R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն

R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն R5 կենտրոն՝ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում տարաբնույթ ծառայություններ

R5 Կենտրոնի գործունեության 5 ուղղությունները․
1․ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2․ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
3․ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
4․ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5․ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

12/04/2026

Հրդեհ դպրոցում՝ տարհանման քայլեր

✅️ Նկատելով բռնկված հրդեհ՝ անհապաղ ահազանգել 112
✅️ Ազդարարել՝ ներքին բարձրախոսներով, զանգի կամ այլ միջոցով
✅️ Կազմակերպված ձևով տարհանել բոլորին
✅️ Տարհանման ժամանակ՝
• պահպանել հանգստություն
• գործել ըստ մշակված պլանների
• չվազել, չստեղծել խուճապ
• չօգտվել վերելակից
• շարժվել արագ, բայց կարգապահ
• ծխի դեպքում շարժվել կռացած կամ սողալով
• շնչել խոնավ կտորի միջոցով՝ ծածկելով քիթը և բերանը
✅️ Կարևոր է ուղեկցել հատկապես՝
• փոքր տարիքի երեխաներին
• հաշմանդամություն ունեցող անձանց
(կարող են օգնել նախապես ուսուցանված բարձր դասարանցիները)
✅️ Ուսուցիչները նախապես որոշված երթուղով դուրս են հանում երեխաներին և համոզվում, որ դասասենյակում մարդ չի մնացել
✅️ Փակում են պատուհանները և դռները՝ հրդեհի տարածումը սահմանափակելու համար
✅️ Չպետք է վերցնել ավելորդ իրեր կամ ժամանակ ծախսել հագնվելու վրա,
✅️ Չի կարելի վերադառնալ դասասենյակ մոռացված իրի հետևից
✅️ Դպրոցներում որպես լրացուցիչ տարհանման ուղի կարող է նախատեսվել նաև սղարան
✅️ Սղարանի կիրառման դեպքում՝
• ներքևում պետք է լինի ընդունող անձ
• իջեցումը պետք է կարգավորվի ուսուցչի կամ պատասխանատուի կողմից
✅️ Շենքը լքելուց հետո բոլոր դասարանները գնում են նախապես որոշված հավաքակետ
📍 Հավաքակետում՝
• դասարանները տեղակայվում են կազմակերպված
• երեխաները չեն ցրվում
• պահպանվում է անվտանգ հեռավորություն շենքից
✅️ Ուսուցիչները կատարում են հաշվառում
✅️ Զեկուցում են ղեկավարին կամ պատասխանատուին ներկաների և բացակայողների մասին
✅️ Եթե կան ներսում մնացած անձինք՝ այդ մասին անհապաղ տեղեկացնում են համապատասխան ծառայություններին
✅️ Նշանակված անձը դիմավորում է փրկարարներին և տրամադրում տեղեկատվություն՝
• ներսում մնացած անձանց մասին
• հրդեհի տեղակայման մասին:

⚡️ Ժամանակն է ներկայացնել մեր նոր գործընկերներին։ -ը, լինելով հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկը Հայաստ...
02/04/2026

⚡️ Ժամանակն է ներկայացնել մեր նոր գործընկերներին։

-ը, լինելով հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում, այսուհետ անվտանգությունը դարձնում է կենսակերպ՝ R5-ի հետ։

🤜🤛 Օհանյան կրթահամալիրի սաները համաձայն համատեղ հուշագրի R5 Կենտրոնի ուսնակ-կամավորներն են:Կարևորելով 2025 թ.-ին նրանց ա...
26/03/2026

🤜🤛 Օհանյան կրթահամալիրի սաները համաձայն համատեղ հուշագրի R5 Կենտրոնի ուսնակ-կամավորներն են:

Կարևորելով 2025 թ.-ին նրանց ակտիվ և արդյունավետ ներգրավվածությունը Կենտրոնի ծրագրերում, հիմնադիր-տնօրեն Անի Տերտերյանը հանձնեց վկայագրեր:

Ապա քննարկվեցին համատեղ պլանավորված հետագա ծրագրերը, որոնց նպատակը կրթահամալիրի շահառուների և հանրության կրթության ապահովումն է` աղետներից դիմակայունության բարձրացման և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:

24/03/2026

Մաս 3-րդ` ՍԹՎ կարևորությունն առաջին օգնության փուլում

Պաշտպանված սրտի քաղաք ծրագրի շրջանակում զրուցում ենք սրտաբան, թիվ 1 հիվանդանոցի ԻԹԲ ղեկավար Արամ Տերտերյանի հետ:

