Dr.Hasmik Hayrapetyan/Էնդոկրինոլոգ-Դիետոլոգ

Dr.Hasmik Hayrapetyan/Էնդոկրինոլոգ-Դիետոլոգ Էնդոկրին խանգարումների, ճարպակալման կանխարգելում և բուժում
• Քաշի նվազեցման, ավելացման ծրագրեր
•Վահանաձեւ գեղձի սոնոգրաֆիա📨
Գրանցվել՝☎️ +37441444192

Վերապատրաստումներ
2016թ «Օստեոպորոզի կլինիկական դեպքերի կառավարումը տարբեր մասնագետների կողմից», Կոլումբիայի Համալսարանի ԲԿ ՝Պրոֆեսոր Ջ.Բիլեզիկյան
2017թ«Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Հայաստանում», Պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյան
2018թ«Տիպ 2 Շաքարային դիաբետը՝ դեռեւս չքննարկված հարցեր», Մանկական Էնդոկրինոլոգների Հայկական Ասոցիացիա
2022թ«Դիետոլոգիայի եւ Նուտրիցիոլոգիայի արդի հիմունքներ», ԵՊԲՀ , Ընտանեկան բժշկության ամբիոն

07/02/2026

Քաշը իջեցնելու համար դուք՞ էլ եք տարբեր միջոցներ փորձում…

#էնդոկրինոլոգ #էնդոկրինոլոգհայրապետյան #նիհարեցում #օզեմպիկ #մունջարո

Իմ արև, իմ փոքրիկ հրաշք Էլեն 💖Այսօր դու դարձար 5 տարեկան, բայց իմ սրտում դու միշտ այն փոքրիկ բալիկն ես, ով առաջին անգամ ...
05/02/2026

Իմ արև, իմ փոքրիկ հրաշք Էլեն 💖

Այսօր դու դարձար 5 տարեկան, բայց իմ սրտում դու միշտ այն փոքրիկ բալիկն ես, ով առաջին անգամ ժպտաց ինձ։ Քո յուրաքանչյուր ծիծաղով տունը լցվում է լույսով, քո յուրաքանչյուր հարցով աշխարհը դառնում է ավելի հետաքրքիր։

Թող քո ճանապարհը լինի գունավոր, հեքիաթներով ու բարի մարդկանցով լի։ Թող քո երազանքները մեծ լինեն, իսկ սիրտդ՝ միշտ ջերմ ու բարի։

Շնորհավոր ծնունդդ, իմ Էլեն 🎂
Սիրում եմ քեզ անսահման 🤍

01/02/2026
Խոսենք Պոլիկիստոզի բուժման ժամանակակից ուղեցույցերից‼️✅Կենսակերպը՝ բուժման հիմք • Հավասարակշռված սննդակարգ՝ ցածր գլիկեմի...
31/01/2026

Խոսենք Պոլիկիստոզի բուժման ժամանակակից ուղեցույցերից‼️
✅Կենսակերպը՝ բուժման հիմք
• Հավասարակշռված սննդակարգ՝ ցածր գլիկեմիկ ինդեքսով։
• Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝ առնվազն 150 րոպե շաբաթական։
• Քնի ռեժիմի կարգավորում և սթրեսի նվազեցում։
• Մարմնի զանգվածի նույնիսկ 5–10% նվազումը կարող է բարելավել դաշտանային ցիկլը և օվուլյացիան։

✅Դաշտանային ցիկլի կարգավորում
• Եթե հղիություն չի պլանավորվում՝ առաջին գծի բուժում են համարվում Կոմբինացված հորմոնալ հակաբեղմնավորիչները (кок)
• Որպես այլընտրանք՝ կարող է կիրառվել ցիկլիկ պրոգեստերոն՝ էնդոմետրիումի պաշտպանության նպատակով։

✅Ինսուլինառեզիստենտություն և նյութափոխանակության կարգավորում
• Մետֆորմին՝ ավելորդ քաշի, ինսուլինառեզիստենտության, նախադիաբետի կամ դիաբետի ռիսկի դեպքում։
• Գլյուկոզայի, լիպիդների և զարկերակային ճնշման կանոնավոր վերահսկում։

✅Հիպերանդրոգենիզմ (ակնե, հիրսուտիզմ)
• Հակաբեղմնավորիչներ ՝հակաանդրոգենային բաղադրիչով ։
• Անհրաժեշտության դեպքում՝ հակաանդրոգենների ավելացում ։

✅Եթե նպատակը հղիությունն է
• Ռեպրոդուկտոլոգի խորհրդատվություն եւ օվուլյացիայի խթանում։
• Անարդյունավետության դեպքում՝ գոնադոտրոպիններ կամ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ (эко)։

