Ես և Մենք հոգեբանական կրթախորհրդատվական ծառայություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ես և Մենք հոգեբանական կրթախորհրդատվական ծառայություն

Ես և Մենք հոգեբանական կրթախորհրդատվական ծառայություն Հոգեբանական մասնագիտացված ծառայություն։
(1)

25/03/2026

Ամուսնալուծվելը մեկ օրում չեն որոշում | Հոգեբան հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Ամուսնալուծվել մեկ օրում չեն որոշում | Հոգեբան հոգեթերապևտ Անի Բարսեղյան

Երբ զույգերից մեկը որոշում է կայացնում ամուսնալուծվելու, շրջապատը միանգամից ակտիվանում է։

Խորհուրդնե՜ր։
Հորդորնե՜ր։
«Մտածիր երեխաների մասին»։
«Չէ՞ որ կարելի է փրկել»։

Երբեմն նույնիսկ մասնագետները ակամայից դաշինք են կազմում այն մարդու հետ, ով ուզում է պահպանել հարաբերությունը։

Իսկ հեռացողը դառնում է «մեղավոր»։
«Քանդող»։
«Չպայքարող»։

Բայց իրականում այդ որոշումը հազվադեպ է կայացվում մեկ օրում։

Դա հաճախ երկար գործընթաց է՝
կուտակված հիասթափություն, չլսվածություն,
օտարում, անարդյունք փորձեր։

Եվ երբ մարդը վերջապես ասում է «վերջ»,
դա արդեն ներքին երկար ճանապարհի արդյունք է։

Հոգեբանական տեսանկյունից այստեղ կարևոր է ոչ թե փրկել հարաբերությունը,
այլ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել դրա ներսում։

Փրկելու փորձը առանց հասկանալու հաճախ միայն խորացնում է կոնֆլիկտը և մեկին դարձնում «մեղավոր»։

Մինչդեռ իրական օգնությունը սկսվում է երբ մենք դադարում ենք կողմեր ընտրել և սկսում ենք լսել երկուսին։

Եթե կանգնած եք ամուսնալուծության շեմին կամ արդեն կայացրել եք այդ որոշումը, կարևոր է ունենալ անվտանգ տարածք, որտեղ ձեզ չեն դատի, այլ կհասկանան` +374 95 51 44 54

«Չեմ ուզում նրան սահմանափակել… չեմ ուզում, որ ինձնից վախենա… թող ազատ մեծանա»։Սահմանը՝ դա պատիժ չէ, այլ սիրո լեզու | Հոգ...
25/03/2026

«Չեմ ուզում նրան սահմանափակել… չեմ ուզում, որ ինձնից վախենա… թող ազատ մեծանա»։

Սահմանը՝ դա պատիժ չէ, այլ սիրո լեզու | Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Շատ ծնողներ խուսափում են սահմաններ դնելուց՝ կարծելով, թե դա կարող է վնասել երեխային կամ խլել նրա ազատությունը։

Բայց իրականում երեխան ունի ոչ միայն ազատության, այլ նաև կառուցվածքի և անվտանգության կարիք։

Սահմանը երեխայի համար ոչ թե պատիժ է, այլ կանխատեսելիություն։ Այն օգնում է հասկանալ՝
ինչն է թույլատրելի, ինչն է ոչ, և որտեղ է ավարտվում իր գործողությունը։

Հոգեբանական տեսանկյունից սա կարևոր է ինքնակարգավորման և ներքին սահմանների ձևավորման համար։

Երբ սահմաններ չկան՝ երեխան կարող է, շփոթվել, չկարողանալ ընդունել «ոչ»-ը, դժվարանալ հարմարվել սոցիալական կանոններին։

Սերը առանց կառուցվածքի հաճախ թողնում է երեխային միայնակ իր ազատության մեջ։

Ինչ կարող ես անել որպես ծնող՝
• դնել հստակ, բայց սիրով սահմաններ
• բացատրել «ոչ»-ի իմաստը, ոչ միայն ասել այն
• լինել հետևողական՝ քո որոշումների մեջ
• տարբերել խստությունը և կայունությունը
• հիշել՝ սահմանը պաշտպանություն է, ոչ պատիժ

Երեխային պետք չէ անսահման ազատություն։ Նրան պետք է անվտանգ տարածք՝ հասկանալու, թե որտեղ է սահմանը։

