Մինասյան Հոգեբանական Խորհրդատվություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մինասյան Հոգեբանական Խորհրդատվություն

Մինասյան Հոգեբանական Խորհրդատվություն Մեր նպատակն է կյանքի ամենադժվարին իրավիճակներում լինե

🤳ՕՆԼԱՅՆ  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ✅Ձեր հոգեբանական խնդիրն անպատասխան չի մնա 📲+ 374 93748005 Viber/ WhatsApp🤝Մենք հասա...
05/01/2023

🤳ՕՆԼԱՅՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
✅Ձեր հոգեբանական խնդիրն անպատասխան չի մնա
📲+ 374 93748005 Viber/ WhatsApp
🤝Մենք հասանելի ենք ամեն օր ( ներառյալ տոնական և հանգստյան օրերը)՝ ժամը 09։00 - 22։00

05/10/2022
Այլևս՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորված հոգեբանՎկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գ...
01/10/2022

Այլևս՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորված հոգեբան

Վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունները կկազմակերպվեն «մեկ պատուհան» սկզբունքով
Արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել միջգերատեսչական խորհրդի նիստում՝ նշելով, որ խորհուրդը դարձել է անչափահասների արդարադատության ոլորտում խնդիրների վերհանման և լուծումների նախանշման հարթակ, ինչի մասին վկայում են այս ոլորտի ձեռքբերումները:
Սարգսյանը փաստել է, որ արդեն իսկ հստակեցվել է հանրապետությունում Բարնահուսի մոդելի պիլոտավորման սցենարը, որի շրջանակներում քրեական վարույթներով վկա և տուժող երեխաների համար կապահովվի արդարադատության մատչելիությունը վերջիններիս հետ, հատկապես սեռական բռնության դեպքերում հարցաքննությունը, բժշկական զննությունը և այլ աջակցություններ կիրականացվեն մեկ վայրում՝ «մեկ պատուհան» սկզբունքով:
Պիլոտավորումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ Երևանում և Կապանում, որի արդյունքները թույլ կտան հասկանալ մոդելի վերջնական պատկերը:
Փոխնախարար Սարգսյանը նշել է նաև, որ Ոստիկանության նախաձեռնությամբ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որով ի վերջո կկարգավորվի օրենքի հետ առնչվող անչափահասների, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման հարցը: Նա նշել է, որ սա փաստում է խորհրդի գործունեության արդյունավետության և հասցեականության մասին:
Հանդիպման ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը ներկայացրել է Բարնահուսի մոդելի պիլոտավորվող տարբերակը և ընդգծել մոդելի չափանիշները, որոնք անշեղորեն պետք է պահպանվեն:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել Ազգային ժողովում գտնվող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
Հանդիպման ավարտին փոխնախարար Սարգսյանը վկայականներ է հանձնել Քրեական դատավարության նոր օրենսգրքի հիման վրա անչափահասների, անգործունակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ իրականացվող քննչական գործողություններին մասնակցելու իրավունք ստացած, միջազգային չափանիշներին համապատասխան որակավորված 25 հոգեբաններին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:
Բարնահուսի պիլոտավորումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ՝ UNICEF-ի, UNDP-ի, UNFPA-ի, OSCE-ի կատարմամբ:
https://moj.am/article/3274
Արփի Սարգսյան
Նյութը՝ ՀՀ արդարադատության նախարարության էջից

Address

Pushkin Str. , 56a
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մինասյան Հոգեբանական Խորհրդատվություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category