Libra Psychological Support

Libra Psychological Support «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
Libra Psychological Support Center Founded by Anna Velitsyan, anna.velitsyan@gmail.com

20/02/2026

Հարցեր մանկական հոգեբան Նանոր Մինասյանին, մաս 2

----
Խորհրդատվություն ամրագրելու համար`
📱 (094) 224 223
🌐 librapsy.am

#մանկականհոգեբան

11/02/2026

📌 Պատասխանում ենք վերջերս հաճախ տրվող հարցերից մի քանիսին:

1. Գրանցում` librapsy.am կայքով կամ հեռախոսազանգի միջոցով` 094 224 223

2. «Լիբրա» կենտրոնում գաղտնիության սկզբունքը մշտապես ՊԱՀՊԱՆՎՈւՄ Է

3. «Լիբրա» կենտրոնում իրականացվում են թե´ ԱՌԿԱ, թե´ ԱՌՑԱՆՑ ձևաչափով հանդիպումներ

-------
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12

Ես հոգեթերապևտ եմև ես ՉԵՄ 👇🏻🙅‍♀️ Չեմ տալիս խորհուրդներ ու պատրաստի լուծումներ, քանի որ ամեն այցելու ինքն է գտնում իր պատ...
06/02/2026

Ես հոգեթերապևտ եմ
և ես ՉԵՄ 👇🏻

🙅‍♀️ Չեմ տալիս խորհուրդներ ու պատրաստի լուծումներ, քանի որ ամեն այցելու ինքն է գտնում իր պատասխաններն ու տարբերակները:

🙅‍♀️ Չեմ գնահատում, դատում, «ճիշտ» կամ «սխալ» չեմ որոշում. որքան մարդ, այնքան կարծիք ու մոտեցում:

🙅‍♀️ Չեմ խոստանում արագ արդյունք, քանի որ կախարդական փայտիկ չունեմ: 🙃

🙅‍♀️ Չեմ տրամադրում խորհրդատվություն իմ աշխատասենյակից դուրս՝ ընկերական, բարեկամական հավաքույթների ժամանակ, քանի որ այդ վայրերում ես հոգեթերապևտի դերում չեմ:

🙅‍♀️ Չեմ ընկերականում կամ այլ անձնական/գործնական հարաբերություններ չեմ ստեղծում այցելուներիս հետ, քանի որ թերապևտիկ հարաբերությունների սահմաններն առանցքային են հոգեթերապիայի արդյունավետության համար:

🙅‍♀️ Չեմ փորձում դադարեցնել այցելուիս հուզմունքը, քանի որ գիտեմ, թե որքան ամոքիչ կարող են լինել արցունքները:

🙅‍♀️ Չեմ համոզում այցելուին սկսել կամ շարունակել աշխատանքը, քանի որ հոգեթերապիան արդյունավետ է միայն, երբ այցելուն մոտիվացված է ու պատրաստ ներքին աշխատանք կատարելու:

🙅‍♀️ Չեմ ձևացնում, թե ես չեմ ունենում սթրեսներ, հոգեբանական խնդիրներ կամ դժվարություններ երեխաներիս հետ. ես սովորական մարդ եմ՝ սովորական խնդիրներով...

-----
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am

Ամուսինների, զուգընկերների բաժանման առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկը դավաճանությունն է։ ⚡️ Հոգեթերապիայի տեսանկյու...
26/01/2026

Ամուսինների, զուգընկերների բաժանման առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկը դավաճանությունն է։

⚡️ Հոգեթերապիայի տեսանկյունից մենք դիտարկում ենք դավաճանությունը որպես ախտանիշ, որը ցույց է տալիս, որ հարաբերություններում զուգընկերներից մեկի կամ երկուսի մոտ միաժամանակ առկա են չբավարարված ֆիզիոլոգիական և հոգեբանական պահանջմունքներ։

Կարող ենք առանձնացնել մի քանի կարևոր գործոններ.

▫️ Հուզական մեկուսացում. երբ անհետանում է զուգընկերոջ հետ մտերմության զգացումը, անձը կարող է փնտրել իրեն պակասող հույզերը հարաբերություններից դուրս։

▫️ Ինքնագնահատական և արժևորման պակաս. երբեմն դավաճանությունը ինչ–որ մեկի համար կրկին հետաքրքիր, ցանկալի, կարևոր զգալու միջոց է։

▫️ Վախ հարաբերություններում փոփոխություններից, դրանց զարգացումից. երբ հարաբերությունները տեղափոխվում են նոր մակարդակ, /օրինակ՝ զույգը սկսում է միասին ապրել, երեխաներ են ծնվում/ հուզական ոչ հասունությունը կարող է բերել նոր, թեթև, առանց պարտականությունների հարաբերությունների որոնման։

👉🏻 Այն, թե դավաճանության փաստը ինչպես կազդի զույգի հետագա հարաբերութունների վրա, կախված է նրանց մոտիվացիայից, արժեհամակարգից, ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու ունակություններից։

Գլխավոր խնդիրն այս պարագայում հասկանալն է, թե երբ և ինչ պատճառներով են զուգընկերները կորցրել մտերմությունը, կապվածությունը, ինչ պահանջմունքներ չեն բավարարվել և ինչ հմտություններ բնականոն կերպով չեն զարգացել հարաբերություններում։

Նյութը պատրաստեց .mesropyan_psychologist -ը

«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am

#զույգայինթերապիա #հոգեբան #լիբրա

08/01/2026

🌐 librapsy.am

Եթե արդեն որոշել եք դիմել հոգեբանի աջակցությանը, ապա անպայման այցելեք librapsy.am կայքը:

Հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ` գրելով նամակ` 📩 կամ`
📱 (094) 224 223
Viber | WhatsApp

Կայքի ակտիվ հղումը` էջի bio հատվածում

28/12/2025

Ամանորյա հրաշք ✨❄️

— Մաաա՛մ, ձյուն ա գալիս… Ես գնացի դուրս։

Ու հենց այդպես էր սկսվում մանկության Նոր տարին։ Խաղում էիր այնքան, մինչև մամայի հայտնի խոսքերը լսես՝ «մինչև վերջին մայկադ թրջվել ես»։

Կարմիր քիթ, այրվող թուշիկներ, շնչակտուր ծիծաղ… մրսած, բայց անսահման երջանիկ 🧣☃️

Ժամանակի հետ թվում է՝ մեծանալով կորցնում ենք այդ հրաշքը զգալու կարողությունը։

Բայց իրականում՝ ոչ։

Պարզապես պետք է մի վայրկյան կանգ առնել ու թույլ տալ, որ մեր ներսի մանուկը արթնանա։

Ու հենց այդ պահին է սկսվում կախարդանքը.
ձնագնդիների անվերջ պատերազմ, սառը ձյան ճռճռոցը ձեռքերի մեջ, լեզվով փաթիլ բռնելու փորձերը, և ամեն գնով թարթիչների վրա նստած փաթիլը պահելը ❄️🤍

Նոր տարվա հրաշքը միշտ այստեղ է։ ❤️
Պարզապես երբեմն պետք է հիշել՝ ինչպես նայել ձյանը մանկական աչքերով...

16/12/2025

Երեխաների կողմից բառեր արտասանելը դեռևս խոսելու կարողություն չէ:

Լոգոպեդ` Լիլիթ Գրիգորյան

-----
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am

Երբեմն ծնողների կողմից փոքր քայլերը դառնում են որոշիչ երեխայի ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ 💚----«Լիբրա» հոգեբանական աջակցության կ...
11/12/2025

Երբեմն ծնողների կողմից փոքր քայլերը դառնում են որոշիչ երեխայի ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ 💚

----
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am

🤎 Ռոմանտիկ հարաբերություններում՝ հատկապես դրանց սկզբում, մենք կարիք ունենք մշտապես գտնվել սիրելիի կողքին, կիսվել նրա հետ...
05/12/2025

🤎 Ռոմանտիկ հարաբերություններում՝ հատկապես դրանց սկզբում, մենք կարիք ունենք մշտապես գտնվել սիրելիի կողքին, կիսվել նրա հետ մեր հույզերով, մտքերով, նպատակներով և երազանքներով։

Փոխադարձ ազդեցությունը միմյանց ինքնության վրա անխուսափելի է, սակայն եթե հարաբերություններն առողջ են, մենք կարողանում ենք զուգահեռ պահպանել մեր անձի ամբողջականությունը, մեր ինքնությունը, չձուլվել սիրելիի անձին։

Սակայն երբեմն, երբ դադարում ենք ուշադրություն դարձնել մեր ցանկություններին, հետաքրքրություններին, փոխում ենք տարբեր հարցերի շուրջ մեր տեսակետը, որպեսզի չհիասթափեցնենք սիրելիին, արժանանանք նրա ընդունմանը, ձևավորում ենք կախյալ հարաբերություններ։

Երբ սիրելիի պահանջմունքները ամբողջությամբ փոխարինում են անձնական նպատակներին, ցանկություններին և արժեքներին, առաջանում է սեփական ինքնությունը, «ես»–ը կորցնելու ռիսկ։ Երբեմն շատ հեշտ է շփոթել մտերմությունը և կապվածությունը նման կախյալության հետ, և կարող է օգնել, եթե ինքներդ ձեզ մի քանի հարց տաք.
🔹 Արդյո՞ք ես ունեմ ժամանակ միայն ինքս ինձ համար,
🔹 Կարո՞ղ եմ սիրելիիս հետ անկեղծորեն խոսել ցանկություններիս և սահմաններիս մասին,
🔹 Արդյո՞ք կարող եմ զբաղվել իմ հետաքրքրություններով, եթե ցանկանամ, հանդիպել ընկերներիս, իրականացնել նպատակներս և երազանքներս։

Մշտապես հիշե՛ք, որ առողջ հարաբերությունները չեն ջնջում մեր անձը, այլ զարգացնում են այն և որ հոգեբանական բարեկեցությունը հնարավոր է միայն ինքնության պահպանման պարագայում։

--------
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📲 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 https://librapsy.am/

02/12/2025

Խաղը երեխայի զարգացման բնական միջավայրն է...

-----
Լոգոպեդի խորհրդատվության համար`
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am (հղումը` գլխավոր էջում)

#լոգոպեդ #լիբրա

24/11/2025

Յուրաքանչյուր պատուհանի հետևում մի կյանք է, մի պատմություն...

Ոմանք ժպտում են, ծիծաղում, ոմանք էլ` տխրում կամ էլ` փորձում անցկացնել հերթական գիշերը:
..և գուցե ինչ-որ տեղ` մոտ կամ հեռու, կա մեկը, ով քեզ իսկապես հասկանում է:

-----
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12

18/11/2025

Ծնող լինելը այո, դժվար է:
..եթե փորձել եք ամեն ինչ, սակայն դեռևս զգում եք, որ ունեք աջակցության կարիք, դիմե´ք ծնողավարական խորհրդատվության:

📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am

Address

Komitas 12
Yerevan
0033

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Telephone

+37494224223

Alerts

Be the first to know and let us send you an email when Libra Psychological Support posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram