Dr. Marat Harutyunyan / Ուրոլոգ Մարատ Հարությունյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Marat Harutyunyan / Ուրոլոգ Մարատ Հարությունյան

Dr. Marat Harutyunyan / Ուրոլոգ Մարատ Հարությունյան Ուրոլոգ - անդրոլոգ
Մոտ 20 տարի զբաղվում եմ բժշկությամբ

❗️ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ  ՆԵՐՄԻԶՈՒԿԱՅԻՆ ՄԱՍՆԱՏՈՒՄ ԿԱՄ ԿԱՄ ՏՐԱՆՍՈՒՐԵՏՐԱԼ ՌԵԶԵԿՑԻԱ (TURP)Համարվում է  ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԱԴԵՆՈՄԱՅԻ բուժմ...
23/01/2026

❗️ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՆԵՐՄԻԶՈՒԿԱՅԻՆ ՄԱՍՆԱՏՈՒՄ ԿԱՄ ԿԱՄ ՏՐԱՆՍՈՒՐԵՏՐԱԼ ՌԵԶԵԿՑԻԱ (TURP)
Համարվում է ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԱԴԵՆՈՄԱՅԻ բուժման ամենաարդյունավետ եղանակը: Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացման ներքո (հիվանդն արթուն է և գոտկատեղից ներքև ցավազրկված է): միզուկի միջոցով մինչև միզապարկ հատուկ գործիք է անցկացվում ու կատարվում է ցիստոսկոպիա։ Այնուհետև գործիքը փոխարինվում է ռեզեկտոսկոպով (այն գործիքը, որի միջոցով կատարվում է վիրահատությունը), և կատարվում է շագանակագեղձի գերաճած հյուսվածքի մասնատում։
Ադենոմայի կտորները հեռացվում են միզապարկի լվացման միջոցով, կատարվում է նաև արյունահոսող անոթների կուագուլիացիա (այրում)։ Սովորաբար, այս վիրահատության ընթացքը տևում է 1-1.5 ժամ, վերջում տեղադրվում է եռաճյուղ ուրետրալ ֆոլեյ կաթետր (խողովակ, որի միջոցով մի կողմից միզապարկը լվացվում է ստերիլ հեղուկով ու մյուս կողմից դուրս բերվում այն)։
Վերջինս հեռացվում է, երբ հիվանդի մեզը մաքրվում է, որը, սովորաբար, լինում է հետվիրահատական 2-3-րդ օրերին, այնուհետև հիվանդը միզում է բնական ճանապարհով, որոշվում է մնացորդային մեզը, և տրվում են համապատասխան խորհուրդներ։
Եթե ունեք խնդիր, թույլ մի տվեք, որ այն էլ ավելի բարդանա և ժամանակին դիմեք մասնագետի:
📞Հարցերի և խորհրդատվության համար զանգահարեք՝ 097 219020 (Viber, WhatsApp) 094 459020
📍Էրեբունի ԲԿ
#ուրոլոգ #ուրոլոգիա #урология #уролог #առողջություն #տղամարդու #առողջտղամարդ #երիկամ #միզապարկ #почки #мочевойпузырь #երիկամիքարեր #камнивпочках

19/01/2026

📍ԱՆՀԱՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ՈՒՐՈԼՈԳԻԱՅՈՒՄ

Երիկամային կոլիկ սուր վիճակ է, որի ընթացքում առաջանում է ուժեղ և ինտենսիվ ցավ երիկամի շրջանում՝ մեզի արտահոսքի խանգարման հետևանքով։
Ամենահաճախ հանդիպող պատճառը միզածորանում առկա քարերն են 🪨։

ՀԻՄՆԱԿԱՆ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ՝

ուժեղ ցավ գոտկատեղի շրջանում
սրտխառնոց, երբեմն՝ փսխում
հաճախակի միզարձակման ցանկություն
արյուն մեզի մեջ

