Dr. Arsen Koshtoyan / Otolaryngologist

Dr. Arsen Koshtoyan / Otolaryngologist Օտոլարինգոլոգ (Քիթ-կոկորդ-ականջաբան)

📍Լարինգոլոգիական ծառայություններՁայնի խանգարումներ, կոկորդի անհանգստություն կամ երկարատև բորբոքային խնդիրներ ունենալու դ...
13/04/2026

📍Լարինգոլոգիական ծառայություններ

Ձայնի խանգարումներ, կոկորդի անհանգստություն կամ երկարատև բորբոքային խնդիրներ ունենալու դեպքում կարևոր է ճիշտ և ժամանակին ախտորոշումը։

Իմ պրակտիկայում կիրառում եմ ժամանակակից ախտորոշիչ և բուժական մեթոդներ՝ ապահովելով առավել ճշգրիտ և արդյունավետ արդյունք։

✔️ Վիդեոֆարինգոսկոպիա–կոկորդի և ըմպանի մանրամասն զննում
✔️ Վիդեոֆիբրոլարինգոսկոպիա-ձայնալարերի և կոկորդի խորքային գնահատում
✔️ Ստրոբոսկոպիկ հետազոտություն-ձայնալարերի աշխատանքի և ձայնային խանգարումների ախտորոշում
✔️ Ռադիոալիքային աբլացիա
✔️ Լազերային վիրաբուժություն-կոկորդի նորագոյացությունների ժամանակակից բուժում
✔️ Դեղորայքային ներլվացումներ-իրականացվում են էնդոսկոպիկ հսկողությամբ՝ առավել արդյունավետ բուժման համար

📌 Խորհուրդ է տրվում դիմել մասնագետի, եթե ունեք՝
• ձայնի խռպոտություն
• կոկորդում օտար մարմնի զգացում
• ցավ կամ անհանգստություն
• երկարատև հազ կամ ձայնի փոփոխություն

📩 Գրանցման համար կարող եք գրել կամ զանգահարել։

📞+374 91 49 12 44
#լարինգոլոգիա #ձայնալարեր

09/04/2026

🤧 Հաճա՞խ եք օգտագործում քթի կաթիլներ առանց բժշկի նշանակման
Շատերը քթի փակվածության դեպքում անմիջապես դիմում են անոթասեղմիչ կաթիլների օգնությանը՝ առանց մասնագետի հետ խորհրդակցելու։ Սակայն դա անվտանգ է։

❗️ Անկանոն կամ երկարատև օգտագործումը (հատկապես անոթասեղմիչների) կարող է հանգեցնել.

✅Դեղորայքային կախվածության
✅Լորձաթաղանթի ատրոֆիայի. քթի խոռոչի հյուսվածքների վնասման և սնուցման խանգարման
✅Մշտական քթի փակվածության, երբ կաթիլների ազդեցության ավարտից հետո փակվածությունն ավելի է սաստկանում («հակառակ ազդեցություն»)

Այս երևույթը բժշկության մեջ հայտնի է որպես դեղորայքային ռինիտ։

🚩 Ախտանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել
• Քթային շնչառությունը հնարավոր չէ վերականգնել առանց կաթիլների։
• Դեղի ազդեցությունը կարճատև է։
• Անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար մեծացնել դեղաչափը։
• Գիշերային արթնացումներ՝ շնչառության դժվարացման պատճառով։
• Քթի խոռոչում չորության, այրոցի կամ կեղևների առկայություն։

💡 Ինչպե՞ս կանխարգելել խնդիրը.
❌ Օգտագործեք անոթասեղմիչ կաթիլները ոչ ավել, քան 3–5 օր։
❌ Մի՛ գերազանցեք նշված դեղաչափը։
❌ Եթե քթի փակվածությունը չի անցնում, մի՛ փոխեք դեղը, այլ դիմեք մասնագետի։

❗️Հիշեք, որ քթի փակվածությունը միայն մրսածության նշան չէ։ Այն կարող է պայմանավորված լինել նաև.

-Ալերգիկ ռինիտով
-Քթի միջնապատի ծռվածությամբ
-Քրոնիկ սինուսիտներով կամ պոլիպոզով

Ինքնաբուժումը կարող է քողարկել լուրջ հիվանդություններ և հանգեցնել բարդությունների։ Վաղ ախտորոշումը թույլ կտա վերականգնել լիարժեք շնչառությունը՝ առանց դեղորայքային կախվածության։

📞+374 91 49 12 44
#քթիկաթիլներ
#անոթասեղմիչներ #լօռվիրաբույժ #լօռ

👂 Ի՞նչ չի կարելի անել ականջի բորբոքման ժամանակԱկանջի ցավը հաճախ հանդիպող խնդիր է, որը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ ...
07/04/2026

👂 Ի՞նչ չի կարելի անել ականջի բորբոքման ժամանակ

Ականջի ցավը հաճախ հանդիպող խնդիր է, որը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Շատ կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր դեպքերում ցավի աղբյուրը հենց ականջն է։

🔎 Ականջի ցավերի տեսակներ

Ականջի ցավերը կարելի է պայմանական բաժանել երկու խմբի․
✅ Բուն ականջի հիվանդություններով պայմանավորված ցավեր
Օրինակ՝ արտաքին կամ միջին ականջի բորբոքումներ (Օտիտ)։

✅ Ճառագայթող ցավեր
Այս դեպքում ցավի աղբյուրը ականջը չէ, այլ փոխանցվում է այլ օրգաններից, օրինակ՝

-կոկորդից
-ատամներից
-լնդերից
-քունքստործնոտային հոդից

👉 Հենց այս պատճառով շատ կարևոր է ճիշտ ախտորոշումը։

⚠️ Ինչ չի կարելի անել

❌ Զբաղվել ինքնաբուժությամբ
❌ Օգտագործել ականջի կաթիլներ՝ առանց բժշկի զննման
❌ Տաքացնել ականջը՝ առանց հստակ ախտորոշման
❌ Օգտագործել «ժողովրդական միջոցներ» (յուղեր, սպիրտ և այլն)

📍 Ի՞նչ է կարելի անել

✔️ Օգտագործել միայն ցավազրկող դեղամիջոցներ
✔️ Դիմել ԼՕՌ մասնագետի՝
-զննման
-ճիշտ ախտորոշման
-նպատակային բուժման համար

Միջին ականջի բորբոքումները հաճախ զարգանում են սուր շնչառական վարակների ֆոնին։ Կարող են ախտահարվել երկու ականջները միաժամանակ։

📍 Ախտանիշներ՝

✔️ցավ
✔️փակվածության զգացում
✔️ լսողության իջեցում
✔️գլխապտույտ, սրտխառնոց
✔️ ջերմություն

📩 Հարցերի դեպքում՝ գրեք անձնական նամակ։

📞+374 91 49 12 44
#ականջիբորբոքում
#ականջ #լօռվիրաբույժ #լօռ

 Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս հասնել ցանկալի արդյունքի՝ առանց քթի կառուցվածքի կտրուկ փոփ...
03/04/2026



Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս հասնել ցանկալի արդյունքի՝ առանց քթի կառուցվածքի կտրուկ փոփոխությունների։

✔ Պահպանվում է պացիենտի բնական ոսկրաաճառային համակարգը
✔ Կատարվում են միայն անհրաժեշտ և ճշգրիտ միջամտություններ
✔ Վերականգնման շրջանը կարճ և ավելի թեթև է
✔ Արդյունքը՝ բնական և ներդաշնակ արտաքին
✔ Նվազագույն կապտուկներ և այտուցներ

📞 Խորհրդատվության համար՝ +374 91 49 12 44
👨‍⚕️ Dr. Arsen Koshtoyan

Խորհրդատվության համար 📞+𝟯𝟳𝟰 𝟵𝟭 𝟰𝟵 𝟭𝟮 𝟰𝟰
👨‍⚕️ 𝗗𝗿.𝗔𝗿𝘀𝗲𝗻 𝗞𝗼𝘀𝗵𝘁𝗼𝘆𝗮𝗻/𝗢𝘁𝗼𝗹𝗮𝗿𝘆𝗻𝗴𝗼𝗹𝗼𝗴𝗶𝘀𝘁

30/03/2026

❌ Կատարվել է մակկոկորդի հսկա կիստայի հեռացում

📞+374 91 49 12 44
#կիստա #մակկոկորդ
#կիստայիհեռացում #լօռվիրաբույժ

❓Ո՞ր տարքիքից է կատարվում տոնզիլէկտոմիա՝ քմային նշիկների հեռացումՏոնզիլէկտոմիա կատարվում 3-4 տարեկան հասակից, սակայն առա...
27/03/2026

❓Ո՞ր տարքիքից է կատարվում տոնզիլէկտոմիա՝ քմային նշիկների հեռացում

Տոնզիլէկտոմիա կատարվում 3-4 տարեկան հասակից, սակայն առանձին դեպքերում , երբ երեխան նշիկների մեծացման պատճառով դժվարանում է շնչել և կուլ տալ , կատարվում է ավելի վաղ տարիքում։

Այն ցուցված է կատարել հետևյալ դեպքերում.

✔ քմային նշիկների մեծ չափերը, որոնք առաջացնում են դժվարաշնչություն և կլման ակտի դժվարացում
✔ քմային նշիկների ասիմետրիա
✔ տարեկան 3-4 անգամ թարախային անգինաներ
✔ պերիտոնզիլիտների և պերիտոնզիլյար աբսցեսների առկայություն
✔ տհաճ հոտ բերանից
✔ խռմփոց։

Ցանկացած դեպքում, վերջնական որոշումը պետք է ընդունի բժիշկը՝ հաշվի առնելով բուժառուի առողջական վիճակն ու առանձնահատկությունները։

📞+374 91 49 12 44
#Տոնզիլէկտոմիա #քմայիննշիկներ #նշիկներիհեռացում #նշագեղձեր

‼️ Քթի միջնապատի պերֆորացիա Քթի միջնապատի վրա առաջացող անցք է, որը կարող է լինել փոքր՝ գրեթե աննկատ, կամ մեծ՝ առաջացնելո...
23/03/2026

‼️ Քթի միջնապատի պերֆորացիա

Քթի միջնապատի վրա առաջացող անցք է, որը կարող է լինել փոքր՝ գրեթե աննկատ, կամ մեծ՝ առաջացնելով շնչառական և արտաքին տեսքի խնդիրներ։ Շատ դեպքերում զարգանում է աստիճանաբար և սկզբնական փուլերում չի ուղեկցվում արտահայտված գանգատներով։

🔍 Ինչու՞ է առաջանում․ հիմնական պատճառները՝

• Քթի վիրահատություններից հետո առաջացած բարդություններ
• Քրոնիկ բորբոքային հիվանդություններ՝ ռինիտ, սինուսիտ
• Քթի սփրեյների սխալ կամ երկարատև օգտագործում
• Քթի լորձաթաղանթի մեխանիկական վնասում
• Քիմիական կամ թունավոր նյութերի ազդեցություն
• Վարակներ

⚠️ Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել

• Շնչելիս սուլող կամ շվվացող ձայն
• Տհաճ զգացողություն շնչելիս
• Կրկնվող արյունահոսություններ
• Քթի չորություն և կեղևների առաջացում
• Մեծ պերֆորացիաների դեպքում՝ քթի ձևի փոփոխություն

📌 Կարևոր է՝ փոքր պերֆորացիաները հաճախ կարող են ոչ մի ախտանշան չդրսևորել և հայտնաբերվել պատահաբար։

🩺 Ինչպե՞ս է հաստատվում ախտորոշումը

• Ռինոսկոպիայի կամ էնդոսկոպիայի միջոցով
• Անհրաժեշտության դեպքում՝ նշանակելով լրացուցիչ հետազոտություններ (արյան անալիզներ, մանրէաբանական քննություն, համակարգչային տոմոգրաֆիա)

💊 Բուժում

Բուժման ընտրությունը կախված է անցքի չափից և գանգատներից․

✔️ Փոքր և անհանգստություն չառաջացնող պերֆորացիաները վերահսկվում են պահպանողական եղանակով
✔️ Արտահայտված գանգատների կամ մեծ անցքերի դեպքում ցուցված է վիրահատական բուժում՝ պերֆորացիայի փակման նպատակով

📍 Ժամանակին դիմելը օգնում է կանխել բարդությունները և ընտրել ճիշտ բուժման տարբերակը։

📞+374 91 49 12 44
#պերֆորացիա

❗👃 Քթի խոռոչի պոլիպներԱխտանշաններից են👇✔️ քթից արյունահոսություն✔️ հոտառության վատացում✔️ քթից արտադրություն✔️ ձայնի փոփ...
20/03/2026

❗👃 Քթի խոռոչի պոլիպներ

Ախտանշաններից են👇
✔️ քթից արյունահոսություն
✔️ հոտառության վատացում
✔️ քթից արտադրություն
✔️ ձայնի փոփոխություն

📞+374 91 49 12 44
#պոլիպ #քթիպոլիպ

🌿 Գարնանային ալերգիա․ ինչպե՞ս է այն դրսևորվում👉 Շատ մարդիկ չեն կարողանում լիարժեք վայելել գարնան գեղեցկությունը սեզոնայի...
16/03/2026

🌿 Գարնանային ալերգիա․ ինչպե՞ս է այն դրսևորվում

👉 Շատ մարդիկ չեն կարողանում լիարժեք վայելել գարնան գեղեցկությունը սեզոնային ալերգիաների պատճառով։

Դրա ամենատարածված ախտանիշներն են՝
-հազ
-փռշտոց
-քթահոսություն
-աչքերի կարմրություն և արցունքահոսություն
-այլ տհաճ զգացողություններ

🌳 Սեզոնային ալերգիաների սրացումը սովորաբար նկատվում է ծառերի և թփերի ծաղկման շրջանում, առավել հաճախ՝ մայիս ամսին։

🤧 Հաճախ ալերգիան շփոթում են մրսածության հետ, քանի որ դրանց ախտանիշները շատ նման են։ Արդյունքում մարդիկ փորձում են բուժել մրսածությունը, սակայն բուժումը չի օգնում, և ախտանիշները կարող են նույնիսկ ուժեղանալ։

❗️Եթե նկատում եք նմանատիպ ախտանիշներ, կարևոր է ժամանակին դիմել բժշկի՝ ճիշտ ախտորոշում ստանալու և համապատասխան բուժում սկսելու համար։

🔬 Ալերգիկ ռեակցիայի կասկածի դեպքում նշանակվում են արյան լաբորատոր հետազոտություններ, որոնք կարող են ցույց տալ՝ առկա են արդյոք ալերգիայի հետ կապված հակամարմիններ։

👉 Ախտորոշման մեկ այլ արդյունավետ մեթոդ են մաշկային թեստերը, որոնք օգնում են արագ հայտնաբերել ալերգենը և ընտրել ճիշտ բուժման տարբերակը։

🌱 Ալերգիայի կառավարման հիմնական քայլերից մեկը ալերգենի հետ շփումից հնարավորինս խուսափելն է կամ այն նվազեցնելը։ Եթե դա լիովին հնարավոր չէ, անհրաժեշտ է ընտրել ախտանիշները նվազեցնելու և վերահսկելու համապատասխան բուժում։

👨‍⚕️ 𝗗𝗿. 𝗔𝗿𝘀𝗲𝗻 𝗞𝗼𝘀𝗵𝘁𝗼𝘆𝗮𝗻 / Օտորինոլարինգոլոգ
📞 +𝟯𝟳𝟰 𝟵𝟭 𝟰𝟵 𝟭𝟮 𝟰𝟰

#ԱրսենԿոշտոյան #ԼՕՌ #գարնանայինալերգիա #ալերգիա

❌ Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել քթի խեցիների ամբողջական հեռացում ▪Ժամանակակից բժշկության մեջ, ի տարբերություն անցած տասնամ...
14/03/2026

❌ Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել քթի խեցիների ամբողջական հեռացում

▪Ժամանակակից բժշկության մեջ, ի տարբերություն անցած տասնամյակների, քթի խեցիների ամբողջական հեռացում գրեթե չի կիրառվում։

▪ Այսօր բժշկական պրակտիկայում առավել հաճախ իրականացվում է մասնակի միջամտություն, երբ առկա են խեցիների արտահայտված այտուցներ և քթի շնչառությունը զգալիորեն դժվարացած է։ Այդպիսի դեպքերում կիրառվում են խեցիների ծավալի կրճատման տարբեր մեթոդներ, որոնք օգնում են վերականգնել շնչառությունը՝ միաժամանակ պահպանելով օրգանի ֆունկցիան։

✅ Ժամանակակից մոտեցումը հիմնված է օրգան-պահպանողական բուժման վրա․ նպատակն է հնարավորինս պահպանել քթի խեցիները։

📩 Հարցերի դեպքում՝
📞 +374 91 49 12 44
#լօռբժիշկ
#լօռվիրաբույժ #խեցիներիվիրահատություն #խեցիներ

👂 Միջին ականջի բորբոքում (Օտիտ)Օտիտը միջին ականջի վարակային բորբոքումն է, որը հաճախ առաջանում է որպես այլ հիվանդությունն...
12/03/2026

👂 Միջին ականջի բորբոքում (Օտիտ)

Օտիտը միջին ականջի վարակային բորբոքումն է, որը հաճախ առաջանում է որպես այլ հիվանդությունների հետևանք՝ օրինակ անգինայի կամ քթի և քթըմպանի խնդիրների ժամանակ։

Միջին ականջը քթըմպանի հետ կապված է եվստախյան փողով, որի միջոցով վարակը կարող է տարածվել և հասնել միջին ականջ։

🔎 Հիմնական ախտանշաններն են․
• ականջում ցավ
• այտուցվածություն
• թմբկաթաղանթի արտափքում
• մարմնի ջերմության բարձրացում
• միջին ականջում հեղուկի (էքսուդատի) կուտակում

⚠️ Որոշ դեպքերում կարող է տեղի ունենալ նաև թմբկաթաղանթի ինքնուրույն թափածակում, որը ուղեկցվում է սուր ցավով և գլխացավով։

❗ Չբուժվելու դեպքում միջին ականջի բորբոքումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, այդ թվում՝ ուղեղապատյանների և գլխուղեղի ախտահարումների։

📌 Ականջում ցավ կամ անհանգստություն ունենալու դեպքում կարևոր է ժամանակին դիմել ԼՕՌ մասնագետի։

📩 Հարցերի դեպքում՝
📞 +374 91 49 12 44
#լօռբժիշկ
#լօռվիրաբույժ #միջինականջ #օտիտ

❗️Արդյո՞ք հնարավոր է քթի պլաստիկ վիրահատության ժամանակ կատարել քթի ֆունկցիոնալ վերականգնումՇատ դեպքերում հնարավոր է միաժ...
10/03/2026

❗️Արդյո՞ք հնարավոր է քթի պլաստիկ վիրահատության ժամանակ կատարել քթի ֆունկցիոնալ վերականգնում

Շատ դեպքերում հնարավոր է միաժամանակ լուծել նաև քթի ֆունկցիոնալ խնդիրները։

Քթի արտաքին ձևի փոփոխությունը և քթի շնչառության խանգարումները հաճախ կապված են միմյանց հետ։ Օրինակ՝ քթի միջնապատի ծռվածությունը կամ կառուցվածքային այլ փոփոխությունները կարող են առաջացնել դժվարացած շնչառություն։

Այս դեպքերում վիրահատության ընթացքում կարելի է համատեղել․

Այս համակցված մոտեցումը թույլ է տալիս մեկ վիրահատությամբ լուծել երկու կարևոր խնդիր՝
✔ բարելավել քթի արտաքին տեսքը
✔ վերականգնել քթի ֆունկցիոնալ աշխատանքը և ապահովել լիարժեք քթային շնչառություն

Յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական գնահատում․ նախավիրահատական ճիշտ զննումը և հետազոտությունները օգնում են հասկանալ, թե ինչ ծավալի միջամտություն է անհրաժեշտ տվյալ բուժառուի համար։

📩 Հարցերի դեպքում՝
📞 +374 91 49 12 44
#լօռբժիշկ
#լօռվիրաբույժ #սեպտոպլաստիկա #ռինոպլաստիկա

Address

28 Daniel Varuzhan Street, Malatia-Sebastia
Yerevan
0032

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Arsen Koshtoyan / Otolaryngologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Arsen Koshtoyan / Otolaryngologist:

Share

Արսեն Կոշտոյան / օտոլարինգոլոգ


  • Կոկորդի և պարանոցի նորագոյացությունների վիրահատություններ

  • Քթի և ականջի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրահատություններ

  • Քթային շնչառությունը վերականգնող վիրահատություններ

  • Քթի և հարակից խոռոչների Էնդոսկոպիկ վիրահատություններ