05/11/2025
🩺 Վուլվայի քաղցկեղ․
Վուլվայի քաղցկեղը կանանց արտաքին սեռական օրգանների չարորակ նորագոյացություն է, որը կազմում է գինեկոլոգիական քաղցկեղների մոտ 1-5%-ը։ Այն հաճախ զարգանում է նախաքաղցկեղային փոփոխություններից (ներէպիթելային նեոպլազիա, լեյկոպլակիա, կրաուռոզ), որոնք կլինիկորեն դրսևորվում են կարծես «անվնաս» ախտանիշներով, ինչպիսիք են քորը, այրոցը, դիսկոմֆորտը, մաշկի հաստացումը կամ գույնի փոփոխությունը։
⚠️ Վուլվայի քաղցկեղը գինեկոլոգիական մյուս քաղցկեղներից առանձնանում է արագ մետաստազավորումով, կրկնողությունների հաճախադեպությամբ, ինչպես նաև առավել դժվար է ենթարկվում բուժման։
🎯 Բրախիթերապիան վուլվայի քաղցկեղի բուժման մեթոդներից է և կիրառվում է հետևյալ դեպքերում.
✅ Հանդիսանում է բուժման լրացուցիչ մեթոդ վիրահատությունից և/կամ հեռահար ճառագայթային թերապիայից հետո
✅ Հանդիսանում է բուժման միակ եղանակը հիվանդության կրկնողության (ռեցիդիվ) դեպքում
✅ Երբ առկա են հակացուցումներ վիրահատության կամ հեռահար ճառագայթային թերապիայի համար։
🏥 Մեր բաժանմունքի մոտեցումը վուլվայի քաղցկեղի բուժման ժամանակ.
🔹 Իրականացվում է անհատականացված բրախիթերապիա գերմանական BEBIG ընկերության SagiNova (Co-60) սարքով
🔹 Օգտագործվում են հատուկ ներհյուսվածքային և ինդիվիդուալ ապլիկատորների հավաքածուներ
🔹 Կատարվում է 3D պլանավորում (ՀՇ և ՄՌՏ վիզուալիզացիայով)՝ հաշվի առնելով հիվանդի անատոմիան և քաղցկեղային պրոցեսի առանձնահատկությունները։
📌 Այսպիսով, բրախիթերապիան վուլվայի քաղցկեղի բուժման մեթոդ է, որն ապահում է՝ բուժում + կյանքի որակ + օրգան-պահպանում հավասարակշռությունը։
ՆԵՐԽՈՌՈՉԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀՅՈւՍՎԱԾՔԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ, Բ.Գ.Դ. ՊՐՈՖԵՍՈՐ Է.Ռ. ԲԱԽՇԻՆՅԱՆ