րոպե
5. Պացիենտը նույն օրը դուրս է գրվում հիվանդանոցից

Հարցերի և մանրամասների համար դիմեք Աստղիկ ԲԿ ուրոլոգիական բաժանմունք
👨‍⚕️Ուրոլոգ՝ Տիգրան Ղևոնդյան
📲 077368863

Address

Yerevan
0021

Telephone

+37477368863

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Tigran Ghevondyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Tigran Ghevondyan:

Share