- Եթե ձեռքի տակ չկա ԱԱԴ սարք, որքանո՞վ է արդյունավետ միայն սրտի անուղղակի մերսումն ու արհեստական շնչառությունը կատարելը՝ ժամանակ շահելու տեսանկյունից

22/03/2026

Մաս 2-րդ` ՍԹՎ+ ԱԱԴ

Պաշտպանված սրտի քաղաք ծրագրի շրջանակում զրուցում ենք սրտաբան, թիվ 1 հիվանդանոցի ԻԹԲ ղեկավար Արամ Տերտերյանի հետ:

2. Սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ ի՞նչ առավելություն է տալիս Ավտոմատ Արտաքին Դեֆիբրիլատորի (ԱԱԴ) կիրառումը, և արդյո՞ք այն անվտանգ է ոչ մասնագետի համար

20/03/2026

Պաշտպանված սրտի քաղաք ծրագրի շրջանակում զրուցում ենք սրտաբան, թիվ 1 հիվանդանոցի ԻԹԲ ղեկավար Արամ Տերտերյանի հետ:

-Որքանո՞վ է սրտային անհետաձգելի վիճակներում ճիշտ ցուցաբերված առաջին օգնությունը սիրտ-թոքային վերակենդանացումը բարձրացնում տուժածի ապրելու շանսերը:

Միասին անվտանգությունը դարձնենք կենսակերպ։

13/03/2026

Հարց ու պատասխան մեր սիրելի R5 թիմի հետ 💙

ՆԳ նախարար Արփինե Սարգսյան-ի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։...
11/03/2026

ՆԳ նախարար Արփինե Սարգսյան-ի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Նիստին ներկա է գտնվել նաև R5 Կենտրոն-ը՝ ի դեմս հիմնադիր-տնօրեն Անի Տերտերյան-ի։

Անվտանգությունը սկսվում է հոգատարությունից 🌸🌸 Շնորհավոր Մարտի 8, սիրելի՛ կանայք Դուք ապացուցում եք, որ նրբությունն ու ու...
08/03/2026

Անվտանգությունը սկսվում է հոգատարությունից 🌸

🌸 Շնորհավոր Մարտի 8, սիրելի՛ կանայք
Դուք ապացուցում եք, որ նրբությունն ու ուժը կարող են համատեղվել։
🌸 R5 Կենտրոնը մաղթում է ձեզ անփորձանք և լուսավոր օրեր։ եղեք զգոն և միշտ երջանիկ։
🌸Թող ձեր միակ «արտակարգ» իրավիճակը լինի անակնկալ ծաղկեփունջն ու ուշադրությունը։

Սիրով` R5 թիմ 💙
Ani Terteryan Neda Petrosyan Dukhine Asoyan Avagyan Lilit Karina Papyan Emmi Poghosyan Seda Poghosyan Ruzan Avetisyan Marina Avetisyan

Այսօր Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է։Մեզ համար սա պարզապես օրացուցային ամսաթիվ չէ, այսօրը սթափեցնող հիշեցու...
01/03/2026

Այսօր Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է։

Մեզ համար սա պարզապես օրացուցային ամսաթիվ չէ, այսօրը սթափեցնող հիշեցում է, որ քաղաքացիական անվտանգությունը երբեք ինքնաբերաբար չի ապահովվում։

Վերջին տասնամյակի տվյալները խոսուն են․
📌 Զինված հակամարտությունների ժամանակ տուժածների շուրջ 90%-ը խաղաղ բնակիչներ են։
📍 Թիրախավորվում են դպրոցները, հիվանդանոցները, բնակելի շենքերը։
📍 Վերջին շրջանի դեպքերը Իրանի դպրոցներում ևս մեկ անգամ ապացուցում են՝ վտանգը կարող է ի հայտ գալ ամենաանսպասելի վայրում և ձևով։

Ժամանակակից աշխարհում քաղաքացիական անձը հաճախ հայտնվում է առաջնագծում։

🔹️ Հենց այդ պատճառով է գործում R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնը։

Մենք նպաստում ենք, որպեսզի՝
✅ յուրաքանչյուր քաղաքացի տիրապետի ինքնապաշտպանության և առաջին արձագանքման հմտություններին,
✅ արձագանքման համակարգերը լինեն կառուցված, համակարգված և արագագործ,
✅ երեխաները, աշխատակիցները և համայնքները լինեն պատրաստ և պաշտպանված նույնիսկ ամենաանկանխատեսելի իրավիճակներում։

Քաղաքացիական պաշտպանությունը արձագանք չէ․ դա պատրաստվածություն է`
համակարգ է, պատասխանատվություն է։

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պաշտպանության»։

📣📣📣  Ինչպե՞ս պաշտպանվել   դեպքումՀրահանգ R5 Կենտրոնի հետևորդներին' հաշվի առնելով տարածաշրջանային ռիսկերը☢️ Ճառագայթային ...
28/02/2026

📣📣📣 Ինչպե՞ս պաշտպանվել դեպքում

Հրահանգ R5 Կենտրոնի հետևորդներին' հաշվի առնելով տարածաշրջանային ռիսկերը

☢️ Ճառագայթային վտանգը տեսանելի չէ, չունի հոտ կամ համ, սակայն ճիշտ գործողությունները կարող են 80-90%-ով նվազեցնել դրա բացասական ազդեցությունը։

Եթե հայտարարվել է ճառագայթային վտանգ, ապա.

​1. Գնացեք փակ տարածություն` մտեք շինության ներս
• ​Փակեք բոլոր դռները և պատուհանները: Սա առաջնայինն է՝ թույլ չտալու համար ռադիոակտիվ փոշու ներթափանցումը։
• ​Անջատեք օդափոխության համակարգերը. Օդորակիչները և օդափոխիչները պետք է լինեն անջատված։
• ​Ընտրեք ամենաանվտանգ տեղը.
Լավագույն տեղը նկուղն է, կիսանկուղը կամ շենքի կենտրոնական հատվածը՝ հեռու արտաքին պատերից և պատուհաններից։ Պատերը հուսալի վահան են ճառագայթման դեմ։
​2. Հիգիենա և սնունդ
• ​Եթե դրսից եք եկել. Զգուշությամբ հանեք արտաքին հագուստը (դրեք այն պոլիէթիլենային պարկի մեջ և հեռացրեք բնակելի տարածքից)։ Լողացեք գոլ ջրով և օճառով, բայց մի՛ տրորեք մաշկը, որպեսզի ռադիոակտիվ մասնիկները չանցնեն մաշկի տակ։
• ​Սնունդ և ջուր.
Օգտագործեք միայն հերմետիկ փակված տարաներով ջուր և սնունդ։ Մի՛ օգտվեք ծորակի ջրից, քանի դեռ չկա պաշտոնական թույլտվություն։
​3. Յոդային կանխարգելում.
• ​Յոդի պատրաստուկներ (Կալիումի յոդիդ). Ընդունեք ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե կա պաշտոնական հայտարարություն Առողջապահության նախարարության կողմից։
• ​Ինչո՞ւ. Այն պաշտպանում է վահանաձև գեղձը ռադիոակտիվ յոդի կուտակումից։
​4. Տեղեկատվություն
• ​Միացրեք ռադիոն կամ հեռուստացույցը, հետևեք պաշտոնական Telegram ալիքներին։Հետագա գործողությունները կատարեք միայն համաաձայն պաշտոնական հրահանգների:

🎒Ունեցեք գոյատևման պայուսակ:

#պատերազմ #միջուկայինռիսկ #ճառագայթայինվտանգ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Heart Save City «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակում R5 Կենտրոնի Առաջին օգնության ...
26/02/2026

Ուրախ ենք տեղեկացնել, որ Heart Save City «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակում R5 Կենտրոնի Առաջին օգնության թիմը միացել է ծրագրին։

R5 Կենտրոնում մենք կարևորում ենք կյանքի փրկության գիտելիքների տարածումը և պատրաստված համայնքների ձևավորումը։ Համագործակցության շրջանակում մեր թիմը իրականացրեց սիրտ-թոքային վերակենդանացման (ներառյալ ԱԱԴ-ի կիրառման) դասընթաց Եղիշե Չարենցի տուն-թանգարան աշխատակիցների համար։

Ուրախ ենք այս կարևոր համագործակցության համար և շնորհակալ ենք վստահության ու համատեղ աշխատանքի հնարավորության համար 🤝

Address

Avan-Arinj, 1 Micro, 2/1
Yerevan
0022

Alerts

Be the first to know and let us send you an email when R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն:

Share