Lilit Vardanyan/ Հոգեբան

Lilit Vardanyan/ Հոգեբան Psychologist/Psychotherapist

Հոգեբան/ հոգեթերապևտ
Դասախոս-Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոն
Դասախոս-Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան
Հոգեբան-Հայկական կարմիր խաչի ընկերություն
Հոգեբան-Թեթև-Health Կարգավորիր քաշդ ծրագիր

31/01/2025
 #տարվա ամփոփում # Ուզում էի երկար-բարակ գրեի մտքերս, բայց... մասնագիտական աշխատանքիս արդյունքում բազմաթիվ այցելուների հ...
27/12/2023

#տարվա ամփոփում #
Ուզում էի երկար-բարակ գրեի մտքերս, բայց... մասնագիտական աշխատանքիս արդյունքում բազմաթիվ այցելուների հետ թերապևտիկ նուրբ աշխատանքի արդյունքում հասկացա մի բան՝ չքննվող ցանկությունը մարդկանց մեկն է՝ Լինել երջանիկ...
Կարճ ժամանակ առաջ դիտեցի Բենեդիկտի միաբանության վանական Դեյվիդ Ստեինդլ-Ռասթի TED ելույթը, որ կոչվում է «Ուզո՞ւմ եք երջանիկ լինել: Երախտապա՛րտ եղեք»։ Այն ինձ ե՛ւ հուզեց, ե՛ւ հիացրեց, ե՛ւ մտորելու առիթներ ընձեռեց...Գոհունակությունն է մեզ երջանիկ դարձնում...Այն պահին, երբ գիտակցված նկատում ենք գեղեցիկն ու նուրբը, ասում ենք շնորհակալություն, տեղի է ունենում ներքին տեղաշարժ, մեր ընկալումներն են փոխվում... որևէ պարագայում՝ փողոցում քայլելիս կամ այգում զբոսնելիս, ջանացե՛ք տեսնել նուրբը, նոր հայտնվողը, գեղեցիկը: Նկատե՛ք անցնող երեխայի ժպիտը, մարդկանց խոսելու ձևը, ամանորյա զարդարանքը...Ինչպես հոգեբան Վիկտոր Ֆրանկլն է ճշգրիտ ձեւակերպել, «ցանկացած պարագայում մարդն ունի մի վերջին հնարավորություն՝ ընտրելու իր վերաբերմունքը, ընտրելու, թե դեպի ուր է ուղղում իր հայացքը եւ դեպի ուր է որոշում գնալ»։
things that make your heart happy #
#Будьте счастливы! По-разному, по-своему😍

ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԱԽ 😔Մեր ժամանակի հիմնական հոգեբանական խնդիրներից է միայնության վախը ։Մենակությունից փախչելը ստիպում է մարդո...
18/06/2023

ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՎԱԽ 😔

Մեր ժամանակի հիմնական հոգեբանական խնդիրներից է միայնության վախը ։

Մենակությունից փախչելը ստիպում է մարդուն թափառել առևտրի կենտրոնների լաբիրինթոսներով, չբավարարող հարաբերություններ սկսել, և, ամենավատը, խուսափել իր հետ հարաբերությունից:

Փախուստը ձեզանից նաև նշանակում է, որ ԴՈՒՔ միշտ անհարմար կզգաք մեկ այլ մարդու հետ: Այն, ինչ մենք վախենում ենք մեր մեջ, մեզ կվախեցնի ուրիշների մեջ. այն, ինչ մենք չենք ուզում դիպչել մեր մեջ, ուրիշների մոտ նույնպես վանող կթվա: Մեր կյանքում լճացումը նշանակում է, որ մեկ այլ մարդու կողքին մեզ նույն լճացումը սպասում է։

Կարելի՞ է հուսալ, որ հնարավոր կլինի ուրիշի հետ լեզու գտնել, երբ չես կարողանում ինքդ քեզ հետ ընդհանուր լեզու գտնել🤨🙋‍♀️🙋

ԿՅԱՆՔԻ ԹԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՀաճախ ես դիմում եմ տեսողական վարժությունների. այցելուին խնդրում եմ գիծ քաշել թղթի վրա, իսկ հետո ա...
13/05/2023

ԿՅԱՆՔԻ ԹԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաճախ ես դիմում եմ տեսողական վարժությունների. այցելուին խնդրում եմ գիծ քաշել թղթի վրա, իսկ հետո ասում եմ. Այժմ խնդրում եմ, նշեք այս տողի վրա, որը ցույց է տալիս, թե որտեղ եք դուք հիմա և մտածեք դրա վրա...

Գրեթե բոլորի համար այս վարժությունը բերում է կյանքի թանկարժեք անցողիկության ավելի խորը գիտակցության:
#Ինչպես ես դարձա ինքս #

Երջանիկ լինելը ավելի շատ գիտակցված ընտրություն է, ավելի շատ նկատելու գեղեցիկը, լավը, հաճելին... Դա պատրաստի, երկնքից ընկ...
07/05/2023

Երջանիկ լինելը ավելի շատ գիտակցված ընտրություն է, ավելի շատ նկատելու գեղեցիկը, լավը, հաճելին... Դա պատրաստի, երկնքից ընկած մանանա չէ, ամենօրյա աշխատանք է Շնորհակալ լինելու այն ամենի համար, ինչ դու ունես...
Հոգեթերապիայի ընթացքում շատ անդրադառնում ենք այս հարցերին և խորքային համոզմունքներին...

Եթե դու կարողանում ես տեսնել ու գնահատել հիասքանչը, դա միայն այն պատճառով է, որ կրում ես հիասքանչը քո ներսում🌻 Իսկ եթե ք...
05/05/2023

Եթե դու կարողանում ես տեսնել ու գնահատել հիասքանչը, դա միայն այն պատճառով է, որ կրում ես հիասքանչը քո ներսում🌻
Իսկ եթե քո ներսում գեղեցիկը, դրականը, ուրախությունը չեն, ապա դրանք չեն կարող հայտնվել շրջապատող իրականության մեջ...🤔
#հոգեբանություն

Հանրային հեռուստաընկերություն📸խոսել եմ գեղեցկության չափանիշներից, մրցույթներից... եթերը շուտով...  #առաջինռեպորտաժ
13/04/2023

Հանրային հեռուստաընկերություն📸խոսել եմ գեղեցկության չափանիշներից, մրցույթներից... եթերը շուտով... #առաջինռեպորտաժ

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է 🌏Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) զարգացման խանգարում է, որը կարող է առ...
02/04/2023

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է 🌏

Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ: АSD ունեցող մարդիկ արտաքնապես չեն տարբերվում այլ մարդկանցից, բայց կարող են շփվել, խոսել, վարվել և սովորել ՏԱՐԲԵՐ ձևերով: АSD ունեցող մարդկանց սովորելու, մտածելու և խնդիրներ լուծելու կարողությունները կարող են տատանվել տաղանդավորից մինչև լուրջ մարտահրավերներ: АSD ունեցող որոշ մարդիկ իրենց առօրյա կյանքում շատ օգնության կարիք ունեն, մյուսներն` ավելի քիչ:

Խնդիրներ ունենում են բոլորը, ոչ ոք ոչ մեղավոր չէ: Մենք չպետք է թույլ տանք և մեր ոչ իրազեկված լինելով, վարքով այնպես անենք, որ հասարակությունից էլ ավելի մեկուսանան այս մարդիկ:
Եղե՜ք իրազեկ...

27/02/2023

Հատկապես շատ ուշադիր եղե՜ք 3-րդ կետին💪♥️☺️

Բուն բարեկենդանի ծիսական տիկնիկ՝ Ակլատիզ:Ամբողջ ընթացքում նա հսկում է, որ ընտանիքում ոչ ոք չխախտի պասը: Հակառակ դեպքում ...
05/02/2023

Բուն բարեկենդանի ծիսական տիկնիկ՝ Ակլատիզ:
Ամբողջ ընթացքում նա հսկում է, որ ընտանիքում ոչ ոք չխախտի պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա` նա քարերով կհարվածեր պասը խախտողին կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը:
Ինչպես տեսնում եք առանց իմանալու պատմությունը պարզած թևերին քարեր չեմ կախել, ենթագիտակցորեն դիմադրություն էր, փորձում եմ հասկանալ մարդկանց...💁‍♀️

Հենց հիմա, մի պահ մտածեք , արդյո՞ք, վայելում եք առավոտյան սուրճը, թե պարզապես ոտքի վրա , սովորույթային դարձած պարզապես խ...
28/01/2023

Հենց հիմա, մի պահ մտածեք , արդյո՞ք, վայելում եք առավոտյան սուրճը, թե պարզապես ոտքի վրա , սովորույթային դարձած պարզապես խմում՝ առանց զգալու համը, հոտը, ջերմությունը... ☕️📿Կյանքում կան հրաշալի բաներ, որ կարող ես նորից ու նորից անել, ու երբեք չես հոգնի դրանցից...

Մի բաժակ սուրճը, որը խմում ես ամեն առավոտյան...(իսկապես վայելելով խմում ես, ոչ թե ոտքի վրա😊😉)
Ամեն անգամ, երբ տեսնում ես երկինքը, ինչպես է այն գունավորվում գեղեցիկ գույներով։
Կամ ձեր սիրելի մարդկանց հետ ունեցած զրույցները, որոնց հետ կարող եք խոսել ցանկացած պահի և ցանկացածի մասին, և ձեր խոսակցության թեմաները երբեք չեն ավարտվում:

Հոգ տարեք ձեր և այս գեղեցիկ բաների մասին, շատ կարևոր է հիմա, դժվար իրավիճակներում💪
Բարի՜ լույս բոլորին💡
Սկսե՜ք առաջին քայլից,
✔️վերցրե՜ք ամենագեղեցիկ բաժակը, 🏆✅իջեցրեք վատ մտքերի ձայնը ձեր գլխում🤯👩‍🎤🎤
✔️կենտրոնացեք սուրճի վրա☺️☕️
✅իսկապես վայելե՜ք պահը😍📿🧘‍♀️
սպասում եմ նկարների🤳👇☺️☺️✨

Կներկայացնեմ իմ ամենասիրելի առակներից մեկը... Իսկ Դուք Ձեր էներգիան և ժամանակը ի՞նչի վրա եք ծախսում???Ամեն ինչ կախված է ...
08/01/2023

Կներկայացնեմ իմ ամենասիրելի առակներից մեկը... Իսկ Դուք Ձեր էներգիան և ժամանակը ի՞նչի վրա եք ծախսում???Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ընտրություն ես կատարում 🆓
Միակ թռչունը, որը համարձակվում է կտցել արծվին, դա ագռավն է: Նա նստում է նրա մեջքին և կտցում արծվի վիզը: Սակայն,արծիվը չի արձագանքում և չի պայքարում նրա դեմ, ավելին`ոչ իր ժամանակը և ոչ էլ էներգիան չի վատնում ագռավի վրա: Արծիվը տարածում է իր թևերը և սկսում ճախրել երկնքում, որքան հնարավոր է բարձր: Եվ որքան բարձր է նրա թռիչքը դառնում, այնքան ավելի դժվար է դառնում ագռավի համար շնչելը, այդ իսկ պատճառով, թթվածնի պակասից նա վայր է ընկնում:

Address

Yerevan

Telephone

+37493731055

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lilit Vardanyan/ Հոգեբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Lilit Vardanyan/ Հոգեբան:

Share