17/03/2025
PharmaTech ՓԲԸ-ն դեղագործական արտադրական ընկերություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին Երևանում՝ Մեծ Բրիտանիայի ներդրումներով։ Մեր գործունեությունը ներառում է դեղամիջոցների արտադրություն, ներմուծում և բաշխում, ինչպես նաև՝ ոլորտին առնչվող բազմապիսի ծառայություններ։
Մեր գործարանը տարածաշրջանում իր տեսակի մեջ ամենաժամանակակիցներից է՝ կառուցված Simon Carves Ltd. (Մեծ Բրիտանիա) ընկերության կողմից։ Արտադրական պրոցեսներն իրականացվում են GMP եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ կիրառելով մոդուլային տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են բարձր որակ և անվտանգություն։
Այսօր մեր տեսականին ներառում է 200+ արտադրատեսակ՝ ներերակային ներարկման լուծույթներ, աչքի կաթիլներ, դիալիզի լուծույթներ, ներարկման դեղամիջոցներ, պինդ դեղաձևեր, ներքին օգտագործման հեղուկներ և այլն։ Մշտական վերազինման և արդիականացման արդյունքում մենք ապահովում ենք արտադրության բարձր արդյունավետություն և արտադրանքի բազմազանություն։
PharmaTech-ը ոչ միայն արտադրում, այլև ներմուծում և տարածում է դեղագործական ապրանքներ Հայաստանում և արտերկրում։ Բացի այդ, մենք իրականացնում ենք դեղերի գրանցում, կլինիկական հետազոտություններ և մարքեթինգային ծառայություններ՝ ապահովելով մեր գործընկերների շահերը։
4,000 մ² ընդհանուր մակերեսով պահեստային համալիրն ապահովված է ջերմաստիճանի և խոնավության կառավարման համակարգերով, ինչպես նաև ունի ներկառուցված սառնարանային խցիկներ՝ հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների համար։ Այս ամենը թույլ է տալիս մեզ մատուցել ամբողջական պահեստային և լոգիստիկ ծառայություններ բազմաթիվ դեղագործական ընկերությունների համար։
🔹 ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Դարձնել դեղագործական արտադրությունը հասանելի մեր բուժառուների համար։
🔹 ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ներդրում ունենալ յուրաքանչյուր բուժառուի կյանքում՝ որակյալ և հասանելի դեղամիջոցների արտադրության և բաշխման միջոցով։
📲 (+374) 10 741 410
📍 Raffi 111, Yerevan
🌐 pharmatech.am