24/09/2025
Ալերգոլոգի անհրաժեշտ է դիմել, եթե նկատում եք հետևյալ նշանները կամ խնդիրները․
🔶Շնչառական գանգատներ
• Քթի մշտական խցանում, քթահոսություն կամ փռշտոցներ առանց մրսածության
• Հևոց, սրտխփոցներ, շնչառության դժվարացում
🔶Մաշկային խնդիրներ
• Քորով ուղեկցվող ցաներ
• Ատոպիկ դերմատիտ (էկզեմա)
🔶Սննդային ալերգիա
• Որոշ սննդամթերքներից հետո բերանում քոր, այրոց, շրթունքների կամ կոկորդի ուռածություն
• Ստամոքսաղիքային գանգատներ (փորլուծություն, ցավեր) կապված սննդի հետ
🔶Դեղորայքային ալերգիա
• Դեղ ընդունելուց հետո ցան, քոր, այտուց կամ շնչառական խնդիր
🔶Անհասկանալի գանգատներ
• Կրկնվող և ոչ հստակ պատճառներով առաջացած քթի կամ մաշկի խնդիրներ
• Ընտանիքում ալերգիկ հիվանդությունների պատմություն
👉🏼 Եթե նշվածներից որևէ մեկը կրկնվող կամ ուժեղ է, ճիշտ է դիմել ալերգոլոգի, որպեսզի պարզվի պատճառը և ստանաք համապատասխան բուժում։
📝 Նախապես գրանցվեք՝ զանգահարելով
📞 (010) 548090
📍 ք․ Երևան, Իսահակյան փող․ 14
🌐 www.eurolab.am
Կ-ԲՕ-003807