Բժիշկ֊ստոմատոլոգ Կամո Խաչատրյան Dentist Kamo Khachatryan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Բժիշկ֊ստոմատոլոգ Կամո Խաչատրյան Dentist Kamo Khachatryan

Բժիշկ֊ստոմատոլոգ Կամո Խաչատրյան Dentist Kamo Khachatryan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բժիշկ֊ստոմատոլոգ Կամո Խաչատրյան Dentist Kamo Khachatryan, Medical and health, Հր. Քոչար 14, Yerevan.

Պացիենտների հերթական հուզող հարցը` 《Ցավոտ է արդյոք կերամիկական շապիկի պատրաստում-տեղադրումը》:Ո'չ, կերամիկական շապիկների ...
15/09/2021

Պացիենտների հերթական հուզող հարցը` 《Ցավոտ է արդյոք կերամիկական շապիկի պատրաստում-տեղադրումը》:
Ո'չ, կերամիկական շապիկների և կամուրջների պատրաստումն ու տեղադրումը ցավոտ չէ:
Միմիայն ատամի տաշվածքի ժամանակ է կատարվում անզգայացումը, որ լնդի հատվածում տհաճ զգացողություն կամ ցավ չզգաք:😊

Հաստատ շատերի մոտ է այս հարցն առաջացել😊Մեծամասամբ իմ պացիենտների մոտ շատ հազվադեպ է լինում, որ ունենան ցավ կարիեսի ժաման...
15/09/2021

Հաստատ շատերի մոտ է այս հարցն առաջացել😊
Մեծամասամբ իմ պացիենտների մոտ շատ հազվադեպ է լինում, որ ունենան ցավ կարիեսի ժամանակ, դրա համար նույնիսկ մտածում են, թե իրենց բոլոր ատամներն առողջ են, քանի որ չկա ցավ:
Կարիեսները շատ դեպքերում ընթանում են անցավ, որոշ դեպքերում ցավ է լինում քաղցրց🍭🍫
Խորացված կարիեսի դեպքում արդեն ներվի ցավ է լինում և ստիպված ենք լինում ներվազրկել ատամը:
🔴 Ցանկացած փուլի ժամանակ կարիեսները պետք է բուժել` անկախ նրանից նոր սկսվող է, թե արդեն խորը:
Կարիեսը երբեք կանգ չի առնում: Այն շարունակում է խորանալ և ախտահարել ավելի շաատ հյուսվածքներ:
✅Ինչքան շուտ բուժեք կարիեսները, այնքան հեշտ, արագ ու մատչելի կլինի:

#ատամնաբույժ #ատամներ

ԱԿՑԻԱ!!!Ամբողջ փետրվար ամիսը ատամնաքարերի մաքրում և հեռացումը նախկին 10000 դրամի փոխարեն 5000 դրամ է։Հարցերի համար գրել ...
13/02/2020

ԱԿՑԻԱ!!!
Ամբողջ փետրվար ամիսը ատամնաքարերի մաքրում և հեռացումը նախկին 10000 դրամի փոխարեն 5000 դրամ է։
Հարցերի համար գրել անձնական նամակ կամ զանգահարել 094737367 հեռախոսահամարին։

Ատամնաքարերի հեռացումը ուլտրաձայնային սքելերի օգնությամբ։Այս պրոցեդուրան անցավ է և չի վնասում ատամների էմալը։ Այս պրոցեդ...
11/02/2020

Ատամնաքարերի հեռացումը ուլտրաձայնային սքելերի օգնությամբ։
Այս պրոցեդուրան անցավ է և չի վնասում ատամների էմալը։ Այս պրոցեդուրայի համար օգտագործվում է փառը լուծող հատուկ սուսպենզիա։Ատամները դառնում են 2 երանգ ավելի բաց։Ատամները ծածկում են ֆտոր պարունակող լաքով՝ էմալի գերզգայունությունը վերացնելու համար։ Պրոֆեսիոնալ հիգիենայի ողջ պրոցեդուրան տևում է մոտ 1 ժամ։
Գրանցվելու և հարցերի համար գրել անձնական նամակին📩

Ատամների կոնտակտային պլոմբավորում և սպիտակեցում։Սպիտակեցումը ԱՆՎՃԱՐ։Հարցերի դեպքում գրել անձնական նամակին📩
11/02/2020

Ատամների կոնտակտային պլոմբավորում և սպիտակեցում։
Սպիտակեցումը ԱՆՎՃԱՐ։
Հարցերի դեպքում գրել անձնական նամակին📩

Կամրջաձև պրոտեզներ։Երբ բացակայում է մեկ կամ մի քանի ատամներ,օգտագործում ենք կամրջաձև պրոտեզներ։Ճիշտ պատրաստված և ճիշտ տե...
11/02/2020

Կամրջաձև պրոտեզներ։
Երբ բացակայում է մեկ կամ մի քանի ատամներ,օգտագործում ենք կամրջաձև պրոտեզներ։Ճիշտ պատրաստված և ճիշտ տեղադրված կամրջաձև պրոտեզները,ճիշտ օգտագործման և հիգենիայի դեպքում ծառայում են տասնյակ տարիներ։
Հարցերի դեպքում գրել անձնական նամակին📩

Հանովի (թիթեղավոր) ատամների պրոթեզները բաղկացած են լնդին կամ կարծր քիմքին հենված հենարանային թիթեղից, որին ամրանում են ա...
11/02/2020

Հանովի (թիթեղավոր) ատամների պրոթեզները բաղկացած են լնդին կամ կարծր քիմքին հենված հենարանային թիթեղից, որին ամրանում են արհեստական ատամները։ Այդ պրոթեզները խորհուրդ Են տրվում շատ ատամներ կորցնելու և առողջ հենարանային ատամների բացակայության դեպքերում։ Մինչև պրոթեզավորելը պետք է անպայման բուժել բերանի խոռոչը (բուժել ոսկրափուտով ատամները, հեռացնել շատ քայքայվածները և ատամների նստվածքները), հետազոտել հենարանային ատամների շուրջարմատային հյուսվածքների վիճակը և այլն։ Ատամների պրոթեզների կառուցվածքը որոշում է ստոմատոլոգը։ Ատամների պրոթեզներին աստիճանաբար են հարմարվում։ Սկզբում խոսքը պարզ չի լինում, սնունդը դժվար է ծամվում, թուլանում է համի զգացողությունը, երբեմն սրտխառնոց է լինում (հատկապես վերին ծնոտի լրիվ հանովի պրոթեզների դեպքում)։ Այդ երևույթները որոշ ժամանակ անց վերանում են։
Հարցերի համար գրել անձնական նամակին📩

Մելադենտ ստոմատոլոգիական կլինիկան ապահովված է ժամանակակից սարքավորումներով, որի շնորհիվ մենք առաջարկում ենք որակյալ և ան...
11/02/2020

Մելադենտ ստոմատոլոգիական կլինիկան ապահովված է ժամանակակից սարքավորումներով, որի շնորհիվ մենք առաջարկում ենք որակյալ և անվտանգ ստոմատոլոգիական ծառայություններ։Մեզ մոտ կիրառվում է բացառապես ժամանակակից մեթոդներ ու տեխնոլոգիա և նորագույն միջոցներ և նյութեր։Մենք ամեն ջանք գործադրում ենք ,որպեսզի մեր պացիենտները կլինիկայից հեռանան գեղեցիկ ժպիտով։
💯 #Անհոգ #Ժպիտ
👉 ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչար 14
📲 +37494737367

Address

Հր. Քոչար 14
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ֊ստոմատոլոգ Կամո Խաչատրյան Dentist Kamo Khachatryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share