KharatyanPro

KharatyanPro 💡«Ընտանիքի 1-ին Ակադեմիայի» հիմնադիր
🌍Բրյուսելի Ակադեմիա` Ջո Դիսպենզայի հետքերով
📗«Կնոջ հոգեկերտման ուղին» գրքի հեղինակ
🔥50.000+ փոխված կյանքեր

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՆԱՅՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ...🌈Ամեն Աստծո օր, ինքնակամ  դժբախտացող կանանց տեսնելով` ես հասկացա, որ երջանկությունն ու պատ...
17/04/2026

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՆԱՅՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ...

🌈Ամեն Աստծո օր, ինքնակամ  դժբախտացող կանանց տեսնելով` ես հասկացա, որ երջանկությունն ու պատերազմը քայլում են ձեռք ձեռքի…

🌻Երբ մարդն արթնանում է ներսից, ու գիտակցում, որ աշխարհը միայն իր ակնոցով է գորշ երևում, նա դադարում է պատերազմել արտաքին աշխարհի հետ։
Նա լոկ փոխում է նայելու մեթոդը։

✳️Արթնացած
մարդը նա է, ով հասկացել է մի պարզ ճշմարտություն. «աշխարհը հայելի է»…Եթե ներսումդ խաղաղություն է, դու չես կարող դրսում քաոս սերմանել։

🍇Նեղացնողը նա է, ով իր ներսում կրում է չբուժված ցավ, և այդ ցավն այնքան մեծ է, որ թափվում է եզրերից՝ դիպչելով դիմացինին։

💚Ես հասկացա, որ երջանիկները «լռում» են…
Երջանիկ մարդը կարիք չունի ապացուցելու իր առավելությունը կամ նսեմացնելու ուրիշին, որովհետև նա այլևս կախված չէ ուրիշի կարծիքից։

🌞Նրա «արթնացումը» հենց դա է՝ գիտակցել, որ յուրաքանչյուր ոք գտնվում է իր սեփական ճանապարհին և ի՜ր դասերն է քաղում։
Արթնացած հոգին տեսնում է ոչ թե «չար» մարդկանց, այլ «տառապող»մարդկանց...
❗️Նա հասկանում է, որ կոպտության կամ նեղացնելու ցանկության ետևում թաքնված է սիրո պակասը։

🌟Եվ փոխանակ նույն կերպ պատասխանելու, նա պարզապես ընտրում է չմասնակցել այդ խաղին…

🌹Ու ես հասկացա, որ երբ դու լցված ես լույսով, քո ներկայությունն ինքնին դառնում է օրհնություն…

🙏Դու չես փորձում փոխել աշխարհը, դու պարզապես սիրում ես այն, և այդ սիրուց ոչ ոք չի կարող նեղանալ։

ՍԻՐԵԼԻ ՀԵՏևՈՐԴ,
Եթե դու էլ արդեն հոգով արթնացել ես, դիր որևէ նշան, և միացիր Տիեզերական արթնացմանը🪽

13/04/2026

ՄԵՆՔ և ՔՎԱՆՏԱՅԻՆ ԴԱՇՏԸ

09/04/2026

5 կանոն, որոնք կպահպանեն ձեր Ընտանիքը

08/04/2026
01/04/2026

Փոխհարաբերությունների մասին...

27/03/2026

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՈՒՂԻՆ

ԱՅՑԵԼՈՒՍ ևՆՐԱ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՅՐԸԱնանուն 🌈Այցելուս 18 տարեկան աղջիկ էր։ Եկել էր, քանի որ ընտանեկան ամենօրյա վեճը ստիպել էր ն...
23/03/2026

ԱՅՑԵԼՈՒՍ և
ՆՐԱ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՅՐԸ

Անանուն

🌈Այցելուս 18 տարեկան աղջիկ էր։ Եկել էր, քանի որ ընտանեկան ամենօրյա վեճը ստիպել էր նրան` հեռանալ տնից, փախչել ընկերոջ հետ...Նա խնդրեց, որ զրուցեմ մոր հետ, որ հորն այնքան կոպիտ չվիրավորի...։
"Մանկուց պաշտպանում է եղբորս, ասելով` "տղայի հետ ոտք մի մեկնիր"։
💥Ամեն ինչում մեղավորը հայրս է, ընկերս ասում է`չեմ կարող լսել, թե ինչպես են կռվում ձեր տանը։
֊Իմ իրավունքից դուրս է` մայրիկին հրավիրել ինձ մոտ,֊ասացի ես։
֊Քանի որ որոշել եմ տնից հեռանալ` զանգել, ասել եմ, որ գրանցվել եմ 1ժամ նախ իմ, հետո` իր համար...։ Ծանր զրույց էր.աղջկա ցավն իրեն հասուն էր դարձրել։
Նա 5 րոպե շուտ դուրս եկավ, որ չհանդիպի մորը։
✳️Մայր եկավ. նորույթից շփոթված, սկզբում` լռում էր։ Գուցե մտածում էր. "որտե՞ղ եմ սխալվել"֊ ու  չէր հասկանում...
🌹֊Փաստն այն է, որ ձեր աղջիկը որոշել է չապրել ձեզ հետ։ Խնդրեմ, ասեք, նա ձեզ բարկանալու առիթ շա՞տ է  տալիս։
֊Չէ, աղջիկս միշտ լռում է։
֊Այդ դեպքում` գուցե պատճառն ամուսինն է։
֊Դե, ուղղակի` նյարդերս չի հերիքում նրա բնավորությանը։
💚֊Գուցե ձեր կողմից որոշեք մեղմացնե՞լ ձեր մոտեցումներն ամուսնու հանդեպ, մինչև զրուցեմ նրա հետ։ Չէ՞ որ այսօրվանից մնալու եք երեքով...։
֊Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ տեսակից ու թող աղջիկս ինձ պատճառ չբռնի։ Ընտանիք է, առանց կռվի ո՞նց կլինի, ես էլ եմ մեծացել հայկական ընտանիքում։ Գնում է` թող գնա, ես ինչ որ կամ` կամ։
֊Նույնիսկ չե՞ք ուզում նրա հետ զրուցել առանց ինձ կամ ինձ հետ...
💥֊Ոչ, ես էլ հոգնել եմ, որ ինձ չեն ուզում ենթարկվել...Ոչ ոք չի կարող ինձ փոխել։
Կինը հեռացավ ավելի ինքնավստահ, քան` եկել էր...Ասես ոչինչ էլ չէր եղել։

🌎Սիրելի հետևորդ, ինձ համար չկա առավել ցավալի երևույթ, քան մարդուն` որպես բարձրագույն Արժեք չընդունելը։
🌹...Կցանկանամ լսել ձեր կարծիքը.
ի՞նչ կանեիք դուք` 18֊ամյա աղջկա փոխարեն...

18/03/2026

ՔՈ ԿՅԱՆՔԸ` 1 ՌԻԼՈՒՄ

17/03/2026

ՕՐԸ ՄԱՅԱՅԻՆՆ Է...🙏🌈💚💝🎁

12/03/2026

ԱՆԱՆՈՒՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

10/03/2026

ՁՄՌԱՆ ՈՒ ԳԱՐՆԱՆ ԿՌԻՎԸ...)

Address

Լենինգրադյան փողոց
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when KharatyanPro posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category