
09/08/2022
▫️Սիրո մեջ գործում է պարադոքսը. երկու անձ դառնում են մեկ ընդհանուր, բայց միևնույն ժամանակ մնում են առանձին անհատականություն։ Հատված Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» աշխատությունից 📔
Այս թեման իր բնույթով ինձ համար ծավալուն է, քանի որ ըստ իս բազում նրբություններ է ներառում իր մեջ և դրա հետ մեկտեղ շատ թյուր կարծիքներ կան հարաբերությունների մասին, որոնք ցավոք խանգարում են ներդաշնակ և հանգիստ լինելուն։
Ապրումակցում, հույզերի արտահայտում, կարեկցանք, օգնություն, ընդունում, դժվարություններ, հարաբերությունների զարգացում, հոգատարություն..շարքը կարող ենք թվել անվերջ։ Այս ամենը ներառված է հարաբերությունների ստեղծման և ամբողջ ընթացքի գործում։
📔Ի՞նչ է կարևոր զգալ և իմանալ առողջ հարաբերություններում👇🏻
▫️Հարաբերություններում դուք ձեզ անվտանգ եք զգում։
Դուք ձեզ հանգիստ եք զգում, չկան հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, չկա մապիպուլացիա կամ սպառնանք, փոխարենը ԿԱ ՀԱՐԳԱՆՔ։ Զուգընկերոջ ներկայությամբ այնպիսին եք, ինչպիսին կաք։ Հիմնական զգացողությունը, որը ունենում եք`ուրախությունն ու բավարարվածությունն է։ Իհարկե, կարող եք զգալ զայրույթ, անհանգիստ լինեք որևէ հարցի շուրջ, ԲԱՅՑ կարևորը այն է, որ կարող եք դրանց մասին խոսել զուգընկերոջ հետ։
▫️Դուք առարկելու վախ չունեք։
Դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը, եթե մի հարցի շուրջ ձեր կարծիքները չեն համընկնում, դուք կարող եք հանգիստ քննարկել դա զուգընկերոջ հետ։ Կա ազատ խոսքի, քննարկման իրավունք։
▫️Դեռևս սահմանափակվենք այսքանով։ Շարունակությունը շուտով📔
▫️Հետաքրքի՞ր էր։