Dr.Vazgen Mnatsakanyan/Վազգեն Մնացականյան

Dr.Vazgen Mnatsakanyan/Վազգեն Մնացականյան Գինեկոլոգ-ուռուցքաբան,ուռոգինեկոլոգ
Gynecologist -oncologist,
Urogynecologist

Head of Gynecological service

31/12/2025

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ🎉

17/12/2025

Երեք ամենատարածված կարծիքները վիրաբույժների մասին, որոնք ես լսել եմ և համամիտ չեմ.
✅Վիրաբույժները ամեն վիրահատությունից առաջ մի-մի բաժակ խմում են😂:
✅Վիրաբույժները չեն հիվանդանում😃 ✅վիրաբույժները միշտ պետք է հասանելի լինեն և օր ու գիշեր մնան հիվանդանոցում🤷🏼:
👇🏻👇🏻👇🏻Գրեք ձեր կարծիքը վիրաբույժների մասին։
#գինեկոլոգ #բժիշկ #ուռուցքաբան #վիրահատողգինեկոլոգ

12/12/2025

Մի փոքր ինֆորմացիա վագինոպլաստիկայի մասին:Հաճախ հիվանդները կարծում են , որ եթե կատարվում է ռեկոնստրուկտիվ վիրահատություն, ապա ցանց պետք է տեղադրվի։
Սակայն ցանցերը կիրառվում են այն դեպքում , երբ թուլացած են արգանդը պահող կապանները։ Հեշտոցի պատերի իջեցումը առաջանում է ոչ թէ արգանդի կապանների այլ հեշտոցի #բժիշկ #ուռուցքաբան #անմիզապահություն #իջեցում #կնոջառողջություն #վագինոպլաստիկա ֆասցիաների թուլացման արդյունքում։
Այս առանձնահատկությունները շատ կարևոր են փոքր կոնքի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների ճիշտ մեթոդի ընտրման համար։
Առողջ եղեք!!! #բժիշկ #գինեկոլոգ #անմիզապահություն #իջեցում #վագինոպլաստիկա

02/12/2025

Situs Inversus
Երբ ներքին օրգանները ունեն հայելային հակառակ դասավորվածություն։ Հանդիպում է 10000 -ից մեկի մոտ։ #բժիշկ #ուռուցքաբան #գինեկոլոգ

24/11/2025

Ձվարանի Ցիստադենոմաները կարող են հասնել հսկա չափսերի:
Լինում են 🟢բարորակ, 🟡սահմանային և 🔴չարորակ։
Կարող են հանդիպել ցանկացած տարիքի կանանց մոտ։
Երբեմն հիվանդի միակ գանգատը լինում է որովայնի չափսերի մեծացումը🤷‍♀️:
Բուժումը վիրահատական է։
Կախված տեսակից և հիվանդի տարիքից վիրահատական տակտիկան և մեթոդը կարող է փոխվել։
Օնկոմարկերները հաճախ կարող են նույնիսկ շեղված չլիներ։ Սովորաբար ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտությամբ, հաճախ պատահաբար։ #ուռուցքաբան #բժիշկ #ձվարանիկիստա #ձվարանիքաղցկեղ

30/10/2025

👇🏻👇🏻Արգանդի քաղցկեղը ոչ հաճախ , բայց հանդիպում է նաև երիտասարդ կանանց շրջանում։
Սա լուրջ մարտահրավեր է հատկապես այն կանանց համար, ովքեր դեռևս չեն մայրացել կամ ուզում են նորից մայրանալ։
Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս կիրառել բուժման տարբերակ, որի դեպքում հնարավոր է պահպանել արգանդը մինչև որ կինը կհղիանա։ Դրանից հետո իհարկե ցուցված է ռադիկալ վիրահատական բուժում՝ արգանդի հեռացում։
Իհարկե այս տակտիկան կիրառվում է քաղցկեղի ոչ ագրեսիվ և առաջին փուլում գտնվող պրոցեաի դեպքում։
Կիրառվում է ✅Հիստերոակոպիա և ✅գեստագենային թերապիա( այդ թվում Միրենա Նապ- ի տեղադրում)։ #արգանդիքաղցկեղ #բժիշկ #գինեկոլոգ #ուռուցքաբան #միրենա #հիստերոսկոպիա

