ARMAV Center/ԱՐՄԱՎ կենտրոն

ARMAV Center/ԱՐՄԱՎ կենտրոն Ձեր խնդիրը ձե՛րն է, քանի դեռ այն մեզ չեք հայտնել։

31/03/2026

Մեկ աշխատանքային օր լոգոպեդ Լիլիթ Հակոբյանի հետ 🥰🎥

Կադրերից այն կողմ՝ մեծ սեր գործի հանդեպ, հոգատար մոտեցում ու յուրաքանչյուր այցելուի զարգացման ճանապարհին կարևոր քայլեր 💬✨

Ահա այսպիսին են մեր օրերը՝ լի ջերմությամբ ու փոքր, բայց շատ կարևոր հաղթանակներով 💛

30/03/2026

Այսօր Արմավ կենտրոնի լոգոպեդ Հակոբյան Լիլիթը և զգայական ինտեգրացիայի մասնագետ Արա Ավակյանը մասնակցեցին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Աուտիզմի արդի հիմնախնդիրները բազմամասնագիտական տեսանկյունից» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։ ☺️

24/03/2026

Աշխատում է լոգոպեդ Հասմիկ Դավթյանը 🫶🏼

Ձևավորում ենք սպասելու հմտությունը և զարգացնում ենք ֆրազային խոսքը։ 🥰

📲 Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք +37493622557
�📍 Ադոնց 4/3�📍 Ադոնց 6/1

22/03/2026

Երբ երեխան ասում է օտար լեզվով մի քանի բառ, որոնք սովորել է մուլտֆիլմերից 🧸📺, շատ ծնողներ հանգստանում են՝ մտածելով, թե խոսքն արդեն զարգանում է։

‼️Բայց առանձին բառեր ասելը դեռ չի նշանակում, որ խոսքային զարգացումն ամբողջությամբ նորմայի սահմաններում է։

Շատ կարևոր է ժամանակին նկատել դժվարությունները և չկորցնել թանկարժեք ամիսներն ու տարիները ⏰🤍�Վաղ միջամտությունը կարող է փոխել երեխայի զարգացման ամբողջ ընթացքը ✨

Լոգոպեդական խորհրդատվության համար կարող եք գրանցվել Արմավ կենտրոնում 💬
�Մենք ունենք 3 մասնաճյուղ՝ երկուսը Երևանում, մեկը՝ Գլենդելում

Մեր հասցեները՝
�📍 Երևան — Ադոնց 4/3�📍 Երևան — Ադոնց 6/1�📍 Գլենդել — 600 N Brand Blvd, Suite 215,

Հեռախոսահամարներ՝
�📞 Հայաստան — +374 93 622557�📞 Գլենդել — +1 (747) 351-7008

20/03/2026

Ամենագեղեցիկ գնահատականը երեխաների անկեղծ սերն է ու ջերմ գրկախառնությունը ❤️

Այդ գրկում կա վստահություն, ապահովություն, կապվածություն և սեր 🤍
Այդ պահին հասկանում ենք, որ ստեղծվել է ամենակարևոր կապը, որտեղ երեխան իրեն զգում է հասկացված, ընդունված և սիրված 🙏🏻✨

Սրանք փոքր, բայց շատ մեծ իմաստ ունեցող պահեր են, որոնք մեզ ամեն օր հիշեցնում են, թե ինչու ենք այս ճանապարհն ընտրել 💫
Երեխաների սերը մեզ համար իսկապես շատ ավելին է, քան ցանկացած խոսք 🥹🤍

18/03/2026

Վարքային թերապիստ Ռուզան Խաչիկյանը և զգայական ինտեգրացիայի մասնագետ Արա Ավակյանը խոսում են.«Ո՞ր դեպքերում է առաջնային վարքային թերապիան և որ դեպքերում՝ զգայական ինտեգրացիան» թեմայի մասին։ 🥰

17/03/2026

ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ Արմավ կենտրոնում 😍

Թեմա՝ «Ինչպե՞ս աշխատել գերակտիվ և իմպուլսիվ վարքային դրսևորումների հետ՝ վարքային մոտեցումների կիրառմամբ»

Սեմինարի ընթացքում մասնակիցները կսովորեն՝
✅ Ճանաչել գերակտիվ և իմպուլսիվ վարքը�✅ Իրականացնել վարքի ֆունկցիոնալ գնահատում �✅ Հասկանալ՝ երբ է ակտիվությունը կամ իմպուլսիվությունը անցնում սահմանները և դառնում խնդրահարույց կամ անցանկալի վարք�✅ Ճանաչել վարքային հիմնական մոտեցումները գերակտիվության և իմպուլսիվության դեպքում�✅ Ընտրել և կիրառել վարքային տեխնիկաներ��
💡 Բացի այդ, սեմինարում կանդրադառնանք աշխատանքի ընթացքում հանդիպող սխալ պատկերացումներին և սխալ արձագանքներին, մասնակիցները կկարողանան անմիջապես կիրառել գիտական և արդյունավետ մոտեցումներ, փորձարկել տեխնիկաները անմիջապես խմբային վարժությունների միջոցով։

❗️Դասընթացը տևելու է երկու օր ՝ Ապրիլի 12ին և Ապրիլի 19ին
Տևողություն՝ 8 ժամ
Արժեքը՝ 20000 դրամ
Հասցե՝ Ադոնց 6/1

📲 Գրանցվելու համար զանգահարեք +37493622557 հեռախոսահամարին

13/03/2026

Աշխատում է վարքային թերապիստ Հռիփսիմե Փանոսյանը։ 🥰

📲 Պայմաններին ծանոթանալու համար զանգահարեք +37493622557

Մեր հասցեներն են՝
📍Ադոնց 4/3
📍Ադոնց 6/1

10/03/2026

Թագուհի Մակարյանը կանցկացնի նոր դասընթաց 🥰

«Մամայություն առանց ֆիլտրի»

Մենք սովոր ենք ասել․
«Լավ եմ»,
«Հասցնում եմ»,
«Պետք է կարողանամ»…

🧐Բայց ի՞նչ ենք զգում այդ ամենի ներքո։

Այս հանդիպումն այն մայրերի համար է, ովքեր.
✅ Սիրում են իրենց երեխաներին, բայց հոգնում են,
✅ Երբեմն մեղքի և անզորության զգացում ունեն,
✅ Ուզում են լավ մայր լինել, բայց ոչ ինքնամոռաց,
✅ Հոգնել են իդեալական մայր լինելու ճնշումներից։

«Մամայություն առանց ֆիլտրի» դասընթացը հնարավորություն է.

❤️ Լինել մի անվտանգ տարածքում , որտեղ կարելի է լինել իրական, անկեղծ և ընդունված։

Կխոսենք.
• մեղքի զգացումի և հոգնածության մասին,
• «լավ մայր» լինելու միֆերի մասին,
• արգելված զգացմունքների մասին,
• սահմանների, ուժի և վերականգնման մասին։

Կունենանք.

Քննարկում + գործնական վարժություններ։

Այսպիսով, եկեք հանելու «ֆիլտրերը» և վայելելու մայրությունն իր ողջ բնությամբ և խորությամբ։

Մարտի 15ին՝ ժամը 11:00
Տևողությունը՝ 4 ժամ
Արժեքը՝ 10000 դրամ
Հասցե՝ Ադոնց 4/3

📲Այլ մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարեք +37493622557 հեռախոսահամարին։

07/03/2026

Բիայնա Իսաղուլյանն այսօր Արմավում անցկացրեց երաժշտաթերապիայի խմբային պարապմունք։ 🥰

Ծափի բաժինը երաժշտաթերապիայի կարևոր բաղադրիչներից է, որը միաժամանակ ներառում է խաղ, ռիթմ և զարգացնող վարժություններ։ 👏🎶
😍 Այս գործընթացի ընթացքում երեխաների մոտ զարգանում է տեսողական կենտրոնացումը, ինչպես նաև մարմնի տարբեր մասերի համադրված աշխատանքը։ Ռիթմիկ շարժումների միջոցով նրանք սովորում են արագ արձագանքել և պահի ընթացքում որոշումներ կայացնել։

✅Վարժությունները նաև օգնում են երեխաներին սովորել սպասել իրենց հերթին, կանխատեսել հաջորդ գործողությունը, ինչը նրանց համար ստեղծում է անվտանգ և կանխատեսելի միջավայր։

🥁Ռիթմի և կրկնվող գործողությունների շնորհիվ աստիճանաբար ձևավորվում են նաև մաթեմատիկական սկզբնական պատկերացումներ․ երեխաները փորձում են հաշվել, ճանաչել հերթականությունը և արագ կողմնորոշվել իրավիճակում։

❤️Այս ամենի արդյունքում երաժշտաթերապիայի այս հատվածը նպաստում է ոչ միայն հաճելի և ակտիվ մասնակցությանը, այլ նաև երեխայի կոգնիտիվ, շարժողական և ուշադրության հմտությունների համակողմանի զարգացմանը։ 🌱

‼️Շտապե'ք գրանցվել  «Անցանկալի վարքագծի հաղթահարմար տեխնիկաները» թեմայով դասընթացին։Օր՝ Մարտի 6Ժամ՝ 18:00Տևողություն՝ 1 ...
04/03/2026

‼️Շտապե'ք գրանցվել «Անցանկալի վարքագծի հաղթահարմար տեխնիկաները» թեմայով դասընթացին։

Օր՝ Մարտի 6
Ժամ՝ 18:00
Տևողություն՝ 1 ժամ
Արժեքը՝ 100$

‼️Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր

☕️ Դասընթացից հետո՝ ջերմ քննարկում սուրճի սեղանի շուրջ 💬🤍

📲 Գրանցվելու համար +1 (747) 351-7008 հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ գրեք Ձեր անուն ազգանունը և դասընթացի թեման։

Address

Adonts 6/1
Yerevan
0021

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:30 - 18:00
Saturday 09:30 - 17:00

Telephone

+37499049991

Alerts

Be the first to know and let us send you an email when ARMAV Center/ԱՐՄԱՎ կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ARMAV Center/ԱՐՄԱՎ կենտրոն:

Share