Բժիշկ Երեմ Պողոսյան/Dr. Yerem Poghosyan

Բժիշկ Երեմ Պողոսյան/Dr. Yerem Poghosyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բժիշկ Երեմ Պողոսյան/Dr. Yerem Poghosyan, Orthopedist, Ավետիս Ահարոնյան 6, Yerevan.

Հոկտեմբերի 17-18-ին Մոսկվայում անցկացվեց օրթոպեդների համար նախատեսված բարձրակարգ ԿԱԴԱՎԵՐ դասընթաց։ «Կադավեր» ձևաչափը ենթ...
22/10/2025

Հոկտեմբերի 17-18-ին Մոսկվայում անցկացվեց օրթոպեդների համար նախատեսված բարձրակարգ ԿԱԴԱՎԵՐ դասընթաց։ «Կադավեր» ձևաչափը ենթադրում է ուսուցում իրական կենսաբանական նյութի վրա (դիակային), ինչը մասնակիցներին հնարավորություն է տալիս առավել մոտենալ իրական վիրահատական գործընթացին։ Երկու օրվա ընթացքում օրթոպեդները կատարելագործեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները ծնկան հոդի վիրահատական տեխնիկայի ոլորտում։ Փոքրաթիվ մասնակիցներով անցկացված այս դասընթացը դարձավ բացառիկ արդյունավետ և օգտակար հետագա պրակտիկ աշխատանքի համար։ Միջոցառումն իրականացվեց «ARTHREX» ընկերության բարձրակարգ կազմակերպմամբ։

Հարգելի' հետևորդներ և բուժառուներ, սեպտեմբերի 12-ին, ժամը 18։00-20։00 《Ալֆա-ֆարմ》- ի հետ համատեղ իրականացնելու եմ խորհրդ...
10/09/2025

Հարգելի' հետևորդներ և բուժառուներ, սեպտեմբերի 12-ին, ժամը 18։00-20։00 《Ալֆա-ֆարմ》- ի հետ համատեղ իրականացնելու եմ խորհրդատվություն մանկական հարթաթաթության վերաբերյալ։ Հասցե` Հյուսիսային պողոտա 16։

Սեպտեմբերի 12-ին կանցկացվի անվճար բժշկական խորհրդատվություն Իզմիրլյան բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Երեմ Պողոսյանի կողմից։
Խորհրդատվության ընթացքում կիրականացվի նաև պլանտոսկոպիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս պարզելու ոտնաթաթի ձևավորումն ու ժամանակին հայտնաբերելու հարթաթաթության նշանները։

📍 Վայրը՝ Հյուսիսային պողոտա 16
⏰ Ժամը՝ 18.00-20.00

Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ նախապես գրանցվելը ցանկալի է։

Կլինիկական դեպքեր - հալլուքս վալգուսի նախավիրահատական վիճակ և հետվիրահատական արդյունքԵթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կար...
29/06/2025

Կլինիկական դեպքեր - հալլուքս վալգուսի նախավիրահատական վիճակ և հետվիրահատական արդյունք

Եթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կարող եք դիմել`
📱+37494252444 հեռախոսահամարով
✉ անձնական նամակով
📍 Ահարոնյան 6 հասցեով

Գյումրին՝ օրթոպեդիայի նոր գիտակրթական կենտրոնԳյումրին կրկին հյուրընկալեց «Gyumri Orthopedic School»-ը՝ հաստատելով իր դիր...
29/05/2025

Գյումրին՝ օրթոպեդիայի նոր գիտակրթական կենտրոն
Գյումրին կրկին հյուրընկալեց «Gyumri Orthopedic School»-ը՝ հաստատելով իր դիրքը որպես ժամանակակից գիտակրթական հարթակ օրթոպեդների համար։
Տարիներ շարունակ այս նախաձեռնությունը նպաստում է ոլորտի շարունակական առաջընթացին՝ համախմբելով փորձառու բժիշկների, երիտասարդ մասնագետների և միջազգային հեղինակությունների։
Մեզ համար մեծագույն պատիվ էր հերթական անգամ լսել բ.գ.թ. Վ. Վ. Դանիլյակի գիտահեն զեկույցները՝ լի նորարար գաղափարներով ու պրակտիկ շեշտադրումներով։
Գիտելիքի հարստացում, գործնական հմտություններ, մասնագիտական կապեր և միջազգային փորձի փոխանակում — այս ամենը ձևավորում է ոչ միայն մասնագետի անհատական աճը, այլև ամբողջ առողջապահության համակարգի ապագան։
Գյումրին այսօր արդեն ոչ միայն ազգային մշակութային կենտրոն է, այլև օրթոպեդիայի բարձրակարգ ակադեմիական հենակետ Հայաստանում։

Հաճախ բուժառուների կողմից անտեսվող խնդիր է, որը, սակայն լուծելի է հեշտ և հիվանդի համար թեթև եղանակով։ Նորարական մեթոդներ...
17/05/2025

Հաճախ բուժառուների կողմից անտեսվող խնդիր է, որը, սակայն լուծելի է հեշտ և հիվանդի համար թեթև եղանակով։ Նորարական մեթոդները թույլ են տալիս կատարել մինիմալ ինվազիվ վիրահատական միջամտություն ոսկրային տրանսպլանտատը վերցնելով հիվանդի սեփական հյուսվածքից՝ առանց մեծ դեֆեկտների։ Արդյունքում նվազագույն վնասով կարելի է հասնել առավելագույն արդյունքի։ Վիրահատությունը կատարվաում է առանց արտաքին ձգող ապարատների կիրառման, հիվանդը քայլում է հաջորդ օրվանից՝ հատուկ կոշիկների կիրառումով 6-շաբաթյա ժամկետում։

Եթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կարող եք դիմել`
📱+37494252444 հեռախոսահամարով
✉ անձնական նամակով
📍 Ահարոնյան 6 հասցեով

🥼 Միշտ կա մեկը, ով սկսել է քո սկսած տեղից:Երբ ավագ բժիշկն իր գիտելիքը և փորձը փոխանցում է երիտասարդ գործընկերներին, նա ո...
30/04/2025

🥼 Միշտ կա մեկը, ով սկսել է քո սկսած տեղից:
Երբ ավագ բժիշկն իր գիտելիքը և փորձը փոխանցում է երիտասարդ գործընկերներին, նա ոչ միայն սովորեցնում է գործնական հմտություններ, այլ նաև ձևավորում է կլինիկական մտածողություն և պատասխանատվության զգացում։
Սակայն շատ կարևոր է հիշել՝ նախքան սովորեցնելու հնարավորություն ստանալը, մեր կողքին կանգնած էին այն մասնագետները, ովքեր ժամանակին մեզ փոխանցեցին իրենց փորձը։
Նրանք մեզ թույլ տվեցին սխալվել, սովորել, կատարել առաջին քայլերը՝ վստահության մթնոլորտում։
Այսօր, նրանց շնորհիվ, մենք ենք փոխանցում գիտելիքն ու հմտությունը հաջորդ սերնդին։

Եթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կարող եք դիմել`
📱+37494252444 հեռախոսահամարով
✉ անձնական նամակով
📍 Ահարոնյան 6 հասցեով

👨‍⚕️ Վիրաբույժի համար չկա «սովորական» վիրահատություն։ Յուրաքանչյուր միջամտություն պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում՝...
22/04/2025

👨‍⚕️ Վիրաբույժի համար չկա «սովորական» վիրահատություն։ Յուրաքանչյուր միջամտություն պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում՝ խորությամբ վերագնահատել կլինիկական պատկերը, վերլուծել հետազոտությունների տվյալները, վերանայել անատոմիան, հասկանալ բոլոր նրբությունները։
Սա տեխնիկայից դուրս մի փուլ է, երբ մասնագետը նորից ու նորից վերադառնում է գրքերին, գիտելիքներին, սեփական փորձին՝ կարծես առաջին անգամ։
Եվ երբեք ամոթ չէ վերանայել այն, ինչ գիտես։ Շատ ավելի արժեքավոր է վստահ լինել, որ պատրաստ ես։

Եթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կարող եք դիմել`
📱+37494252444 հեռախոսահամարով
✉ անձնական նամակով
📍 Ահարոնյան 6 հասցեով

👣 Հարթաթաթությունը մինչև 3 տարեկան երեխաների մոտ համարվում է տարիքային ֆիզիոլոգիական նորմա։ Քանի դեռ ոտնաթաթերը գտնվում ...
15/04/2025

👣 Հարթաթաթությունը մինչև 3 տարեկան երեխաների մոտ համարվում է տարիքային ֆիզիոլոգիական նորմա։ Քանի դեռ ոտնաթաթերը գտնվում են ձևավորման փուլում, հաճախ սխալմամբ որպես հարթաթաթություն է գնահատվում արտահայտված ենթամաշկային ճարպային շերտը, որը, սակայն, ոտնաթաթերի կառուցվածքային փոփոխությունների հաշվին աստիճանաբար բարակում է։
Ի աջակցություն ոտնաթաթերի կամարների ճիշտ ձևավորմանը, բավական է վաղ մանկական հասակից երեխային թույլ տալ քայլել բոբիկ, անհարթ մակերեսների, ավազի վրա և կոշիկների ընտրության հարցում նախապատվությունը տալ բնական բաղադրիչներով և ճկուն տակացու ունեցող տարբերակներին։
3 տարեկանից սկսած, ակնհայտ նշանների կամ գանգատների առկայության դեպքում հարկավոր է դիմել օրթոպեդի, ով անհրաժեշտության դեպքում կնախաձեռնի համապատասխան միջամտություններ ու կսահմանի հետագա հսկողություն։

Եթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կարող եք դիմել`
📱+37494252444 հեռախոսահամարով
✉ անձնական նամակով
📍 Ահարոնյան 6 հասցեով

🦶 Ոտնաթաթի առաջին մատի էկզոստոզը և մյուս մատների մուրճանման դեֆորմացիան առանձին ախտահարումներ են, որոնցից յուրաքանչյուրն...
03/03/2025

🦶 Ոտնաթաթի առաջին մատի էկզոստոզը և մյուս մատների մուրճանման դեֆորմացիան առանձին ախտահարումներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ կլինիկական դրսևորումներն ու գանգատները։ Սակայն այս երկու պաթոլոգիաները հաճախ հանդիպում են համակցված ձևով՝ պայմանավորված ոտնաթաթի առաջային հատվածի երկարատև ֆունկցիոնալ սահմանափակումներով։
Էկզօստոզը ոսկրային գերաճ է, որը խանգարում է եղունգի բնականոն աճին և կարող է ուղեկցվել ցավով ու տեղային տհաճ զգացողությունով։ Մուրճանման դեֆորմացիան զարգանում է ոտնաթաթի մկանների ու կապանային ապարատի դիսբալանսի հետևանքով, առաջացնելով մատների մշտական պաթոլոգիական կծկում։ Երբ այն համակցվում է մյուս մատի կամ մատների մուրճանման դեֆորմացիայի հետ, առաջային հատվածի անատոմիական խախտումները խորանում են, ինչը բերում է քայլվածքի խանգարման, ցավի առաջացման և կոշիկների կրելու անհարմարության։
Հիմնական պատճառներն են`
✔️ Նեղ և անհարմար կոշիկների երկարատև կրումը
✔️ Ստատիկ դեֆորմացիաներ (օրինակ՝ հարթաթաթություն)
✔️ Տարիքային կամ հետվնասվածքային փոփոխություններ։
Բուժման արմատական տարբերակը վիրահատական միջամտությունն է, որը թույլ է տալիս վերականգնել ոտնաթաթի կառուցվածքն ու գործառույթը։

Եթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կարող եք դիմել`
📱+37494252444 հեռախոսահամարով
✉ անձնական նամակով
📍 Ահարոնյան 6 հասցեով

🚶‍♂️Մեջքի ցավի պատճառագիտությունը ոչ բոլոր դեպքերում է պայմանավորված ողնաշարի առաջնային ախտաբանությամբ, և խնդիրը գտնվում...
04/02/2025

🚶‍♂️Մեջքի ցավի պատճառագիտությունը ոչ բոլոր դեպքերում է պայմանավորված ողնաշարի առաջնային ախտաբանությամբ, և խնդիրը գտնվում է ցավի օջախի սահմաններից դուրս։
Մեծամասամբ բուժառուներն, իմանալով իրենց հարթաթաթության մասին, կարևորություն չեն տալիս և անտեսում են սկզբնական մեղմ գանգատները, այնինչ այդ ժամանակահատվածում արդեն խախտվում է ոտնաթաթի նորմալ անատոմիական կառուցվածքը, ինչն էլ բերում է քայլվածքի բիոմեխանիկայի շեղման։ Արդյունքում մարմնի առանցքային ծանրաբեռնվածության կենտրոնները փոփոխվում են և տեղակայվում ստորին վերջույթների խոշոր հոդերի և հատկապես ողնաշարի գոտկասրբանային հատվածում, ինչն էլ հանգեցնում է գանգատների սպեկտրի ու բնույթի ընդլայնմանը։

Եթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կարող եք դիմել`
📱+37494252444 հեռախոսահամարով
✉ անձնական նամակով
📍 Ահարոնյան 6 հասցեով

«Վիրահատական միջամտություն» տերմինն իր մեջ ամփոփում է մի ամբողջ թիմի համատեղ և փոխհամաձայնեցված գործողությունների շղթա, ...
21/12/2024

«Վիրահատական միջամտություն» տերմինն իր մեջ ամփոփում է մի ամբողջ թիմի համատեղ և փոխհամաձայնեցված գործողությունների շղթա, որում յուրաքանչյուր մասնակից ունի իր ուրույն դերակատարումը։ Հիմնականում հիվանդը և նրա հարազատները անձնապես շփվում և առնչվում են միայն վիրաբույժների հետ, մինչդեռ վիրասրահում աշխատող բրիգադը կատարում է հետնաբեմի բարդագույն և պատասխանատու միասնական աշխատանք։

Եթե ունեք հարցեր և/կամ խնդիրներ կարող եք դիմել`
📱+37494252444 հեռախոսահամարով
✉ անձնական նամակով
📍 Ահարոնյան 6 հասցեով

02/12/2024

Address

Ավետիս Ահարոնյան 6
Yerevan
0069

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ Երեմ Պողոսյան/Dr. Yerem Poghosyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժիշկ Երեմ Պողոսյան/Dr. Yerem Poghosyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category