Dr. Tatevik Arshakyan / Obstetrician-gynecologist

Dr. Tatevik Arshakyan / Obstetrician-gynecologist Pregnancy� Baby's delivery� Everything about woman's health���

Պապիլոմավիրուսի (ՄՊՎ) ԱՆՎՃԱՐ սքրինինգՊապիլոմավիրուսի սքրինինգը հետազոտություն է,որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբե...
19/12/2025

Պապիլոմավիրուսի (ՄՊՎ) ԱՆՎՃԱՐ սքրինինգ

Պապիլոմավիրուսի սքրինինգը հետազոտություն է,
որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման վտանգը,
նույնիսկ այն դեպքում, երբ գանգատներ կամ ախտանշաններ չկան։

📌 Վաղ հայտնաբերումը կյանք է փրկում

#Պապիլոմավիրուս #ԱնվճարՍքրինինգ #ԿանանցԱռողջություն #ԱրգանդիՊարանոց #Կանխարգելում #Սքրինինգ #ԱռողջԿին

Ծննդատունը պարզապես բժշկական հաստատություն չէ, այլ վստահության, հոգատարության և նոր կյանքի սպասման վայր 👼👼👼✨ Եթե ձեզ համ...
18/12/2025

Ծննդատունը պարզապես բժշկական հաստատություն չէ, այլ վստահության, հոգատարության և նոր կյանքի սպասման վայր 👼👼👼

✨ Եթե ձեզ համար կարևոր է միջավայրը, որտեղ ուշադրությունը սկսվում է դեռ սպասումից, մենք միշտ բաց ենք ձեզ համար🤰🫃🫄🤱👨‍🍼👩‍🍼🧑‍🍼

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն Ծննդատուն 💙💙💙

27/02/2025

Condoms prevent most sexually transmitted infections, including HIV. Pre-Exposure Prophylaxis (PrEP) prevents HIV but not other sexually transmitted infections.

Choose both for maximum protection!

20/01/2025

Հղիների ֆետալ էխոսրտագրություն՝ ախտորոշելու պտղի սրտի բնածին արատները։

Պարտադիր հետազոտությունների շարքից` համապատասխան ռիսկի խմբի հղիներին ցուցված

#հղի #սքրինինգ #սրտիարատ #պտղի #ֆետալ #Էխոսրտագրություն #բնածինարատ

15/01/2025
20/12/2024

  Այս շաբաթ Պերուի մայրաքաղաք Լիմայի Սանտա Իզաբել կլինիկայում ծնվել է աշխարհում առաջին երեխան, որը բեղմնավորվել է մարմնից դ

 #Հղիության   սքրինինգային հետազոտություններ #Պրենատալ ախտորոշումն իրենից ներկայացնում է հետազոտությունների մի համալիր, ...
16/09/2024

#Հղիության սքրինինգային հետազոտություններ

#Պրենատալ ախտորոշումն իրենից ներկայացնում է հետազոտությունների մի համալիր, որը թույլ է տալիս գնահատել դեռևս չծնված պտղի առողջությունը և ախտաբանական վիճակները (զարգացման արատներ, քրոմոսոմային և գենային անոմալիաներ):

Ներկայումս ամբողջ աշխարհում ըստ ընդունված ուղեցույցի` հղիության ընթացքում կատարվում է 3 սքրինինգային հետազոտություն.
✅առաջին եռամսյակի սքրինինգ՝ հղիության 10- 13 շաբաթական 6 օրականը, որը ներառում է`
🔗արյան մեջ հղիության հետ կապված պրոտեին A-ի (PAPP-A) և խորիոնալ գոնադոտրոպինի β ենթամիավորի որոշում (β-HCG free)
🔗ՈւՁՀ-ի միջոցով պտղի օձիքային գործակցի չափում և քթոսկրի հայտնաբերում։

