Varta Babalyan / Osteoporosis Center/ Օստեոպորոզի կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Varta Babalyan / Osteoporosis Center/ Օստեոպորոզի կենտրոն

Varta Babalyan / Osteoporosis Center/ Օստեոպորոզի կենտրոն Օստեպորոզի կենտրոնը զբաղվում է օստոեպորոզի կանխարգելման, դիագնոստիկայի եւ բուժման հարցերով:

❗❗❗Սիրելի ընկերներ, ցանկանում ենք հիշեցնել Ձեզ, որ Օստեոպորոզի կենտրոնում դենսիտոմետրիան իրականացվում է նաև համընդհանուր...
20/05/2026

❗❗❗Սիրելի ընկերներ, ցանկանում ենք հիշեցնել Ձեզ, որ Օստեոպորոզի կենտրոնում դենսիտոմետրիան իրականացվում է նաև համընդհանուր առողջապահական ապահովագրման շրջանակներում ԱՆՎՃԱՐ՝ առանց համավճարի։
👍Հետազոտության ընթացքում կիրառվում են բոլոր անհրաժեշտ ռեժիմները՝ գնահատելու թե՛ ոսկրային խտությունը, թե՛ ոսկրի որակը՝ ապահովելով առավել ամբողջական և ճշգրիտ ախտորոշում։❤️❤️❤️
Բաղրամյան 30
011999887

📌Մագնեզիումն ապահովում է ոսկրերի խտությունը, դրա պակասից հնարավոր է առաջանա օստեոպորոզ:🔷Մագնեզիումը շատ կարևոր տարր է, ք...
19/05/2026

📌Մագնեզիումն ապահովում է ոսկրերի խտությունը, դրա պակասից հնարավոր է առաջանա օստեոպորոզ:

🔷Մագնեզիումը շատ կարևոր տարր է, քանի որ այն անհրաժեշտ է օրգանիզմում կատարվող բազմաթիվ ռեակցիաներ կարգավորելու համար: Մագնեզիումի 50%-ը պահվում է ոսկորներում: Այս հանքանյութն ամուր է պահում ոսկորները և նպաստում է իմունային համակարգի առողջությանը:
🔺Այն օգնում է, որպեսզի օրգանիզմը կալցիումը հեշտ ներծծի: Մագնեզիումն է նպաստում ատամների և ոսկորների ձևավորմանը և ամրացմանը:
Մագնեզիում պարունակում են ծովամթերքը, սպանախը, լոլիկը, բանանը, ճակնդեղը, լոբին, գետնանուշը, գարին, շոկոլադը, եգիպտացորենի ալյուրը, ցորենի ալյուրը, վարսակի թեփը, կաթը, յոգուրտը, ձուկը🍅🍌🌽🍫:
Մագնեզիումի պակասի դեպքում ի հայտ են գալիս հետևյալ նախանշանները`
👉մեջքի և վզի շրջանում ցավ,
👉հոգնածություն,
👉անհանգստություն,
👉մկանների թուլություն,
👉ախորժակի բացակայություն,
👉սրտխառնոց:
-------- ----------------------
Osteoporosis Center/ Օստեոպորոզի կենտրոն
Բաղրամյան 30, տարածք 24
(011) 999887

❓ Ո՞Ր ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԼԻՆԵԼ ՕՍՏԵՈՊՈՐՈԶԻ ՀԵՏՕստեոպորոզի հետ փոխկապակցված են այնպիսի հիվանդություն...
18/05/2026

❓ Ո՞Ր ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԼԻՆԵԼ ՕՍՏԵՈՊՈՐՈԶԻ ՀԵՏ
Օստեոպորոզի հետ փոխկապակցված են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
🎯ռևմատոիդ արթրիտը,
🎯շաքարային դիաբետը,
🎯կրծքագեղձի քաղցկեղը,
🎯շագանակագեղձի քաղցկեղը,
🎯որոշ մարսողական հիվանդություններ։

📚 Օստեոպորոզի կենտրոնում հանձնվեցին նախորդ թրեյնինգի մասնակիցների վկայականները՝ 40 ՇՄԶ կրեդիտներով։👍Ուրախ ենք, որ մեր կր...
15/05/2026

📚 Օստեոպորոզի կենտրոնում հանձնվեցին նախորդ թրեյնինգի մասնակիցների վկայականները՝ 40 ՇՄԶ կրեդիտներով։
👍Ուրախ ենք, որ մեր կրթական ծրագրերը շարունակում են միավորել մեծ թվով բժիշկների և առաջացնել մասնագիտական մեծ հետաքրքրություն։
Շնորհակալ ենք յուրաքանչյուր մասնակցի վստահության և ակտիվ ներգրավվածության համար։
🔔 Հիշեցնում ենք, որ մայիսի 18-ից մեկնարկում է նոր՝ 14-օրյա մասնագիտացված թրեյնինգը։
⏳ Շտապեք գրանցվել, քանի որ այսօր վերջին օրն է, ու տեղերը սահմանափակ են։
Շտապեք միանալ մեզ։
☎️ Գրանցման համար կարող եք զանգահարել 011 999887 հեռախոսահամարով։

‼️Միֆեր օստեոպորոզի մասին📌Ոսկրերի խտության նվազումը՝ թանկ և երկարատև բուժում է պահանջում☝️Ոսկրերի խտության նվազումը կոչվ...
14/05/2026

‼️Միֆեր օստեոպորոզի մասին
📌Ոսկրերի խտության նվազումը՝ թանկ և երկարատև բուժում է պահանջում
☝️Ոսկրերի խտության նվազումը կոչվում է օստեոպենիա: Դա դեռ հիվանդություն չէ, քանի դեռ այն չի վերածվել օստեոպորոզի: Օստեոպենիան փոքր-ինչ մեծացնում է կոտրվածքների ռիսկը:
👉 Հետևաբար, սննդակարգում հեշտությամբ մարսվող կալցիումի և վիտամին Դ-ի բավարար քանակությունը, ինչպես նաև բժշկի հետ խորհրդակցելուց հետո ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ոսկրերի առողջության պահպանման պայմաններն են:

❗❗❗Սիրելի ընկերներ, ցանկանում ենք հիշեցնել Ձեզ, որ Օստեոպորոզի կենտրոնում դենսիտոմետրիան իրականացվում է նաև համընդհանուր...
13/05/2026

❗❗❗Սիրելի ընկերներ, ցանկանում ենք հիշեցնել Ձեզ, որ Օստեոպորոզի կենտրոնում դենսիտոմետրիան իրականացվում է նաև համընդհանուր առողջապահական ապահովագրման շրջանակներում ԱՆՎՃԱՐ՝ առանց համավճարի։
👍Հետազոտության ընթացքում կիրառվում են բոլոր անհրաժեշտ ռեժիմները՝ գնահատելու թե՛ ոսկրային խտությունը, թե՛ ոսկրի որակը՝ ապահովելով առավել ամբողջական և ճշգրիտ ախտորոշում։❤️❤️❤️
Բաղրամյան 30
Հեռախոս՝ 011999887

💊Կալցիումի պրեպարատների կիրառումը✔️Կալցիումի պրեպարատները լայնորեն կիրառվում են բժշկության մեջ շուրջ տասնյակ տարիների ըն...
12/05/2026

💊Կալցիումի պրեպարատների կիրառումը
✔️Կալցիումի պրեպարատները լայնորեն կիրառվում են բժշկության մեջ շուրջ տասնյակ տարիների ընթացքում,
✔️նշանակման հիմնական ցուցումը հիպոկալցեմիայի պրոֆիլակտիկան և բուժումն են,
✔️կիրառվում են օստեոպորոզի կոմպլեքսային բուժման ժամանակ,
✔️այս նպատակներով կիրառվում են մոնո(միայն կալցիում) և երկկոմպոնենտ (կալցիում + Վիտամին Դ) դեղորայք՝ կալցիումի բարձր պարունակությամբ,
✔️նշանակման հակացուցում կարող են հանդիսանալ ծանր երիկամային անբավարարությունը, միզաքարային հիվանդությունը, նեֆրոկալցինոզը,
✔️պրեպարատի ընդունման կողմնակի էֆֆեկտ կարող են հանդիսանալ՝ այրոց, որովայնում դիսկոմֆորտի և ցավի զգացողություն, փորկապություն:

‼️ՎԻՏԱՄԻՆ Դ -ի ԴԵՐԸ☝️Վիտամին Դ-ն կարևոր է աղիներում կալցիումի կլանման և ոսկրերի հանքայնացման համար։☝️ Օրգանիզմում Դ վիտա...
11/05/2026

‼️ՎԻՏԱՄԻՆ Դ -ի ԴԵՐԸ
☝️Վիտամին Դ-ն կարևոր է աղիներում կալցիումի կլանման և ոսկրերի հանքայնացման համար։
☝️ Օրգանիզմում Դ վիտամինի հիմնական աղբյուրը մաշկի մեջ դրա սինթեզն է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։
☝️Այս վիտամինը սննդից անհրաժեշտ քանակությամբ ստանալը դժվար է այն զգալի քանակությամբ պարունակող սննդամթերքների սահմանափակ քանակի պատճառով։
👉Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արևի սահմանափակ ազդեցությամբ ապրելակերպի առանձնահատկությունները և ճառագայթումից ակտիվ պաշտպանության (արևապաշտպան միջոցների) օգտագործումը բնակչության մեջ վիտամին Դ-ի անբավարարության համաշխարհային տարածվածության կարևոր պատճառներից մեկն է։
👍Վիտամին Դ-ի պակասի բուժումը խորհուրդ է տրվում խոլեկալցիֆերոլով, երբ հաստատվում է դրա պակասը և նշանակվում է, որպես թերապևտիկ չափաբաժիններով կուրս՝ այնուհետև տեղափոխելով պրոֆիլակտիկ թերապիա։
👍Վիտամին Դ-ի երկարաժամկետ ցածր մակարդակը կարող է հանգեցնել կալցիումի աղիքային ոչ օպտիմալ կլանմանը, ինչը հանգեցնում է երկրորդային հիպերպարաթիրեոզի՝ ոսկրային կալցիումի արյուն մոբիլիզացիայի ավելացմամբ, ՈՀԽ նվազմամբ և օստեոպորոզով, երբեմն ուղեկցվում է օստեոմալացիայի հետ
☝️Վիտամին Դ-ն աջակցում է մկանային հյուսվածքի ձևավորմանը և նյութափոխանակության գործընթացներին, հատկապես մկանային մանրաթելերի մակարդակում, ինչը նախատրամադրում է այս վիտամինի պակաս ունեցող մարդկանց հաճախակի ընկնել։
👉Շիճուկի 25(OH)D կոնցենտրացիան լավագույնն է Վիտամին Դ-ի կարգավիճակի մոնիտորինգի համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն շրջանառության մեջ գտնվող վիտամին Դ-ի հիմնական ձևն է, ունի երկար կիսամյակ՝ մոտ 2-3 շաբաթ, արտացոլում է ինչպես սննդից վիտամին Դ-ի ընդունումը, այնպես էլ խոլեկալցիֆերոլի ընդունումը և էրգոկալցիֆերոլ և սինթեզվում է մաշկի մեջ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ:

Ողջունում ենք մեր նոր հետևորդներին։ Բարի գալուստ❤️❤️❤️Marine Hovsepyan, Сусанна Хачикян, Meline Matevosyan❤️❤️❤️
10/05/2026

Ողջունում ենք մեր նոր հետևորդներին։ Բարի գալուստ❤️❤️❤️

Marine Hovsepyan, Сусанна Хачикян, Meline Matevosyan❤️❤️❤️

Ապրիլի 9-ին Գյումրի  քաղաքում կայացավ «Օստեոպորոզի ախտորոշման և կլինիկական դրսևորումների արդիական հարցերը» թեմայով հերթա...
08/05/2026

Ապրիլի 9-ին Գյումրի քաղաքում կայացավ «Օստեոպորոզի ախտորոշման և կլինիկական դրսևորումների արդիական հարցերը» թեմայով հերթական դասընթացը։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին օստեոպորոզի ախտորոշման, կլինիկական դրսևորումների և բուժման արդիական հարցերը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին՝ ցուցաբերած մեծ հետաքրքրության, ակտիվ մասնակցության և մասնագիտական ներգրավվածության համար։ 🤍

‼️Հարգելի բժիշկներ, Հաշվի առնելով ամառային շրջանի համեմատաբար ավելի հանգիստ գրաֆիկը՝ սիրով կրկնում ենք մեր հաջողված թրեյ...
07/05/2026

‼️Հարգելի բժիշկներ,
Հաշվի առնելով ամառային շրջանի համեմատաբար ավելի հանգիստ գրաֆիկը՝ սիրով կրկնում ենք մեր հաջողված թրեյնինգը՝ որը հնարավորություն կտա խորացնել Ձեր մասնագիտական գիտելիքները։
☝️Դասընթացի ընթացքում կներկայացվեն օստեոպորոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները՝ համապատասխան միջազգային ուղեցույցներին։
📌 Դասընթացը կտա՝
✅Գնահատել դենսիտոմետրիայի միջոցով ընտրված հատվածների ճշգրտությունը և մշակումը` պրակտիկ հանդիպումների միջոցով
✅ Դենսիտոմետրիկ հետազոտությունների ընթացքում թույլ տրվող սխալների հայտնաբերում
✅ Բուժման նշանակում՝ ըստ միջազգային կլինիկական ուղեցույցների։
Թրեյնինգի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան, առցանց հարթակում, քննարկել իրենց հուզող հարցերը պրոֆ Բիլեզիկյանի հետ ։
📃 Դասընթացի ավարտին կտրվեն վկայականներ ՇՄԶ կրեդիտներով՝
նեղ մասնագետներին՝ 40 կրեդիտ
ռադիոլոգներին՝ 21 կրեդիտ։
Թիրախային լսարան՝
🖊️ հոդաբաններ
🖊️ներզատաբաններ
🖊️ նյարդաբաններ
🖊️ թերապևտներ
🖊️ վնասվածքաբաններ ևօրթոպեդիկ վիրաբույժներ
🖊️ ընտանեկան բժիշկներ
🖊️ ռադիոլոգներ
Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 14-ը։
☎️ Մանրամասների և գրանցման համար՝ խնդրում ենք զանգահարել 011 999887 հեռախոսահամարով

Address

Բաղրամյան 30, տարածք 24
Yerevan
0019

Telephone

+37411999887

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Varta Babalyan / Osteoporosis Center/ Օստեոպորոզի կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category