Եթե ուզում ես վերանայել քո ծնողական մոտեցումները և սովորել սահման դնել առանց մեղքի զգացման` Ամրագրի՛ր հոգեթերապիայի սեանս 📞 095 514454 (WhatsApp)

#Հոգեթերապիա #Ծնողություն #Սահմաններ #ՀոգեբանԱնիԲարսեղյան ChildDevelopment Psychotherapy

«Ինչքան հեշտ էր ինձ ցավեցնելը… իսկ հիմա ոչինչ չեմ զգում… ինչ ուզում է՝ թող անի» Վիրավորանքը ցավ է, որ դառնում է կապի փրկ...
24/03/2026

«Ինչքան հեշտ էր ինձ ցավեցնելը… իսկ հիմա ոչինչ չեմ զգում… ինչ ուզում է՝ թող անի»

Վիրավորանքը ցավ է, որ դառնում է կապի փրկօղակ… կամ ավարտի ազդանշան | Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Մենք չենք վիրավորվում նրանցից, ովքեր մեզ համար կարևոր չեն։ Վիրավորանքը առաջանում է այնտեղ, որտեղ կա կապ, սպասում և արժեք։

Երբ զուգընկերոջ խոսքը ցավեցնում է կամ նրա վերաբերմունքը ծանր ես տանում՝
դա նշանակում է՝ այդ մարդը դեռ ունի տեղ քո ներսում։

Բայց կա մի կարևոր շրջադարձ․ երբ վիրավորանքը անցնում է… և դու դառնում ես անտարբեր։

Հոգեբանական տեսանկյունից սա հաճախ էմոցիոնալ հեռացման նշան է։ Այսինքն՝ կապը թուլացել է այնքան, որ նույնիսկ ցավը այլևս չի ակտիվանում։

Այդ պահին պետք է հասկանալ՝
դու դեռ ներդրո՞ւմ ես անում հարաբերության մեջ,
թե արդեն ապրում ես հուզազուրկ կապում։

Չվերլուծված վիրավորանքը կարող է վերածվել՝
• երկարատև լռության
• սառած հարաբերության
• կամ հանկարծակի բաժանման

Ինչ կարող ես անել քեզ համար՝
• հարցրու քեզ՝ ինչն է իրականում ցավեցնում
• տարբերիր՝ դա սպասո՞ւմ է, թե՞ վիրավորանք
• խոսիր, մինչ դեռ ցավը կա
• մի թող, որ լռությունը փոխարինի կապին
• հիշիր՝ անտարբերությունը հաճախ ավելի վտանգավոր է, քան վեճը

Վիրավորանքը երբեմն նշան է, որ կապը դեռ կենդանի է։
Անտարբերությունը՝ որ այն արդեն հեռանում է։

Եթե ուզում ես հասկանալ՝ որտեղ է ձեր հարաբերությունը հիմա և ինչ կարելի է փոխել՝ Ամրագրի՛ր հոգեթերապիայի սիանս 📞 095 514454 (WhatsApp)

#Հոգեթերապիա #Հարաբերություններ #Վիրավորանք #ՀոգեբանԱնիԲարսեղյան Psychotherapy SelfAwareness

23/03/2026

Դուք ընտանիք կառուցեցիք… բայց միմյանց կորցրեցիք | Հոգեբան հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Հետադարձ նայելով ավարտված կամ վնասված հարաբերություններին՝ զույգերը հաճախ տեսնում են մի պարզ բան․ նրանք շատ բան են կառուցել, բայց քիչ են միմյանց մեջ մնացել։

Աշխատանք, պարտականություններ, հոգսեր։ Ամեն ինչ՝ հանուն ընտանիքի։

Բայց այդ ընթացքում կորել են հայացքները, մտերմիկ զրույցները, հպումները, միմյանց հանդեպ հետաքրքրությունը։

Հոգեբանական տեսանկյունից սա կոչվում է հուզական անջատում (emotional disconnection), երբ հարաբերությունը արտաքինից գործում է, բայց ներսից կապը թուլացած է։

Եվ հաճախ մարդիկ դա նկատում են ոչ թե գործընթացի ընթացքում, այլ արդեն կոտրված կետի մոտ։

Հարցը սա է․ դուք հիմա ո՞ր փուլում եք։

Դուք նայում եք միմյանց աչքերի մեջ։ Լսում եք իրար մինչև վերջ։ Պահում եք հետաքրքրությունը, թե պարզապես «ապրում եք կողք կողքի»։

Հարաբերությունները չեն քանդվում մի օրում։ Դրանք մաշվում են անտեսված փոքր պահերից։

Եթե չեք ուզում կանգնել կոտրված հարաբերությունների, օտարման կամ ափսոսանքի առաջ, արժե հիմա նայել ձեր հարաբերությանը՝ ոչ թե հետո՝ Գրիր Direct կամ WhatsApp +374 95 51 44 54

«Արդեն սովորել եմ մենախոսելուն… կարծես պատի հետ եմ ապրում… նույնիսկ ֆիզիկապես կողքիս չկա»։Պայթում ես, լացում, հեռանում… ...
23/03/2026

«Արդեն սովորել եմ մենախոսելուն… կարծես պատի հետ եմ ապրում… նույնիսկ ֆիզիկապես կողքիս չկա»։

Պայթում ես, լացում, հեռանում… բայց իրականում ցանկանում էիր, որ լսեին
Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Շատ կոնֆլիկտներում արտաքին արձագանքը (բարձր ձայն, լաց, հեռանալ) հաճախ սխալ է ընկալվում որպես «հիստերիա»։ Բայց իրականում դա հաճախ չլսված լինելու ցավի արտահայտություն է։

Երբ մարդը երկար ժամանակ չի զգում, որ իրեն լսում են կամ հասկանում, հույզերը կուտակվում են։
Եվ մի պահ դուրս են գալիս ուժեղ, անկառավարելի ձևով։

Հոգեբանական տեսանկյունից սա էմոցիոնալ դիսրեգուլյացիա է՝ կուտակված տրիգերների ֆոնին։
Այսինքն՝ արձագանքը ավելի ուժեղ է, որովհետև ցավը հին է։

Արդյունքում առաջանում է փակ շրջան՝ մեկը պայթում է, մյուսը հեռանում կամ փակվում է,
իսկ բուն խնդիրը մնում է չլուծված։

Ինչ կարող ես անել քեզ համար՝
• փորձիր նկատել՝ ինչ ես իրականում ուզում ասել հույզերի տակ
• արտահայտիր կարիքդ՝ առանց մեղադրանքի
• խոսիր ավելի վաղ, ոչ միայն երբ արդեն կուտակվել է
• սովորիր տարբերել զգացմունքը և վարքը
• հիշիր՝ լսված լինելը կարիք է, ոչ «թուլություն»

Դու չէիր ուզում կռվել։
Դու ուզում էիր՝ լսված լինել։

Եթե ուզում ես հասկանալ քո հույզերի խորքային պատճառները և սովորել առողջ հաղորդակցություն՝ Ամրագրի՛ր հոգեթերապիայի սեանս 📞 095 514454 (WhatsApp)

#Հոգեթերապիա #Հարաբերություններ #Կոնֆլիկտներ #ՀոգեբանԱնիԲարսեղյան

«Սկզբում այնքան լավ էր… դեռ սպասում եմ, որ նա կփոխվի… էլի նույնը կլինի ամեն ինչ...իսկ եթե էիլ մի քիչ սպասե՞մ»։Ռոմանտիկ ս...
22/03/2026

«Սկզբում այնքան լավ էր… դեռ սպասում եմ, որ նա կփոխվի… էլի նույնը կլինի ամեն ինչ...
իսկ եթե էիլ մի քիչ սպասե՞մ»։

Ռոմանտիկ սկիզբը չի արդարացնում թունավոր շարունակությունը… | Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Տոքսիկ հարաբերություններում մարդը հաճախ մնում է՝ հույսով, որ ամեն ինչ կվերադառնա սկզբի գեղեցիկ փուլին։

Սկզբում կա ուշադրություն, ջերմություն, ինտենսիվ կապ։ Հետո՝ աստիճանաբար հայտնվում են վերահսկողությունը, մեղադրանքը, արժեզրկումը։

Հոգեբանական տեսանկյունից սա հաճախ կապված է իդեալականացում → արժեզրկում ցիկլի հետ, երբ սկզբի «սերը» դառնում է կախվածություն, իսկ հետո՝ վերահսկման գործիք։

Այս դինամիկայում մարդը սկսում է կասկածել ինքն իրեն, մեղավոր զգալ առանց պատճառի, վախենալ հեռանալուց։

Տոքսիկ հարաբերությունը հաճախ չի ճանաչվում, որովհետև այն կրում է սիրո դիմակ։
Բայց իրականում՝
🔒 սահմանափակում է քեզ,
🧠 խաթարում է մտածողությունդ,
💔 քայքայում է ինքնագնահատականդ։

Ինչ կարող ես անել քեզ համար՝
• նկատիր՝ հաճախ ես քեզ մեղավոր զգո՞ւմ առանց պատճառի
• տարբերիր սերը և վերահսկողությունը
• մի արդարացրու ցավոտ վարքը «սիրո» անվան տակ
• հիշիր՝ առողջ հարաբերությունը ազատություն է տալիս, ոչ թե սահմանափակում
• վստահիր քո զգացողություններին

Սերը չի ցավեցնում այնպես, որ կորցնես քեզ։

Եթե զգում ես, որ հայտնվել ես նման հարաբերության մեջ և ուզում ես հասկանալ՝ ինչպես դուրս գալ այդ շրջանից՝

Ամրագրի՛ր հոգեթերապիայի սեանս
📞 095 514454 (WhatsApp)

#Հոգեթերապիա #ՏոքսիկՀարաբերություններ #ՀոգեբանԱնիԲարսեղյան

22/03/2026

Քո բաց թողած կյանքը դարձրել ես երեխայիդ բեռը | Հոգեբան հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

«Ես չկարողացա, դու կարողացիր»։
«Ես չունեցա, դու ունեցիր»։

Թվում է՝ սա աջակցություն է։ Թվում է՝ ծնողը ուզում է երեխայի լավագույնը։

Բայց իրականում այստեղ կա վտանգավոր տեղաշարժ․ երեխան սկսում է ապրել ոչ թե իր,
այլ ծնողի չիրականացած կյանքի համար։

Հոգեբանության մեջ սա դիտվում է որպես
պրոյեկցիա և չիրացված ինքնության փոխանցում։

Ծնողը իր նպատակները, իր ցավը, իր բաց թողած հնարավորությունները տեղափոխում է երեխայի կյանքի մեջ։

Արդյունքում մենք տեսնում ենք զբաղված, հագեցած, «հաջողակ» երեխա։
Բայց ներսում նա հաճախ չի հասկանում՝
սա իր ընտրությո՞ւնն է, թե պարտադրանք։

Նա պայքարում է, աշխատում է, հասնում է, բայց չի զգում իր կյանքի սեփականությունը։

Իսկ երբ տարիներ անց կանգնում է իր առաջ,
կարող է հարց տալ․
«Ես ո՞վ եմ, իսկ եթե սա իմ ճանապարհը չէ՞»։

Երեխան պետք է ունենա իր կյանքը, ոչ թե ապրի ծնողի չապրած կյանքով։

Եթե նկատում եք, որ ձեր երեխայի ընտրությունների մեջ կա ձեր չիրականացած ցանկությունների ազդեցություն, արժե կանգնել ու հարց տալ՝ սա ում ճանապարհն է` 📲 Գրիր Direct կամ WhatsApp 095 514454

«Քեզնից ոչ մի բան դուրս չի գա… էլի քեզ սխալ ես պահում… քեզ վրա հույս դնել չի կարելի»։Մանկության խոսքերը դառնում են մեծահ...
21/03/2026

«Քեզնից ոչ մի բան դուրս չի գա… էլի քեզ սխալ ես պահում… քեզ վրա հույս դնել չի կարելի»։

Մանկության խոսքերը դառնում են մեծահասակի ինքնավստահությունը… կամ անինքնավստահությունը:

Երեխան չի մոռանում՝ ինքը հավատում է | Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Այն խոսքերը, որոնք երեխան լսում է կրկնվող կերպով, ժամանակի ընթացքում դառնում են նրա ներքին ձայնը։

Սկզբում դրանք ծնողի խոսքերն են։ Հետո՝ դառնում են իր մտածողությունը։

Հոգեբանական տեսանկյունից սա ներքին քննադատի ձևավորում է․ երբ արտաքին քննադատությունը դառնում է ինքնաքննադատություն։

Այսպիսի մարդիկ մեծանում են՝ կասկածելով իրենց ուժերին, վախենալով սխալվելուց, խուսափելով նախաձեռնությունից, և ապրելով «բավարար չեմ» ներքին զգացողությամբ։

Բայց կարևոր ճշմարտություն կա՝ այդ ձայնը ձեռքբերված է, ոչ բնածին։

Ուստի այն կարելի է վերափոխել։

Ինչ կարող ես անել քեզ համար՝
• նկատիր՝ ինչ ես ասում ինքդ քեզ դժվար պահերին
• տարբերիր՝ դա քո ձա՞յնն է, թե անցյալից եկած խոսք
• փոխիր ինքնաքննադատությունը՝ աջակցող խոսքերով
• թույլ տուր քեզ սխալվել ու սովորել
• հիշիր՝ ինքնավստահությունը ձևավորվում է ներսի վերաբերմունքից

Երեխան չի մոռանում խոսքերը։ Նա սկսում է ապրել դրանցով։

Եթե ուզում ես վերաշարադրել քո ներսում ձևավորված պատմությունը և վերագտնել քո իրական ինքնավստահությունը՝ Ամրագրի՛ր հոգեթերապիայի սեանս 📞 095 514454 (WhatsApp)

#Հոգեթերապիա #Ինքնավստահություն #Մանկություն #ՀոգեբանԱնիԲարսեղյան

21/03/2026

Սիրո անունով խլում ես նրա մանկությունը | Հոգեբան հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Ամուսնալուծությունից հետո երբեմն ծնողը
երեխային «տանում է իր կողմը»։

Սկզբում դա հագատարություն և մտերմություն է թվում.
«Դու իմ միակն ես»։
«Միայն դու ես ինձ հասկանում»։

Բայց կամաց-կամաց երեխան դառնում է ծնողի հուզական հենարանը։

Նա լսում է մեծերի խնդիրները, մխիթարում է, խորհուրդ է տալիս, վերցնում է պատասխանատվություն, որը իր տարիքի համար նախատեսված չէ։

Հոգեբանության մեջ սա կոչվում է parentification — երբ երեխային տալիս են մեծահասակի դեր։

Արդյունքում երեխան կորցնում է մանկությունը և մտնում է մեծերի աշխարհ առանց համապատասխան հասունության։

Հետագայում նա հաճախ կրկնում է նույն սցենարը՝ կամ դառնում է մշտապես հոգ տանող, կամ նույն կերպ ներգրավում է իր երեխային իր խնդիրների մեջ։

Սա սիրո ձև չէ։
Սա դերերի խախտում է։

Երեխան պետք է ունենա ծնող, ոչ թե դառնա ծնող։

Եթե զգում եք, որ երեխայի հետ հարաբերությունը վերածվել է հուզական կախվածության, արժե ժամանակին վերանայել սահմանները` 📲 Գրիր Direct կամ WhatsApp
+374 95 51 44 54

«Ոչ հայր ա, ոչ էլ ամուսին... ձեռքից բան չի գալիս... էլի տեղի անտեղի մեջ ա ընկնում...»։Հայրը ֆիզիկապես ներկայություն չէ, ...
20/03/2026

«Ոչ հայր ա, ոչ էլ ամուսին... ձեռքից բան չի գալիս... էլի տեղի անտեղի մեջ ա ընկնում...»։

Հայրը ֆիզիկապես ներկայություն չէ, այլ կերպար՝ մոր գլխում | Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Տղա երեխան ձևավորում է իր տղամարդկային ինքնությունը ոչ միայն հոր ֆիզիկական ներկայությունից, այլ նաև նրանից, թե ինչպես է մայրը տեսնում ու ներկայացնում հորը։

Եթե մայրը անգիտակցաբար արժեզրկում է հորը, եթե նրան փոքրացնում է իր խոսքում կամ վերաբերմունքում,
երեխան չի կարող նրա մեջ տեսնել այն կերպարը, որի հետ պետք է նույնականանա։

Հոգեբանական տեսանկյունից սա ազդում է սեռային նույնականացման գործընթացի վրա։
Տղան կարիք ունի տեսնելու տղամարդու կերպար՝
որպես ուժ, պատասխանատվություն, սահման և ինքնություն։

Երբ այդ կերպարը բացակայում է կամ խեղաթյուրված է՝
կարող է առաջանալ ներքին անորոշություն, դերի շփոթություն, ինքնավստահության խնդիրներ։

Խնդիրը միայն հոր ֆիզիկական բացակայությունը չէ։
Հաճախ տղամարդը «բացակա» է դառնում մոր ընկալման մեջ, իսկ երեխան հենց այդ ընկալումն է ներքինացնում։

Ինչ կարող ես անել որպես մայր՝

• նկատիր՝ ինչպես ես խոսում հոր մասին երեխայի ներկայությամբ
• մի արժեզրկիր նրան անգամ կոնֆլիկտի մեջ
• թույլ տուր երեխային ունենալ իր կապը հոր հետ
• տարբերիր քո անձնական վիրավորանքը ծնողական դերից
• հիշիր՝ երեխային պետք է կերպար, ոչ կատարյալ մարդ

Տղան տղամարդ է դառնում ոչ միայն այն պատճառով, որ հայր ունի, այլ այն պատճառով, որ տեսնում է նրան որպես տղամարդ։

Եթե ուզում ես հասկանալ՝ ինչպես է ձևավորվում երեխայիդ ինքնությունը և ինչ կարող ես փոխել՝

Ամրագրի՛ր հոգեթերապիայի սեանս
📞 095 514454 (WhatsApp)

#Հոգեթերապիա #Ծնողություն #Հայրություն #ՀոգեբանԱնիԲարսեղյան Parenting Psychotherapy

«Ինչու՞ ես լռեմ, եթե ես եմ ճիշտը… եթե զիջեմ՝ նշանակում է պարտվեցի… ու ինքը հաղթեց, թեև հաստատ սխալ է» Երբ դու ցանկանում ...
18/03/2026

«Ինչու՞ ես լռեմ, եթե ես եմ ճիշտը… եթե զիջեմ՝ նշանակում է պարտվեցի… ու ինքը հաղթեց, թեև հաստատ սխալ է»

Երբ դու ցանկանում ես «հաղթել» զրույցում, հարաբերությունն է պարտվում | Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan

Շատ զրույցներ սկսվում են որպես պարզ քննարկում, բայց ավարտվում են որպես պայքար։

Այն պահից, երբ կարևոր է դառնում ճիշտ լինելը, այլ ոչ թե հասկանալը, զրույցը վերածվում է վեճի։
Կողմերը դադարում են լսել, սկսում են պաշտպանվել կամ հարձակվել։

Հոգեբանական տեսանկյունից սա անցում է համագործակցությունից դեպի մրցակցություն։
Երբ հարաբերության մեջ առաջանում է «ով է ճիշտ» դինամիկան, կապը թուլանում է։

Արդյունքում առաջանում է օտարում, կուտակվում են վիրավորանքներ, խախտվում է վստահությունը։

Քանի որ հարաբերությունները չեն կառուցվում հաղթանակի վրա։
Դրանք կառուցվում են հասկանալու վրա։

Ինչ կարող ես անել՝

• կենտրոնացիր հասկանալու, ոչ թե ապացուցելու վրա
• լսիր մինչև վերջ՝ առանց ընդհատելու
• խոսիր քո զգացմունքներից, ոչ թե մեղադրանքներից
• հիշիր՝ դու և նա նույն կողմում եք
• հարցրու՝ «ինչպես կարող ենք լուծել», ոչ թե «ով է ճիշտ»

Դու կարող ես հաղթել վեճը։
Բայց կորցնել հարաբերությունը։

Եթե ուզում ես սովորել հաղորդակցվել այնպես, որ կապը ամրանա, ոչ թե քանդվի՝ Ամրագրի՛ր հոգեթերապիայի սիանս 📞 095 514454 (WhatsApp)

#Հոգեթերապիա #Հարաբերություններ #Հաղորդակցություն #ՀոգեբանԱնիԲարսեղյան CouplesTherapy Psychotherapy

Address

Baghramyan 18
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37495514454

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ես և Մենք հոգեբանական կրթախորհրդատվական ծառայություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ես և Մենք հոգեբանական կրթախորհրդատվական ծառայություն:

Share

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀՈԳԵԲԱՆԻ ՕՆԼԱՅՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներանձնային կամ միջանձնային խնդիրներ, որոնք կգտնեն իրենց արմատական լուծումներն առցանց, անհատական հոգեբանական խորհրդատվության արդյունքում՝ ✔️Ինքնաճանաչում, ինքնաբացահայտում և անձնային ռեսուրսների կառավարում, ✔️Թերարժեքության բարդույթ, ցածր ինքնագնահատական, ✔️Ներանձնային և միջանձնային կոնֆլիկտներ, շփման դժվարություններ, ամաչկոտություն, ✔️ընտանեկան կոնֆլիկտներ, ✔️Կոնֆլիկտներ կոլեկտիվում և ընկերային հարաբերություններում, ✔️Վախեր, Ֆոբիաներ ✔️տագնապայնություն ✔️կախյալություններ և փոխկախյալություններ։ 🔏Գաղտնիությունը երաշխավորվում է։ 📎Գրանցվել նախապես` գրելով էջին կամ զանգահարելով +37495514454 (Viber, WhatsApp)