𝘿𝙧. 𝙆𝙖𝙧𝙞𝙣𝙖 𝙎𝙖𝙧𝙜𝙨𝙮𝙖𝙣 / Կարինա Գագիկի Սարգսյան / Քիթ- կոկորդ - ականջաբան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • 𝘿𝙧. 𝙆𝙖𝙧𝙞𝙣𝙖 𝙎𝙖𝙧𝙜𝙨𝙮𝙖𝙣 / Կարինա Գագիկի Սարգսյան / Քիթ- կոկորդ - ականջաբան

𝘿𝙧. 𝙆𝙖𝙧𝙞𝙣𝙖 𝙎𝙖𝙧𝙜𝙨𝙮𝙖𝙣 /  Կարինա Գագիկի Սարգսյան  / Քիթ- կոկորդ - ականջաբան ◻️Քիթ-կոկորդ-ականջաբան |Վիրաբույժ
▫️ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ

📍ՇԵՆԳԱՎԻԹ բժշկական կենտրոն

📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏

17/11/2025

Ի՞նչ կապ կա գլխացավերի և քթային դժվարաշնչության միջև
_______________________________________________

📍 𝐒𝐡𝐞𝐧𝐠𝐚𝐯𝐢𝐭 𝐌𝐂
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬
📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏

13/11/2025
06/11/2025

Երեխաների մոտ լսողության իջեցման հիմնական պատճառներից մեկը կարող է պայմանավորված լինել էքսուդատիվ օտիտով, որը բնորոշվում է հեղուկի կուտակմամբ թմբկաթաղանթից ներս՝ միջին ականջի խոռոչում

📌Գանգատները հիմնական արտահայտվում են լսողության իջեցմամբ և ականջում փակվածության զգացողությամբ:
Մեծ մաս դեպքերում խնդիրը նկատում են ծնողները,երբ երեխան սկսում է ուշ արձագանքել ձայներին,որն ուղեկցվում է նրանց անտարբերությամբ և հաճախ բարձր խոսելով:

🔍Ախտորոշումը իրականացվում է իմպեդանսոմետրիայի միջոցով,որը ատրավմատիկ և անցավ հետազոտման մեթոդ է:

🖇️Էքսուդատիվ օտիտի սկզբնական փուլում կարելի է իրականացնել կոնսերվատիվ բուժում:
Ժամանակին դիմելիության և արդյունավետ բուժման դեպքում կարելի է ունենալ դրական դինամիկա:

🖇️Վիրահատական բուժումը կատարվում է,երբ չի դիտվում լավացում և ցուցված է լինում կատարել միրինգոտոմիա`երբ թմբկաթաղանթի վրա կատարվում է փոքր կտրվածք և դրվում շունտ,որի օգնությամբ արտադրությունը միջին ականջից դուրս է գալիս:Շունտը կարող է պահպանվել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս,որից հետո դուրս է գալիս ինքնուրույն կամ բժշկի օգնությամբ:

Միջամտությունից անմիջապես հետո երեխաները և ծնողները զգում են փոփոխություն պայմանավորված նրանց արձագանքով ձսյների նկատմամբ:

❗️Միջամտությունը կատարվում է երեխաների շրջանում ընդհանուր անզգայացման պայմաններում, իսկ հետվիրահատական շրջանը բացառապես անցավ է:

📍 𝐒𝐡𝐞𝐧𝐠𝐚𝐯𝐢𝐭 𝐌𝐂
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬
📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏

04/11/2025

7-ամյա բուժառուի մոտ կատարվում է տոնզիլէկտոմիա և ադենոտոմիա

✔️0-18 տարեկան երեխաների շրջանում վիրահատությունը կատարվում է ՊԵՏՊԱՏՎԵՐԻ շրջանում, ներառյալ` նախավիրահատական գործիքային և լաբորատոր հետազոտությունները:

📍 𝐒𝐡𝐞𝐧𝐠𝐚𝐯𝐢𝐭 𝐌𝐂
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬
📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏

27/10/2025

❗️ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈւՆԻՑ

✔️1.0–18 տարեկան երեխաները
✔️2.Հաշմանդամության կարգ ունեցող անձինք
✔️3.Արցախից տարհանված, բնակության վայրը կորցրած քաղաքացիները
✔️4.«Փարոս» համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքի անդամները
✔️5.Նախազորակոչային և զորակոչային տարիքում գտնվող անձինք
✔️6. Ուժային կառույցների (ՊՆ,Ոստիկանության աշխատակից,ԱԻՆ-ի) աշխատակիցները և աշխատակիցների ընտանիքի անդամները
✔️7. 18–23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած անձինք
✔️8.Սոց փաթեթի շահառուները
✔️9.ԱՊՊԱ շահառուները
✔️10. Ժամկետային կամ Պայմանագրային զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները

⚪️Բոլոր դեպքերում նախավիրահատական գործիքային և լաբորատոր հետազոտությունները նույնպես կատարվում են անվճար։

📍 𝐒𝐡𝐞𝐧𝐠𝐚𝐯𝐢𝐭 𝐌𝐂
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬
📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏

21/10/2025

Փոքր և առանց ախտանիշների կիստաները, որպես կանոն, վիրահատական բուժման կարիք չեն ունենում: Եթե կիստան մեծ է և\կամ առաջացնում է ցավ և անհանգստություն, կարող է պահանջվել վիրահատական միջամտություն՝ էնդոսկոպիկ մեթոդով, որն ապահովում է ավելի արագ վերականգնում և նվազագույն ինվազիվություն:

👇🏻Էնդոսկոպիկկ վիրահատության առավելությունները `

▫️Արտաքին քթի ամբողջականության պահպանումը

▫️ Հնարավորություն է տալիս հստակ վիզուալիզացնել կիստանները , պոլիպները , պլոմբանյութերը և լիարժեք հեռացնել

▫️Հնարավորություն է տալիս հստակ վիզուալիզացնել ախտահարված հատվածը և լավ լուսավորության պայմաններում աշխատել անգամ անատոմիորեն անհասանելի հատվածներում

▫️Էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ օգտագործվում են միկրոգործիքներ , որոնց օգնությամբ մանրակրկիտ հեռացվում է կիստան և նվազեցնում հետագայում կրկնվելու հավանականությունը

▫️Հետվիրահատական արյունահոսությունների ռիսկը շատ ցածր է

📍 𝐒𝐡𝐞𝐧𝐠𝐚𝐯𝐢𝐭 𝐌𝐂
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬
📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏

08/10/2025

❌ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՈԹԱՍԵՂՄԻՉՆԵՐԻՑ

Այս խնդիրը շատերին է անհանգստացնում․
բուժառուները հաճախ նշում են, որ առանց անոթասեղմիչ կաթիլների կամ սփրեյների չեն կարողանում շնչել։

Անոթասեղմիչ կաթիլները սովորաբար նշանակվում են առավելագույնը 7 օր, քանի որ դրանց երկարատև օգտագործումը կարող է բերել․
🖇️կախվածության
🖇️ինչպես նաև սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածության

Ինչպե՞ս խուսափել կախվածությունից

📌 Կաթիլները փոխարինել դրանց մանկական ձևով
📌 Կատարել քթի լվացումներ ծովի ջուր պարունակող սփրեյներով

❕Եթե դեղորայքային միջոցները արդյունք չեն տալիս, և առկա է կառուցվածքային խանգարում
(օր․՝ քթի միջնապատի ծռվածություն, ստորին քթային խեցիների հիպերտրոֆիա), ապա ցուցված է վիրահատական բուժում՝ քթային շնչառությունը վերականգնելու համար։

📍 𝐒𝐡𝐞𝐧𝐠𝐚𝐯𝐢𝐭 𝐌𝐂
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬
📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏

06/10/2025

📌Օտոմիկոզը ականջի սնկային հիվանդություն է, որը պայմանավորված է տարբեր տեսակի սնկերի առկայությամբ արտաքին լսողական անցուղում, միջին ականջում կամ հետվիրահատական խոռոչում:

🖇️Օտոմիկոզի առաջացման նպաստում են.
✔️Շաքարային դիաբետը
✔️Լողավազան հաճախելուց հետո ականջի ոչ ճիշտ հիգիենան
✔️Արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները
✔️Ականջի փայտիկների հաճախակի օգտագործումը
✔️Ականջակալների և լսողական սարքերի ոչ ճիշտ հիգիենան
✔️Հակաբակտերիալ և հորմոնալ պրեպարատների երկարատև
օգտագործումը և այլն:

📌 Հիմնական գանգատներն են`ցավ ականջում ,ականջից արտադրությունը,քորը,
ականջում այրոցի զգացումը,ականջի փակվածության և լցվածության զգացումը և լսողության իջեցումը:

⚪️Բուժման արդյունավետ արդյունքի նպատակով ցանկալի է կատարել ախտաբանական արտադրության ցանքս և սնկի տեսակային պատկանելությունը որոշելուց հետո իրականացնել համապատասխան բուժում:

• 𝘿𝙍. 𝙆𝘼𝙍𝙄𝙉𝘼 𝙂𝘼𝙂𝙄𝙆𝙊𝙑𝙉𝘼
_________________________________________________
📍 𝐒𝐡𝐞𝐧𝐠𝐚𝐯𝐢𝐭 𝐌𝐂

𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬 :
📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏
📱 𝙑𝙞𝙗𝙚𝙧/𝙒𝙝𝙖𝙩𝙨𝘼𝙥𝙥/𝙏𝙚𝙡𝙚𝙜𝙧𝙖𝙢

Ի՞նչ է քմային նշիկների ռադիոալիքային աբլացիան։Մինիմալ ինվազիվ միջամտություն է, որը նպատակ ունի փոքրացնել քրոնիկ բորբոքվա...
11/06/2025

Ի՞նչ է քմային նշիկների ռադիոալիքային աբլացիան։

Մինիմալ ինվազիվ միջամտություն է, որը նպատակ ունի փոքրացնել քրոնիկ բորբոքված կամ հիպերտրոֆիկ նշիկները՝ առանց դրանք ամբողջությամբ հեռացնելու։ Այս մեթոդը գնալով ավելի շատ կիրառվում է, հատկապես երեխաների և մեծահասակների մոտ, ում մոտ նշիկների ամբողջական հեռացումը ցուցված չէ։

Քմային նշիկների ռադիոալիքային աբլացիան՝քմային նշիկների պահպանողական մեթոդ է ,որը՝

✔️ փոքրացնում է քմային նշիկների ծավալը,
✔️ պահպանում է դրանց պաշտպանական ֆունկցիան,
✔️ իսկ միջամտությունն իրականացվում է առանց կտրվածքի ու արյունահոսության ռիսկի

Ո՞ր դեպքերում է ցուցված․

📌Շնչառության խանգարում քնի ժամանակ
📌Գիշերային խռմփոց (հատկապես երեխաների մոտ)
📌Մշտական բերանային շնչառություն
📌Քրոնիկ հիպերտրոֆիկ նշիկներ, որոնք խանգարում են կուլ տալուն կամ խոսելուն
📌Քրոնիկ հիպերտրոֆիկ նշիկներ՝ առանց բարդությունների

Առավելությունները

✅ Ավելի քիչ ինվազիվ է, քան լիարժեք տոնզիլէկտոմիան
✅ Ավելի արագ ապաքինում հետվիրահատական շրջանում
✅ Հետվիրահատական շրջանում ավելի քիչ ցավ՝ համեմատած տոնզիլէկտոմիայի
✅ Արյունահոսության նվազագույն ռիսկ հետվիրահատական շրջանում
✅ Պահպանում է նշիկի իմունային ֆունկցիայի մի մասը

📆 Միջամտությունից հետո արդյունքը տեսանելի է մի քանի շաբաթվա ընթացքում, երբ նշիկները աստիճանաբար փոքրանում են։

📍Կարող է կիրառվել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։

• 𝘿𝙍. 𝙆𝘼𝙍𝙄𝙉𝘼 𝙂𝘼𝙂𝙄𝙆𝙊𝙑𝙉𝘼
_____________________________
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬 :
📞 +(𝟑𝟕𝟒) 𝟗𝟑 𝟗𝟐𝟑𝟎𝟑𝟏
📱 𝙑𝙞𝙗𝙚𝙧/𝙒𝙝𝙖𝙩𝙨𝘼𝙥𝙥/𝙏𝙚𝙡𝙚𝙜𝙧𝙖𝙢

_______________________________

#լօռ #լօռ #վիրաբույժ #սինուսիտ #օտիտ #հայմորիտ #տոնզիլիտ #հետվիրահատականխնամք #էնդոսկոպիկվիրահատություն #քմայիննշիկ #ադենոիդ #ադենոիդվեգետացիա #տոնզիլէկտոմիա #ադենոիդէկտոմիա #անգինա

05/06/2025

Ցանկանում եմ խոսել մի թեմայի մասին,որին բախվում եմ գրեթե յուրաքանչյուր օր իմ աշխատանքային պրակտիկայում, որը ցավով է հնչում՝ դա է երեխաներին վախեցնում են «եթե սա չանես,ապա բժիշկը կանի...» կամ նմանատիպ նախաբանով արտահայտություններ...

Սիրելի´ ծնողներ,
Երեխան ձեր խոսքից սովորում է վախենալ բժշկից, բուժզննումից ու անգամ պարզ խորհրդատվությունից։ Բայց մենք, բժիշկներս, այստեղ ենք՝ օգնելու, բուժելու, վստահություն ու անվտանգություն փոխանցելու։ Երբ մեզ ներկայացնում են որպես «սարսափելի» մեկի, բուժման պրոցեսը ոչ միայն դժվարանում է, այլև վնասում է երեխայի հոգեբանական կայունությունը։

📌 10 Հստակ Խորհուրդ Ծնողներին՝
1.Երբեք մի ասեք «բժիշկը կանի» որպես սպառնալիք։
Պատմեք, որ բժիշկը օգնում է առողջ մնալ և խոսեք առողջության կարևորության մասին։
2.Երեխային նախապես բացատրեք, թե ուր եք գնում և ինչու՞։ Օրինակ՝ «Մենք գնում ենք,զննման որպեսզի հետո ավելի հեշտ շնչես»։
3.Օգտագործեք դրական բառեր՝ փոխարենը ասելու «սրսկելու են», ասեք՝ «Հանդիպումից հետո, դու ավելի արագ կապաքինվես»։
4.Վերածեք այցը խաղի, թույլ տվեք երեխան,բժշկին ընկալի,որպես ընկեր
5.Դարձեք բժշկի հետ մի թիմ,որպեսզի երեխան տեսնի, որ դուք վստահում եք բժշկին, և որ միասին եք։
6.Պատմեք երեխայի հաջող այցի մասին, թե օր.` ինչ լավ անցավ, ինչպես բժիշկն իրեն նուրբ նայեց և այլն:
7.Կարդացեք բժշկական թեմայով մանկական գրքեր, որոնք ներկայացնում են բժշկին դրական կերպարով։
8.Թույլ տվեք երեխան կիսվի իր մտավախությունների մասին և Դուք ամբողջությամբ բավարարեք իր բոլոր հարցերը:
9.Հեռու մնացեք «Եթե չենթարկվես… բժիշկը կանի» արտահայտություններից։ Այն ոչ միայն վախեցնում է, այլ կոտրում է վստահությունը։
10. Ձեր վերաբերմունքը փոխանցվում է երեխային։ Եթե դուք հանգիստ եք, երեխան նույնպես կլինի։❤️

Շնորհավորում եմ աշխատանքի և աշխատավորի օրվա կապակցությամբ։ Մասնագիտություն ընտրելիս կենտրոնացեք այն սիրելու վրա, քանի որ...
01/05/2025

Շնորհավորում եմ աշխատանքի և աշխատավորի օրվա կապակցությամբ։ Մասնագիտություն ընտրելիս կենտրոնացեք այն սիրելու վրա, քանի որ սիրված աշխատանքնով ապրելը առանձնակի հաճելի է❤️

Բժշկի մասնագիտությունն ընտրել եմ մեծագույն պատասխանատվությամբ ու անբացատրելի սիրով🫶🏻

Եվ ես այն երջանիկներից եմ, որ յուրաքանչյուր օր էլ ավելի եմ սիրահարվում մասնագիտությանս ու վայելում աշխատանքս, հատկապես, երբ տեսնում եմ առողջացած պացիենտներիս, որոնցից ամեն մեկի հետ անցնում եմ ճանապարհ և մեծագույն անկեղծությամբ ապրումակցում նրանց հետ:

Առանձնակի հաճույք է, երբ մյուս մասնագիտությանս շնորհիվ ընդգծում եմ աղջիկների և կանանց գեղեցկությունը, օգնում ազատվել բարդույթներից և սիրել իրենց արտաքինը մի քանի անգամ ավելի շատ🤍

Address

Manandyan 9
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+37493923031

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 𝘿𝙧. 𝙆𝙖𝙧𝙞𝙣𝙖 𝙎𝙖𝙧𝙜𝙨𝙮𝙖𝙣 / Կարինա Գագիկի Սարգսյան / Քիթ- կոկորդ - ականջաբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category