Նման ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմեք ուրոլոգի

Շատ հաճախ, ժամանակին դիմելու դեպքում, այս վիճակը հնարավոր է կարգավորել կոնսերվատիվ եղանակով՝ նշանակելով համապատասխան դեղորայքային բուժում և նույնիսկ կանխել նման իրավիճակները ապագայում ։

Սակայն որոշ դեպքերում առաջանում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն։
Մի անտեսեք ձեր օրգանիզմի ազդակները և ժամանակին դիմեք բժշկի՝ բարդություններից խուսափելու համար։
📞 Հարցերի և խորհրդատվության համար՝
097 219 020 (Viber, WhatsApp)
094 459 020
📍 Էրեբունի ԲԿ

#ուրոլոգ #ուրոլոգիա

17/01/2026

⚠️ ՀԻԴՐՈՆԵՖՐՈԶ․ «ԼՌԱԿՅԱՑ ԴԱՀԻՃ» ⚠️

🔍 Ի՞ՆՉ Է ՀԻԴՐՈՆԵՖՐՈԶԸ

Երիկամի բաժակաավազանային համակարգի պրոգրեսիվ լայնացումն է, որը զարգանում է մեզի արտահոսքի խանգարման հետևանքով՝ ավազան-միզածորանային սեգմենտի մակարդակում։
⏳ Ժամանակի ընթացքում այս վիճակը կարող է բերել՝
🔴 երիկամի անդառնալի ախտահարման
🔴 ֆունկցիայի աստիճանական իջեցման
🔴 իսկ առանց բուժման՝ երիկամի լիարժեք ֆունկցիայի կորստի
🔎 Հիդրոնեֆրոզի հիմնական պատճառներն են՝
▪️ Երիկամի և միզածորանների քարեր
▪️ Միզածորանի, միզապարկի կամ շագանակագեղձի բարորակ և չարորակ նորագոյացություններ
▪️ Հղիություն
▪️ Տարած վիրահատությունների ընթացքում միզածորանի վնասում
▪️ Այլ բազմաթիվ գործոններ
📌 Քանի որ պատճառները բազմազան են, կարևոր է պարբերաբար հետազոտվել և ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ։
🚨 ԿԱՐԵՎՈՐ
Հիդրոնեֆրոզը համարվում է «լռակյաց դահիճ», քանի որ կարող է երկար ժամանակ ընթանալ առանց որևէ գանգատի, միևնույն ժամանակ լրջորեն վնասելով օրգանիզմը։
🩺 Ամենամյա սոնոգրաֆիկ քննությունը հնարավորություն է տալիս՝
✔️ վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը
✔️ պահպանել երիկամի ֆունկցիան
✔️ որոշ դեպքերում՝ փրկել նաև հիվանդի կյանքը
⏰ Ժամանակին դիմեք մասնագետի՝ բարդություններից խուսափելու համար։
📞 Հարցերի և խորհրդատվության համար՝
097 219 020 (Viber, WhatsApp)
094 459 020
📍 Էրեբունի ԲԿ

#ուրոլոգ #ուրոլոգիա
#առողջություն #տղամարդուառողջություն
#երիկամ #միզապարկ
#երիկամիքարեր #камнивпочках

12/01/2026

⁉️ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՑԻԵՆՏԻ ՀԱՐՑԻՆ
- Ի՞նչ է միզածորանի ստենտավորումը և ո՞ր դեպքում է այն կատարվում

Այս միջամտությունը կիրառվում է, երբ երիկամից մեզի արտահոսքը խանգարվում է: Միզածորանային ստենտը տեղադրվում է միզածորանի մեջ առանց կտրվածքի՝ ապահովելով մեզի հոսքը երիկամներից դեպի միզապարկ։

Այն կատարվում է, երբ առկա է՝

երիկամներից մեզի հոսքը խանգարում
միզածորանի քարերով խցանման դեպքում,
երիկամների քարերի հեռահար_քարափշրումից առաջ կամ հետո
միզածորանի քարերի էնդոսկոպիկ փշրումից առաջ կամ հետո
միզածորանի նեղացումների,ծռումների
միզածորանում #ուռուցքների դեպքում
միզածորանի խցանում մակարդուկներով
որոշ վիրահատություններից հետո
Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ և տևում է միջինում 7֊10 րոպե։

Միզածորանի մեջ ստենտի տեղադրումը խնդրի իրավիճակային լուծում է, որին պետք է հաջորդի բուն հիվանդության բուժումը:

Ժամանակին դիմեք մասնագետին,որպեսզի խուսափեք բարդություններից։

📩Հարցերի և խորհրդատվության համար զանգահարեք՝ 097 219020 (Viber, WhatsApp) 094 459020
📍Էրեբունի ԲԿ
#ուրոլոգ #ուրոլոգիա #урология #уролог #առողջություն #տղամարդու #առողջտղամարդ #երիկամ #միզապարկ #почки #мочевойпузырь #երիկամիքարեր #камнивпочках

Հետևեք ինստագրամի էջին📩
09/01/2026

Հետևեք ինստագրամի էջին📩

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ ✨Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»Մեզ և Ձեզ մեծ ավետիս ✨
05/01/2026

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ ✨
Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»
Մեզ և Ձեզ մեծ ավետիս ✨

31/12/2025

🌲🥂 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում:
Թո՛ղ 2026 թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի:

27/12/2025

⁉️ՀԱՃԱԽԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴՅՈ՞Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Հաճախամիզությունը բնորոշ է ստորին միզուղիների հիվանդություններին, սակայն նկատվում է նաև երիկամների և վերին միզուղիների հիվանդությունների դեպքում։

Պատճառը երիկամային կծիկներում ջրի ետներծծման պրոցեսի թուլացումն է։ Հաճախամիզության դեպքում մեզի տեսակարար կշիռը, որպես կանոն, խիստ նվազում է։ Հաճախամիզություն լինում է ֆիզիոլոգիական, որը նկատվում է մեծ քանակությամբ հեղուկներ (հատկապես գարեջուր) ընդունելիս և կրում է ժամանակավոր բնույթ։

Հաճախամիզության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել ուրոլոգի, քանի որ այն կարող է լուրջ խնդրի հետևանք լինել:
📩Հերթագրվել` 097 219020 (Viber, WhatsApp) 094 459020
📍Էրեբունի ԲԿ
#Ուրոլոգ #Урология Уролог

25/12/2025

⁉️Այսպես է քարը «դուրս գալիս» երիկամից և մտնում միզածորան` ցավին տալով նոր մակարդակ 😵‍💫

Այս 3D անիմացիայում հստակ կարելի է տեսնել՝
▫️ ինչպես քարը հանգիստ գտնվում երիկամի ներսում
▫️ հետո սահում է դեպի երիկամային ավազան
▫️ և վերջում՝ միզածորան մտնելիս խցանվում

Երբ երիկամի քարը մտնում է միզածորան, սկսվում է ուժեղ, կտրող ցավը, որը կարող է տարածվել մեջքի ստորին հատվածում, աճուկում, նույնիսկ սեռական օրգանների շրջանում։

Դիտեք մինչև վերջ՝ իրականում տեսնելու համար, թե ինչի մասին են խոսում ձեր հետազոտությունների արդյունքները։
👌Պահպանեք այս գրառումը, եթե դուք կամ ձեր ընտանիքի որևէ անդամ ունի երիկամի քար։
📩Հերթագրվել
☎️ 097219020(Viber, WhatsApp)
☎️ 094459020
#Ուրոլոգ #Урология Уролог