✅երկրորդ եռամսյակի սքրինինգ՝ հղիության 18- 22 շաբաթականը. ներառում է՝
🔗արյան մեջ ալֆա–ֆետոպրոտեինի (AFP), մարդու խորիոնային գոնադոտրոպինի (հCG) , ազատ էստրիոլի (E3 Free) և Ինհիբին-A-ի որոշում։
🔗ՈւՁՀ, որը հնարավորություն է տալիս ստուգել պտղի բոլոր օրգան-համակարգերը, արդեն ավարտված օրգանոգենեզի հիման վրա

✅Երրորդ եռամսյակի սքրինինգ, որն արդեն ինքնին ծննդաբերության նախապատրաստումն է ենթադրում և կատարվում է 32-34 շաբաթում։ Որոշվում է պտղի քաշը, դիրքը, դրությունը, առաջադրությունը, պտղաջրերի քանակը, ընկերքի տեղակայումը, պտղի առաջադրի մասի և կնոջ կոնքի համատեղելիությունը, պորտալարի վիճակը։

Սքինինգային հետազոտությունները չեն կարող տալ այն հարցի պատասխանը, թե արդյոք Ձեր դեռ չծնված երեխան ունի որևէ կոնկրետ հիվանդություն թե ոչ: Դրանք պարզապես տեղեկատվություն են տալիս ռիսկերի մասին, որոնցից ելնելով Դուք կարող եք պատկերացում կազմել՝ արդյոք երեխայի մոտ որոշ հիվանդությունների հավանականությունը բարձր է, թե ցածր: Եվ դրանից հետո է միայն, որ բարձր ռիսկի խմբի հղիներին առաջարկվում են ախտորոշիչ հետազոտություններ, ինչպիսիք են`
🧪 #խորիոնի բիոպսիան
🧪 #ամնիոցենտեզը :

Առողջ եղեք👼👼👼

Մանկաբարձ-գինեկոլոգ
Տաթևիկ Արշակյան
☎+374 91 555 305 կամ 💌

#սքրինինգ #հղիության20րդշաբաթ #հղիությանսքրինինգ #ուձհ gynecology

 #Կեսարյան հատումը բնական ճանապարհով ծննդաբերության այլընտրանք չէ, այլ վիրահատություն: #Կեսարյան հատումը մանկաբարձական վ...
14/09/2024

#Կեսարյան հատումը բնական ճանապարհով ծննդաբերության այլընտրանք չէ, այլ վիրահատություն:

#Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա կատարված կտրվածքի միջով։

Կեսարյան հատման #ցուցումները կարող են լինել.
✅բացարձակ` հղիության և ծննդաբերության այն բարդությունները, որոնց ժամանակ ծննդաբերությունը բնական ուղիներով անհնարին է, սպառնում է կնոջ կամ պտղի կյանքին:

✅հարաբերական` մանկաբարձական իրավիճակները, որոնց դեպքում հարցականի տակ է դրվում առողջ և կենսունակ պտղի ծնունդը բնական ուղիներով:

Կեսարյան հատումը պետք է կատարվի բժշկական ցուցումներով, քանի որ այս դեպքում մեծ է հետվիրահատական մոտակա և հեռավոր #բարդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են`
1. արգանդային արյունահոսություն
2. թարախասեպտիկ բարդություններ
3. թրոմբոէմբոլիկ բարդություններ
4. անզգայացման բարդություններ
5. մանկածնման ֆունկցիայի խանգարում
6. արգանդի պատռվածքի ռիսկի մեծացում
7. կրկնակի կեսարյան հատման հաճախականության բարձրացում և այլն:

Առողջ եղեք👼👼👼

Մանկաբարձ-գինեկոլոգ
Տաթևիկ Արշակյան
☎+374 91 555 305 կամ 💌

#կեսարյան #ծննդալուծում #վիրահատություն #ցուցումներ

13/09/2024
14/08/2024

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Tatevik Arshakyan / Obstetrician-gynecologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share