✅Հոգեբանական առողջություն‼️

✅Երկարաժամկետ հսկողություն , քանի որ ՊԿՁ-ն քրոնիկ վիճակ է՝ պահանջում է հորմոնալ և նյութափոխանակային ցուցանիշների պարբերական վերահսկում։
#էնդոկրինոլոգ #էնդոկրինոլոգհայրապետյան #հորմոններ #հորմոններնուես #դաշտանայինցիկլ

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը հորմոնալ և մետաբոլիկ խանգարում է,ոչ թե պարզապես «կիստ...
22/01/2026

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը հորմոնալ և մետաբոլիկ խանգարում է,ոչ թե պարզապես «կիստաներ» ուլտրաձայնային հետազոտությամբ։

Ախտորոշում (Rotterdam criteria)
✅ՊՁՀ ախտորոշումը դրվում է, եթե առկա է 3 չափանիշներից գոնե 2-ը…
✔ դաշտանային ցիկլի խանգարում / օվուլյացիայի բացակայություն
✔ հիպերանդրոգենիա
 մազակալում,ակնե
✔ ձվարանների պոլիկիստոզ փոփոխություն ուլտրաձայնային հետազոտությամբ
ԿԱՐԵՒՈՐ Է ՀԻՇԵԼ
❌ «կիստաներ» ուլտրաձայնային հետազոտությամբ ≠ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
❌ Կանոնավոր դաշտանային ցիկլը ≠ ՊՁՀ-ի բացակայություն
❌ Միայն ուլտրաձայնային փոփոխությունները բավարար չեն ախտորոշման համար
❌ Դեռահասների մոտ ուլտրաձայնային հետազոտությունը չի համարվում ախտորոշման չափանիշ։
Ինչպե՞ս կարող է դրսևորվել ՊՁՀ-ն:
✔ անկանոն դաշտան
✔ մազակալում, ակնե
✔ հղիանալու դժվարություն
✔ քաշի ավելացում
✔ ինսուլինռեզիստենտություն

Ինչու՞ է կարևոր վաղ ախտորոշումը
ՊՁՀ-ն կապված է՝
✔ երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի հետ
✔ մետաբոլիկ համախտանիշի հետ
✔ հոգեբանական խանգարումների հետ #էնդոկրինոլոգ #էնդոկրինոլոգհայրապետյան #պոլիկիստոզ #դաշտանայինցիկլ #ճարպակալում

17/01/2026

Վահանաձև գեղձի հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են։ Յոդի հարաբերական պակասը, ժառանգական գործոնները, սթրեսը և հորմոնալ փոփոխությունները նպաստում են հիպոթիրեոզի, հիպերթիրեոզի և հանգուցային փոփոխությունների առաջացմանը։ Շատ դեպքերում հիվանդությունը երկար ժամանակ կարող է ընթանալ առանց ակնհայտ գանգատների և ուշ ախտորոշվել։ Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում պարտադիր է դիմել բժշկի, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել և հանգեցնել լուրջ բարդությունների։ Ժամանակին ճիշտ ախտորոշումն ու բուժումը առողջության պահպանման հիմնարար պայման են։ #էնդոկրինոլոգհայրապետյան #էնդոկրինոլոգ #հորմոններ #սննդաբան #առողջապրելակերպ #հորմոններնուես #զոբ #վահանաձևգեղձ

Կանացիությունը չի ապրում կարճ կիսաշրջազգեստի, ոչ էլ գոռացող գույների կամ վուլգար ժեստերի մեջ։Այն երբեք չի ձգտում ուշադրո...
15/01/2026

Կանացիությունը չի ապրում կարճ կիսաշրջազգեստի, ոչ էլ գոռացող գույների կամ վուլգար ժեստերի մեջ։
Այն երբեք չի ձգտում ուշադրության —
այն պարզապես ներկա է։
Կանացիությունը հայացքի լռության մեջ է,
կեցվածքի նրբության մեջ,
խոսքի ընտրության պարզության մեջ,
ինքնավստահության եւ հանգիստ շնչառության մեջ։
Այն չի ցուցադրվում — այն զգացվում է։
Իսկական կանացիությունը էլեգանտ է,
իսկ էլեգանտությունը երբեք բացատրություններ չի տալիս։
#բժշկիօրագիր

📌 ԱՄՆ սննդային ուղեցույց 2025–2030թթ հիմնական փոփոխությունները.✅Իրական սնունդ՝ որպես հիմք‼️Բնական, ավանդական սնունդ՝ առա...
12/01/2026

📌 ԱՄՆ սննդային ուղեցույց
2025–2030թթ հիմնական փոփոխությունները.

✅Իրական սնունդ՝ որպես հիմք‼️
Բնական, ավանդական սնունդ՝ առանց «ֆունկցիոնալ» և վերամշակված մթերքների։

✅Սննդային բուրգի վերադարձ
Շեշտը դրված է սննդի հիերարխիայի, ոչ թե հավասար բաժանման վրա։

✅Սպիտակուցը՝ առաջնային սննդատեսակ‼️
Յուրաքանչյուր սննդընդունոգմ պետք է պարունակի սպիտակուց։
Առաջարկվող քանակը՝ 1.2–1.6 գ/կգ/օր՝ հիմնականում կենդանական աղբյուրներից։

✅Կաթնամթերք՝ նորմալ յուղայնության‼️
Առանց ավելացված շաքարի, մոտ 3 չափաբաժին օրական։

✅Ճարպերի վերագնահատում‼️
Թույլատրվում են կարագը և կենդանական ճարպերը։
Հագեցած ճարպեր՝ մինչև 10% էներգիայի։

✅Ածխաջրեր՝ միայն ամբողջահատիկ‼️
Սպիտակ ալյուրն ու քաղցրավենիքը, թխվածքները խիստ սահմանափակել։
✅Ընդունվում է ցածր ածխաջրային սննդակարգերի կիրառելիությունը քրոնիկ հիվանդությունների դեպքում։

✅Ուլտրավերամշակված սնունդ՝ խուսափել❌

✅Միկրոբիոմ և մանկական սնուցում
Բջջանյութ, ֆերմենտացված սնունդ, լիարժեք ճարպեր, զրո ավելացված շաքար։

‼️Շեշտը տեղափոխվել է սահմանափակումներից դեպի սննդային հիերարխիա և բնական սնունդ։
#էնդոկրինոլոգ #էնդոկրինոլոգհայրապետյան #սննդակարգ #սննդաբան #ճարպակալում #դիետոլոգ

09/01/2026

Այսօր նիհարեցման մոտեցումները ամբողջ աշխարհում փոխվել են․ ճարպակալումը ճանաչվում է որպես հիվանդություն, ոչ թե միայն կամքի կամ էսթետիկայի հարց։
Ժամանակակից, գիտականորեն հիմնավորված մեթոդների շնորհիվ քաշի կառավարումը դարձել է ավելի արդյունավետ, անվտանգ և վերահսկելի։ Կարևորը՝ ճիշտ մոտեցում և մասնագիտական աջակցություն: #էնդոկրինոլոգհայրապետյան #էնդոկրինոլոգ #հորմոններ #սննդաբան #հորմոններնուես #սննդակարգ #հորմոններնուես #առողջսնունդ #օզեմպիկ #ճարպակալում

Սիրելի՛ ընկերներ, 2025-ը տարի էր, որը լի էր անակնկալներով, նոր փորձառություններով և արժեքավոր հիշողություններով: Այն ինձ...
31/12/2025

Սիրելի՛ ընկերներ, 2025-ը տարի էր, որը լի էր անակնկալներով, նոր փորձառություններով և արժեքավոր հիշողություններով: Այն ինձ տվեց հնարավորություններ բացահայտելու ինքս ինձ նորորովի,զարգացնելու իմ պրոֆեսիոնալ կարողությունները և մոտենալու իմ երազանքներին:

Ուրախ եմ, որ կարողացել եմ կիսվել Ձեզ հետ գիտելիքներով, խորհուրդներով , ուրախ եմ ,որ այս ճանապարհը միասին ենք անցել:

Շնորհակալ եմ Ձեզ՝ հավատարմության, աջակցության ու վստահության համար: Ձեր էներգիան ու հուզական ներկայությունը ինձ ոգեշնչում է շարունակել աճել, օգնել ու ձգտել ։

Թո՛ղ 2026 թվականը մեզ բերի առողջություն, խաղաղություն, սիրո ու ջերմության պահեր, և թո՛ղ յուրաքանչյուր օրը լցվի ուրախությամբ ու հավատով, որ ամեն նոր նպատակ կհասցնենք իրականության:

Շնորհավոր գալիք Նոր Տարի, սիրելի՛ ընկերներ, հարազատ դարձած մարդիկ , բուժառուներ, և շնորհակալություն, որ եղել եք իմ կողքին այս յուրահատուկ ճանապարհին: ❤️

#էնդոկրինոլոգհայրապետյան #ՆորՏարի #Շնորհակալություն #Անակնկալներ #Ջերմություն #Սեր #Հաջողություն

Address

Հրաչյա Ներսիսյան 14/1, Ցիտո Բ/Կ
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37444320023

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Hasmik Hayrapetyan/Էնդոկրինոլոգ-Դիետոլոգ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Hasmik Hayrapetyan/Էնդոկրինոլոգ-Դիետոլոգ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram