Muracan Emergency department

Muracan Emergency department Այս էջում կփորձենք լուսաբանել հետաքրքիր ու դժվար , բայ?

10/03/2026

Ներկայացնում ենք մեր բանախոսին՝
Լիլիթ Ալեքսանյան
👩‍⚕️Մանկական գաստրոէնտերելոգ
Թեմա՝ «Դիսֆագիայի թաքնված պատճառները»
📅 Մարտի 21
📍 Հայաստանի Ամերիկյան համալսարան (AUA)

Սիրով կսպասենք բոլորիդ ❤️

🔗 Գրանցումը՝ bio դաշտում առկա հղումով
📞 Հարցերի դեպքում՝ 099 415 001

10/03/2026
10/03/2026
10/03/2026

🦠 Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (RSV)

Respiratory syncytial virus infection-ը (ՌՍՎ) շնչառական ուղիների տարածված վիրուսային վարակ է, որը հատկապես վտանգավոր է նորածինների, մինչև 2 տարեկան երեխաների, ինչպես նաև վաղաժամ ծնվածների և քրոնիկ հիվանդություններ ունեցող փոքրիկների համար։

🎤Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի բժիշկ, ամբիոնի ասիստենտ Սուրեն Բրուտյանն է թեմային անդրադառնում:

Ի՞նչ է առաջացնում ՌՍՎ-ը

Վիրուսը ախտահարում է վերին և ստորին շնչուղիները և կարող է առաջացնել՝

🧬քթի փակվածություն և արտադրություն
🧬հազ
🧬ջերմություն
🧬շնչառության արագացում կամ դժվարացում
🧬բրոնխիոլիտ և թոքաբորբ (հատկապես կրծքահասակների մոտ):

Շատ դեպքերում հիվանդությունը ընթանում է թեթև, սակայն փոքր երեխաների մոտ կարող է պահանջել հոսպիտալացում՝ թթվածնային աջակցություն կամ մշտադիտարկում ապահովելու համար։

💊 Բուժում

ՌՍՎ-ի համար հատուկ հակավիրուսային բուժում սովորաբար չի կիրառվում։ Բուժումը հիմնականում աջակցող է․

Քթի մաքրման միջոցառումներ (ֆիզիոլոգիական լուծույթ)

Բավարար հեղուկների ընդունում

Ջերմիջեցնողներ՝ անհրաժեշտության դեպքում

Թթվածնային թերապիա՝ շնչառական դժվարության դեպքում

Հոսպիտալացում՝ ծանր ընթացքի դեպքում

❗ Հակաբիոտիկները չեն կիրառվում, եթե չկա բակտերիալ բարդացում։
❗ Բրոնխոլիտիկներն ու գլյուկոկորտիկոստերոիդները սովորաբար ռուտին չեն նշանակվում, քանի որ դրանց արդյունավետությունը սահմանափակ է։

💉 Պատվաստում և կանխարգելում

Բժշկի փոխանցմամբ` վերջին տարիներին մշակվել են ՌՍՎ-ի դեմ կանխարգելիչ միջոցներ․
Մոր պատվաստում հղիության ընթացքում՝ նորածնին պաշտպանող հակամարմիններ փոխանցելու համար
Մոնոկլոնալ հակամարմիններ (օրինակ՝ Nirsevimab), որոնք կիրառվում են բարձր ռիսկի խմբի նորածինների և կրծքահասակների մոտ սեզոնային կանխարգելման նպատակով

Այս միջոցները նվազեցնում են ծանր ընթացքի և հոսպիտալացման ռիսկը։

🚨 Ե՞րբ դիմել բժշկի

Եթե նկատվում է՝

🧬շնչառության դժվարացում կամ արագացում

🧬շրթունքների կապտություն

🧬կերակրման դժվարություն

🧬արտահայտված թուլություն կամ քնկոտություն

🧬անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

10/03/2026
25/02/2026
18/02/2026

❗️Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ հստակեցնում ենք.

Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:

Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:

Վաղվա ընթացքում կազմակերպությունների ֆինանսավորումը կբացվի նաև ապահովագրության մասով:

Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար:

18/02/2026

🌸Սիրելի Թագուհի Ստեփանյան, Ձեր ծննդյան այս գեղեցիկ առիթով ջերմորեն և սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով ամենայն բարիք, առողջություն և անսպառ եռանդ։

Տարիների ընթացքում Դուք Ձեր աշխատասիրությամբ, սկզբունքայնությամբ և պատասխանատու մոտեցմամբ կարևոր ներդրում եք ունեցել առողջապահության կազմակերպման և զարգացման գործում։
🏥Բուժհաստատություններ ղեկավարելու հարուստ փորձը, կառավարման հմտություններն ու մարդկային վերաբերմունքը այսօր առավել քան երբևէ կարևոր են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի զարգացման ճանապարհին։

👩‍⚕️Լինելով համալիրի գլխավոր բժիշկը՝ Դուք հետևողականությամբ ու պահանջկոտությամբ առաջնորդում եք թիմը՝ շարունակաբար բարելավելով աշխատանքային միջավայրը, ծառայությունների որակը և հաստատության առաջընթացը։

🖊️Կոլեկտիվի և գործընկերների անունից մաղթում ենք, որ Ձեր գիտելիքն ու փորձառությունը շարունակեն ծառայել առողջապահության ոլորտի հզորացմանը, նոր ձեռքբերումների ու մարդկային վստահության ամրապնդմանը։
🫶Թող անձնական և մասնագիտական կյանքում Ձեզ ուղեկցեն հաջողություն, ջերմություն և գնահատանք։

16/02/2026

🫁 Երեխաների հազը՝ տնային խնամքից մինչև բժշկական օգնություն

Հազը երեխաների մոտ շատ հաճախ հանդիպող ախտանիշ է և հիմնականում կապված է շնչառական վարակների հետ (մրսածություն, վիրուսային ինֆեկցիա)։
Շատ դեպքերում այն ինքնուրույն անցնում է, սակայն կան իրավիճակներ, երբ բժշկի դիմելը պարտադիր է։

🏥Թեմային անդրադարձել է Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյանը։

🔴 Անհապաղ դիմեք բժշկի, եթե՝

🧬Երեխան մինչև 3 ամսական է և ունի հազ
Հազը ուղեկցվում է շնչառության դժվարությամբ, շնչահեղձությամբ կամ շնչելիս սուլոցով
Կա բարձր ջերմություն (≥38.5°C), որը չի իջնում կամ պահպանվում է 2–3 օրից ավելի
Երեխան կապտում է, շրթունքները կամ դեմքը կապտավուն են
Կա շատ ուժեղ, նոպայաձև հազ, հատկապես գիշերը
Հազի ժամանակ կամ հետո լինում է փսխում
Երեխան շատ թուլացած է, քնկոտ, հրաժարվում է ուտելուց կամ խմելուց
Հազը սկսվել է օտար մարմին կուլ տալուց հետո (խաղալիք, սնունդ և այլն)

🟠 Պլանային կարգով դիմեք բժշկի, եթե՝
🧬Հազը տևում է ավելի քան 7–10 օր
Այն չոր է, տանջող կամ աստիճանաբար ուժեղանում է
Ուղեկցվում է քաշի կորստով, երկարատև հոգնածությամբ
Երեխան ունի ալերգիա, ասթմա կամ այլ քրոնիկ հիվանդություն

🟢 Ինչ կարելի է անել տանը (եթե վիճակը թեթև է)
🧬Տրամադրել բավարար հեղուկներ
Պահել սենյակը խոնավ ու մաքուր օդով
Խուսափել ծխից և սուր հոտերից
Առանց բժշկի նշանակման չտալ հազը ճնշող դեղեր, հատկապես փոքր երեխաներին:

https://muratsan.am/erexaneri-haz-tnayin-xnamq/

11/02/2026
24/06/2024

Սոնոգրաֆիա հնարավոր է իրականացնել ինչպես բժիշկի ցուցումով, այնպես էլ կանխարգելիչ նպատակով:

Address

Muracan 114
Yerevan

Telephone

+37410450230

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Muracan Emergency department posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Muracan Emergency department:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram