Dr.Armen Ayunts

Dr.Armen Ayunts 🦷Բժիշկ-ստոմատոլոգ | 💉Էսթետիկ ինեկցիոն մասնագետ

10/07/2023
👋🏻Սիրելի ընկերներ, հետևորդներ ուզում եմ սիրով տեղեկացնել, որ սպասված հետաքրքիր ծրագրերի մեկնարկը տրված է։✅📌Սկսել ենք  ի՛...
16/05/2023

👋🏻Սիրելի ընկերներ, հետևորդներ ուզում եմ սիրով տեղեկացնել, որ սպասված հետաքրքիր ծրագրերի մեկնարկը տրված է։✅

📌Սկսել ենք ի՛մ և ի՛մ ուսանողների նախաձեռնությամբ կրթական նոր ծրագիրը՝ առարկայի շրջանակներում։
📌Այցելել ենք Վանաձորի թիվ 4 և թիվ 6 հիմնական դպրոցներ։ Երեխաների հետ հարց ու պատասխանի միջոցով քննարկել ենք բազում հարցեր՝ բերանի խոռոչի հիգիենայի 🪥և նրա կանոնների վերաբերյալ։
📌Դիտել ենք մուլտֆիլմ և քննարկել աշակերտների հետ։

✅Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել դպրոցի տնօրեններ ՝ Ն.Ասատրյանին և Հ.Խումարյանին մեզ աջակցելու և քաջալերելու համար։
Սա դեռ մեծ աշխատանքների սկիզբն է։

✅Սպասեք հետաքրքիր նորությունների…

22/11/2022

✅Հերթական անգամ, մեր թիմը պարգևեց գեղեցիկ ժպիտ։😁

Հարցերի և հերթագրման համար 👇🏻
☎️+(374) 77 221 772
📞+(374) 98 920 797(Viber,WhatsApp)

❤️Սիրով սպասում ենք Ձեզ։

Այսօր կխոսենք սուրճի մասին ☕️👉Թույլատրելի սահմաններում սուրճի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է մտավոր ակտիվությունը👉...
10/09/2022

Այսօր կխոսենք սուրճի մասին ☕️
👉Թույլատրելի սահմաններում սուրճի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է մտավոր ակտիվությունը
👉Սուրճը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը
👉Կարգավորում է արյան ճնշումը
👉Ավելացնում է օրգանիզմում հակաօքսիդանտների պարունակությունը
👉Նվազեցնում է դեպրեսիայի հավանականությունը
👉Նպաստում է ավելորդ քաշի նվազեցմանը
👉Կտրուկ նվազեցնում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը:
Դե՛, մեկնաբանություններում գրիր, քանի՞ գավաթ սուրճ ես ըմպում օրվա ընթացքում 🤔

Բերանի խոռոչի անհատական հիգիենա 😀Հայտնի է, որ կարիեսը և պարօդոնտի հիվանդությունները համարվում եմ երկրագնդի բնակչության ա...
07/09/2022

Բերանի խոռոչի անհատական հիգիենա 😀

Հայտնի է, որ կարիեսը և պարօդոնտի հիվանդությունները համարվում եմ երկրագնդի բնակչության առաջնային խնդիրներից մեկը🦷։Կարիեսի և հատկապես պարօդոնտի ախտահարման հիմնական և առաջնային պատճառը ատամնափառն է, չնայած կարևոր դեր են խաղում նախատրամադրող գործոնները, օրինակ՝ ընդհանուր առողջական խնդիրները։ Ատամնափառը պետք է վերացնել ամբողջ կյանքի ընթացքում, մանրակրկիտ և լիարժեք։ Ատամների մաքրումը պետք է սկսել ատամների ծկթման պահից։ Գոյություն ունեն խոզանակների 🪥 և մածուկների տարբեր տեսակներ, որոնք ընտրվում են անհատապես։
Օգտագործում ենք նաև բերանի խոռոչի հիգիենայի օժանդակ պարագաներ, որոնցից են՝👇
👉 բերանի խոռոչի ողողման հեղուկները
👉 ատամնաթելերը
👉 մաստակները:

ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 🪥Առաջին անգամ ատամի խոզանակը հայտնվեց 1600-ական թվականին՝ Չինաստանում և հենց այդ պահից սկսած մին...
05/09/2022

ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 🪥

Առաջին անգամ ատամի խոզանակը հայտնվեց 1600-ական թվականին՝ Չինաստանում և հենց այդ պահից սկսած մինչ օրս խոզանակը համարվում է անհատական հիգենայի հիմնական պարագաներից մեկը։Ատամի խոզանակը կազմված է գլխիկից և բռնակից, գլխիկի վրա առկա են մազիկներ` խմբավորված փնջերով 🪥։
Ատամի խոզանակները տարբերվում են իրենց չափերով, մազիկների փնջերի դասավորվածությամբ, կոշտությամբ, ինչպես նաև բռնակի ձևով։Բացի նրանից, որ ատամի խոզանակը կատարում է մեխանիկական մաքրում, այն իրականացնում է նաև լնդերի մերսում, որն էլ ակտիվացնում է արյան շրջանառությունը լնդերում։
Ըստ կոշտության խոզանակները լինում են 👇
👉 Շատ կոշտ
👉 Կոշտ
👉 Միջին կոշտության
👉 Փափուկ
👉 Շատ փափուկ
Քանի որ խոզանակի մազիկներն ամենօրյա օգտագործումից շարքից դուրս են գալիս, ուստի խորհուրդ է տրվում խոզանակը փոխել 2-3 ամիս անց` օրը 2 անգամ խոզանակելու դեպքում։

Դենտոֆոբիա կամ վախ ատամնաբույժից 🫣Այո՛, գոյություն ունի նման վախ:Դենտոֆոբիա ունեցող մարդիկ վախենում են այցելել ատամնաբու...
03/09/2022

Դենտոֆոբիա կամ վախ ատամնաբույժից 🫣

Այո՛, գոյություն ունի նման վախ:
Դենտոֆոբիա ունեցող մարդիկ վախենում են այցելել ատամնաբույժի, հիմնական պատճառներից մեկը նախկինում ատամների բուժման վատ փորձն է:

Ի՞նչ անել վախից ազատվելու համար 🧐
👉🏻Գտե՛ք ատամնաբույժի, ում լիովին կվստահեք
👉🏻Մի կենտրոնացեք ձեր վախի վրա
👉🏻Հիշե՛ք, ձեզ պետք են առողջ և գեղեցիկ ատամներ։

Առողջ եղեք և դիմեք ատամնաբույժի ճիշտ ժամանակին ❤️

Սիրելի հետևորդներ, այսօր ձեզ ենք ներկայացնում Doctors.am կայքում տեղ գտած  հոդվածը: Ավելին կարդա 👉 https://bit.ly/3AGMZm...
01/09/2022

Սիրելի հետևորդներ, այսօր ձեզ ենք ներկայացնում Doctors.am կայքում տեղ գտած հոդվածը:
Ավելին կարդա 👉 https://bit.ly/3AGMZms:

📢Ձեզ ենք ներկայացնում Առողջապահության նախարարության կողմից ստացած հավաստագիրը ։📌Հավաստագրերը հանձնեցին Առողջապահության ն...
29/08/2022

📢Ձեզ ենք ներկայացնում Առողջապահության նախարարության կողմից ստացած հավաստագիրը ։

📌Հավաստագրերը հանձնեցին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ակադեմիհոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

📌Հանդիպումը բավականին հագեցած էր և բովանդակալից։ Ներկայացվեց առողջապահության ոլորտում ՇՄԶ կրեդիտավորման կարևորությունը, բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը 🥰։

Շնորհակալ եմ Առողջապահության նախարարությանը ջերմ ընդունելության համար:❤️

Բժշկի մասին 👨‍⚕️Արմեն Միշայի Այունցը ծնվել է 16.06.1998թ․ ք․Վանաձորում։ Մայրը՝ Հասմիկ Կարլենի Սաղաթելյանը մանկավարժ է, ի...
27/08/2022

Բժշկի մասին 👨‍⚕️

Արմեն Միշայի Այունցը ծնվել է 16.06.1998թ․ ք․Վանաձորում։ Մայրը՝ Հասմիկ Կարլենի Սաղաթելյանը մանկավարժ է, իսկ հայրը՝ Միշա Արմենի Այունցը գործարար։ Ընտանիքում միակ զավակն է։
Բժիշկը սովորել և ավարտել է Վանաձորի Մ․Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վանաձորի պետական բժշկական քոլեջի գործ բաժնում։
2016թ ընդունվել է Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի ֆակուլտետը, ավարտելով գերազանցությամբ ստացել է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։
2020թ․ ընդունվել է Երևանի Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտ, մասնագիտությամբ և ավարտելով ստացել է բժշկի որակավորում։
Բժիշկը այժմ ծավալում է պրակտիկ և դասախոսական գործունեություն, ակտիվ կերպով աշխատում է գիտամանկավարժական և ուսումնամեթոդական ձեռնարկի վրա։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 📢Երկարատև դադարից հետո մենք վերադառնում ենք ...🥰 Սիրելի հետևորդներ, ուրախ ենք Ձեզ  կրկին ողջունել Dr_armen...
23/08/2022

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 📢

Երկարատև դադարից հետո մենք վերադառնում ենք ...🥰

Սիրելի հետևորդներ, ուրախ ենք Ձեզ կրկին ողջունել Dr_armen_ayunts մասնագիտական էջում։ Այստեղ կծանոթանաք ստոմատոլոգիայում առկա խնդիրների, արդի մոտեցումների և կլինիկական դեպքերի հետ։ Կտեղեկանաք ակցիաների և անակնկալների մասին։ Մենք վերսկսում ենք մեր աշխատանքը նոր մոտիվացիայով։ Սպասե’ք նոր և հետաքրքիր զարգացումների ❤️։

#ստոմատոլոգիա #ատամնաբուժություն #стоматолог

Уважаемые коллеги!👨🏻‍⚕️👩🏼‍⚕️  Поздравляю с Днем стоматолога.Др.Аюнц А.М.👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻Dr.Armen Ayunts / Բժ․Արմեն Ա...
09/02/2022

Уважаемые коллеги!👨🏻‍⚕️👩🏼‍⚕️ Поздравляю с Днем стоматолога.

Др.Аюнц А.М.
👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻👇🏻
Dr.Armen Ayunts / Բժ․Արմեն Այունց

Address

Բաշինջաղյան 2-նրբանցք
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37477221772

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Armen Ayunts posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Armen Ayunts:

Videos

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category