Dr.Tseruni Hovhannisyan

Dr.Tseruni Hovhannisyan ▫️ Բժիշկ, Նեյրովիրաբույժ 🧠
▫️ Արմենիա ԲԿ֊ի նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար
▫️ Դասախոս ԱԱԻ֊ի նեյրովիրաբուժության ամբիոնում

21/12/2024
Վերապատրաստում Կորեայում համար մեկ նեյրովիրաբույժ Կիմ Հարրիսոնի հետ🇰🇷🇦🇲Ընթացքից ստացել եմ մասնագիտական փորձ և մեծ բավակա...
13/12/2024

Վերապատրաստում Կորեայում համար մեկ նեյրովիրաբույժ Կիմ Հարրիսոնի հետ🇰🇷🇦🇲

Ընթացքից ստացել եմ մասնագիտական փորձ և մեծ բավականություն🧑‍⚕️👨‍⚕️🤝🏻

11/12/2024

Մեջքիս ետևում ինչե՜ր են անում😃

ՀիդրոցեֆալիաՎիճակ, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկը չափից շատ է կուտակվում ուղեղում։ Սա առաջացնում է ներգանգային ճնշման բա...
09/12/2024

Հիդրոցեֆալիա

Վիճակ, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկը չափից շատ է կուտակվում ուղեղում։ Սա առաջացնում է ներգանգային ճնշման բարձրացում։

Ախտանիշներ👇

🧔Բարձր տարիքի մարդկանց մոտ կարող է դիտվել գլխացավ, դիպլօպիա, հավասարակշռության խախտում, անձի փոփոխություններ և այլ հոգեկան խանգարումներ։
👱‍♂️Երեխաների մոտ կարող է մեծանալ գլխի չափերը։
Այլ ախտանիշներից են սրտխառնոցը, փսխումը, քնկոտությունը և այլն։

Պատճառներն⬇️

▫️նյարդային խողովակի դեֆեկտները ▫️ջրածորանի նեղացումը
▫️մենինգիտը
▫️ուղեղի ուռուցքները
▫️ուղեղի վնասվածքները ▫️ներփորոքային արյունազեղումները ▫️սուբարախնոիդալ արյունազեղումը

Հիդրոցեֆալիան հիմնականում բուժվում է վիրահատական եղանակով։
Հեռացման ամենատարածված միջոցը գլխուղեղում շունտի տեղադրումն է, որով հեղուկը արտահոսում է որովայնի խոռոչ:

✅ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար կարող եք զանգահարել և գրանցվել +37498 717724 հեռախոսահամարով:

Վիրահատության ընթացքում  շատ կարևոր է ներքին հանգստությունը և կենտրոնացումը...Ուրախ եմ, որ կարողանում եմ ինքնառեալիզացվե...
06/12/2024

Վիրահատության ընթացքում շատ կարևոր է ներքին հանգստությունը և կենտրոնացումը...

Ուրախ եմ, որ կարողանում եմ ինքնառեալիզացվել բժշկության մեջ
և բարելավել մարդկանց կյանքի որակը։

Արդյունք...    #ողնաշար #նեյրովիրաբուժություն
03/12/2024

Արդյունք...



#ողնաշար
#նեյրովիրաբուժություն

➡️Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատությունները արվում են բարդացած կոտրվածքների, ուռուցքների, սպոնդիլոլիսթեզի դեպքում, որոնք առա...
30/11/2024

➡️Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատությունները արվում են բարդացած կոտրվածքների, ուռուցքների, սպոնդիլոլիսթեզի դեպքում, որոնք առաջացնում են ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիայի զգալի խանգարումներ:

Տրանսպեդիկուլյար ֆիքսացիոն վիրահատությունները ցուցված են նաև հիվանդներին, որոնց մոտ կա միջողային աճառի ճողվածքի կրկնման հակում: Այն ցուցված է նաև ողերի մարմնինների վնասման՝ տրավմաների դեպքում կամ ուռուցքային ախտահարման ժամանակ։

Որոշ բարդացած դեպքերում մենք համադրում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիան վերտեբրոպլաստիկայի հետ:

❗️Նման բարդություններից խուսափելու համար` ոտքերի թուլության, թմրածության և քայլքի խանգարումների պարագայում դիմե'ք բժշկի։

Վիրահատությունից առաջ քննարկում...🧑‍⚕️👩‍⚕️
27/11/2024

Վիրահատությունից առաջ քննարկում...
🧑‍⚕️👩‍⚕️

Յուրաքանչյուր բժիշկ, երբ իր կողքին ունի նվիրված և պրոֆեսիոնալ թիմ, ունի նաև ցանկալի արդյունք 👨‍⚕️👩‍⚕️🧑‍⚕️
20/11/2024

Յուրաքանչյուր բժիշկ, երբ իր կողքին ունի նվիրված և պրոֆեսիոնալ թիմ, ունի նաև ցանկալի արդյունք 👨‍⚕️👩‍⚕️🧑‍⚕️

Միջողային սկավառակի ճողվածքը վիրահատե՞լ, թե՞ բուժել...✔️Միջողային սկավառակի ճողվածքը կարող է զարգանալ ողնաշարի ցանկացած ...
15/11/2024

Միջողային սկավառակի ճողվածքը վիրահատե՞լ, թե՞ բուժել...

✔️Միջողային սկավառակի ճողվածքը կարող է զարգանալ ողնաշարի ցանկացած մակարդակում։ Այն առաջացնում է կրակող կամ ձգող բնույթի ցավ, որը շարժումների ժամանակ կարող է էլ ավելի ուժեղանալ:
Նաև մեջքի ցանկացած վնասվածք կարող է բերել ողերի վնասման և միջողային սակավառակների ճողվածքների առաջացման։

Եթե ողնաշարի ցավի, ճառագայթող ձգվածության, վերջույթների թուլության ի հայտ գալուն պես, վաղ շրջանում դիմեք բժշկի և ստանաք համապատասխան բուժում, հնարավոր է կանխել վիրահատական միջամտությունը։

⚠️ Բուժումից հետո պետք է խստորեն կատարել բուժող բժշկի խորհուրդները։

Սակայն, եթե հիվանդությունը բարդացել է և անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, մի' ուշացրեք։

❗️Ժամանակին վիրահատելը անհրաժեշտ է հետագա անուղղելի բարդություններից խուսափելու համար։

Address

Margaryan 6
Yerevan

Telephone

+37498717724

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Tseruni Hovhannisyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share