20/01/2021
Գրիպ
Գրիպը շնչուղիների սուր վարակային հիվանդություն է ՝պայմանավորված գրիպի վիրուսով։ Պարբերաբար տարածվում է համավարակների և համաճարակների տեսքով։ Ներկայումս հայտնաբերվել են գրիպի վիրուսի 2000- ից ավելի տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են անտիգենային սպեկտրով։ Գրիպի վիրուսի մուտքի դարպաս են շնչուղիների շողացող էպիթելի բջիջները։ Այս բջիջներում վիրուսը բազմանում է և բերում նրանց քայքայմանը։ Սրանով է պայմանավորված վերին շնչուղիների գռգռումը, փռշտոցը , հազը։ Թափանցելով արյան մեջ ՝ ունենում է թունավոր ազդեցություն , որն արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացումով, սարսուռով, գլխացավով , մկանացավով։ Առաջացնում է նաև օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիայի ընկճում, որով և պայմանավորված է երկրորդային ինֆեկցիայի զարգացումը։
Գրիպի հանդեպ զգայուն են տարիքային բոլոր խմբերը։ Վարակի աղբյուր է հիվանդ մարդը՝ հիվանդության ակնհայտ և քողարկված ձևով, որից հարուցիչը տարածվում է հազի կամ փռշտոցի ձևով։
Բուժում՝ 2 լիմոն, 2 նարինջ աղալ մսաղացով, խառնել 4 ճաշի գդալ մեղր, լցնել ապակե բանկայի մեջ և պահել սառնարանում։ Ընդունել թեյի հետ՝1-ական թեյի գդալ։
2․ Սխտորի հյութը մեղրի հետ հավասար քանակությամբ կաթեցնել քթանցքների մեջ 2-3 կաթիլ , օրը 2-3 անգամ։