04/04/2023
🇬🇧text below
«Կառուցել մի աշխարհ, որտեղ բոլոր երիտասարդներն ապահով, ուժեղ և գնահատված կլինեն, իսկ մենք՝ միասնական երեխաների իրավունքների պաշտպանության հարցում»․ այս գաղափարի շուրջ արդեն 13 տարի շարունակ գործունեություն է ծավալում Երազ Հիմնադրամ/Yeraz Foundation-ը ՝ «Սոմնիում» ընկերությունների խմբի կազմում։
Հիմնադրամի նախաձեռնությամբ 2012թ-ին ՀՀ Առողջապահության Նախարարությունը ստեղծեց աշխատանքային խումբ՝ Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաներին բժշկական օգնություն և սպասարկման ծրագիր ստեղծելու նպատակով: Այն հաստատվեց ՀՀ Առողջապահության Նախարարության նախարարի 1628-Ա որոշմամբ, համաձայն որի ՀՀ շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները ստանում են որակյալ ինսուլին, ինսուլինային անալոգներ, գլյուկոմետրի մեկական տուփ թեստ-երիզ:
Իր ծրագրերի և նախաձեռնությունների շնորհիվ ոլորտում էական ու նշանակալի առաջընթաց ունենալուց հետո հիմնադրամն այսօր արդեն փոխել է գործունեության ուղղությունը և որդեգրել սոցիալական ծրագրերով դրական փոփոխությունների հասնելու և համայնքների զարգացմանը նպաստող նախագծեր իրականացնելու քաղաքականությունը։
«Երազ» հիմնադրամի գործունեությունն այսուհետ ուղղված է համայնքներում առկա խնդիրների բացահայտմանն ու հասցեական այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն համայնքային համաչափ զարգացմանը, մարդկանց և հատկապես երեխաների կյանքի որակի բարելավմանը, բարեկեցությանն ու սոցիալական խնդիրների լուծմանը։
🇬🇧
Build a world where the youth is safe, strong and valued across the globe and we are united in our dedication to children's rights․
At the initiative of the Foundation back in 2012 the Ministry of Healthcare of the Republic of Armenia created a task force which was to develop medical assistance and service program for children with diabetes in Armenia. The program was approved by the decision 1628-А of the RA Ministry of Healthcare. It provided a possibility to all children with diabetes in Armenia to receive high-quality insulin, insulin analogs and a box of glucometer test strips.
With an impressive baggage of successfully implemented projects and initiatives, today the Foundation has taken a new path by focusing on social programs. The Foundation has adopted the policy of bringing positive changes through social programs and implementing projects contributing to the development of communities.
Today the activities of Yeraz Foundation are aimed at identifying existing problems and implementing targeted programs that will trigger balanced development of the community, improve the quality of life of people, especially children, as well as will be aimed at ensuring people’s welfare and addressing social issues.
Կառուցել մի աշխարհ, որտեղ աշխարհի բոլոր երիտասարդներն ապահով, ուժեղ և գնահատված կլինեն, իսկ մենք՝ միասնական երեխաների իրավունքների պաշտպանության հարցում: