
01/09/2023
ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՕՂՈՒ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
‼️ Մեր հասարակությունում ընդունված է կարծել, թե իբր տնայնագործական մեթոդներով թորվող օղին ավելի որակյալ և օրգանիզմի համար պակաս վնասաբեր է, քան գործարանային արտադրության ալկոհոլային խմիչքները:
❌ Անգամ անհիմն կարծիք կա, թե իբր մրգային հումքից տնայնագործական ճանապարհով պատրաստվող, սակայն անհրաժեշտ մշակում և ֆիլտրում չանցած օղին ունի որոշակի «բուժիչ» հատկություններ:
❌ Հատկապես գյուղաբնակ, հաճախ նաև քաղաքաբնակ բնակչության շրջանում ընդունված ավանդույթ է առավոտյան կամ յուրաքանչյուր սնվելու ընթացքում 50-100 գրամ տնայնագործական օղու գործածումը, ինչն իբր դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։
‼ Այս պնդումները բացարձակ հիմնազուրկ են։
🖇 Բացի այն, որ տնայնագործական օղու թնդությունը սովորաբար էականորեն գերազանցում է գործարանային արտադրության օղու թնդությանը, միաժամանակ նաև տնայնագործական օղին, չանցնելով անհրաժեշտ մշակում, էթանոլին (էթիլ սպիրտ) զուգահեռ պարունակում է նաև օրգանիզմի համար խիստ վնասակար այլ նյութեր։
‼ Սիրելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք ալկոհոլային խմիչքներ չարաշահելուց։
____________
📞 Խորհրդատվությունների համար կարող եք այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։