22/12/2025

Ուրոլոգին պետք է դիմել հետևյալ ախտանշանների դեպքում՝

🔹 Սուր կամ բութ ցավեր գոտկային, վերցայլային, շեքի շրջաններում և արտաքին սեռական օրգանների հատվածում
🔹 Մեզի գույնի փոփոխություն, հատկապես, մեզի մեջ արյան առկայություն
🔹 Միզարձակության խանգարումներ՝ մեզի շիթի թուլացում, դժվարամիզություն, հաճախամիզություն ընդհատումներով միզարձակություն և այլն
🔹 Անմիզապահություն, որն հաճախ հանդիպում է տարեց կանանց մոտ
🔹 Դող, սարսուռ, մարմնի ջերմության բարձրացում, երբ կասկած կա միզասեռական համակարգի որը օրգանի բորբոքման
🔹 Միզուկից թարախային, թափանցիկ կամ արյունային արտադրություն
🔹 Անպտղություն
🔹 Սեռական օրգանների որևէ ախտաբանական փոփոխություն
🔹 Այսպես կոչված ասթենովեգետատիվ սինդրոմ՝ թուլություն, գերհոգնածություն, աշխատունակության իջեցում, գրգռվածություն, անկայուն տրամադրություն, քնի խանգարում, գերքրտնադրություն, պուլսի հաճախականություն և այլն (այս համախտանիշը շատ հաճախ հանդիպում է տղամարդկանց տղամարդկանց շրջանում քրոնիկական պրոստատիտի դեպքում
🔹 Կանխարգելիչ ստուգում, հատկապես նախաամուսնական շրջանում և 40-ից բարձր տարիք ունցող տղամարդիկ

Հերթագրվել
☎️ 097219020(Viber, WhatsApp)
☎️ 094459020
#Ուրոլոգ #Урология Уролог

Ուրոլոգին  պետք է դիմել հետևյալ ախտանշանների դեպքում՝ 🔹  Սուր կամ բութ ցավեր գոտկային, վերցայլային, շեքի շրջաններում և ա...
17/12/2025

Ուրոլոգին պետք է դիմել հետևյալ ախտանշանների դեպքում՝

🔹 Սուր կամ բութ ցավեր գոտկային, վերցայլային, շեքի շրջաններում և արտաքին սեռական օրգանների հատվածում
🔹 Մեզի գույնի փոփոխություն, հատկապես, մեզի մեջ արյան առկայություն
🔹 Միզարձակության խանգարումներ՝ մեզի շիթի թուլացում, դժվարամիզություն, հաճախամիզություն ընդհատումներով միզարձակություն և այլն
🔹 Անմիզապահություն, որն հաճախ հանդիպում է տարեց կանանց մոտ
🔹 Դող, սարսուռ, մարմնի ջերմության բարձրացում, երբ կասկած կա միզասեռական համակարգի որը օրգանի բորբոքման
🔹 Միզուկից թարախային, թափանցիկ կամ արյունային արտադրություն
🔹 Անպտղություն
🔹 Սեռական օրգանների որևէ ախտաբանական փոփոխություն
🔹 Այսպես կոչված ասթենովեգետատիվ սինդրոմ՝ թուլություն, գերհոգնածություն, աշխատունակության իջեցում, գրգռվածություն, անկայուն տրամադրություն, քնի խանգարում, գերքրտնադրություն, պուլսի հաճախականություն և այլն (այս համախտանիշը շատ հաճախ հանդիպում է տղամարդկանց տղամարդկանց շրջանում քրոնիկական պրոստատիտի դեպքում
🔹 Կանխարգելիչ ստուգում, հատկապես նախաամուսնական շրջանում և 40-ից բարձր տարիք ունցող տղամարդիկ

Հերթագրվել
☎️ 097219020(Viber, WhatsApp)
☎️ 094459020
#Ուրոլոգ #Урология #Уролог

Address

Տիտոգրադյան փող. , 14 շենք
Yerevan
0087

Telephone

+37497219020

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Marat Harutyunyan / Ուրոլոգ Մարատ Հարությունյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category