Dr. Hakob Grigoryan

Dr. Hakob Grigoryan Гастроэнтеролог - Гепатолог
Эндоскопист

15/11/2024
14/11/2024

#Անտիբիոտիկներ #Հակասնկայիններ #Դեղորայքներ

Բուժառուներիցս մեկի խնդրանքով կխոսենք սոդայի մասին, խմե՞լ թե չխմել այս է խնդիրը :)   Սոդան հիմնային պրեպարատ է, որը ակտի...
07/11/2024

Բուժառուներիցս մեկի խնդրանքով կխոսենք սոդայի մասին, խմե՞լ թե չխմել այս է խնդիրը :)
Սոդան հիմնային պրեպարատ է, որը ակտիվ կիրառվում է ինչպես սննդաարդյունաբերության այնպես էլ դեղագործական ոլորտում, ուստի ճիշտ չափաքանակով օգտագործումը չի կարող իրենից վտանգ ներկայացնել։
Կապված այն հարցի հետ թէ արդյո՞ք սոդան կարող է դրական ազդոցություն ունենալ ստամոքսի և 12–մատնյա աղու խնդիրների ժամանակ, կասեմ՝ այո։ Սոդան այս պարագայում հանդիսանում է որպես անտացիդ, այսինքն իր ազդցության մեխանիզմը նման է շուկայում առկա այնպիսի դեղորայքներին ինչպիսիք են #Ֆոսֆալուգելը, #Գևիսկոնը, #Մալոքսը և բավականին արդյունավետ կարող է վերացնել այրոցի առկայությունը, սակայն հավելեմ, որ սոդան չի կարող համարվել այրոցի բուժման վերջնական մեթոդ, քանի որ տվյալ պահին զուտ հանգեցնում է թթվային միջավայրի չեզոքացմանը, իսկ վերջինս ունի ժամանակավոր բնույթ։ Այրոցի պատճառները բազմաթիվ են օրինակ՝ գաստրէզոֆագիալ ռեֆլյուքսը, կարդիալ փականի անբավարարությունը, կերակրափողի ճողվածքը, ստամոքսում թթվարտադրության բարձրացումը, իսկ սոդան չի կարող լուծում հանդիսանալ նշված խնդիրներին։
Իսկ ի՞նչ վնաս կարող է առաջանալ սոդայի մշտական կիրառումից կամ չարաշահումից, սոդայի երկարատև կիրառումը կարող է բերել ստամոքսի թթվային միջավայրի չեզոքացման, իսկ նորմայում ստամոքսի միջավայրը՝ իհաշիվ աղաթթվի պիտի լինի թթվային, որովհետև թթվային միջավայրի շնորհիվ է տեղի է ունենում սննդի տրոհումը, նախապատրաստումը մարսողության հետագա փուլերին։ Բացի այդ ստամոքսի թթվային միջավայրը ունի պաշտպանական ֆունկցիա, վերջինիս առկայությունը թույլ չի տալիս որ բարակ աղիների բակտերիալ ֆլորան բարձրանա դեպի ստամոքս, քանզի այդ դեպքում առաջանում է արտահայտված գազագոյացում և փքվածության զգացում։ Հավելեմ, որ փքվածության զգացում կարող է առաջանալ սոդայի և աղաթթվի փոխազդեցության ժամանակ առաջացած ածխաթթու գազը։ Մյուս խնդիրը որը կարող է առաջացնել սոդայի երկարատև օդտագործումը դա հելիկոբայտեր պիլորիի աճին խթան հանդիսանալն է, Հելիկոբակտեր պիլորին բազմանում է հիմնային միջավայրում, իսկ սոդայի երկարատև կիրառումը կարող է բերել այդ միջավայրի առաջացմանը, որի արդյունքում տվյալ բակտերիան կզգա իրեն ինչպես ձուկը ջրում։
ՈՒստի ինչ եզրակացություն կարելի է անել եթե ստուգվել եք և վստահ եք, որ ձեր մոտ առկա չէ հելիկոբակտեր պիլորիին և այրոցների առկայությունը հաճախակի չեն, այսինքն սոդան կիրառելու եք շաբաթական 1–2 անգամ, ուստի սոդայի կիրառումը իր մեջ ոչ մի վտանգ չի կրում, իսկ մյուս բոլոր դպքերում միանշանակ հորդորում եմ դիմել բժշկի։

Սովորել,սովորել և ևս կրկին անգամ սովորել։
06/11/2023

Սովորել,սովորել և ևս կրկին անգամ սովորել։

26/09/2023



📢Ինչպես Կրոնի հիվանդությունը, այնպես էլ խոցային կոլիտը աղեստամոքսային տրակտի քրոնիկ բորբոքային հիվանդություններ են:

💠Այս հիվանդությունները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում և իրենց երկարատև զարգացման ընթացքում առաջացնել մարսողական խողովակի բորբոքումներ և խոցեր:

⁉Ի՞նչ ախտանիշներով են դրսևովում այս հիվանդությունները
_____________________________________________
➡️Կծկանքներ որովայնի շրջանում (կղազատումից առաջ սրացումով)
➡️Լուծ, հաճախ արյան առկայությամբ
➡️Օրվա ընթացքում հաճախակի կղազատմամբ (4-10 և ավել անգամ)
➡️Թարախալորձային արտադրուկի արտազատում կղանքի հետ
➡️Քրոնիկ լուծ, որը Կրոնի հիվանդության ամենահաճախ հանդիպող սիմպտոմներից է: Այն կարող է լինել արյունահոսությամբ կամ առանց դրա:

💠Եթե Ձեզ մոտ առկա է այս ախատանիշներից որևէ մեկը, ապա մի հետաձգեք Ձեր այցը գաստրոէնտերոլոգին
_______________________________________________
📌Գաստրոէնտերոլոգի խորհրդատվության գրանցվելու համար՝
📞+374(10)32-33-11
+374(10)32-22-11
+374(95)32-22-11
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պող, 3-րդ նրբ, 4/2
#փորկապություն #գաստրոսկոպիա #կոլոնոսկոպիա

Address

Yerevan, Armenia 3rd Baghramyan Avenue Lane 4/3
Yerevan
0033

Telephone

+37494024987

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Hakob Grigoryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Hakob Grigoryan:

Share