Consilium NGO / Կոնսիլիում ԱՀԿ

Consilium NGO / Կոնսիլիում ԱՀԿ "Consilium" Health NGO symbolizes the joint decision of healthcare professionals to promote the health of the country.

«Կոնսիլիում» ԱՀԿ-ն՝ համագործակցելով ԵԲՀԱ (Armenian Association of Young Doctors) թիմի և MEDU.am բժշկական կրթական հարթակի...
11/03/2024

«Կոնսիլիում» ԱՀԿ-ն՝ համագործակցելով ԵԲՀԱ (Armenian Association of Young Doctors) թիմի և MEDU.am բժշկական կրթական հարթակի հետ, սույն թվականի մարտի 7-ին կազմակերպեց «Հաղորդակցման հմտությունները բուժքույրերի համար» գիտագործնական դասընթացը Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոնի բուժքույրերի համար, որի ընթացքում քննարկվեցին՝
✅ Բուժքույրերի դերը ժամանակակից առողջապահական համակարգում
✅ Բուժքույրերի դերը բուժօգնության որակի ապահովման գործում
✅ Պացիենտների հոգեբանական դասակարգումը
✅ Պացիենտների հետ հաղորդակցման հմտությունները
✅ Կոնֆլիկտային պացենտների հետ հաղորդակցումը
✅ Հաղորդակցում բժշկական թիմի ներսում
✅ Կոնֆլիկտների կառավարում

Դասընթացն անցավ ինտերակտիվ տարբերակով՝ բացի վերը նշված թեմաներից իրականացվեցին պացիենտ/բուժքույր դերային բաշխում և խնդրահարույց իրավիճակների լուծման գործնական պարապմունք:

Դասընթացների շարքը լինելու է շարունակական:

Հ.Գ. Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր կոլեկտիվի համար իրականացվի նման դասընթաց, ապա գրեք մեր էջին 👍🏻

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37493063003

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Consilium NGO / Կոնսիլիում ԱՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Consilium NGO / Կոնսիլիում ԱՀԿ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Միասին մենք կարող ենք...

Հայաստանի Հանրապետության անկախության 28 տարիների ընթացքում ձևավորված առողջապահական համակարգը դեռևս երիտասարդ է և շատ հեռու է կատարյալ լինելուց: Ճանապարհը դեպի զարգացում խիստ բարդ է և այն անցնելը հնարավոր է միայն առողջապահության ոլորտի առաջամարտիկների՝ բուժաշխատղների լայն կոնսոլիդացիայի պարագայում:

Կազմակերպության հիմնական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի դինամիկ զարգացումը , բժշկի մասնագիտական գործունեության պաշտպանվածությունը, բժշկի կարգավիճակի և վարկանիշի բարձրացումը, բժշկի, պացիենտի իրավական պաշտպանվածությունը, երկրում առողջապահակն ստանդարտների բարելավվումը և ներդնումը, ինչպես նաև այդ ամենի բացակայության և թերացման արդյունքում առաջացող և մեծ ծավալների հասնող ոլորտային կոռուպցիայի դեմ պայքարը: