«ԷԽՈ» Կազմակերպություն

«ԷԽՈ» Կազմակերպություն Աջակցության հայտի համար՝ www.ekho.am/help
կամ՝ 060 48 94 54

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին, որն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական կամ ոչ նյութական այլ պահանջները բավարարելու, և մյուս կողմից, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման, ապահովման նպատակով:

Այսպիսով, իր գործունեության մեջ առաջնորդվում է օրինականության, ինքնակառավարման և ղեկավարման հրապարակայնության սկզբունքներով: Կազմակերպության կոչված է՝ պաշտպանել և աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, իրականացնելով առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր, որով կազմակերպությունը միտված է խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը և նրանց իրավունքների լիարժեք ապահովումը Հայաստանում:

17/04/2026

«ACCESS YEREVAN» ֆորումի ընթացքում Նարինե Մանուկյանը խոսում է շատ կարևոր հարցի շուրջ։

Հասարակական կարևոր խնդիրների բարձրաձայնումն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կա լայն ներգրավվածություն և միասնականություն։

Ցավոք, հաճախ մենք տեսնում ենք սահմանափակ մասնակցություն, ինչը խոչընդոտում է հարցերի լուծմանը և դրանց հասցեագրմանը համապատասխան մարմիններին։

Միասնական և ակտիվ հասարակությունն է իրական փոփոխությունների հիմքը։

16/04/2026

Այս անգամ ուզում ենք ձեզ պատմել Լևոնի պատմությունը։

Լևոնին անհրաժեշտ էր վերականգնողական կուրս, որը կփոխեր նրա կյանքի որակը։ Ձեր արձագանքի շնորհիվ Լևոնն այս պահին արդեն անցնում է վիրականգնողական բուժումը։

💙 Բարձրաձայնենք, արձագանքենք, վստահենք, որ փոխենք։

08/04/2026

🌸 Ապրիլի 7 — Մայրության և գեղեցկության տոն

Այս գեղեցիկ ու ջերմ օրը առանձնահատուկ առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր մայրերին՝ իրենց անսահման սիրո, նվիրումի ու հոգատարության համար։

Այսօր մենք հատուկ ուզում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել այն մայրերին, ովքեր մեծացնում են հաշմանդամություն ունեցող երեխաների։ Ձեր ուժը, համբերությունը և հավատը ոգեշնչող են։

Մենք նաև ուզում ենք նշել, որ մեր ճանապարհին մեզ ամեն օր ոգեշնչում է մեր մայրիկի պատմությունները. նրանց ուժն ու հավատը մեզ տալիս են շարունակելու, ստեղծելու և ավելի շատ ընտանիքների կողքին լինելու ներուժ։

Թող այս օրը լի լինի ջերմությամբ, գնահատանքով և ժպիտներով 💙

Հ.գ։ Տեխնիկական խնդիրների պատճառով նորից ենք հրապարակում տեսանյութը։

06/04/2026

Ինչպես գիտեք, «Էխո» իրավապաշտպան կազմակերպությունը բացել է անդամագրման հայտերի ընդունումը։

Ստացվել են հարյուրավոր դիմումներ, և յուրաքանչյուրի պատմությունը մանրակրկիտ ուսումնասիրվում է անհատապես։

Այսօր հանդիպում ենք ունեցել անդամագրված ծնողների հետ՝ նրանց ներկայացնելու մեր արժեքներն ու աշխատելաոճը, ինչպես նաև հաստատելու անդամագրումը։

«Էխո»-ում յուրաքանչյուր երեխայի պատմություն ուսումնասիրվում է առանձին ուշադրությամբ, ինչը թույլ է տալիս անդամագրումն իրականացնել առավել արդյունավետ և նպատակային։

31/03/2026

💡ACCESS YEREVAN ֆորումը կայացավ։

Մարտի 26-ին կայացավ «Access Yerevan» ֆորումը, որը նպատակ ուներ համախմբել ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող անձանց և քննարկել մատչելիությունը տարբեր ասպեկտներում։

Քննարկվեցին սոցիալական, առողջապահական, ֆիզիկական, կրթական և ՏՏ մատչելիության թեմաները։

«Էխո»-ն 2026-ին կենտրոնանալու է նաև նման միջոցառումների իրականացման վրա, քանի որ այս եղանակով բարձրաձայնվում են խնդիրներ, որոնց մասին հաճախ լռում են։

Լիահույս ենք, որ ACCESS YEREVAN ֆորումը կնպաստի ոլորտում խնդիրների բարձրաձայնմանը, որն էլ կմոտեցնի լուծումները։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ որակյալ համագործակցության և մեր արժեքները կիսելու համար։

30/03/2026

💙Հասմիկի կյանքը փոխվեց՝ ՁԵՐ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ

23/03/2026

#մերխոսնակները

Արդյո՞ք Երևանը իսկապես մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Արդյո՞ք առողջապահական, սոցիալական, կրթական և ֆիզիկական միջավայրերը հասանելի են բոլորին։

Այս կարևոր թեմաների շուրջ զրուցելու և լուծումներ քննարկելու համար հրավիրում ենք մասնակցելու բաց քննարկման։

Խոսնակներ՝
• Սերյոժա Օհանջանյան — «Էխո» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ
• Նարինե Մանուկյան — հասարակական գործիչ
• Հայկ Մկրտչյան — սոցիալական ոլորտի փորձագետ
• Աշոտ Հովհաննիսյան — բլոգեր, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ակտիվիստ
• Արև Մելքոնյան — հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան

📍 Հանդիպում ենք՝
Մարտի 26 | 16:00
Holiday Inn Yerevan

Ֆորումը խոստանում է լինել ինֆորմատիվ, բաց և կարևոր՝ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են լսել, խոսել և նպաստել ավելի մատչելի Երևանի ձևավորմանը։

Մատչելի Երևան — բոլորի Երևան։

Գրանցվեք մեր էջում դրված հղումով։

20/03/2026

Արդյո՞ք Երևանը իսկապես մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Արդյո՞ք առողջապահական, սոցիալական, կրթական և ֆիզիկական միջավայրերը հասանելի են բոլորին։

Այս կարևոր թեմաների շուրջ զրուցելու և լուծումներ քննարկելու համար հրավիրում ենք մասնակցելու բաց քննարկման։

Խոսնակներ՝
• Սերյոժա Օհանջանյան — «Էխո» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ
• Նարինե Մանուկյան — հասարակական գործիչ
• Հայկ Մկրտչյան — սոցիալական ոլորտի փորձագետ
• Աշոտ Հովհաննիսյան — բլոգեր, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ակտիվիստ
• Արև Մելքոնյան — հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան

📍 Հանդիպում ենք՝
Մարտի 26 | 16:00
Holiday Inn Yerevan

Ֆորումը խոստանում է լինել ինֆորմատիվ, բաց և կարևոր՝ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են լսել, խոսել և նպաստել ավելի մատչելի Երևանի ձևավորմանը։

Մատչելի Երևան — բոլորի Երևան։

Գրանցվեք մեր էջում դրված հղումով։

Address

Armenia,, Yerevan Marshal Baghramyan Avenue , 68 Building
Yerevan
0033

Opening Hours

Monday 10:30 - 17:30
Tuesday 10:30 - 17:30
Wednesday 10:30 - 17:30
Thursday 10:30 - 17:30
Friday 10:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when «ԷԽՈ» Կազմակերպություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to «ԷԽՈ» Կազմակերպություն:

Share