Dr. Manya Tiratsuyan-Karamyan/ Նեֆրոլոգ/

Dr. Manya Tiratsuyan-Karamyan/ Նեֆրոլոգ/ Նեֆրոլոգիա, Օնկո-նեֆրոլոգիա Հեմոդիալիզ, Երիկամի բիոպսիա

28/02/2026

The 63rd ERA Congress will take place on June 3-6, 2026, both virtual and live in Glasgow. Join the largest Nephrology Congress in Europe.

📌Կայացավ հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրեսը այս անգամ Երևանում։🤝Մեկ հարկի տակ հավաքվել էին ավելի քան 400 մա...
11/02/2026

📌Կայացավ հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրեսը այս անգամ Երևանում։

🤝Մեկ հարկի տակ հավաքվել էին ավելի քան 400 մասնագետներ՝ քննարկելու ուռուցքաբանության զարգացման նոր ուղիները, անմասն չմնաց 🫘 օնկո-նեֆրոլոգիան՝ իր կարևոր և արդիական հարցերով։




#օնկոնեֆրոլոգիա

29/01/2026

🌍 Սիրով տեղեկացնում ենք GLOMCON EUROPE 2026-ի մասին։

2026թ. գարնանը, արևոտ Լիսաբոնում, կկայանա
🧬 առաջին GLOMCON EUROPE 2026 գիտաժողովը,
որը նվիրված է գլոմերուլյար հիվանդություններին։

👩‍⚕️👨‍⚕️ Գիտաժողովը բացառիկ հարթակ է՝
✔ միջազգային փորձագետների հետ շփման
✔ նոր գիտելիքների և թարմ ուղեցույցների քննարկման
✔ եվրոպական և գլոբալ համագործակցության համար։

💶 Գրանցման արժեքը՝ ընդամենը 100 եվրո

Գրանցման հղումը 👇
https://www.glomcon.org/glomconeurope2026










09/01/2026

🎄 Նախատոնական օրերի խորհուրդներ երիկամային և դիալիզային բուժում ստացող հիվանդների համար

🎄 Սահմանափակեք կերակրի աղի ընդունումը ոչ ավել քան 5 գ/օրը→ նվազեցնում է ծարավի զգացումը և հեղուկների չափից շատ ընդունումը

🎄Հսկեք զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը (շաքարային դիաբետի առկայության դեպքում)

🎄 Վերահսկեք հեղուկների քանակը (հատկապես դիալիզային բուժում ստացող հիվանդների դեպքում), հետևեք մարմնի զանգվածին, ընդունած հեղուկների և մեզի քանակի համապատասխանությանը

🎄 Խուսափեք կալիումով և ֆոսֆորով հարուստ մթերքների ավելցուկից՝ կանխելու համար հիպերկալիեմիան և հիպերֆոսֆատեմիան

🎄 Սպիտակուցի ընդունումը պահեք անհատականորեն սահմանված միջակայքում

🎄 Դեղորայքի և հեմոդիալիզի սեանսների ռեժիմը պահպանեք անխափան՝ անկախ տոնական օրերից

⚠️ Հեղուկի ավելցուկը, հիպերկալիեմիան և հիպերֆոսֆատեմիան տոնական օրերին հաճախակի դեկոմպենսացիայի պատճառներ են։

Առո´ղջ եղեք:

Շնորհավո´ր գալիք 2026 թվականը:

07/01/2026
27/12/2025
24/12/2025

Երիկամների սուր վնասումը հազվադեպ է դիտարկվում որպես մեկուսացված երևույթ․ այն սովորաբար զարգանում է օրգան համակարգերի փոխկապակցված խանգարումների համատեքստում և միաժամանակ ներգրավվում է բազմաօրգան փոխազդեցությունների բարդ շղթայի մեջ։

ԲԿ նեֆրոլոգ, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս և Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի նախագահ Արմինե Հազոյանը դեկտեմբերի 26-ին կայանալիք սեմինարին կլինիկական դեպքերի օրինակներով ներկայացնի համակարգային հիվանդությունների, իմունաբանական մեխանիզմների և երիկամային ախտահարման փոխկապակցվածության ճիշտ գնահատման որոշիչ նշանակությունը ախտորոշման և բուժման պլանի ձևավորման մեջ:

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6
‼️ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` ԴԵԿՏԵՄԲԵՐ 24 ներառյալ

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Գրանցված և վճարումները դեռ չկատարած մասնակիցները վճարումը հաստատող կտրոնները կարող են ուղարկել ֆեյսբուքյան էջին կամ armneph@gmail.com էլ.հասցեին:

Այս ուրբաթ⤵️
24/12/2025

Այս ուրբաթ⤵️

Էլեկտրոլիտային խանգարումները ուռուցքաբանական հիվանդների դեպքում պարզապես լաբորատոր շեղումներ չեն, դրանք արտացոլում են ուռուցքային գործընթացի, քիմիոթերապիայի, թիրախային և իմունոթերապիայի, ինչպես նաև օժանդակ բուժման խորքային ազդեցությունները օրգանիզմի վրա։

ՈՒԱԿ նեֆրոլոգ, հեմոդիալիզի մասնագետ, ԵՊԲՀ դասախոս Մանյա Քարամյանի զեկույցի ընթացքում կքննարկվեն ուռուցքաբանական հիվանդների մոտ հաճախ հանդիպող էլեկտրոլիտային խանգարումների պաթոֆիզիոլոգիական մեխանիզմները ՝ ներկայացված կլինիկական դեպքի օրինակով։

Սիրով տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, տեղ գտնելով պաշտոնական կայքէջում։
👇https://share.google/xuVYpkgxllsABgVIm

Նախատեսվում է շնորհել 5️⃣ ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

‼️ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` ԴԵԿՏԵՄԲԵՐ 24

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Anush  Nazaryan
22/12/2025

Anush Nazaryan

Կենտրոնական երակային կաթետերները ժամանակակից բժշկության անբաժանելի մասն են, սակայն դրանց կիրառումը ուղեկցվում է որոշակի ռիսկերով։

ԲԿ նեֆրոլոգ,հեմոդիալիզի մասնագետ Հրանուշ Նազարյանի զեկույցը նվիրված է կենտրոնական երակային կատետեր-ասոցացված ինֆեկցիաներին (CLABSI)։
Թեմա, որն ուղղակիորեն առնչվում է պացիենտի անվտանգությանն ու բուժման որակին։

Կքննարկվեն հիմնական ռիսկի գործոնները, ապացույցների վրա հիմնված կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները։

Սիրով տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, տեղ գտնելով պաշտոնական կայքէջում։
👇https://share.google/xuVYpkgxllsABgVIm

Նախատեսվում է շնորհել 5️⃣ ՇՄԶ կրեդիտ։
Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

‼️ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` ԴԵԿՏԵՄԲԵՐ 24

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

🎉Ուրախ եմ կիսվել, որ հազվադեպ նեֆրոլոգիական դեպքի վերաբերյալ աբստրակտը ` ուղարկված Հայաստանից`  Three Faces of Renal Com...
21/12/2025

🎉Ուրախ եմ կիսվել, որ հազվադեպ նեֆրոլոգիական դեպքի վերաբերյալ աբստրակտը ` ուղարկված Հայաստանից` Three Faces of Renal Complexity: Horseshoe Kidney, ANCA Vasculitis, and FSGS՝ որպես poster presentation, կներկայացվի (International Society of Nephrology World Congress of Nephrology 2026) տարեկան համագումարին Ճապոնիայում։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում։

Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա
Ուռուցքաբանության ազգային կենտրոն / National Center of Oncology - Armenia
Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University

21/12/2025

Դեկտեմբերի 26-ին կայանալիք սեմինարի ընթացքում կքննարկվի հիպերկալիեմիան՝ որպես կլինիկական տեսակետից կարևոր էլեկտրոլիտային խանգարում, որի ճիշտ և ժամանակին վարումը վճռորոշ նշանակություն ունի հիվանդության ելքի հարցում։ Կանդրադառնանք շտապ և երկարաժամկետ բուժման մոտեցումներին, դեղորայքային ընտրությանը և կլինիկական որոշումների կայացման նրբություններին։

Թեման կներկայացնի ԲԿ նեֆրոլոգ, հեմոդիալիզի մասնագետ, Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի անդամ Մարիամ Դավթյանը:

Սիրով տեղեկացնում ենք, որ ծրագիրը հաստատվել է Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի (ERA) նախագահի կողմից, տեղ գտնելով պաշտոնական կայքէջում։
👇https://share.google/xuVYpkgxllsABgVIm

Նախատեսվում է շնորհել 5️⃣ ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`
Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Armine Khechoyan
21/12/2025

Armine Khechoyan

Դեկտեմբերի 26-ին կայանալիք «Նեֆրոլոգիական նորություններ Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի 62-րդ տարեկան գիտաժողովից և ոչ միայն» խորագրով սեմինարի ընթացքում կքննարկվի սրտի, երիկամների և մետաբոլիկ խանգարումների փոխկապակցվածությունը, ժամանակակից մոտեցումները և կլինիկական կարևոր ասպեկտները։

Թեման կներկայացնի Cardio Clinic կենտրոնի նեֆրոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, ինչպես նաև Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի համահիմնադիր Արմինե Խեչոյանը:

Հիշեցնենք, որ միջոցառման համար ներկայացված է ՇՄԶ կրեդիտավորման հայտ, նախատեսվում է մասնակիցներին շնորհել 5 ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`

Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

Address

Ֆանարջյան 76
Yerevan
0052

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37491803001

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Manya Tiratsuyan-Karamyan/ Նեֆրոլոգ/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Manya Tiratsuyan-Karamyan/ Նեֆրոլոգ/:

Share