26/10/2025

Հոկտեմբերի 23-25 մասնակցեցի Եվրոպական օնկոգինեկոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված Մաստեր կլասին( ESGO-ENYGO MASTERCLASS) Թբիլիսի քաղաքում։
Բավականին հետաքրքիր, հագեցած համաժողով էր, որտեղ ներկայացվեցին գինեկոլոգիական բոլոր տեղակայման ուռուցքների բուժման ժամանակակից մոտեցումները, զարգացման տենդենցները,սպասվելիք փոփոխությունները։Նմանատիպ միջոցառումները էլ ավելի են ամրապնդում առկա գիտելիքները և հմտությունները ,ինչպես նաև խթան են հանդիսանում հետագա զարգացման և ինքնակատարելագործման համար։
#գինեկոլոգ

Այս անգամ մասնակցեցի կոսմետիկ գինեկոլոգիային նվիրված հերթական միջազգային կոնֆերանսին Թբիլիսիում ( Cosmetic Gynecology Co...
20/10/2025

Այս անգամ մասնակցեցի կոսմետիկ գինեկոլոգիային նվիրված հերթական միջազգային կոնֆերանսին Թբիլիսիում ( Cosmetic Gynecology Converence Tbilisi 2025 ), որտեղ քննարկվեցին կնոջ արտաքին սեռական օրգանների կոսմետիկ և պլաստիկ վիրահատությունների, նորագույն մեթոդների հետ կապված բոլոր հարցերը։ #կոսմետիկգինեկոլոգիա #գինեկոլոգիա

17/09/2025

✅Քաշի նվազեցում
Ճարպային հյուսվածքը էստրոգենների սինթեզի օջախ է։
☑️Նվազեցնելով քաշը դուք նվազեցնում եք արգանդի լորձաթաղանթի գերաճի և քաղցկեղի ռիսկը❕:
☑️Քաշի նվազեցումը դրական է ազդում փոքր կոնքի վրա՝ նվազեցնելով պրոլապսի ռիսկը։
✅Ծխելը դադարեցնել.
Ծխելը բացասական է ազդում արգանդի պարանոցի և հեշտոցի լորձաթաղանթի վրա։Խախտելով արյան շրջանառությունը այն բացասական է ազդում լորձաթաղանթի վերականգնման վրա՝ բարձրացնելով բորբոքային պրոցեսների ռիսկը և նպաստելով արգանդի պարանոցի , հեշտոցի և վուլվայի քաղցկեղի առաջացմանը։
✅9-13 տարեկան աղջիկների պատվաստումը պապիլոմավիրուսի դեմ։
Սա կտրուկ նվազեցնում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը։
✅.Ռացիոնալ սննդակարգ և սպորտ.
Սա դրական է ազդում դաշտանային ցիկլի և վերարտադրողական ֆունկցիայի վրա։
✅Կանոնավոր սեռական կյանք.
Սա բարենպաատ է ազդում կնոջ հոգեկան ներաշխարհի , ընդհանուր ինքնազգացողության և փոքր կոնքի մկանակապանային ապարասի վրա։ #գինեկոլոգ #բժիշկ #ուռուցքաբան #կնոջառողջություն

Վաղաժամ մենոպաուզա։Խնդիր , որը ակտուալ է , բայց ունի լուծումներ։     #մենոպաուզա  #գինեկոլոգ  #կնոջառողջություն  #կին
13/09/2025

Վաղաժամ մենոպաուզա։
Խնդիր , որը ակտուալ է , բայց ունի լուծումներ։
#մենոպաուզա #գինեկոլոգ #կնոջառողջություն #կին

Address

Rostovyan 17/1
Yerevan
0020

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Tuesday 09:00 - 19:30
Wednesday 09:00 - 19:30
Thursday 09:00 - 19:30
Friday 09:00 - 19:30
Saturday 09:00 - 15:00

Telephone

+37493455035

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Vazgen Mnatsakanyan/Վազգեն Մնացականյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Vazgen Mnatsakanyan/Վազգեն Մնացականյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Գինեկոլոգ,Օնկոգինեկոլոգ

2016-2018՝Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, կլինիկական օրդինատուրա՝ ուռուցքաբանություն մասնագիտությամբ

2011-2013՝ՌԴ Իվանովոյի պետական բժշկական ակադեմիա, կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ

2005-2011՝Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ

2018՝Պրակտիկ ուսուցման կուրս, Նոյրուպին քաղաքի համալսարանական կլինիկա, Նոյրուպին, Գերմանիա