
15/08/2024
Շաքարային դիաբետի առկայությունը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի ռիսկերը։
Կան որոշակի ռիսկի գործոններ, որոնք շաքարային դիաբետի առկայության դեպքում հուշում են հնարավոր առաջացող խնդիրների մասին, դրանցից են՝ զարկերակային բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը:
Սակայն, այս ամենը հսկողության տակ պահելու դեպքում (արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հսկումը, պարբերաբար խոլեստերինի ցուցանիշների ստուգումը, ինչպես նաև ծխախոտի բացառումը, քանի որ դա անոթների համար ավելորդ ծանրաբեռնվածություն է), հնարավոր է կանխել առաջանալիք խնդիրները:
✔️Դիաբետի և սրտային հիվանդությունների միջև հիմնական կապը այն է, որ գլյուկոզայի չափազանց մեծ քանակը ժամանակի ընթացքում բերում է արյունատար անոթների և նյարդային վերջույթների վնասմանը, որի հետևանքով խախտվում է նաև սրտի բնականոն աշխատանքը:
Ավելի երիտասարդ տարիքում դիաբետով հիվանդների մոտ ավելի մեծ են սրտային հիվանդությունների ռիսկերը, քան դիաբետի բացակայության դեպքում:
❗️Չնայած այս ամենին, միշտ հնարավոր է խուսափել հնարավոր առաջացող խնդիրներից, և դա իհարկե մշտական հետևողականության և զգոնության շնորհիվ:
Եղե՛ք առողջ❤️
Հարցերի դեպքում📥