Dr.Anna Petrosyan

Dr.Anna Petrosyan Քիթ-կոկորդ-ականջաբան (մեծահասակների և մանկական)

Աննա Պետրոսյանը քիթ-կոկորդ-ականջաբան է։
Սովորել է ԵՊԲՀ-ում՝

🔍2009-2014թ․ «Բուժական գործ» ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան
🔍2014-2016թ․ստացել է բժիշկ-մագիստրոսի որակավորում
🔍2016-2019թ․ ավարտել է օրդինատուրան՝ ստանալով քիթ-կոկորդ-ականջաբանի որակավորում։

Աշխատում է և՛ մեծահասակների, և՛ մանկահասակների հետ։
➡️Հասցե՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

04/03/2024
👃ՌԻՆՈՍԵՊՏՈՊԼԱՍՏԻԿԱ ✅️ Վիրահատությունից անմիջապես հետո։_______________________________________________    #քթիպլաստիկա  #...
10/09/2023

👃ՌԻՆՈՍԵՊՏՈՊԼԱՍՏԻԿԱ

✅️ Վիրահատությունից անմիջապես հետո։

_______________________________________________

#քթիպլաստիկա #պլաստիկվիրաբուժություն #սեպտոպլաստիկա #պլաստիկվիրաբույժ #ринопластика

Հունիսի 21 -ը մեր երկրում նշվում է որպես բուժաշխատողի օր🚑☜
21/06/2023

Հունիսի 21 -ը մեր երկրում նշվում է որպես բուժաշխատողի օր🚑☜

ՔՆԻ ԱՊՆՈԷ🛌☟Dr. Anna Petrosyan  # septoplasty  # rino
24/05/2023

ՔՆԻ ԱՊՆՈԷ🛌☟

Dr. Anna Petrosyan
# septoplasty # rino

📌Վերջերս Արմենիա  ԼՕՌ կլինիկա էր դիմել 14 տարեկան մի երեխա, ով գանգատվում էր՝◾️դժվարաշնչությունից◾️քթից լորձային արտադրո...
17/12/2022

📌Վերջերս Արմենիա ԼՕՌ կլինիկա էր դիմել 14 տարեկան մի երեխա, ով գանգատվում էր՝

◾️դժվարաշնչությունից
◾️քթից լորձային արտադրությունից
◾️գլխացավերից
◾️կլման ակտի ժամանակ քիթ-ըմպանում օտար մարմնի զգացողությունից
◾️ռնգախոսությունից

Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ երեխայի մոտ առկա է խոանալ պոլիպ, որն էլ վիրահատության շնորհիվ հեռացվեց։

🔍Շատերդ գուցե տեղյակ չեք՝ ինչ է խոանալ պոլիպը։

Այն հազվադեպ հանդիպող բարորակ գոյացություն է, որը հիմնականում տեղակայվում է քթի խոռոչի և քիթըմպանի սահմանում: Բուժումը մեծ մասամբ վիրահատական է։ Մինչ օրս պարզ չէ, թե որն է դրա առաջացման պատճառը, սակայն դեր են խաղում ժառանգական գործոնը, ալերգիկ հիվանդությունները և այլն։

📍Իսկ ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ և դիմել բժշկի։ Խոանալ պոլիպի հիմնական կլինիկական նշաններից են`

🔹միակողմանի քթային դժվարաշնչությունը
🔹քթից արտադրությունը
🔹ռնգախոսությունը
🔹խռռացնելը
🔹կլման ակտի դժվարացումը
🔹քրոնիկ հիպօքսիան

Եթե այս գոյացությունը ժամանակին չախտորոշվի և չհեռացվի, կարող է հանգեցնել`

◾️եվստախիտի
◾️ձայնհաղորդող տիպի ծանրալսության
◾️սինուսիտների

Եղե՛ք տեղեկացված և ժամանակին կանխեք ցանկացած հիվանդություն:
___________________
📲+374-77-71-19-92
🏬«ՀԲԿ Արմենիա»

👦Աշոտն է՝ 7 տարեկան։ Նա ինձ մոտ էր եկել` 🔍ադենոտոմիա 🔍ստորին խեցիների վազոտոմիա վիրահատությունների նպատակով։💪Քանի որ Աշո...
13/10/2022

👦Աշոտն է՝ 7 տարեկան։ Նա ինձ մոտ էր եկել`

🔍ադենոտոմիա
🔍ստորին խեցիների վազոտոմիա

վիրահատությունների նպատակով։

💪Քանի որ Աշոտը շատ ուժեղ է, ամեն բան անցավ բարեհաջող և նա արդեն տանն է։
__________________________
📲+374-77-71-19-92
🏬«ՀԲԿ Արմենիա»

❌Ականջը չի կարելի մաքրել փայտիկով:Մարդու ականջում արտադրվում է ծծումբ, որն ինքնուրույն դուրս է բերվում հորանջելու, ծամել...
04/10/2022

❌Ականջը չի կարելի մաքրել փայտիկով:

Մարդու ականջում արտադրվում է ծծումբ, որն ինքնուրույն դուրս է բերվում հորանջելու, ծամելու ժամանակ👂։ Ամեն անգամ փայտիկներով ականջը մաքրելիս մենք ակտիվացնում ենք ծծումբի արտադրությունը` առկա ծծումբը հրելով դեպի արտաքին լսողական անցուղու ավելի խորը հատվածներ։

Այսպիսով առաջանում է ծծմբային խցան, որի պատճառով առաջանում է դժվարալսություն ձայնհաղորդող տիպի։ Երբեմն էլ առաջանում է ծծումբի գերարտադրություն։

Պատճառները շատ են, օրինակ՝ արհեստական լսողական սարքի կրում, ականջակալների մշտական օգտագործում, ժառանգական գործոն և այլն։

#ականջ

🔍Ի՞նչ ծառայություններ եմ ես մատուցումՔանի որ շատերն են այս հարցը տալիս, որոշեցի կիսվել👇🔸ԼՕՌ հիվանդությունների ախտորոշում...
26/09/2022

🔍Ի՞նչ ծառայություններ եմ ես մատուցում

Քանի որ շատերն են այս հարցը տալիս, որոշեցի կիսվել👇

🔸ԼՕՌ հիվանդությունների ախտորոշում
🔸կոնսերվատիվ և վիրահատական բուժում
🔸Քթի միջնապատի ուղղում
🔸Քթի խոռոչի պոլիպների հեռացում
🔸Քթի հարակից ծոցերի վիրահատություն
🔸Ադենոտոմիա
🔸Ուվուլոպլաստիկա
🔸Թմբկաթաղանթի շունտավորում
🔸Ականջախեցու պլաստիկա

📲+374-77-71-19-92
🏬«ՀԲԿ Արմենիա»

#քիթ #ականջ

👩‍🔬Մի փոքր պատմեմ իմ մասինԾնվել ու մեծացել եմ Գյումրիում։ Քանի որ ընտանիքումս գրեթե բոլորը բժիշկներ են, ես էլ մանկուց որ...
22/09/2022

👩‍🔬Մի փոքր պատմեմ իմ մասին

Ծնվել ու մեծացել եմ Գյումրիում։ Քանի որ ընտանիքումս գրեթե
բոլորը բժիշկներ են, ես էլ մանկուց որոշել էի բժիշկ դառնալ։

2009-2016թ․ սովորել եմ ԵՊԲՀ-ում: 2019թ․ ստացել եմ քիթ-կոկորդ-ականջաբանի որակավորում։ Երբեք չեմ փոշմանել ընտրությանս հարցում, թեպետ դժվարություններ շատ են եղել։

Աշխատանքից դուրս սիրում են զբաղվել լողով🏊 և ճամփորդել🧰։
Իսկ ամենամեծ նպատակս ԼՕՌ մասնագիտության մեջ խորապես մասնագիտանալն է։

05/08/2022

Address

6 Margaryan Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37477711992

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Anna Petrosyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Anna Petrosyan:

Share