20/12/2025
Պատասխանում եմ հաճախ հնչող հարցերից մեկին!
🔸 Անօվուլյացիոն ցիկլ․ ի՞նչ է դա
Անօվուլյացիոն ցիկլը այն դաշտանային ցիկլն է, որի ընթացքում
👉 օվուլյացիա չի տեղի ունենում
այսինքն՝ ձվաբջիջը չի ազատվում։
🩸 Դաշտան կարող է լինել, բայց առանց օվուլյացիայի։
🔸 Ե՞րբ կարող է լինել նորմա
✔️ դեռահասների մոտ
✔️ կրծքով կերակրման շրջանում
✔️ նախամենոպաուզայի ժամանակ
✔️ սթրեսի կամ քաշի կտրուկ փոփոխության դեպքում
🔸 Հնարավոր պատճառներից են.
▫️ հորմոնալ խանգարումներ
▫️ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS)
▫️ սթրես
▫️ ինտենսիվ մարզումներ
▫️ քաշի խնդիրները
🔸 Ինչպե՞ս կարող է արտահայտվել
անկանոն դաշտան
-երկարատև կամ առատ արյունահոսություն
-դաշտանի բացակայություն
-հղիանալու դժվարություն
🔸 ՈւՁ հետազոտության դերը
📌 ՈւՁ-ով հնարավոր է գնահատել՝
• ֆոլիկուլների զարգացումը
• օվուլյացիայի առկայությունը կամ բացակայությունըԷ
• դեղին մարմնի ձևավորումը
🩺 Դինամիկ ՈւՁ-ն ամենաինֆորմատիվ մեթոդներից է: